Օրվա լրահոսը
Պատռել է «գայիշնիկ» կապիտանի համազգեստը, հարվածել նրան
Ալավերդցի վարորդը եղել է հարբած վիճակում: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում ապրիլի 15-ին մեկնարկել է Ալավերդի քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դատավարությունը: Ըստ քրեական գործով առաջադրված մեղադրանքի՝ 2013թ. փետրվարի 11-ին, ժամը 19-ի սահմաններում ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Սեյրան Ռամազյանը, նույն
«ՄԱԿ-ի հնարավոր տեղափոխումը քաղաքական նպատակներ է հետապնդում». Լարիսա Ալավերդյան
«Մենք մի փոքր հույս ունենք, որ գոնե ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակը չի տեղափոխվի, որի հետ էլ հիմնականում աշխատում են հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Սա թվով 3-րդ կոնֆերանսն էր այս հարցի շուրջ, որի ընթացքում մենք մեր անհանգստությունը արտահայտեցինք նամակի միջոցով»,-այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Բանախոսի խոսքով` հայաստանյան քաղաքացիական
Գյումրու քաղաքապետը` կորեացիներին. «Միգուցե առաջարկս անհամեստ է, բայց…»
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ընդունեցին կորեական պատվիրակությանը, որի կազմում էին «Կորեա» հիմնադրամի ղեկավար Քիմ Հյուգելը, Կորեայի դեսպանի խորհրդական Փակ Ջի Ընին, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այս լեզուն դասավանդող պրոֆեսոր Փակ Հի Սունը և այլք: Վերջիններս իրենց ով լինելը Գյումրու քաղաքապետին փոխանցեցին անգլերենով, որին պարոն Բալասանյանը նույնպես պատասխանեց անգլերենով:
Վրաստանում ՀՀ դեսպանը չի բացառում ազգամիջյան թշնամանքը քաղաքական նպատակների համար կարճաժամկետ ծառայեցնելու փորձերը
Սակայն Հովհաննես Մանուկյանը վրացական հասարակության մեջ չի տեսնում բարենպաստ հող այդ վտանգավոր վարակի տարածման համար: Ջավախքի հայերը ապրիլի սկզբին ցույց կազմակերպեցին Թբիլիսիի կենտրոնում: ԶԼՄ-ները հայտնում էին, որ Վրաստանի վարչապետի նստավայրի առջեւ 400 ցուցարարները պահանջում էին վերջ տալ Վրաստանում գործող որոշ քաղաքական ուժերի փորձերին` «թշնամանք սերմանել Վրաստանի ազգությամբ հայ եւ վրացի քաղաքացիների միջեւ»: «Բազմազգ Վրաստան»
The Hindu. Խոջա Պետրոս Ոսկան՝ Մարմալոնգ կամուրջի հեղինակը
Մադրասի ամենահայտնի կամուրջներից մեկը՝ Մարմալոնգը, կառուցել է հայազգի մեծահարուստ Խոջա Պետրոս Ոսկանը, որը Մադրաս է գնացել 1724թ.: Գրում է «Հինդու» թերթը՝ Մադրասի կամուրջների մասին հոդվածում: Մարմալոնգը կառուցվել է 1726թ., Պետրոս Ոսկանի անձնական գումարով և անվանվել է Ադիար գետի մոտի Մամբալամ գյուղի պատվին: Մինչև հիմա պահպանվել է կամուրջի հուշատախտակը, որը տեղեկություն է տալիս Պետրոս Ոսկանի մասին:
Վարդան Ղուկասյանի որդու «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպությունը դատի տվեց Սամվել Բալասանյանին
Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը «Գյումրի համայնքի 2013 թվականի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին» իր զեկույցը ներկայացնելիս, ներկաներին անակնկալի բերեց` տեղեկացնելով, թե «Գյումրեցի ընկերներ» ու «Աջակից կառույց» ընկերությունները դատի են տվել քաղաքապետարանին: Նա ասաց, որ այսօր քաղաքապետարանին հայցն է ուղարկվել: Սամվել Բալասանյանը, ինչ-որ տեղ չհավատալով ականջներին, մեկ անգամ ևս ճշտեց
4 փաստ տարբեր երեւույթների մասին
Ճապոնիան, համաձայն իր սահմանադրության, պատերազմ չի կարող վարել, իսկ իր բանակը օգտագործվում է միայն պաշտպանողական նպատականերով: Յուրաքանչյուր օր աշխարհում կատարվում է ինքնաթիռների շուրջ 25.000 թռիչք: Եթե ծովաստղը բաժանեք մի քանի մասերի, ապա որոշ ժամանակ անց դրանք կրկին կդառնան ամբողջական ծովաստղեր: Բվերը կարողանում են լսել ձայնային հնչյունները 2 գեգահերց հաճախականությունից: Անդրանիկ Ջալալյան
«Մենք մարդկանց աչքերը չենք փակում, այլ բացում ենք». Երեւանում տեղադրված միակ հեռադիտակ` «Արգիշտի-Թամանյան»-ի մասին
Օպտիկանան հեռադիտակները վաղուց օգտագործվում են եվրոպական տարբեր երկներում: Հաճախ են հայերը Ֆրանսիայից կամ այլ երկրից գալիս եւ իրենց տպավորություններով կիսվելիս չեն մոռանում պատմել այդ հեռադիտակների մասին: Արի ու տես, որ կգա մի օր, երբ երեւանցիները եւս կկարողանան օգտվել նման հեռադիտակներից: Ցավոք, այն դեռ մեկն է ու տեղադրված է այնտեղ, որտեղ առաջացել է նման ծրագիր անելու
Քաղաքապետարան. «Կբացառվի Թամանյանի նախագծած շենքին որեւէ միջամտություն»
Պուշկինի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող շենքի առնչությամբ լրահոսում տեղ գտած տեղեկատվության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված հասցեում գտնվող Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընգրկված թիվ 56 հուշարձան-շենքի /բնակելի տուն– Ճարտ. Ա.Թամանյան / արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություններ չեն նախատեսվում։ Միաժամանակ հայտնում ենք, որ քննարկվող
Վահագն Խաչատրյանը մեծ ամբիցիաներ չունի
Ըստ ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի՝ 6 տոկոսից ավելի պետք է լինեն իրենց ձայները, որ մանդատները վերցնեն: Այսօր Դալմայի հողօգտագործողների հետ հանդիպումից առաջ պարոն Խաչատրյանը զրուցեց լրագրողների հետ ու անդրադարձավ, թե ավագանու նախորդ ընտրություններից ինչու հրաժարվեցին. «Անցյալ անգամվա քաղաքական իրավիճակը եւ հիմա էականորեն տարբերվում են: Անցյալ անգամ մեր գործունեությունը հիմնականում իրականացվեց փողոցում: Անցյալ անգամ մենք
Անկախ առաջադրված մեղադրանքներից՝ Վարդան Սեդրակյանը ցուցմունք չի տալու
Այսօր ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում հոդվածներով: Aravot.am-ի հետ զրույցում Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Վարդան Սեդրակյանը դեռեւս այս գործի հետ կապված ցուցմունք չի տվել, իսկ ավելի
Հողօգտագործողները Դալմայի փրկությունը քաղաքապետի ոչ մի թեկնածուի հետ էլ չեն կապում (Տեսանյութ)
Դալմայի այգիների հողօգտագործողների ժառանգ, «Դալմա-սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանն այսօր նախկին քաղաքապետ, ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման էր եկել կառավարության 1991 թվականի որոշումը ձեռքին: Նրա խոսքերով, հենց այդ որոշմամբ է կառավարությունը հողամասերը բաշխել հողօգտագործողներին, իսկ որոշման դրույթներում էլ հստակ նշել էր, որ հողօգտագործողներից հողամասը ետ չի վերցնելու, թեեւ դեռ այն ժամանակ տվել էին
Վահագն Խաչատրյանը ներկայացրեց Դալմայի այգիների փրկության ծրագիրը (Տեսանյութ)
ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը այսօր հանդիպեց Դալմայի հողօգտագործողների հետ: Նա հիշեցրեց, որ դեռ 90-ականներին քաղաքային խորհրդի որոշ պատգամավորներով լուրջ աշխատանքներ են տարել այգիները պահպանելու ուղղությամբ: «Հասանք նրան, որ Դալմայի այգիները սեփականաշնորհվեցին… Եվ որոշվեց, որ 5 տարով վարձակալության տրվեն հողերը եւ եւս 10 տարով հետագայում երկարաձգվեց վարձակալության պայմանագրերը: Ինչ նպատակով դա արեցինք, որովհետեւ հասկանում էինք,
Ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել. հարցազրույց Երևանի նորանշանակ ոստիկանապետի հետ
eMedia.am. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ Աշոտ Կարապետյանը պնդում է, որ ոչ ոքի ծեծի չի ենթարկել, այլապես այս պահին ոչ թե ոստիկանության համակարգում կլիներ, այլ համապատասխան վայրում: Հատված զրուցել է Աշոտ Կարապետյանի հետ eMedia.am-ի հարցազրույցից: -Պարոն Կարապետյան, Ձեր նշանակվելուց ժամեր անց սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվում այն մասին, որ Դուք տարիներ առաջ քաղաքացիներին
Նիկողոսյանը` Ափինյանին. «Ո՞վ է ասում, որ գրականության մեջ չպետք է լինի փողոցային ժարգոն»
Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն անդրադարձավ վերջերս լույս տեսած «18-33. Արդի հայ պոեզիայի անթոլոգիային»` ասելով. «Ժողովածուում շարունակվում է անբարո մոտեցումը գրական տեքստին` հայհոյանքներով, փողոցային մտածողությամբ, իսկ գեղարվեստն իսպառ բացակայում է»: Ափինյանի խոսքով. «Այդ կարգի ժողովածուները, որոնք ներկայացվում են իբրեւ երիտասարդ գրականության համախմբման օրինակներ, ճիշտ հակառակ դերն են կատարում»: Մասնավորապես,
Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտնում է. «ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից այսօր, 2013 թվականի ապրիլի 16-ին, Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Հիշեցնենք, որ նախորդ մեղադրանքն առաջադրված է եղել Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածներով»: Նկատենք, որ առաջադրված նոր մեղադրանքը վերաբերում է մասնավորապես հասարակական գործչի նկատմամբ մահափորձի կազմակերպմանը:
ԲՀԿ երիտմիությունը, կենտրոնի դրամաշնորհն ու անձնագրային տվյալների հավաքագրումը
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնը դրամաշնորհի մրցույթ է հայտարարել, որի տրամադրման գործընթացն ապրիլի 15-ից արդեն մեկնարկել է: Հայտարարության մեջ նշված է հետևյալը. «Կարող են դիմել բոլոր այն հասարակական կազմակերպությունները, ոչ պետական և պետական բուհերի ուսանողական միավորումները, ուսանողական խմբերը, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական միավորումները, ինչպես նաև 18-35 տարեկան երիտասարդական խմբերը, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական
Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ուզում ազատագրել Երեւանը (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ պատճառներ ունի Երեւան քաղաքը հանրապետականներից «ազատագրելու» համար. «Բակեր կան, որտեղ մարդիկ կոյուղի չունեն։ Աղբակույտերի դեզեր, որ թվում է, թե էսպես անգամ հակագազերով մարդիկ պիտի փորձեն էդ թաղերով անցնելը»։ ԲՀԿ-ական պատգամավորին հետաքրքրում է՝քանի՞ տասնամյակ է պետք 10 տարուց ավելի մայրաքաղաքի փողի վրա նստած Հանրապետականին Երեւանի խնդիրները լուծելու համար։
ԱԺ-ն չի՞ վստահում ներքեւի օղակներին
Ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը լավ բան է, բայց մեկ է՝ պետությունը պիտի վերահսկի իր ձեւով
Ոստիկանության աշխատելաոճում նկատվում են էական բարելավումներ. Տիգրան Սարգսյան
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ոստիկանության 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր ոստիկաններին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ցանկացած պետության կայացվածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, ինչ մակարդակի վրա է գտնվում ոստիկանների մասնագիտական պատրաստվածությունը, ինչ աշխատաոճ են որդեգրում ոստիկանությունում և ինչ ձևով են
Սամվել Բալասանյանի աչքը վախեցա ՞ծ է (ֆոտոշարք)
Այսօր Գյումրու ավագանու նիստը սկսելուն պես քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստիպված եղավ նախազգուշացնել, որ դրսից եկող քաղաքացիները կամ հյուրերը ունեն դիտորդի կարգավիճակ , նրանք չեն կարող ակտիվորեն միջամտել, տեղից հարցեր բարձրացնել: «Որևէ ելույթ, խոսք կամ ինչ-որ միջնորդություն անելու ժամանակ անպայման պետք է, որ թույլատրություն վերցնեն, դրա համար զգուշացնում եմ, որ տեղից որևէ բացականչություններ չլինեն », -իր
Ափինյան. «Թանաքը չչորացած` գիրքը մրցանակ է ստանում»
ԵԳՄ նախագահը` գրական դաշտի խնդիրների մասին Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը խոսեց գրական դաշտում առկա խնդիրներից` ասելով, որ գրողները դժգոհ են մրցանակաբաշխություններից, պետպատվերով հրատարակվող գրքերի ընտրությունից, ինչը, ըստ նրանց, սխալ է կատարվում: Ափինյանը կարծում է, որ գրահրատարակչական ոլորտը թերի է եւ պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվի: ԵԳՄ նախագահի դիտարկմամբ` մշակութային
ՎԳԻԿ-ը բարձր կարգավիճակ ստացավ
«Կուլտուրա» հեռուստաալիքի մատուցմամբ, Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանը կամ ինչպես այն անվանում են՝ ВГИК -ը, ՌԴ նախագահի հրամանագրով նոր կարգավիճակ է ստացել. այն ճանաչվել է իբրեւ մշակութային ժառանգության՝ հատկապես արժեքավոր օբյեկտ: Աշխարհի առաջին պետական կինոդպրոցը՝ ՎԳԻԿ-ը, հիմնադրվել է 1919 թվականին, իսկ 2008-ին այն վերակազմավորվել է որպես համալսարան: Աղբյուրի փոխանցմամբ, ՎԳԻԿ-ը բրենդ է համարվում ողջ աշխարհում:
«Խոսելու, իրար հասկանալու միակ միջոցը երաժշտությունն է»
«Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում այսօր Երևանյան միջազգային տանգո փառատոնի հիմնադիր Նիկա Բաբայանը խոսեց 2013 թվականի տանգո փառատոնի ծրագրում ներառված 8 համերգների մասին: Դրանցից չորսն արդեն տեղի է ունեցել երևանյան բուհերում, և փառատոնի օտարերկրացի հյուրերի` արգենտինացի հայտնի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսի և երգչուհի Մարիել Դյուպերի ելույթները «Կադանս» անսամբլի հետ տեղի կունենան ապրիլին` Գյումրիում և Երևանում: Փառատոնի 7-րդ համերգը
ԱՌԳԱ հիմնադրամը ֆինանսավորել է Arian AMU տառատեսակների ստեղծումը
ԱՌԳԱ հիմնադրամը ֆինանսավորել է Արիան ԱՄՅու տառատեսակների ստեղծումը, ինչի շնորհիվ ամբողջացվել է հայկական համակարգչային տառատեսակների փաթեթը: Արիան ԱՄՅու տառատեսակը արդեն ներբեռնվել է աշխարհի շուրջ 40 երկրներից: Համացանցի համար միջազգային չափանիշներ մշակող նշանավոր W3Consortium ընկերությունը հայերենի համար առաջարկում է օգտագործել Արիան ԱՄՅու տառատեսակը: Որպես համացանցային դիտման ստանդարտ տառատեսակ` Արիան ԱՄՅու-ն ներառված է նաև ՀՀ նախագահի, կառավարության,
ԱԺ փոքրամասնությունը ՍԴ-ում պարտվեց,
ՍԴ-ն դիմումատու պատգամավորների պահանջից դուրս գալով՝ հակասահմանադրական համարեց մեկ այլ հոդված Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում լսվեց Ազգային ժողովի 34 պատգամավորների դիմումը: Նրանք պահանջել էին, որպեսզի հակասահմանադրական ճանաչվի «ԱԺ կանոնակարգի» 44 հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ «Արտահերթ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին», այսինքն՝ կա քվորում: Դիմումատու պատգամավորների ներկայացուցիչն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մեղադրում են անօրեն գործողությունների մեջ (Տեսանյութ)
«Ռեկո ռեկորդս» ընկերությունը չի կարողանում աքցիզներ ստանալ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Ռեկո ռեկորդս» ընկերության հիմնադիր Դավիթ Խանոյանը եւ «Disk world» խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանը հայտարարեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է ձայնասկավառակներ արտադրող ընկերությունների աշխատանքը եւ շրջանցում է ԱԺ-ի ընդունած համապատասխան օրենքը: Կարեն Քյուփելյանը նշեց, որ ԱԺ-ն հաստատել է աքցիզների մասին օրենքը, համաձայն որի` ապրիլի
417 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,360,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417 դրամ:
Բոստոնի մարաթոնի մղձավանջը
Միջոցառումը, որը խորհրդանշելու էր հաղթանակի համար մինչեւ վերջին պահը պայքարելու կամքը, առողջ ապրելակերպը եւ կենսուրախությունը, վերածվեց դժոխքի։ Բոստոնի մարաթոնի օրը տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել եւս 150 մարդ` մասնակիցներ, մարզասերներ եւ պարզապես պատահական անցորդներ։ Տուժածների թվում կան երեխաներ։ Երկու պայթյուն գրեթե միաժամանակ որոտացել է 42 կիլոմետրանոց


















































