Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա. Հայաստանում եվրոպական կառույցներն իրենց առաքելությունը չեն իրականացնում (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» կազմակերպությունն այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ բողոքի ակցիա անցկացրեց՝ դատապարտելով Թուրքիայում հայերի դեմ սկսված բռնությունների նկատմամբ ՄԱԿ-ի անտարբերությունը: Երթին միացել էին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները: Ակցիայի մասնակիցները դեսպանի խորհրդականին հանձնեցին իրենց բողոք-նամակը: «ՄԱԿ-ի կրավորական կեցվածքն ու լռությունը էլ ավելի են խորացնում հակահայկական մթնոլորտը: Ակնկալում ենք, պահանջում ենք ՄԱԿ-ի գնահատականը եւ պահանջը՝ թուրքական

«Հայրիկյանը իրեն, Սահմանադրական դատարանին եւ իշխանությանը դրել է հիմարի տեղ».Արամ Հարությունյան

Այսօր «Սլաք» ակումբում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը անդրադառնալով իր ինքնաբացարկին, ասաց, որ իմաստ չի տեսնում անընդհատ խոսել այդ մասին, բայց, ամեն դեպքում ինքը գտնում էր, որ անիմաստ է լեգիտիմացնել ընտրությունները: Նա կոչ էր արել թեկնածուներին՝ Սերժ Սարգսյանին մենակ թողնել, բայց այդ կոչին ահազանգող այդպես էլ չեղավ: Անդրադառնալով Հայրիկյանին, նա ասաց, որ վերջինը հայտնվեց

Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածներն էպոսագետի մոտ են աշխատել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող Սամվել Հարությունյանին անցած տարի նվիրել է իր «Volvo» մակնիշի ավտոմեքենան: Էպոսագետ թեկնածուն ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է, որ նման մեքենա է ունեցել: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ս. Հարությունյանը Վ. Սեդրակյանի հարևանն է և նրա տանը

Կառավարման փորձագետ. Մտել են մրցապայքար, որ իրենց գինը բարձրացնեն

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի գնահատմամբ՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը՝ ՍԴ դիմելու, քաղաքական գործընթացում ինտրիգ մտցնելու քայլ էր: «Ներքին խաղեր են գնում, ինտրիգ են մտցնում, իրեն բարձրացնում ու փորձում են հետաքրքրություն մտցնել այս չընտրություններում, որ դրսում ցույց տան՝ տեսեք, ինչ ընտրություններ են»,- այսօր «Հենարան» ակումբում  ասուլիսի ժամանակ ասաց կառավարման փորձագետը: Նրա խոսքերով՝ Հայրիկյանը մահափորձի դեպքից

ԲՀԿ-ի համար ոչինչ չի փոխվել

Ըստ Տիգրան Ուրիխանյանի, ԲՀԿ-ում այս պահին բացառում են կոալիցիայի թեման «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չունի որեւէ քննարկում այդ թեմայի շուրջ այս պահի դրությամբ, առավել եւս՝ այն պատճառով, որ բացարձակապես աննպատակահարմար է նման հարց քննարկելը, որեւէ բան դեռ չի փոխվել, ինչը կարող է մեզ ուղղորդել ոչ թե այդ քայլին, որովհետեւ ես առհասարակ բացառել եմ կոալիցիա արտահայտությունը, եզրույթը

4-5 հազար հեկտարին մեկ տեսուչ է տիրություն անում

Բնապահպաններ. «Սյունիքի արոտավայրերը Իրանի անասուններին հանձնելն այնքան էլ մեր սրտով չէ, քանի որ ոչխարներն ամենաահավորն են. հողը քանդում են, բույսերը քոքով են ուտում եւ իրենցից հետո բան չեն թողնում»

Ի՞նչ էր ուզում Պարույր Հայրիկյանը և ի՞նչ սպասել նրանից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք , ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը երեկ դիմեց ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով: Սակայն թեկնածուն պայման է դրել, որ եթե ընդդիմադիր թեկնածուները միավորվեն, իր դիմումը ետ կվերցնի: Թեկնածուները չմիավորվեցին, սակայն նա այսօր ետ վերցրեց դիմումը: Պ. Հայրիկյանի վարած քաղաքականությունը որոշ շրջանակներում մեկնաբանվում է նաև որպես «պաշտոն պոկելու» քաղաքականություն: Այնուամենայնիվ ի՞նչ

Ամերիկահայ Քիմ Քաշքաշյանը հաղթել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը

Այս տարվա «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությանը  ամերիկահայ Քիմ Քաշքաշյանը հաղթել է դասական գործիքային մենանվագ անվանակարգում: Փետրվարի 4-ին տեղի ունեցած «Գրեմմի»-ի մնացած անվանակարգերում հաղթողներին կարող եք ծանոթանալ՝ մտնելով մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջ: Իսկ մինչ այդ առաջարկում ենք ունկնդրել երաժշտի կատարումներից մեկը.

Տեղամասային ընտրական հանձնաժողովների 16,000 անդամների վերապատրաստում ԵԱՀԿ, ԵՄ աջակցությամբ

Տեղամասային  ընտրական հանձնաժողովների  անդամների համար առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ, ԵՄ  աջակցությամբ անցկացվող ուսուցողական դասընթացի ծրագիրը ներկայացվեց այսօր Երևանում: Վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հունվարի 28-ին և ավելի քան 40 դասավանդողների օգնությամբ անցկացվում է երկրի ամբողջ տարածքով: Դրա նպատակն է նախապատրաստել տեղական ընտրական հանձնաժողովների մոտ 16,000 անդամների փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունավետ անցկացմանը: Ծրագիրը ներառում է

Էթիկայի հանձնաժողովի նիստը հետաձգվեց

Ընթացիկ նստաշրջանի համար կազմավորված Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր, ժամը 11-ին հրավիրված իր անդրանիկ նիստում նախատեսում էր քննարկել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի և հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկման ընթացքի վերաբերյալ հարցը: Առաջին հարցի զեկուցողը հանձնաժողովի նախորդ կազմում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էր, ով հանձնաժողովի այս կազմում ընդգրկված չէ: Ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ

Նոր մանրամասներ Պ.Հայրիկյանի գործի վերաբերյալ

Դատաձգաբանական եզրակացության համաձայն, դեպքի վայրի զննությամբ և տուժող՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ 7,62 մմ տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության ուղարկված «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։ Քիչ առաջ տարածված մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Քրեական վարույթն իրականացնող

«Սերժ Սարգսյանը մոդե՞լ է, որ բոլորին դուր է գալիս»,- հարցնում է նախագահի չգրանցված թեկնածուն

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՀՀ նախագահի չգրանցված թեկնածու «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը անդրադարձավ նախագահական ընտրություններին: Սիմոնյանի խոսքով` բոլոր պաշտոնական փաստաթղթերը բացարձակապես փաստում են մի բան, այն է, որ բոլորը գործում են մեկ նպատակով, այսինքն` կողմ են անօրինական ընտրություններին: «Ի սկզբանե ամբողջությամբ ամեն ինչ համաձայնեցված է, նույնիսկ դիտորդների ներկայացումները»,- ասաց Սիմոնյանը, մատնանշելով մի շարք

Բազմազավակ ընտանիքին աջակցելու փոխարեն զրկել են անգամ սոցիալական նպաստից (Տեսանյութ)

Համատարած աղքատության և գործազրկության պայմաններում հայտնված շատ բազմազավակ գյումրեցի ընտանիքներ իշխանությունների կողմից աջակցություն ստանալու փոխարեն ներքաշվում են ավելորդ թղթարարության ու քաշքշուկների մեջ և անգամ զրկվում են սոցիալական նպաստից: Եվ որևէ մեկի պետքն էլ չի լինում, թե վեց կամ յոթ երեխաներ ունեցող ընտանիքն ինչպես է գոյատևելու և ինչ միջոցներով է խնամելու ու կերակրելու երեխաներին: Առաջին հայացքից

Արման Վեզիրյանն արդարացվեց

Շենգավիթ վարչական շրջանի դատարանն այսօր, ըստ էության, բավարարեց գործով մեղադրող դատախազի միջնորդությունը և դադարեցրեց «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարացնելով նրան։ Իսկ գործով մյուս մեղադրյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով: Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի դատական նիստի

Սյունիքի մարզի գյուղերը սերմնացուի պարտքերը չեն կարողանում լիովին մարել

2012թ.-ը Սյունիքի մարզի շատ գյուղերի համար բարեհաջող տարի չէր: Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղի համար նույնպես տարին հաջող չէր. Եղանակային անբարենպաստ պայմանները, գարնանային կարկտահարությունը գյուղացիներին տհաճ անակնկալ մատուցեցին: Մշակված տնամերձ այգիների բանջարանոցային կուլտուրաները, ծառերի բերքն ու դաշտերի գարու ու ցորենի ցանքսերը կարկուտը հողին է հավասարեցրել, գյուղացիների ամբողջ չարչարանքը մի քանի ժամում ամբողջովին ջուրը լցրել: Տարվա վերջին

Պարույր Հայրիկյանը հետ վերցրեց դիմումը

Այսօր` ժամը 12:25-ին, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմել է Սահմանադրական դատարան` իր  դիմումը հետ վերցնելու համար։ Դիմումը հետ է վերցրել Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:  

Կոչ Անդրիաս Ղուկասյանին

«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին հացադուլը դադարեցնելու կոչով՝ «մտահոգված լինելով այսուհետ հացադուլի շարունակման դեպքում նրա առողջությանն անդառնալի վնաս հասցնելու հետևանքներով»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Բագրատյան. «Թող ստեղծեն ՀԱԿ կուսակցություն, ի՞նձ ինչ»

Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ դրա մեջ Ազատություն կուսակցությունը չկա ՀԱԿ կուսակցություն է ստեղծվում, ի՞նչ է անելու «Ազատություն» կուսակցությունը: Այսօր «Հայացք» ակումբում այս հարցին Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ազատություն կուսակցությունը այդ նոր ստեղծվող կուսակցության հետ կապ չունի: Շատ նորմալ եմ վերաբերվում: Ուզում են՝ թող ստեղծեն, ի՞նձ ինչ»: Նա ասաց, որ իրեն արդեն դիմել են դաշինքի համար.

Արման Մելիքյան. «Սա մկնախաղ է, որին ես չեմ կարող լուրջ վերաբերվել» (Տեսանյութ)

Նախագահի թեկնածուն` ՍԴ դիմումի մասին  ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը լուրջ չի վերաբերվում այն զարգացումներին, որոնք այժմ ընթանում են`կապված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրկյանի ՝ ՍԴ դիմումի հետ կապված: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արման Մելիքյանն անդրադարձավ նաեւ Պարույր Հայրիկյանի կոչին` միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ, որի դեպքում ինքը ետ կվերցնի իր դիմումը

Հրանտ Բագրատյան. «Մեր վարկանիշը 30-40 տոկոս է»

Նախագահի թեկնածուն սոցհարցում կատարողներին անվանում է ավանտյուրիստներ  Հրանտ Բագրատյանին իր քարազարշավի ժամանակ մարդիկ պարբերաբար հիշեցնում են նրա վարչապետության տարիները, ՀՀՇ-ին են հիշեցնում: Aravot.am-ը «Հայացք» ակումբում նրանից հետաքրքրվեց՝ դա վատ չի՞ անդրադառնում՝ քարոզարշավի վրա: Հրանտ Բագրատյանը չհամաձայնեց. «Բացարձակապես: Այ դուք հիմա նստած դա եք միայն ասում, բայց մարդիկ դրանից 9-10 անգամ ավելի լավ բաներն են ասում:

Հմայակ Հովհաննիսյանը ներգրավում է երկրորդ պաշտպանին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մտել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Էյամջյանի բացարկի կապակցությամբ որոշում ընդունելու համար: Այսօր Հմայակ Հովհաննիսյանը դատարան էր ներկայացել մեկ այլ փաստաբանով՝ Գեորգի Գուլքանյանի հետ, որը շարունակեց երկրորդ պաշտպանի՝ Կարեն Ղազարյանի միջնորդությունը ներկայացնել: Հիշեցնենք,

Րաֆֆի Հովհաննիսյանին. «Եթե ընդդիմություն եք, բարի եղեք հետեւեք, ինչ ստորագրել եք»

Հրանտ Բագրատյանը պահանջում է հայտարարություն, որ նա չի շնորհավորելու Սերժ Սարգսյանին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ կշնորհավորի Սերժ Սարգսյանին միայն այն դեպքում, եթե ընտրությունները չկեղծվեն: Այսօր «Հայացք»  ակումբում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը անդրադառնալով այս հայտարարությանը՝ կոչ արեց նրան եւ Պարույր Հայրիկյանին հայտարարել, որ իրենք ընդդիմություն են եւ չեն շնորհավորելու Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանի

Լոս Անջելեսում կայացել է «Գրեմի» 55-րդ մրցանակաբաշխությունը

Ամերիկահայ ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանի «Kurtág and Ligeti: Music For Viola» ալբոմը ճանաչվել է լավագույնը՝ «Լավագույն դասական գործիքային սոլո ալբոմ» անվանակարգում: Լոս Անջելեսում կիրակի ուշ երեկոյան կայացել է «Գրեմի» 55-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել կատարողներ Գոտյեն և Քիմբրան՝ «Somebody That I Used to Know» կատարման համար: «Fun.» խումբը լավագույնն է

Ոստիկանության Գյումրիի բաժինը նոր շենք ունի

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը. գործ, որ հետևողականորեն իրականացվում է: Հերթը ոստիկանության Գյումրիի բաժնինն էր: Փետրվարի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց շենքի բացման արարողությանը: 1988 թվականի աղետալի երկրաշարժից ավերվեց նաև Լենինականի ներքին գործերի վարչական շենքը: Իրավապահները ստիպված էին աշխատել ժամանակավոր տնակում, ապա՝ վարձակալած շինություններում:

Ավազակության մեղադրանք

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 10-ին, ժամը 11.10-ին, Իջևան քաղաքի  Նալբանդյան փողոցից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Արմեն Թ.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: Արմեն Թ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն

Ոստիկանությունը բացատրել է՝ ինչու են Երևանի փողոցներում ավտոմատավորներ հերթապահում

Երեկ երեկոյից մինչև այսօր Երևանի տարբեր հատվածներում հերթապահություն են իրականացնում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ և ավտոմատավոր ոստիկաններ: Epress.am-ի թղթակիցը զինված ոստիկաններին նկատել է Դավթաշենի կամրջի մոտ, Զեյթունում, Կենտրոն համայնքում, Կիևյան փողոցի վրա, ինչպես նաև մարզերից Երևան մտնող ճանապարհներին: Մասնավորապես, Մասիսից Երևան մտնող  ավտոճանապարին զինված ոստիկանները կանգնեցնում են մեքենաներն ու ստուգում բեռնախցիկները: Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ

Գազը դեռ չթանկացած` տաքսին թանկացել է

 Ամենակարճ տարածքն անցնելու դեպքում` 700 դրամ  Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գործող տաքսի ծառայությունները նվազագույն վարձավճարը 500-ից դարձրել են 700 դրամ: Միայն մի տաքսի ծառայություն է անփոփոխ թողել նվազագույն վճարի չափը: Առաջիկայում թանկանալու Է Հայաստան մտնող բնական գազը: Դրանից հետո տաքսիների ծառայությունների գինը կթանկանա՞:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Սամուել Էտո՝ Օ. «Ինձ ուզում են սպանել»

«Անժիի» եւ ֆուտբոլի Կամերունի ազգային հավաքականի հարձակվողն այսպիսի սենսացիոն հայտարարություն է արել «Je Wanda» հանդեսին տված հարցազրույցում՝ բացահայտելով իր եւ իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ եղած հակասության մանրամասները: Ըստ համաշխարհային ֆուտբոլի աստղի, իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան իրեն ուզում է սպանել եւ ինքն ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվել է թունավորվելու ռիսկի վախից: «Ֆեդերացիայի պաշտոնյաները կործանել իմ

Նամակ նախագահին. «Արդեն 6 տարի է, ինչ պայքարում ենք մեր բնակարաններում ապրելու մեր Սահմանադրական իրավունքի համար»

Հ Հ Նախագահ Պարոն Ս.Սարգսյանին ք.Երևան, փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20,4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչներից    Բաց նամակ Մեծարգո Պարոն Նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ին ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և

Բագրատյանը Հայրիկյանին գործարքի մեջ է կասկածում ու բացում խաղաքարտերը

Նա պահանջում է Հայրիկյանից տղամարդկություն դրսեւորել եւ հանել իր թեկնածությունը Այսօր «Հայացք» մամուլի ակումբում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ասաց, որ ինքը Պարույր Հայրիկյանի հետ ունի փաստացի նամակագրություն՝ բավականին ինտենսիվ. «Դուք գիտեք, որ նա եթե հետաձգի, դիմի թե չդիմի՝ մենք պաշտոնական հայտարարություն ենք արել: Ես աշխատում եմ ուղղակի, ոչ թե ուրիշների հետ: Հայտարարում եմ՝ պետք է

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031