Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

Ապրիլ 13,2013 18:33

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն,  ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն  և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն  փողոցները, մայթերը, սիզամարգերն ու հանգստի գոտիները: Հենց այստեղ աճեցված  ծաղիկներով են ստեղծվելու  նաև ծաղկային հետաքրքիր կոմպոզիցիաները:

Ընդհանուր առմամբ ծաղկապատ տարածքների ծավալը մայրաքաղաքում այս տարի կավելանա 1.5 հեկտարով և, շուրջ 2 մլն 200 հազար ծաղկասածիլների շնորհիվ, կկազմի ավելի քան 7 հեկտար:

<<Մայրաքաղաքի կանաչապատման և արտաքին տեսքի ձևավորման գործում  շատ կարևոր է նաև ծաղկապատման աշխատանքների ճիշտ կազմակերպումը: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի ծաղկատեսակներ, որ մայրաքաղաքում ծաղիկներ ունենանք վաղ գարնանից սկսած մինչև ուշ աշուն: Կարևոր է նաև մեր բնակլիմայական պայմաններին արագ ու հեշտ հարմարվող  ծաղկատեսակները տեղում աճեցնելը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնապահպանության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնեու համար նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են: Նշվել է նաև, որ այս տարի, միայն գարնանային ծառատունկի շրջանակում,  մայրաքաղաքում կտնկվի շուրջ 40 հազար ծառ և թուփ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930