Օրվա լրահոսը

ՃՏՊ Սայաթ-Նովա գյուղում

Ապրիլի 14-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 13 ՏՏ 400 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Դավիթ Բեջանյանը ոսկի նվաճեց, բայց Ռուսաստանի համար

Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում չեմպիոնի կոչում նվաճեց 105 կգ քաշային Դավիթ Բեջանյանը: Ռուսաստանի ազգային հավաքականի անդամը երկամարտում ցույց տվեց 411 (181+230) կիլոգրամ եւ ամբողջ յոթ կիլոգրամով գերազանցեց արծաթե մեդալի արժանացած իր թիմակից Մաքսիմ Շեյկոյին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Շփման գծում ադրբեջանցի ենթասպա է վիրավորվել

Երեկ երեկոյան ծանր վիրավորվել է Ադրբեջանի բանակի ենթասպա Ռամիլ Հուսեյնովը, միջոցներ են ձեռնարկվում նրան ուղղաթիռով Բաքու տեղափոխելու համար, փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը: Ադրբեջանական լրատվամիջոցի վկայությամբ` զինծառայողը ներքին վերջույթի վնասվածք է ստացել «խոշոր տրամաչափի գնդացիրներից հայկական կողմի բացած կրակի հետեւանքով»: Միաժամանակ, չի նշվում, թե հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը:

Շիրակի թեմի առաջնորդ . «Եթե ոստիկանությունը թերանում է, դա մեր թերացումն է, ո՞ւմ վրա ենք հոխորտում» (ֆոտոշարք)

Այսօր Գյումրու Վարդան  Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ոստիկանների տոնի  առթիվ մեծարեցին այս համակարգի աշխատակիցներին`ոմանց  պատվոգրեր  հանձնելով,  նրանց պատվին համերգ կազմակերպելով: Առաջինը  ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որն իրեն հատուկ օբյեկտիվությամբ թեև կարևորեց ոստիկանների դերը պետության կայացման գործընթացում, բայց միաժամանակ  ցույց տվեց, որ որոշ հարցերում համաձայն չէ նրանց հետ:  Հոգևոր առաջնորդը ոստիկաններին ողջունեց

SM CountyTimes. «Հայ «անտեսանելի» լուսանկարչի ցուցահանդեսը՝ հրեական համայնքում»

Սան Մատեոյի հրեական համայնքի կենտրոնում բացվել է թուրքահայ լուսանկարիչ Էլյա Գահվեջյանի ցուցահանդեսը: Հայտնում է «Սան Մատեո քաունթի թայմս» թերթը: Գահվեջյանը, որը մահացել է 1999թ., ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները արել է 1924թ.: Թեպետ որոշ կադրեր բեմականացված են, սակայն լուսանկարների մեծ մասը պատահականության արդյունք են: Ցուցահանդեսը կոչվում է «Էլյա Գահվեջյան՝ անտեսանելի լուսանկարիչը», որն անվանվել է հիմք ընդունելով նրա

Շիրակի ոստիկանապետը` Արմեն Մարտիրոսյանին ծեծած ոստիկանի ու Րաֆֆիի «յանըմ ընդդիմություն» ստեղծելու մասին

Այսօր Գյումրու  Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, առանց դրսից  եկած հյուրերի,  նշվեց  ոստիկանի օրը: Aravot.am-ը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս  կգնահատի ապրիլի 9-ին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծող  կարմիր բերետավորի պահվածքը, նման վարքագիծը հարի՞ր է ոստիկանին: «Ես միանշանակ այն համոզմանն եմ,  որ համարժեք պատասխան  է տվել

Սուրեն Մարտիրոսյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն

Տաշքենդում այսօր ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Պայքարը եզրափակելու հնարավորությունն ընձեռվել էր գերծանր՝ +94 կգ քաշային տղաներին: Եվ վերջին օրը գերազանց հանդես եկավ Սուրեն Մարտիրոսյանը: Հայաստանցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 365 (165+200) կիլոգրամ եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Սուրենը ամբողջ յոթ կիլոգրամով ետ թողեց երկրորդ տեղն զբաղեցրած իրանցի Ալիռեզա Սոլեյմանիին: Սուրեն Մարտիրոսյանը դարձավ Հայաստանի տղաների

Los Angeles Times. «Պապի նկարը՝ Սիրիայի պատերզամը լուսաբանելու ներշնչանք»

«Լոս Անջելես թայմս» թերթը, հրապարակելով Դենվերում հաստատված  լուսանկարիչ Նիշ Նալբանդյանի Սիրիայի հակամարտության մասին աշխատանքները, գրում է՝ նա մոտոցիկլետով շրջել է աշխարհով մեկ ու լուսանկարներ արել: 2009թ. իր եղբոր հետ մոտոցիկլետով Սան Դիեգոյից գնացել է Կահիրե` այցելելով նաև Սիրիա, որտեղ ծանոթացել են Դարա քաղաքի բնակիչների հետ, հենց այդ քաղաքից էլ սկսվել է մինչև հիմա շարունակվող հեղափոխությունը:

ՃՏՊ` հրդեհի բռնկումով

Ապրիլի 13-ին, ժամը 19.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան – Սառնակունք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ

Բենիամին Մարգարյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ` կայք-էջ

  Հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայկական աստղագիտական ընկերության կողմից ստեղծվել է նրան նվիրված համացանցային կայք-էջ (https://markarian.aras.am/), որտեղ առավել լիարժեք տեղեկություններ են տրված Մարգարյանի կյանքի և գործունեության, հետազոտությունների բնագավառների, աշխատությունների, նրան նվիրված գրականության և այլնի մասին: Ինչպես հայտնի է, Մարգարյանի հոբելյանի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Միջազգային աստղագիտական միության պաշտոնական

Nouvelles d’Arménie. «Շարլ Ազնավուրի կոչը Ֆրանսուա Օլանդին»

Շարլ Ազնավուրը ֆրանսիական «RTL» ռադիոկայանում ապրիլի 12 –ի առավոտյան խոսելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասին՝ խնդրել է նրան «փոխել իր կարծիքն» ու «արագ անել» դա: Գրում է «Նուվել դ՛Արմենի» հանդեսը: Խոսելով Սոցիալիստական կուսակցության մասին՝ երգիչն ասել է. «Իմ նյարդերի վրա ազդում է սոցիալիստական կուսակցությունը, որովհետև ամեն անգամ, երբ հայերին վերաբերող մի բան է լինում, նրանք մեր

Արմեն Ռուստամյան. Րաֆֆի Հովհաննիսյանի հստակ քայլերի բացակայությունը մարում է շարժումը

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնարավոր է համարում Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմության միավորումը եւ կոալիցիա կազմելով քաղաքապետարանի «գրավումը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ՀԱԿ հիմնադիր համագումարում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ընտրությունները շատ լավ առիթ են ցույց տալու, որ ընդդիմությունը պատրաստ է կարեւոր խնդիրների շուրջ միավորվել, դա հնարավորություն կտա ընդդիմությանը իշխանություն հաստատել Երեւան քաղաքում.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն,  ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն  և մայրաքաղաքի

Որտե՞ղ էր Լեւոն Զուրաբյանը ապրիլի 9-ին

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը  պարբերաբար կրկնում էր, որ ՀԱԿ-ը այնտեղ  է, որտեղ ժողովուրդն է: Այսօր պարոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւր էին ապրիլի 9-ի ոստիկանների հետ բախումների ժամանակ: «Երեւանում, լավ, լավ անիմաստ գնահատականներ են, որոնց մեջ չեմ ցանկանում մտնել»,- Aravot.am-ին ասաց պարոն Զուրաբյանն ու հեռացավ: Նա նաեւ  չցանկացավ  խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին. «Երբվանի՞ց եմ

ԻՏՁՄ 13-րդ համագումարը բացվեց

«13-րդ համագումարը համընկել է մեր 13-ամյա գործունեությամբ, հասունացած կազմակերպություն ենք եւ ունենք բավականին մեծ բյուջե, իրականացրել ենք մեծ ծրագրեր»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում /ԻՏՁՄ/ 13-րդ համագումարի մասին նշեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների միության նախագահ Հովհաննես Ավոյանը: Նրա պնդմամբ, թիրախային կետերից մեկը պետության հետ համատեղ աշխատանքն է, նրանք բացահայտում են բացթողումներն ու խոչընդոտները բիզնես ոլորտի, փորձելով լուծումներ տալ: Համագումարի

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սերժ Սարգսյանը չի ներելու Գագիկ Ծառուկյանին»

«Մինչեւ խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ եւ ժողովրդավարական պետություն չի դառնա: Մինչեւ խոշոր բուրժուազիան չազատվի այդ կապանքներից, մեզ մոտ միջին եւ մանր բիզնեսը զարգանալու անգամ բողբոջելու հնարավորություն չունի եւ չի ունենա»,- այսօր ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հետո անդրադարձավ ԲՀԿ-ի հետ իրենց համագործակցությանը եւ շարունակեց. «Եվ

Ոստիկանության օրվա անակնկալից մինչև հեռացում՝ սիրելի հեռուստաընկերությունից

  Ապրիլի 16-ին՝ ՀՀ Ոստիկանության օրը, Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանն ու Անգելինա Գասպարյանը միասին կկատարեն «Դու զավակն ես Աստծո տան» երգը: Հեղինակը Քնարիկ Սասունյանն է, այս մասին գրել է NEWS.am STYLE-ը:  «Երգահանները երգ են գրում, դա Աստծո կողմից է տրվում: Այդպես էլ նաեւ ինձ հետ եղավ: Երգը ծնվեց եւ մենք որոշեցինք, որ այն կատարվի հենց

Ինչպե՞ս լվանալ ատամները տիեզերքում

Միջազգային տիեզերական կայանի ղեկավար Քրիս Հետֆիլդը ցույց է տալիս, թե ինչպես են տիեզերագնացները հետևում իրենց բերանի հիգենիային և ատամների մաքրմանը:          

417 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,540,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417 դրամ:

5 փաստ «Հարի Փոթեր» գրքի մասին

2008թ.-ին վաճառվեց «Հարի Փոթերի» մասին պատմող շուրջ 400 միլիոն օրինակ գիրք:   «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը լույս տեսավ 2007թ.-ի հուլիսի 21-ին, և առաջին իսկ օրը վաճառվեց 11 միլիոն օրինակով, այդ կերպ գերազանցելով գրքի վաճառման նախկին ռեկորդները:   Գրքի բոլոր մասերը էկրանավորվել են: 2011թ.-ի հունիս ամսվա դրությամբ ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 450

Լեւոն Տեր-Պետրոսյանը բարի ճանապարհ մաղթեց Դաշինքից հեռացածներին

«Թե ինչ կարեւոր է ՀԱԿ կուսակցության ստեղծումը, դրա մասին չեմ  խոսելու: Ուզում եմ խոսել ՀԱԿ-ին վերաբերող այն ասպեկտի մասին, դաշինքի մասին, որը ունեցավ 5 տարվա կյանք: Ուզում եմ գնահատել մեր 5 տարվա աշխատանքը: ՀԱԿ կուսակցության աշխատանքը սկսվելու է վաղվանից, մինչեւ այսօր ՀԱԿ դաշինքն էր, որը գուցե Հայաստանի պատմության ամենաբացառիկ միավորումն էր, որտեղ ընդգրկված էին 18

Մագնուս Կարլսենին կօգնի Գարի Կասպարովը

Օսլոյում գտնվող շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հայտարարել է, թե աշխարհի թագի հավակնորդ Մագնուս Կարլսենի թիմն իրեն դիմել է համագործակցելու առաջարկով: «Ես մեծ հաճույքով կօգնեմ Մագնուսին` նախապատրաստվելու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին, մանավանդ, որ նրանց հետ ես մինչեւ այսօր լավ հարաբերություններ եմ պահպանում», – նորվեգական VG թերթին տված հարցազրույցում ասել է Գարի Կասպարովը:  

Արմեն Մարտիրոսյանի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. Վլադիմիր Գասպարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ է նշանակվել

«Չեմ կարողանում պատկերացնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ ձևով կանխագուշակած լինի, որ վերադառնալու է Հայաստան, Վլադիմիր Գասպարյանի հետ էլ մոմ է վառելու: Վլադիմիր Գասպարյանի հետ մոմ վառելու պրոցեսը  բոլորովին էլ այդ գործընթացի արդյունքում է եղել: Ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ծիծեռնակաբերդ պետք է գնալ, որովհետև դա սիմլովիկ վայր է մեզ համար, և եթե Վլադիմիր

Գրադարանային շաբաթը Հայաստանում

Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն, «Գրադարանային ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Ռուզաննա Տոնոյանն ու Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսեցին Հայաստանում գործող գրադարանների հիմնախնդիրների և ձեռքբերումների մասին: Ապրիլի 15-ից 22-ը Հայաստանում մեկնարկելու է 11-րդ Ազգային գրադարանային շաբաթը: Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանն ասաց. «Այս ծրագրի նպատակը մեկն է` հանրության բոլոր շերտերի

Սերգեյ Մովսիսյանն այսօր կդառնա Ռուսաստանի չեմպիոն

Լոո առողջարանային քաղաքում այսօր ավարտվում է շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներով համալրված 18 թիմեր: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը, որ հանդես է գալիս Սանկտ-Պետերբուրգի «SPb Chess Fed» ակումբի կազմում, շատ մոտ է Ռուսաստանի չեմպիոնի կոչմանը: Խաղացված վեց տուրերում նրա թիմը տարել է հինգ հաղթանակ, արել մեկ ոչ-ոքի եւ 11,0

«Ես չեմ ուզում փողոցում տեսնել թափառող, տանջված կենդանիների». Երգչուհին` «Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների» նախագիծի մասին

Օրերս Կենդանիների պաշտպանության «Դինգո» թիմը իրականացրեց «Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների» լուսանկարչական նախագիծը: Ծրագրին աջակցեցին «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը, «Ազդ» փրոդաքշնը, «Թումո» ստուդիոն և «Հաֆ-Հաֆ» խանութների ցանցը: «Առավոտ երիտասարդականը» զրուցեց Դինգո թիմի անդամ, կենդանասեր երգչուհի Ալին Գոյանի հետ, ով նշեց, որ իր տարիների գործունեությոն ընթացքում նկատել է, որ մարդիկ քիչ թե շատ փոխել են իրենց

Փրկարարներն ու ոստիկանները Հրազդանի կիրճից դուրս են բերում 37-ամյա տղամարդու դին

Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնականի բաժնից ահազանգել են ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում՝ Հրազդանի կիրճում՝ գետի մեջ, տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես shamshyan.com– ում հայտնում է ֆոտոլրագրող

Պատերազմում հաղթած գյուղը խաղաղության օրոք պարտվում է

Սահմանագոտին լքում են կյանքի  ծանր պայմանների պատճառով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեպար գյուղի 300 տներից կեսը լրիվ  դատարկ է, կամ այդ 150 տներում 1-2 ծերեր են ապրում:  Ոսկեպարի միջնակարգ դպրոցում այժմ կա 95 աշակերտ: Ոսկեպարցիները մեզ հայտնեցին, որ միայն Բելոգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի դպրոցներում սովորում է  ոսկեպարցի 100 աշակերտ: Ոսկեպարցիները ծննդավայրից հեռանալով՝ բնակություն

«Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին» խորագրով կոնֆերանս Իսպանիայի Սենատում

Ապրիլի 11-ին Իսպանիայի Թագավորության  Սենատում կայացավ կոնֆերանս` «Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին» խորագրով: Հայաստանից կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ` Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և Եվրանեստ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Միջոցառմանը  ներկա էին Իսպանիայի երկպալատ Խորհրդարանը ներկայացնող սենատորներ և կոնգրեսականներ, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում` ԵԱՀԿ

Ամբաստանյալ. «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում վեճը վայրկյաններ է տևել

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում ավարտվեց ամբաստանյալների հարցաքննության փուլը: Բոլոր 6 ամբաստանյալները «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ են: Այսօր ցուցմունքներ տված ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ համալիրի ավտոկայանատեղիում համալիրի աշխատակիցների ու հաճախորդների միջև ընդհարումն ընդամենը 30-40 վայրկյան է տևել: Ուստի տուժողները՝ հայտարարելով, որ իրենց 15 րոպե ծեծել են, «կինո էին

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930