Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Վեզիրյանն արդարացվեց

Փետրվար 11,2013 12:46

Շենգավիթ վարչական շրջանի դատարանն այսօր, ըստ էության, բավարարեց գործով մեղադրող դատախազի միջնորդությունը և դադարեցրեց «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարացնելով նրան։ Իսկ գործով մյուս մեղադրյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը հրաժարվել էր Արման Վեզիրյանին առաջադրված մեղադրանքից՝ վկայակոչելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, ըստ որի մեկ հարվածը որպես այլ բռնի գործողություններ որակելը ճիշտ չէ, քանի որ օբյեկտիվ կողմի տեսանկյունից հարված հասցնելը և այլ բռնի գործողություններն իրարից տարբերվում են, այդ եզրույթները նույնացնելու, ինչպես լեզվաբացատրական, այնպես էլ քրեաիրավական հիմքեր չկան: Իսկ քրեական գործի նյութերի համաձայն, դատախազի գնահատմամբ, հիմնավորվել է, որ Արման Վեզիրյանի և Տիգրան Մանուկյանի միջև ծագել է վեճ, որի ժամանակ Ա.Վեզիրյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ.Մանուկյանին, իսկ Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Վեզիրյանի դեմքին:

Վերոգրյալի հիման վրա մեղադրողը միջնորդել էր դադարեցնել Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728