Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուն չի կարողանում վերադարձնել ընտանեկան նպաստի գումարը

Թոշակառու ամուսինների խնամքի տակ են հիվանդ զավակն ու թոռնուհին

Դավիթ Շահնազարյանը քննադատում է Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին՝ լռելու համար

Այսօր Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կազմակերպած Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին մասնակցում էր ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Նա, խոսելով Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին՝ վստահեցրեց, որ Հայաստանը երբեք լիարժեք անդամ չի դառնալու Մաքսային միությանը եւ պատճառը միայն Սահմանադրական խոչընդոտը չէ. «Ինչ-որ հանրաքվեի գաղափար է փորձվում մեջ գցվել: Առաջինը՝ ոչ մի հանրաքվեով չի կարելի

Առողջապահության վարչության պետ. «Սաղ քաղաքով դիակների հետևից են ընկել»

Գյումրիում նոր դիահերձարան կառուցելու կառավարության որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքում: Բանն այն է` բնակիչները դեմ են, որ սարսափազդու այդ հիմնարկը իրենց քթի տակ խցկեն, մեռելներին էլ իրենց դռներով բերեն ու տանեն: Օրինակ` որոշված էր դիահերձարանը կառուցել Արյան փոխներարկման կայանի նախկին վթարային շենքում` Սավոյան փողոցում: Սակայն բնակիչները 3-4 ամիս շարունակ բողոքեցին , նամակներ հղեցին երկրի

Լարիսա Ալավերդյան. «Երբեք չի եղել դեպք, որ վերադարձած գերու հանդեպ հետապնդում լինի Հայաստանում»

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը արդեն երկար տարիներ զբաղվում է գերեվարվածների խնդիրներով: Այսօր «Ֆորում» ակումբում նա անդրադարձավ նաեւ մոլորված եւ Ադրբեջանում հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի խնդրին: Երեկ ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե Հակոբը երրորդ երկիր է ուզում մեկնել, չի ուզում

Ջարդուփշուր են արել ակտիվիստների մեքենան (Տեսանյութ)

Երեկ կեսգիշերից հետո քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցների մեքենային բեռնատար մեքենա է բախվել: Ակտիվիստներից ոչ ոք վթարի ժամանակ մեքենայում չի եղել: Տուժածներ չկան, վնասվել է միայն նստացույցի մասնակիցների մեքենան, որը ջարդված վիճակում տեղափոխվել է տուգանային հրապարակ: Նստացույցի մասնակից Վահագն Մինասյանի խոսքերով, ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: Վահագն Մինասյանը իրենց մեքենայի հետ կապված դեպքը պատահական չի

Խաչատուր Քոքոբելյան. «Դրա մասին լռելը հանցավոր լռություն եմ համարում»

Անկախության կորուստը ամենամեծ վնասն է, եւ դրա մասին լռելը՝ ամենամեծ հանցագործությունը:

Լարիսա Ալավերդյան. «Քսաներկուերորդ անգամ նշելու ենք անկախության տոնը՝ իմ ծննդյան օրը»

«Ինչ մարտահրավերներ եւ ձախողումներ էլ նշենք այս տարիների ընթացքում, հստակ կարող եմ ասել, որ անկախությունն ինքն արժեք է, եւ այն թերությունները, թերացումները կամ ձախողումները, որոնց այս տարիների ընթացքում առնչվել եւ առնչվում ենք, միեւնույն է, չեն կարող իջեցնել անկախության գաղափարի արժեքը: Պետք չի ստվերենք անկախության համառ պայքարը այն սխալներով եւ ձախողումներով, որ հետո ունեցանք»,-այսօր «Ֆորում» ակումբում,

Տեր Շահե քահանա. «Կրոնավորը եղել է միշտ իր տեղում»

«Մենք չենք ունեցել կաթողիկոս-թագավոր: Կրոնավորը եղել է միշտ իր տեղում,  երազ ունենալով տեսնել անկախ պետություն: Եթե պատմականորեն վերցնենք, իմաստուն մեր հոգեւորականները միշտ կանգնած են եղել հայոց պետականության կողքը»,-այսօր Հայաստանի կայացման գործում եկեղեցու դերի ու նշանակության մասին նշեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Նրա խոսքով, արցախյան պատերազմի ժամանակ հայ կրոնավորը կանգնած է

«Խաչիկյանի գործով»՝ զանգ հորաքրոջը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր սոցիալական ապահովության պետական ծառայության 12 աշխատակիցների գործով դատաքննությունը, դատարան ներկայացած վկա Գեւորգ Թագվորյանը չփայլեց իր հիշողությամբ. նա չէր հիշում, թե իր հորեղբայրը երբ է մահացել եւ երբ է եկել Ամերիկայից իր հայրը, որպեսզի մասնակցի հորեղբոր հուղարկավորությանը: Այդ հարցի ճշտումը կարեւոր էր նրանով, որպեսզի պարզվեր,

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն կոչ է անում բոյկոտել ընտրությունները

ՀՅԴ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հաշվի առնելով, որ –        սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու, ըստ էության, նմանվելու են նախորդ բոլոր ՙընտրություններին՚, –        ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին, –        Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ , ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ, ՀՅԴ

Կարինե Մինասյան. «Մաքսային միությանը միանալն այսօրվա դրությամբ շատ ավելի ճիշտ է» (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստին որոշվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ եւ բանակցային գործընթացների համար աշխատանքային յոթ խումբ ստեղծել: Կառավարության նիստից հետո լրագրողները էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչ խմբեր են եւ ինչ գործառույթներ պետք է իրականացնեն: Ըստ փոխնախարարի, ստեղծված խմբերից յուրաքանչյուրը կոնկրետ ուղղությամբ է զբաղվելու, այսպես՝ խմբերից մեկը պայմանագրի ընդհանուր դրույթներն է քննարկելու, թե ինչ

Ոստիկանությունը փորձում է շեղել հանցագործների հետքը

Ակտիվ քաղաքացիների վրա կատարված ահաբեկչական հարձակումներից հետո հանրությունը մատնացույց արեց, որ ՀՀ ոստիկանությունը չի ցանկանում բացահայտել այդ դեպքերը և ըստ էության հովանավորում է հանցագործներին: Եվ ահա սեպտեմբերի 16-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել իբր բացահայտման մասին:  Իրականում այդ հայտարարությունն ապացուցում է, որ փորձ է արվում շեղել իրական հանցագործների հետքը: Այս խայտառակ ոչ պրոֆեսիոնալիզմի և տոտալիտար մեթոդների

ՀԽ ներկայացուցիչների այցը Դեղատան 4 հասցե

Օրեր առաջ Հանրային խորհուրդ էին դիմել Երևանի Դեղատան 4 հասցեում գտնվող շենքի բնակիչները՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները: Դիմումի մեջ նշվում էր, որ իրենց շենքն ունի ընդհանուր պատ Դեղատան 2 հասցեի հետ, որտեղ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Գյուղբանկի շենքն է, և այնտեղ իրականացվող ապօրինի շինարարությունն անհանգստություն է պատճառում իրենց: Բնակիչները նաև նշել էին, որ շինարարությունն ապօրինի

Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից օրերս հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դիրքորոշման առիթով: Ի. Տոնոյանը հիշեցրել է, որ Գ. Ծառուկյանը սեպտեմբերին Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում տեղի ունեցած հանդիպմանը «երկիմաստությունը» բացառող գնահատական է տվել, որ՝ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիրն է, կարեւորագույն տնտեսական գործընկերը, ռազմավարական դաշնակից: «Բացի դրանից՝ այնտեղ ապրում են հազարավոր հայեր,

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տ. Մեծի 23-31, Վարդանանց 28-32, Նար-Դոսի 73-77 համարների, Ե.Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Կորի, Արհեստավորների, Ս.Վրացյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան

Արամ Արսենյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Արսենյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արա­գա­ծոտ­նի մարզպետի տեղակալի պաշտոնից։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Աղջիկները կրկնօրինակում են Սիրուշոյին եւ Լիլիթ Հովհաննիսյանին

«Վերջին 5 տարիների ընթացքում աճել է հետաքրքրությունը դեպի նորաձեւությունը, թե պատանիները, թե երիտասարդները հետեւում են նորաձեւությանը: Այն ավելի հասանելի է դարձել համացանցի շնորհիվ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորաձեւության մասին նշեց «Mashroom» բլոգի ղեկավար Մարիաննա Քաբաբյանը: Նրա խոսքով՝ նորաձեւությունը դարձել է ավելի լայն շերտերին հասանելի, մեր հասարակությունը սկսել է տարբերակել, թե ինչն է նորաձեւ ամբողջ աշխարհում,

Երբ պարտադրանքը պարտադրանք չէ, ճնշումն էլ չի կարող ճնշում լինել

Լավ կլիներ, որ որոշ գործիչներ, լրագրողի լեզուն կտրելու փոխարեն, երբեմն իրենք լեզուներն իրենց  քաշեն Ես, անկեղծ ասած, խորը քաղաքական վերլուծություններ անել չգիտեմ: Դե, իմը չի դա, կուզեք հանձնեք մեր հարազատ ոստիկանությանը՝ իրենց հայտնի բոլոր մեթոդներով  կտտանքների ենթարկելու, մեկ է՝ ես չեմ կարողանում իմ որոշ բարեկամ լրագրողների կամ քաղաքական վերլուծաբանների նման կռահել, թե առավոտյան մարզանքի ժամանակ Բարաք

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը: Այն հերթական կարևոր քայլն է համակարգի արդիականացման, անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման և արդյունքում՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանն ու ստեղծված աշխատանքային

Կազմվել է Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ցանկը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին, որը ներառում է Մաքսային միությունում գործող փաստաթղթերի և ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրումը, առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող

«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մեր ժամանակի խոշորագույն քաղաքական գործիչ է»

Իսկ Եվրասիական միության ստեղծումը «ամբիցիոզ նախագիծ է»՝ դեռ անցյալ տարի ասում էր ԲՀԿ նախագահը Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ քաղաքական այն ուժերը, որոնց դիրքորոշումն առանց այն էլ պարզ էր դեռ վաղուց, աննախադեպ ամոթխածություն են սկսել դրսեւորել իրենց՝ մի ժամանակ միանշանակ արտահայտած տեսակետը կրկնելու հարցում: Հավանաբար, դրա համար նրանք ունեն պատճառներ, օրինակ՝ վերջին շրջանում հասարակական ոչ այնքան

«Ռոբերտ Քոչարյանը մեզ հրավիրել էր խորհրդակցության, հանձնարարություններ տվել…»

Պաշտպանության նախկին փոխնախարարը` իր եւ առաջին նախագահի հանդիպման ու իր պաշտոնանկության մասին Սկիզբը՝ 2008թ. փետրվարի 21-ին Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Երեկ ես հանդիպել եմ պաշտպանության փոխնախարար, պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանի հետ: Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ նրան միացած եւս մի գեներալ-լեյտենանտ` Գագիկ Մելքոնյանը, բանակցություններ են վարում. նրանք՝ ժողովրդի անունից,

Խմելու ջուրը տեխնիկական են դարձրել, որ իրենց ջրեղե՞նը վաճառեն

Տարիներ ի վեր Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող աղբյուրից (լուսանկարում) մարդիկ ջուր են խմել: Դեռ խորհրդային տարիներին էլ այդ ճանապարհով դեպի Կոտայքի, Տավուշի մարզեր գնացող ավտոմեքենաներն այդ աղբյուրի մոտ կանգ էին առնում եւ սառնորակ ջրից օգտվում: Նոր բարեկարգված աղբյուրը Երեւանից գնալիս գտնվում է հայտնի «չայնիի» ոլորաններից առաջ՝ Ջրաբեր համայնքի մոտակայքում: Վերջերս այդ աղբյուրի պատին մեծ-մեծ տառերով ցուցանակ

«Սերժ Սարգսյանը խախտել է Սահմանադրությունը». Վստահեցնում են «Անկախության համազգային երթ» խմբի անդամները

Այսօր «Հայելի» ակումբում «Անկախության համազգային երթ» նախաձեռնող խմբի անդամները ներկայացրեցին իրենց անելիքները: Կարեն Թովմասյանի խոսքով` Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո բոլորը բողոքում են, եւ քանի որ բոլորի համար անսպասելի էր դա, ինքը Ֆեյսբուքում մի ստատուս է գրել, ինչն էլ դարձել է տվյալ նախաձեռնության հիմքը, եւ որին միացել են շատերը, այսօր այն միավորում

Եվրոպահայերը Հայաստանի ճակատագրի հանդեպ անտարբե՞ր են

ՀՀ սփյուռքի նախարարությունը հարցմանը պատասխանեց օրենքի խախտմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է դառնալ Մաքսային միության անդամ, իսկ ՀՀ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ Եվրոպայի հետ կհամագործակցենք այնքանով, որքանով Մաքսային միության մեր պարտավորություններին չենք հակասի:  Հայտնի է, որ հայկական համայնքներ կան թե՛ Մաքսային միության ջատագով Ռուսաստանում, թե՛ Եվրամիության անդամ

«Որոշ երկրներ հարյուրապատիկը կծախսեին, միայն հյուրընկալեին նախարարական գագաթաժողովը»

ՀՀ ԿԳՆ  բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի դիտարկումները «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի պատվերով «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում» զեկույց է պատրաստվել, որը ներկայացնում է կրթության ոլորտի ներկա իրավիճակը եւ Բոլոնյան գործընթացներից շեղումները, ինչին անդրադարձել էինք «Առավոտի» սեպտեմբերի 13-ի համարում տպագրված  «Վարկն անարդյունավետ է ծախսվել, Բոլոնյան գործընթացներից շեղվել ենք» վերնագրով հրապարակմամբ: «Առավոտը» զեկույցում

Ռուսաստանի ժամանակը

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Անկախության օրվա վրա կարծեք անեծք կա, որն իր ողջ զորությամբ ի հայտ է գալիս սեպտեմբերի  21-ին նախորդող ժամանակահատվածում արդեն մի քանի տարի շարունակ: Սակայն Հայաստանում քաղաքական իրողություններն ավելի զորեղ են ու արագահաս, քան ճակատագրական անեծքը:  Ի վերջո, դրանք՝ թե՛ քաղաքականությունը, թե՛ անեծքը, Հայաստանում նույն հետեւանքներին են հանգեցնում. տվյալ դեպքում դրանք խեղդամահ են

«Բարև Երևան» խմբակցության հայտարարությունը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ստորագրությամբ առաջարկություն է ստացել մասնակցելու Երևանի քաղաքապետի՝ 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու և Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին: Նամակում ասված

«Իբր ես եմ կծել այդ խեղճ, մինուճար ոստիկանին». Արգիշտի Կիվիրյանի ատամները փորձաքննություն են անցել (Տեսանյութ)

«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այսօր կրկին քննչական ծառայություն էր հրավիրվել:  «Կրկին ինձ հրավիրել են վկայի կարգավիճակով, այնինչ քրեական գործը փաստացի հարուցված է իմ դեմ, եւ ես, կարելի է ասել, փաստացի մեղադրյալ եմ: Բայց մինչ օրս քրեական գործեր չեն հարուցել ինձ բռնության ենթարկելու փաստերի առթիվ: Նախաքննական մարմինը համառորեն հրաժարվում է դա անել»,- այսօր նախքան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031