Օրվա լրահոսը
Ի՞նչ չգիտեն տղաներն աղջիկների մասին, որ կուզենային իմանալ
Ինչու՞ են հիմնականում աղջիկները մտածում դիետաների մասին: Ինչու՞ են նրանք հագնվելիս իրենց ուշադիր զննում հայելու առաջ: Ինչու՞ են աղջիկները 2 ժամից ավել հարդարվում, եթե նույնը կարող են անել երեսուն րոպեի ընթացքում: Ինչու՞ են աղջիկները կարճ կիսաշրջազգեստներ հագնում և բարձրակրունկներ կրում, եթե դրանցով չեն կարողանում ազատ տեղաշարժվել: Շատ աղջիկներ շրթներկը տարածում են շրթունքներից վեր՝ մինչը քիթը
Անահիտ Բախշյան. «Այն, որ նիստերը դռնփակ են, 7 փակի տակ են պահում՝ արդեն մտահոգիչ է»
Արդեն մեկնարկել է ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այն անցել է փակ դռների ետեւում եւ ԶԼՄ-ների լուսաբանման համար չի եղել: Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն իր մտահոգությունը հայտնեց. «Այն, որ նիստերը դռնփակ են, արդեն լավ չի, հազարումի կասկածի տեղիք կտա: 7 փակի տակ պահել այն
«Եթե ուզում եք երիտասարդ մնալ, ծերանալու փոխարեն մտածեք պարզապես ապրելու մասին». Խորհուրդ հոգեբանից
«Որքան տարիքս առնում եմ , այնքան սկսում եմ չսիրել ծննդյանս օրը, անգամ փորձում եմ մոռանալ և չնշել այն»,- ասում է 58-ամյա Անահիտ Մանուկյանը, ով արդեն տասը տարուց ավել է, ինչ չի նշում իր ծննդյան օրը: Բայց մի՞թե սա կարելի է վերնագրել որպես՝ վախ ծերությունից: Հետաքրքիր է, շատ տարեցներ իրենց ծննդյան օրը նույնիսկ հրաժարվում են շնորհավորանքներ
Տիգրան Հովհաննիսյան. «Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը պահանջում ենք ոչ միայն ինչ-որ հայհոյանքի համար, այլ նաև որպես մասնագետ»
Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանի արած հայտարարությունը, թե փոխադրող կազմակերպությունների միությունը պատրաստ է միանալ քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անող ակտիվիստներին, «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը. «Քաղաքապետարանը ուզում է ներգրավի նախագահ Հրանտ Եղիազարյանին, որը ոչ մի հայտարարություն չի անում, պետական ռեգիստրում գրանցված չէ,
Grand Forks Herald. Բաքվից փախստականի մասին գիրքը կներկայացվի ԱՄՆ-ում
Աննա Աստվածատուրյան Թուրքոթը կներկայացնի իր «Ոչ մի տեղ, աքսորի պատմություն» գիրքը Հյուսիսային Դակոտա նահանգի Գրանդ Ֆորքս քաղաքում, հայտնում է «Գրանդ ֆորքս Հերալդ» պարբերականը: «Ոչ մի տեղ, աքսորի պատմություն» գիրքը մի երիտասարդ աղջկա օրագրի միջոցով նկարագրում է Բաքվում տեղի ունեցած կազմակերպված ահաբեկչությունը, ինչպես նաև աղջկա` փախստականի կյանքը և Խորհրդային միության փլուզման ֆոնին ինքն իրեն վերագտնելու ճիգերը:
«Պետք է հանձն առնեն Գանձասարի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը». Մկրտիչ Մինասյան
ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովն այս տարի օգոստոսի 27-ին անցկացրել է նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը: Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ներկայացնելով խնդիրը, ևս մեկ անգամ շեշտել է համալիրի պարսպի պատմական տեսքը պահպանելու անհրաժեշտությունը և առանց համապատասխան նախագծի և մասնագիտական
Նախարար Նալբանդյանն ընդունեց բրիտանացի պատգամավորների պատվիրակությանը
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է և այդ գործընթացում լուրջ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանականները։ Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր լրացուցիչ խթան է հանդիսանում երկու
Գերեզմանները չորս կողմից «խեղդում» են Երևանը. «Այն, ինչի վերածվում է Երևանը, ուղղակի այլանդակություն է»
Տարիներ շարունակ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որը բանաստեղծություններում և երգերում որակվում է որպես վարդագույն քաղաք, մի քանի տասնամյակ անց հավակնություն ունի վերածվելու գերեզմանների քաղաքի տարբեր ոլորտների մասնագետների խոսքով` հայերի մեռելապաշտության և հսկայական գերեզմաններ կառուցելու մոլուցքի պատճառով: Քաղաքային իշխանությունների պնդմամբ` այս ոլորտում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, և մինչև 2020 թ. Երևանի կարիքների համար անհրաժեշտ է 46,5
Երաշխիք ժողովրդից՝ Տիգրան Առաքելյանի համար
Յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է ազատության մեջ տեսնել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, կարող է իր երաշխիքը տալ՝ ստորագրության տեսքով: Նախաձեռնության հեղինակը ՀԱԿ-ն է` արդեն 2 տարի շարունակ անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու մղումով: Իրավապաշտպան Արմեն Խաչատրյանը հիշեցնում է`քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է խափանման միջոցի փոփոխություն, եւ այդ մասին բազմաթիվ միջնորդություններ եւ հայտարարություններ
Հովհաննես Թոքմաջյան. «Ավագանու նիստը ակտիվիստների քննարկման նիստ չէ, մենք լուրջ հարցեր ունենք քննարկելու»
Վերջին օրերին անհայտ անձանց կողմից 7 ակտիվիստներին ծեծի ենթարկելու, տասնյակ ակտիվիստների բռնությամբ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու դեպքերին ավագանու ՀՀԿ-ական անդամ Հովհաննես Թոքմաջյանը չի ցանկանում անդրադառնալ: «Դա ավագանու անդամի քննարկման խնդիրը չէ, ավագանու անդամի խոսելու հարցը չէ: Բոլորովին չեմ պատրաստվում գնահատականներ տալ: Բերման ենթարկելը ոստիկանի աշխատանքն է, ոստիկանը կատարել է իր աշխատանքը, այնքան հստակ է: Օրինականության
Գագիկ Մակարյան. «Կամ նոյեմբերին, կամ ավելի ուշ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև կստորագրվի միջանկյալ մի փաստաթուղթ»
«Այդ հայտարարությունները որոշակի զսպողական նշանակություն ունեն, ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում մենք ստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը, որովհետեւ նրանք չէին կարող լռել, չէին էլ կարող գովել: Ելնելով իրենց խնդիրներից եւ հաշվի առնելով իրենց օգնությունն ու արդեն կատարած ծախսերը՝ ստորագրումը տեղի կունենա»,-սեպտեմբերի 5-ին այսպիսի կանխատեսում էր արել Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Այս հայտարարությունից չորս օր
Գալուստ Սահակյան. «Ի՞նչ անենք, տանենք Սուրիկին նստացնենք, ջարդենք, կոտորենք, որ մարդիկ լռե՞ն»
Գիտեք ես դե՞մ եմ, որ Տիգրան Առաքելյանին ազատ արձակեն: Երբեք դեմ չեմ: Երիտասարդ տղա է, բայց դատաիրավական համակարգին բան թելադրել՝ այդ գործառույթը չունենք: Մենք չենք կարող բան թելադրել:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պարտադիր վերջնաժամկետների սահմանում են պահանջում
«Ամերիկայի Ձայն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կներկայացնի Դամասկոսում անցյալ ամիս քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մասին հաղորդագրությունների հետաքննությունն իրականացրած քննիչների զեկույցը Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքերի հանձնման հստակ և կատարման համար պարտադիր վերջնաժամկետներ սահմանող ՄԱԿ-ի բանաձևի անհրաժեշտության շուրջ: Նման համաձայնության ձեռք բերման մասին հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ
ՀՀԿ փոխնախագահ. «Գիտեմ Հայրիկյանի վարքը, վարկանիշը, սարսափելի վախենալու բան է»
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասել էր, որ կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե Մաքսային միություն մտնելու նրա հայտարարությունն ի կատար ածվի: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Ա՜յ դա սարսափելի վախենալու բան է»: Հասկանալով հեգնանքը՝ փորձեցինք ճշտել՝ Հայրիկյանից չե՞ք վախենում, նրա ասածների հետ հաշվի չե՞ք նստում, անկախության խորհրդանիշն է՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց.
Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ բացվեց Հրաչյա Հարությունյանի որդու և մոր հուշաքարը
1in.am. Այսօր Խարբերդի գերեզմանատանը բացվեց Պոդոլսկի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 18 մարդու մահվան համար մեղադրվող հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի որդու՝ Սերոբ Հարությունյանի գերեզմանաքարը: Հրաչյա Հարությունյանի որդու և մոր հուշաքարը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ: Նա նաև վարձատրում է Հրաչյա Հարությունյանի երեք փաստաբաններին՝ նրա շահերը ՌԴ դատարանում ներկայացնելու համար:
Տարաբնույթ փաստեր
1568 թվականի փետրվարի 16-ին իսպանական ինկվիզիցիան որոշում կայացրեց մահվան դատապարտել Նիդերլանդների ողջ բնակչությանը: Ցերեկային ժամերին ամպերը ավելի բարձր են գտնվում, քան գիշերը: Հարավային Կորեայում անտուն կարգավիճակում գտնվող անձանցից յուրաքանչյուր 4-ից մեկն ունի վարկային քարտ:Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն առաջին անգամ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել 13 տարեկանում, երբ թիմը որտեղ նա հանդես էր գալիս, կարողացավ հակառակորդի
Գյուղացիները դժվարությամբ են համոզվում` մտնել կոոպերացիաների մեջ (Տեսանյութ)
Գյուղացիներին թվում է, թե կոոպերատիվները նույն կոլխոզ-սովխոզներն են Այսօր 186 հազար գյուղացիական տնտեսությունների համար անասնապահությունն ապրուստի հիմնական միջոցն է: Այդ համայնքների բնակիչները հատկապես խոցելի են, քանի որ հաճախ ստիպված են լինում հիմնվել բնատնտեսության վրա: Այսօր գյուղատնտեսության նախարարության մամուլի սրահում այսպիսի տվյալներ ներկայացրեց նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսները կառավարելու եւ մրցունակությունը բարձրացնելու համար
Մինչև չհաղթեմ՝ չեմ դադարեցնելու պայքարս»
Հանուն Հայաստանում սահմանադրական կարգի պահպանման, հանուն օրենքի առաջ հավասարության, հանուն մարդկանց իրավունքների 5 տարի ակտիվ պայքարում է Վիլեն Գաբրիելյանը: Նրա պատկերացրած իդեալական պետությունը պետք է լինի ազատ ու երջանիկ: Վիլենը 30 տարեկան է. 2008 թվականից, իր խոսքերով, ամենօրյա օրակարգով պայքարում է հանուն արդարության. «Սկզբունքը մեկն է՝ մինչև ես չզգամ, որ վերջնական հաղթել եմ, որ ՀՀ-ում
Կարեն Քոչարյան. «Արևելյան հարևանության ծրագրի շրջանակներում անպայման Եվրոպայի հետ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»
99 տոկոսով համոզված եմ, քանի որ Եվրոպան երբեք ձեռք չի քաշելու Հայաստանից, ինչքան էլ ձև տան, թե նեղացած են Հայաստանից, վիրավորված: Նույն Ֆյուլեին, քանի որ ինքն է Եվրոպայի կողմից եղել բանակցություններին ներկայացուցիչը, իրեն էլ ձեռք չի տալիս, որ գործընթացը ձախողվի
ԱԳ նախարարը կայցելի Վարշավա, Հռոմ և Վատիկան
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։ Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում
Կոմպոզիտոր Յուրի Հարությունյան. «Գուցե Ռոբերտ Ամիրխանյանին խանդո՞ւմ են»
Օրերս Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 42 անդամներ ընդվզեցին միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի դեմ՝ պահանջելով արտահերթ համագումար հրավիրել եւ միության Դիլիջանի տունը անվանակոչել Էդվարդ Միրզոյանի այնունով: Նրանք փաստւմ են, որ վերջին համագումարը տեղի է ունեցել 4.5 տարի առաջ, այնինչ ըստ կանոնադրության՝ պետք է 2 տարին մեկ կազմակերպվեր, հետեւաբար լեգիտիմ չէ նախագահը, քանի որ նրա լիազորությունների
Պատահարից չորս ամիս անց, գիտակցության չգալով, մահացել է
Մայիսի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.40-ին 1962 թ. ծնված Արարատ Շ.-ն «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայի թիվ 68 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Աշոտ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սեպտեմբերի 15-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Ա. Մկչտչյանը «Էրեբունի»
Թե ինչպես է կառուցվել Սամվել Ալեքսանյանի «Փարվանան»
Այս ռեստորանի տեղում, ինչպես ներկայացրեց տիկին Դանիելյանը, 3 հասարակական կազմակերպություններով, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, աղբանոցի վերածված տարածքը մաքրել են, լույս ու ջուր քաշեցին, ծառատունկ արեցին, նստարաններ ու զրուցարաններ տեղադրեցին, կարճ ասած` զբոսայգի ու հանգստի գոտի կառուցեցին, իսկ որոշ ժամանակ անց այդ նույն տեղում «Փարվանան» կառուցվեց:
Բռնությունները բացահայտվում են
Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը: Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների
Որսորդական հրացանով ընկերոջ վրա դիտավորյալ չի կրակել
«Զարկերակ» մամուլի ակումբի հյուրը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Զաքարյանն այսօր ներկայացրեց իր պաշտպանյալի՝ Կարեն Անանյանի գործը: Կարեն Անանյանը 2011թ. օգոստոսի 31-ին տեղեկանալով, որ երրորդ երեխան է ունենալու, նշել է՝ օգտագործել ոգելից խմիչք: Ապա, ըստ փաստաբանի, Կարենը ցանկացել է գնալ որսի, այդ նպատակով իր մեքենայի մեջ է տեղավորել որսորդական հրացանը, զանգել մտերիմ ընկերոջը՝ դստեր քավորին՝
Հայաստանի ամենաշատ աղտոտված քաղաքներից են Երեւանը, Ալավերդին, Հրազդանը, Արարատը (Տեսանյութ)
Երկրագնդի վրա, այն տարածքներում, որտեղ օզոնային շերտը բարակել է, այդտեղ քաղցկեղի, հատկապես մաշկի քաղցկեղի աճ է նկատվում: Այսօր «Հենարան» ակումբում, օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կապակցությամբ, ասուլիսին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Հայաստանում, դեռեւս 1992 թվականից, ուսումնասիրվում է օզոնային շերտը, եւ տիկին Դանիելյանի ներկայացմամբ` ակնհայտ է, որտեղ օզոնային այդ պաշտպանիչ
Միջազգային փորձագետ. «Ասել, թե Սերժ Սարգսյանը լավ է Վլադիմիր Պուտինի հետ, ուրեմն երկրի անվտանգությունն ապահովված է`սխալ է»
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ չբացառեց Մաքսային միությունից հրաժարվելու փաստը. «Հրաժարականներ միշտ էլ լինում են եւ հնարավոր են»,- նշեց նա, ավելացնելով այսօր ընդդիմադիր դաշտը պահանջում է հրաժարականներ, սկսած Սերժ Սարգսյանի հրաժարականից: «Հայաստանում հրաժարականներ կլինեն ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է այդպես ուզում,
Վլադիմիր Մնացականյան. «Կարեւոր չէ, որ մրցակիցդ ադրբեջանցի է: Պարզապես, պետք է հաղթել եւ վերջ»
Հայաստանցի բազկամարտիկ, աշխարհի՝ եռակի, Եվրոպայի՝ քառակի եւ աշխարհի գավաթի առաջնության եռակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը (նկարում՝ աջից), որ օրերս Գդինիայում աշխարհի չեմպիոն դարձավ նոր՝ մինչեւ 80 կգ քաշային կարգում, այսօր «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում խոսելով եզրափակչում ադրբեջանցի մրցակցին պարտության մատնելու մասին, ասաց. «Կարեւոր չէ՝ մրցակիցդ ադրբեջանցի՞ է, թե այլ ազգի ներկայացուցիչ: Ընդամենը պետք է
Հովհաննես Իգիթյան. «Միայն Վլադիմիր Պուտինը կարող է ասել՝ մեզ վրա ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ»
Այսօր «Հայացք» ակումբում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը խոսեց Մաքսային միության անդամակցության դրական եւ բացասական կողմերի մասին: «Գնալով դեպի 2014 թվականի մայիս ամիսը, նոր հանգամանքներ կհայտնվեն: Ի վերջո այս հարցի պատասխանը չեղավ, թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի երեքին եւ ինչու: Այս հարցի պատասխանը միայն Սերժ Սարգսյանը կարող է տալ, բայց
Հայ բազկամարտիկներն այս տարի պաշտոնական մրցումներում արդեն 15 մեդալ են նվաճել
Լեհաստանի Գդինյա քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած հայաստանցի բազկամարտիկներ Վլադիմիր Մնացականյանը, Աշոտ Ադամյանը եւ ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանն այսօր «Արմատ» մամուլի ակումբում հանդիպեցին ԶԼՄ-ների հետ: Ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս տարի մեր բազկամարտիկները պաշտոնական առաջնություններում մասնակցելով բոլոր տարիքային խմբերի մրցումներին՝ արդեն նվաճել են 15 մեդալ, որոնցից 4-ը՝ ոսկե, 5-ը՝ արծաթե եւ


















































