Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մարտիրոսյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն

Ապրիլ 13,2013 20:00

Տաշքենդում այսօր ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Պայքարը եզրափակելու հնարավորությունն ընձեռվել էր գերծանր՝ +94 կգ քաշային տղաներին: Եվ վերջին օրը գերազանց հանդես եկավ Սուրեն Մարտիրոսյանը: Հայաստանցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 365 (165+200) կիլոգրամ եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Սուրենը ամբողջ յոթ կիլոգրամով ետ թողեց երկրորդ տեղն զբաղեցրած իրանցի Ալիռեզա Սոլեյմանիին:
Սուրեն Մարտիրոսյանը դարձավ Հայաստանի տղաների եւ աղջիկների ամբողջական հավաքականների միակ  ներկայացուցիչը, որ Ուզբեկստանի մայրաքաղաքում մեդալ նվաճեց:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930