Լրահոս
Օրվա լրահոսը

Պատռել է «գայիշնիկ» կապիտանի համազգեստը, հարվածել նրան

Ապրիլ 16,2013 22:20

 

Ալավերդցի վարորդը եղել է հարբած վիճակում:

 

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում ապրիլի 15-ին մեկնարկել է  Ալավերդի  քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դատավարությունը:

Ըստ քրեական գործով առաջադրված մեղադրանքի՝ 2013թ. փետրվարի  11-ին, ժամը 19-ի սահմաններում ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Սեյրան Ռամազյանը, նույն դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վարուժան Նիկողոսյանի հետ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում իրենց  ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կանոնները խախտելու՝ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու  համար  մոտեցել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որից հետո Սեյրան Ռամազյանը վարորդի նստատեղին նստած Աշոտ Գրիգորյանից պահանջել է ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի միջնամասից եւ ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը:

Աշոտ Գրիգորյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, դժգոհել է փաստաթղթեր ներկայացնելու եւ ավտոմեքենան չթույլատրված վայրից տեղափոխելու պահանջից, դուրս է եկել ավտոմեքենայից, սկսել է սեռական բնույթի  հայհոյանքներ տալ, քաշքշել, պատռել է Ս. Ռամազյանի ծառայողական համազգեստը, ապա հարվածել եւ վերջինիս առողջությանը պատճառել  է թեթեւ վնաս:  Ա. Գրիգորյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  316 հոդվածի 2-րդ մասով(«Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)»: Սույն հոդվածը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930