Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանին. «Եթե ընդդիմություն եք, բարի եղեք հետեւեք, ինչ ստորագրել եք»

Փետրվար 11,2013 12:00

Հրանտ Բագրատյանը պահանջում է հայտարարություն, որ նա չի շնորհավորելու Սերժ Սարգսյանին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ կշնորհավորի Սերժ Սարգսյանին միայն այն դեպքում, եթե ընտրությունները չկեղծվեն: Այսօր «Հայացք»  ակումբում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը անդրադառնալով այս հայտարարությանը՝ կոչ արեց նրան եւ Պարույր Հայրիկյանին հայտարարել, որ իրենք ընդդիմություն են եւ չեն շնորհավորելու Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանի այս նախապայմանն ընդունելի չէ Հրանտ Բագրատյանի համար: Նրա ընկալմամբ՝ ընտրություններն արդեն իսկ կեղծվել են. «Թուղթ ենք ստորագրել, որ ցուցակները հրապարակվեն: Չեն կատարել մեր խնդրանքը: Այլեւս արդար չեն կարող լինել, հասկանո՞ւմ եք: Ի՞նչը արդար լինի: Ես չգիտեմ, կրիմինալիստ չեմ, գուցե կրակոցը կապված էր այդ կետի հետ: Կպարզեն՝ կտեսնենք: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պետք է հայտարարեր իր չշնորհավորելու մասին, որովհետեւ մեր խնդրանքը ցուցակների հետ կապված չի կատարվել, մերժվել է: Դա 10-15 րոպեի գործ էր: Առանց այդ էլ ցուցակներում այնպիսի անճշտություններ կան»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Դուք ձեզ համարում եք միակ ընդդիմությունն  այս պահին, բայց Րաֆֆի Հովհաննիսյաննն էլ է հանդես գալիս ընդդիմության շարքերից: Դուք ինչո՞ւմ եք իրեն կասկածում, Հայրիկյանի մասով՝ հասկացանք, բա ի՞ր մասով: Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Մենք  թուղթ ենք ստորագրել, որ ցուցակները շտկեք, չեն շտկել: Մենք դրա վերաբերյալ խոսակցություն ենք ունեցել: Իհարկե, եթե դուք ընդդիմություն եք, բարի եղեք հետեւեք այն, ինչ ստորագրել եք: Այլապես հետագա որեւէ հանդիպում անիմաստ է: Այլապես ընդդիմության միասնական թեկնածուի մասին կոչերը քաղաքական խաղ կարող են լինել: Մենք պայմանավորվել ենք, որ ամեն ինչ բաց ենք անում»:

Հրանտ Բագրատյանը բացահայտելով 3 թեկնածուներով հանդիպումները, ասաց, որ այդ հանդիպումները ինքը չի նախաձեռնել,  բայց կետը, որի շուրջ ստորագրել են երեքով, ինքն է նախաձեռնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսի says:

    պարզ չի,որ ընտրությունները կեղծվելու են,Սերժ Սարգսյանը մնալու է,Րաֆֆին էլ շնորհավորելու է,առաջին անգամը չի,որ Րաֆֆին քծնում է Սերժին

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728