Օրվա լրահոսը

«Ուժեղ իշխանավորի» պատրանքը

Երբ սեպտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ մեր երկիրը պատրաստվում է մտնել Մաքսային միության մեջ, ինչպես նաեւ՝ դառնալ Եվրասիական միության համահիմնադիրներից մեկը, ոմանք առաջարկում էին այդ հարցը դնել հանրաքվեի: Ընկերներիցս մեկն ասաց, թե վախենում է, որ այդ հանրաքվեն կկեղծվի, ինչպես մեզանում կեղծվում են բոլոր հանրաքվեներն ու ընտրությունները: Ես, ճիշտն ասած, ավելի խորը մտավախություն ունեմ՝ որ նման

Մատաղ եմ անելու ախպորս գերեզմանին. Սամվել Շարբաթյանի քույրը սպառնացել է եղբորը սպանողներին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր միջադեպ է գրանցվել մեկ տարի առաջ Լոռու «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով դատական նիստում: Ինչպես հայտնում է Լոռիում  NEWS.am-ի թղթակիցը, ժամը 11:30-ին սկսված դատական նիստին ներկա են եղել սպանության համար մեղադրվող Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը։ Մյուս մեղադրյալը՝ Արտակ Վերանյանը, նիստին ներկա չէր, ինչի պատճառով էլ նախագահող

Ոստիկանությունում բացատրություններ են տվել՝ քաղաքապետարանի առջեւ հայհոյանքներ տալու կապակցությամբ

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցի մասնակից Գոռ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հայհոյանքներ լսել է, սակայն որևէ բողոք կամ դժգոհություն չունի:

Արմեն Ռուստամյան. «Արտգործնախարարի եւ Սերժ Սարգսյանի խոսքերն իրար չեն բռնում»

 Արտաքին քաղաքականության հետ կապված դուք անհամաձայնություններ եւ տարաձայնություններ ունեիք իշխանության հետ, հիմա Վահան Հովհաննիսյանի դեսպանի պաշտոնն ընդունելը նշանակում է ՀՅԴ-ն արդեն չունի՞ որեւէ տարաձայնություն այդ առումով: Այս հարցին այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հրավիրած ասուլիսում պատասխանեց. «Մենք մեր տեսակետն ունենք: Մեր 7 կետերից մեկը արտաքին մարտահրավերներին են վերաբերվում, մենք դրանից չենք հրաժարվում, մեր

18-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 118 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն

Մարզպետարանը աշխատանքի տեղավորման կենտրո՞ն է

Տավուշի մարզպետի մոտ կատարված բոլոր ընդունելությունների ժամանակ մարզի բնակիչների մեծ մասը ֆինանսական աջակցության եւ աշխատանքի տեղավորման հարցերով է դիմում:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայտարարությունը

Կուսակցութիւնը գումարեց իր 20-րդ համագումարը: Կուսակցութեան գերագոյն ժողովին կը մասնակցէին 17 երկիրներէ եկած պատգամաւորներ: Համագումարը հանգամանալից կերպով քննարկեց Հայաստանի, Հայ ժողովուրդի եւ սփիւռքահայութեան առջեւ դրուած կենսական հարցերը, միջազգային եւ շրջանային քաղաքական իրավիճակները, ինչպէս նաեւ կազմակերպչական բնոյթի հարցեր: Քննարկելով Հայաստանի ներքին քաղաքական, տնտեսական եւ ընկերային իրավիճակը համագումարը վերահաստատեց կուսակցութեան հիմնական ուղեգիծը՝ թիկունք կենալու եւ առաջնորդելու ժողովուրդի ընկերային արդար պահանջքներն ու բողոքները

Արմեն Ռուստամյանը հիշեց «Րաֆֆիի օրերը»

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ անդամները ներկայացրեցին արտագաղթի դեմ իրենց մշակած ծրագիրը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ «Հաճախ հարց են տալիս՝ որն է երաշխիքը, որ այս ծրագիրը կգործի՝ համախոհությունն է: Եթե իշխանությունները պատրաստ չեն բարեփոխումներ իրականացնել, ուրեմն օր առաջ պետք է հեռանան, եթե պատրաստ են, բայց չեն կարողանում, ուրեմն պետք է աջակցեն այս ծրագրի իրականացմանը»: Ծրագիրը

Ադրբեջանի ընտրությունների գինը` 150 միլիարդ դոլար

Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարցրեցինք, թե որպես ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին փոխարինած Ջամիլ Հասանլիին կհաջողվի՞ Իլհամ Ալիեւի հետ հաջողությամբ մրցակցել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Ալիզադեն ասաց. «Ես այդպես չեմ մտածում: Հարցը լուծված է: Խաղադրույքը 150 միլիարդ դոլար է: Մեր իշխանությունը որեւէ մեկին թույլ

ՀՅԴ-ի նոր ծրագիրը՝ արտագաղթի դեմ. այն սկսվում է պաշտոնանկություններից

Արտագաղթը նման է օրգանիզմի արնահոսության, չպետք է թույլ տալ, որ այն հանգեցնի օրգանիզմի արնաքամության»,- այսօր ՀՅԴ-ն այսպես ներկայացրեց իր նոր ծրագիրը «Մենք ապրելու ենք մեր երկրում»՝ արտագաղթի կասեցման դեմ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Սպասել, մինչեւ իշխանափոխության մե ծրագիրը կիրականացվի՝ սխալ քաղաքականություն կլինի:Մենք սկսում ենք մի գործընթաց, որ մեր հայրենակիցների մոտ հույս

Լեւոն Մելիք-Շահնազարյան. Հայաստանը փակեց Ադրբեջանի ճանապարհը դեպի Եվրասիական միություն

Հատված քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցից:        –Չնայած Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ըստ էության, հաստատեց պաշտոնական Երեւանի մոտեցումը, որ Հայաստանի եվրաինտեգրացման քաղաքականությունը մնում է ուժի մեջ, Եվրոպայի «տեղական փաստաբանները» շարունակում են տագնապի ահազանգ հնչեցնել, թե, Մոսկվայի պարտադրանքներին տեղի տալով՝ Հայաստանի իշխանությունը փակեց մեր ճանապարհը դեպի լուսավոր Եվրոպա։ Ձեր կարծիքը։

«Բանդայի գործով» հանգուցյալ ամբաստանյալի մայրը պահանջում է արդարացում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հետաձգեց «Բանդայի գործով» դատական նիստը, քանի որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Հովհաննիսյանը չէր ներկայացել: Նա տեղեկացրել էր դատարանին, որ մասնակցում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի: Դատավորը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ին ստացվել է

Ինքնասպանության փորձ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Ստեփանավանի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով կանխվել է Էմիլյա Ավետիսյանի (ծնվ. 1963 թ.) ինքնասպանության փորձը: ԱԻՆ

Կուսակցության ղեկավարը ուսումնասիրել է Կոմիտաս 5-ի միջադեպերը

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հանդիպել է Կոմիտաս 5 հասցեում բնակելի շենքի կառուցապատող Էդուարդ Քեշիշ Աբրահամին: «Բնակիչների ամբողջ խնդիրն այն էր՝ հնարավորինս շատ անձնական վիրավորանքներ ուղղել գործարարին: Էդուարդ Քեշիշի հեռախոսահամարը վերցրի, զանգահարեցի, հանդիպեցինք, որ հասկանամ՝ ինչ է կատարվում: Քեշիշը ներկայացրեց իր տեսակետը: Երվանդ Զախարյանի օրոք այդ հողատարածքը վաճառվել է ոմն Արմենի, առաջին սխալը

Ստամբուլում բնակվող հայերը պնդում են, թե թուրքերը իրենց նկատմամբ անհամեմատ ավելի բարեհաճ են, քան դա նկատվում է Հայաստանում

Ստամբուլ կատարած ուղեւորության արտաքին տպավորությունների վերարտադրումը անիմաստ է, քանզի այդ պատմական քաղաքն այցելելը դյուրին գործ է Հայաստանի քաղաքացիների համար: Ամենաարտառոցը, թերեւս, հայաստանցիների ներկայությունն էր այդ հսկա մեգապոլիսում եւ առհասարակ Թուրքիայում տարբեր աղբյուրներով 30-100 հազար մարդ, պաշտոնական տվյալներ չկան: Թվաքանակն աննշան է նույնիսկ 20-միլիոնանոց քաղաքի համար, էականՙ օրեցօր նոսրացող Հայաստանի համար:  Ինչն է բնորոշ ընդհանուր առմամբ

ԱՊՀ երկրների համեմատ, Հայաստանում սեռական հանցագործությունների ցուցանիշը բարձր չէ

«2010թ. Կանանց ռեսուրսային կենտրոնը նախաձեռնեց ստեղծել Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի փոփոխությունների մասին օրենքի նախագիծ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղեկացրեց Կանանց ռեսուրսային կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային ծառայությունների ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը, նշելով, որ  օրենսդրության մեջ բացեր կան, գործող օրենսդրության մեջ նույնիսկ սեռական բռնության դիմաց դրամական տուգանքի պատժի ձեւեր կան: ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանի խոսքով

Ի՞նչ է առաջարկում ՕԵԿ-ը ազատամարտիկներին և ինչու՞ է Հովհաննես Մարգարյանը վերջին շրջանում առավել ակտիվ

«Պետք է փորձենք վեր հանել այն ազատամարտիկներին, ովքեր իրենց անվամբ ունեն ԽՍՀՄ ավանդներ մինչև 1992 թվականը ներառյալ: Իմ հաշվարկներով նրանք պետք է շուրջ 3000 լինեն: Միջին փոխհատուցման գումարը կազմել է շուրջ 500 դոլարին համարժեք գումար»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով Արցախյան ազատամարտիկների ավանդների փոխհատուցման հարցերին: ՕԵԿ-ը շրջանառության մեջ է դրել օրենքի

Մենք գիտենք, թե ովքեր են տերերը

Հայաստանում Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ բուռն քննարկումները ունեն մի շատ հետաքրքրական առանձնահատկություն: Այդ քննարկումներում իսպառ բացակայում է իշխանությունը: Մի քանի կիսակրիմինալ կամ կիսագրագետ պատգամավորների կարծիքները, որոնք ներկայացնում են ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությունը, ամենևին իշխանություն չեն: Իշխանությունը տվյալ դեպքում կլինեն նախագահական աշխատակազմի կամ կառավարության ներկայացուցիչները, եթե նրանք ներգրավվեն հասարակական բուռն քննարկումներում և սկսեն հասարակությանը, Հայաստանի քաղաքացիներին ներկայացնել

Սարգիս Գեւորգյան. Գնալով շատանում է պարտքը գիտակցող եւ այն թեկուզ ռիսկի գնով կատարող քաղաքացիների թիվը

Հատված Հայ ազգային կոնգրեսի անդամ Սարգիս Գեւորգյանի հետ հարցազրույցից: – Օրերս Ծաղկաձորում տեղի է ունեցել երիտասարդական համաժողով, որին մասնակցող քաղաքական ուժերի երիտասարդական թեւերի ներկայացուցիչները հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են ձեր՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի հանդեպ իրականացվող կողմնակալ եւ ապօրինի դատավարությունը եւ պահանջել են անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին եւ արդար դատավարություն անցկացնել

Դավիթ Հարությունյան. «Միշտ չէ, որ պատժի խստացումը հանգեցնում է հանցագործության նվազման»

Անառակաբարո գործողություններ համարվող հանցագործությունը դարձել է շատ տարածված: Հաճախ անառակաբարո գործողությունները լինում են ոչ միայն ֆիզիկական, այլեւ ինտելեկտուալ, ինտերնետի միջոցով` երեխայի հետ զրույցներ վարելով:

ԼՂՀ փոխվարչապետ. Եթե ՀՀ առաջ նման պայման դրվի՝ անդամակցություն առանց ԼՂՀ-ի մասնակցության, ապա Հայաստանը չի՛ կարող մաս կազմել նման միության

Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:    -Մաքսային միությանն անդամակցելու շուրջ Հայաստանում ընթացող քննարկումներում արտահայտվող հիմնական մտահոգությունն է՝ որտե՞ղ է Արցախի Հանրապետության տեղը, հնարավո՞ր է, որ մաքսային սահմանը շրջանցի ԼՂՀ-ն, ու վերջինս Հայաստանի հետ համընթաց չներգրավվի հիշյալ կառույցում: Արցախում կա՞ նման անհանգստություն: -Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դիմել

Ստեփան Սաֆարյան. «Ռուսական ճնշումներին չդիմանալը փորձաքար էր»

Հատված «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հարցազրույցից: – Պարոն Սաֆարյան, փաստորեն, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ՀՀ իշխանություններին «հասկացրեց», որ Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցելն արդեն անհնար է դարձել։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է լինելու Եվրոպայի հաջորդ քայլը։ – Իհարկե, գնալով հարցը բարդանալու է, եւ գնալով Հայաստանը ետ է

Ինչո՞ւ է ոստիկանը «վատը»

Այս տարվա օգոստոսի վերջերին մարդկանց ու ոստիկանների միջեւ Կոմիտասի փողոցում տեղի ունեցած բախումը ոստիկան-քաղաքացի հարաբերությունների ներկա ցավալի վիճակի ակնառու օրինակ էր: Ինտերնետային մեկնաբանություններում ոստիկաններին համեմատում են թուրքերի հետ, այլ կերպ` թշնամու: Նրանք ավելի վատն են, քան թուրքերը, նրանք թշնամիներ են: Օրենքի մարդու հանդեպ նմանօրինակ ակնածական եւ սիրալիր վերաբերմունքի, անկասկած, ականատես եք եղել նաեւ Դուք, հարգելի

Սափեյան եղբայրներից խլում են բիզնեսը

Արագածոտնի մարզի Երեւան-Գյումրի ճանապարհին, Կաթնաղբյուր համայնքի տարածքում գործող գազալցակայանը՝ ԱԳԼՃԿ-ն (ավտոգազալցաճնշակայիև կայան) պատկանում է «Սափեյան եղբայրներ» ընկերությանը։ Թերեւս այս եղբայրների ընդդիմադիր հայացքներն են պատճառը, որ նրանք հիմա էլ գազալցակայանի հետ կապված խնդիրներ ունեն։ Հիշեցնենք, որ նրանք պարբերաբար հայտնվում են բանտում, քրեական հետապնդման են ենթարկվում, մասնավորապես՝ հետապնդվում էին մարտի 1-ից հետո։ Հիմա, փաստորեն, հերթը հասել նրանց

Այսօր Բուդապեշտի մրցագորգ մտնելու են Հայաստանի երկու ըմբիշներ

Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտնելու են 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը, որը 1/32 եզրափակչում պայքարն սկսելու է չինացի Չժուան Մաի հետ եւ 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը (նկարում):: Նրա մեկնարկային մրցակիցը 1/16 փուլի մեկնարկային գոտեմարտում մոլդովացի Պիոտր Անուլովն է: Հիշեցնենք, որ մեր ազատ ոճի ազգային հավաքականը մրցավայր

Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետեւանքով

Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի առջեւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ նա օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. «Գործը

Թուրքիայում մեր շախմատիստները միջին դիրքեր են զբաղեցնում

Խոջաելի քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում միջին դիրքեր են զբաղեցնում: Տղաների պայքարում միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը 117 մասնակիցների մեջ 2,5 միավորով 36-րդն է, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը՝ 71-րդը (2,0 միավորով): Աղջիկների մրցապայքարի մեր միակ մասնակիցը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, 2,0 միավորով 77 մասնակցի պայքարում առայժմ

Տեղի է ունեցել երկրաշարժ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.56-ին «ՍՊԾ»-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.09-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Թբիլիսի քաղաքից 102 կմ դեպի արևմուտք, Բեժտայի գյուղից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Մախաչկալա քաղաքից 159 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է

Չրի արտահանման ծավալը նվազել է

Այսօր հանրապետությունում գործում է ավելի քան 250 արևային չորանոց, տարեկան արտադրվում է 2000 տ չորացված պտուղ բանջարեղեն։ Դրա շուրջ երեսուն տոկոսը արտահանվում է։  Չրագործները վստահեցնում են, որ չորացված մթերքի արտահանման ծավալը վերջին տարիներին նվազել է։ Նրանք վստահեցնում են, որ նվազման պատճառները շատ են: «Չիր» ձեռնարկության տնօրեն Տիգրան Ծատուրյանը որպես հիմնական պատճառ նշում է դրամի արժեւորումը:

Սերժ Սարգսյանն ազատվում է Քոչարյանի իշխանության հետ կապեր ունեցողների՞ց

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի հետ հարցազրույցից; – Պարոն Սահակյան, ինչով են պայմանավորված վերջին շրջանում ուժային կառույցներում կատարվող կադրային փոփոխությունները։ – Բնականաբար, աշխատանքային մթնոլորտ է եւ լինելով երկրի ղեկավար, աշխատանքի արդյունավետությունն ու ընդհանուր պատկերը ունենալով, Սերժ Սարգսյանն ինքն է որոշում՝ ով որտեղ պետք է լինի։ Դրանով կարող են պայմանավորված լինել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031