Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ առաջադրված մեղադրանքներից՝ Վարդան Սեդրակյանը ցուցմունք չի տալու

Ապրիլ 16,2013 18:34

Այսօր ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված  Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում հոդվածներով:

Aravot.am-ի հետ զրույցում Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Վարդան Սեդրակյանը դեռեւս այս գործի հետ կապված ցուցմունք չի տվել, իսկ ավելի կոնկրետ՝ չի էլ պատրաստվում:

Հավելենք նաեւ, որ շուտով կլրանա Սեդրակյանի կալանավորման 2 ամիսը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930