Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը Հայրիկյանին գործարքի մեջ է կասկածում ու բացում խաղաքարտերը

Փետրվար 11,2013 11:17

Նա պահանջում է Հայրիկյանից տղամարդկություն դրսեւորել եւ հանել իր թեկնածությունը

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ասաց, որ ինքը Պարույր Հայրիկյանի հետ ունի փաստացի նամակագրություն՝ բավականին ինտենսիվ. «Դուք գիտեք, որ նա եթե հետաձգի, դիմի թե չդիմի՝ մենք պաշտոնական հայտարարություն ենք արել: Ես աշխատում եմ ուղղակի, ոչ թե ուրիշների հետ: Հայտարարում եմ՝ պետք է հետաձգի, չպետք է հետաձգի՝ շատ ուղղակիորեն, առանց խաղեր տալու: Մի կողմ թողնենք, որ նրա հայտարարությունները մի քանի անգամ փոխվեցին: Ի վերջո երեկ դիմել է եւ մինչ այդ մեզ դիմելով, թե ասեք, միասնական թեկնածու ենք, դիմենք թե չդիմենք: Ես բացարձակապես կապ չեմ տեսնում նրա դիմելու եւ միասնական թեկնածուի միջեւ: Բացարձակապես տրամաբանական կապ չեմ տեսնում: Եվ ահա երեկ նա հայտարարում է՝ ես դիմում եմ, բայց կարող եմ հետ վերցնել, բայց կարող եմ չդիմել: Բայց եթե միասնական թեկնածու լինեմ՝ հետ կվերցնեմ: Այսինքն, եթե ինքը միասնական թեկնածուն լինի, ընտրությունները կկայանան ճիշտ ժամանակին: Ես ճի՞շտ եմ ասում: Իսկ ո՞վ է ուզում, որ ընտրությունները կայանան ճիշտ ժամանակին՝ Սերժ Սարգսյանը: Ճիշտ հակառակը, եթե դու միասնական թեկնածուի խնդիր ես դնում, չպիտի կայանա ժամանակին: ես ուզում եմ, որ այս թեման մնա այլեւս Պարույրի մեջ: Նրա խնդիրն է՝ դիմի, չդիմի: Սա փաստորեն պահանջը լինի իշխանության, որ գնա, ստիպի, որ դառնաս միասնական թեկածու, վերջում էլ քեզ շնորհավորենք: ես այսպես եմ ընկալում եւ ուրիշ կերպ իրավունք չունենք ընկալելու: Մենք խոսում էինք այդ մասին, ի՞նչ կարիք կար հավաքել, ասել, ես լավն եմ, միասնական թեկնածուի մասին ենք խոսում: Սա անընդունելի է: Եվ սա ավելի շուտ միասնական թեկնածուի թեզի տակ եղած ընդդիմության դաշտը, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառային փորձ անելն է զրոյացնելու: Ես այստեղ տեսնում եմ նաեւ իշխանության փորձը՝ որոշենք ոչ միայն երկրորդ տեղը, երրրոդը, չորրորդը, ով կշնորհավորի: Ուզում եմ ասել, որ իշխանության նման ագահությունը շատ մեծ պրոբլեմների առաջ է սկսել կանգնեցնել հանրապետությունը»:

Անդրադառնալով կրակոցներին, պարոն Բագրատյանը նշեց, որ իրենք ստացան 40-50 բացատրություն: Դրանց ինքը՝ Հրանտ Բագրատյանը հանգիստ է վերաբերվելու եւ լրջորեն հարցաքննումներին, հարցադրումներին չի մոտենալու. «Պարույրին ի վերջո ասվել է, որ դու քո թեկնածությունը հանի՝ հօգուտ միասնական թեկնածուի: Դա կլիներ տղամարդու արարք: Եթե դու գալիս-ասում ես՝ միասնական թեկնածու եմ տեսնում, առաջինը դու հանի եւ օրինակ ցույց տուր»:

Հարցին, թե ձեր երեքից՝ Հրանտ Բագրատյանից, Պարույր Հայրիկյանից եւ Րաֆֆի Հովհաննիսյանից ո՞վ է համարվում ֆավորիտ՝ պարոն Բագրատյանը պատասխանեց, որ ֆավորիտին դեռ չէին հասել:

Հրանտ Բագրատյանը պահանջում է 2 թեկնածուներին, որ ինչպես ստորագրել են փաստաթուղթ, հայտարարեն, որ իրենք պաշտոնի չեն գնում եւ Սերժ Սարգսյանին չեն շնորհավորելու:

Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը իրեն այս պահին համարում է միակ ընդդիմությունը եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը դեռ պետք է ապացուցեն, որ իրենք էլ են ընդդիմություն, դրանից հետո նոր իրենք կարող են նստել, խոսել. «Շատ հնարավոր է, որ սա ընդհանրապես վերեւից կազմակերպված խաղ է, որպեսզի բացառեն որեւէ ընդդիմադիր թեկնածու այդ 7-ի մեջ»:

Հարցին՝ Հայրիկյանին կասկածում եք գործարքի՞ մեջ՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Բա իհարկե, ենթադրում եմ: Հայրիկյանին ես հազար տարի չեմ ճանաչում, ոչ էլ ընկերական հարաբերությունների մեջ եմ: Ես առաջնորդվում եմ քաղաքական տեխնոլոգիաներով»:

Aravot.am-ի հարցին՝ Պարույր Հայրիկյանի վերջին հայտարարությունից, որ ես մի անգամ արդեն հանել եմ եւ սա «Կոկա-կոլա» չէ, որ էլի փորձեմ, պարզ չի՞, որ նա չի պատրաստվում հանել իր թեկնածությունը՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ձեր խոսքերը հաստատում են, այն, որ իմ քայլերը ճիշտ են, այդ դեպքում մեզանից ցանկացածը պետք է ապացուցի, որ ինքը ընդդիմություն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Հարգելի պրն Բագրատյան
    Ձեզ թվում է թե Դուք ընդիմություն եք ՞:
    Դուք բոլորդ էլ ընդիմություն եք Հայերին եւ Հայաստանին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728