Օրվա լրահոսը
41 ֆուտբոլիստ ցմահ որակազրկվել է
Պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ մեղադրվող կորեացի 41 ֆուտբոլիստների ՖԻՖԱ-ն ցմահ որակազրկել է: Նրանք ոչ միայն չեն կարող մասնակցել Կեյ-լիգայի եւ ԿՖԱ-ի առաջնություններին, այլեւ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերին: Սակայն 21 ֆուտբոլիստներ 2-ից 5 տարվա հատուկ փորձաշրջան անցնելուց հետո, հնարավոր է, մարզական կարիերան վերսկսելու հնարավորություն ստանան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժ Սարգսյանի ահեղ մրցակիցը
Թեև համընդհանուր գնահատականն այն է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը, ըստ էության, լուրջ մրցակիցներ չունի, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա ամենալուրջ մրցակիցը, որ կարող է երբևէ լինել որևէ թեկնածուի համար: Դա Հայաստանում առկա իրավիճակն է՝ իր գրեթե բոլոր կողմերով, բացի, իհարկե, քաղաքական ամայությունից: Մնացյալ բոլոր առումներով Հայաստանում առկա ծանրագույն վիճակը լուրջ, չափազամց
«Բարսելոնայի» հինգ հերոսները խախտել են ռեժիմը
Հունվարի 7-ին չորրորդ անգամ անընդմեջ «Ոսկե գնդակի» արժանացած «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիմակիցները՝ Խավի Էռնանդեսը, Անդրես Ինյեստան, Խերարդ Պիկեն եւ Դանի Ալվեշը, որոնք Մեսսիի հետ ընդգրկվել են 2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքական, չարտերային չվերթով Իսպանիա վերադառնալիս օդանավում խախտել են մարզական կարգապահական ռեժիմը՝ ոգելից խմիչք օգտագործելով: Նրանց հետ «խրախճանքին» մասնակցել են նաեւ ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը,
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Մանթաշ-Պեմզաշեն, Լուսաղբյուր-Ջաջուռ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սևաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Հանքավանի և Սևաբերդի, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը,
2013 թվականը կլինի Հենրիխ Մխիթարյանի տարին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականին՝ Օձի տարում: Հետեւաբար, 2013-ը նրա համար հաջող պետք է լինի: Ու դրա բոլոր նախադրյալները կան: Մխիթարյանը ներկա պահին ոչ միայն Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն նշանառուն է, այլեւ հավակնում է դառնալ այդ երկրի ֆուտբոլի պատմության մեջ արդյունավետության ռեկորդակիր: Դրա համար նրանից պահանջվում
«Այսօր ես որոշում եմ կայացրել չմասնակցել նախագահական ընտրություններին». Տ.Աբրահամյան
Նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն հայտնած անձանցից մեկը՝ Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Galatv.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը ֆինանսական միջոցների սակավությունն է: Թեև հավաքել են 14 մլն դրամ, որը բավարար է 8 մլն ընտրագրավը մուծելու համար, սակայն քիչ է ամբողջ քարոզարշավի համար: «Ցավոք մեր հավաքած
Ռ. Զոհրաբյան. «Ճիշտ էլ արեցին» (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունը 2013թ. մուտք է գործել մեծ ակնկալիքներով: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանին հաղթանակը ակնհայտ էր նաեւ այսպիսի հզոր ուժերի համար, որոնք նախընտրեցին չմասնակցել ընտրություններին սեփական թեկնածուով: «Այնպիսի լուրջ թեկնածուներ, որոնց թիկունքում կային հասարակության տված քվեներ, չմասնակցեցին ընտրություներին և համարում եմ, որ ճիշտ էլ արեցին»,- ասաց նա։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Գագիկ Բեգլարյան. «Բնության դեմ անզոր են անգամ գերտերությունները»
Այսօր ստուգայցով Շիրակի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, վերջինս խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ, որտեղ և պարզ դարձավ, որ նախարարը դժգոհ է մի քանի ճանապարահաշինական կազմակերպություններից, օրինակ` «Հովհաննես Մարտիրոսյան» և «Ապարան» ճանշին ընկերություններից: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին` մի՞թե հնարավոր չէր անանցանելի ճանապարհները մաքրելու ուղղությամբ ավելի վաղ աշխատանքներ տանել, պարտադիր է
«Նախագահի արարողակարգը նրա համար չէ, որ ասի, թե դու ինչ շորով ես գալու կամ պայուսակդ ուր ես դնելու»
Ֆեյսբուքում բուռն քննարկման առարկա էր դարձել մեր բարձրաստիճան պաշտոնյաների 2 պաշտոնական հանդիպումները. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժեշտի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյի հետ: Քննարկման թեման էր այդ բարձրաստիճան կանանց պայուսակները, որոնք նախագահի, վարչապետի հանդիպման ժամանակ թափթփված էին սրահում՝ ոտքերի մոտ: «Շուկա գնացող նախագահ, տնական
Բոստանջյանն ու Ծառուկյանը զրուցել են, Բոստանջյանը չի կարողացել տալ իրեն հուզող հարցը
«Ես չեմ էլ մտածել ԲՀԿ-ից դուրս գալու մասին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ Դուք դեռ ԲՀԿ անդա՞մ եք: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում չհայտնվելուց մի քանի օր հետո Վարդան Բոստանջյանը ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անակնկալ ջերմ ելույթ ունեցավ ՀՅԴ-ի մասին՝ ասելով, որ միակ կուսակցությունն էր, որտեղ ցուցակը կազմելիս
«Դեմ առ դեմ». Միքայել Հայրապետյան եւ Տիգրան Հակոբյան
Հունվարի 10 -ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 70-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը եւ PR մասնագետ, վերլուծաբան Տիգրան Հակոբյանը: Քննարկման թեման` առաջիկա նախագահական ընտրությունները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին: Նաեւ
2050-ին կլոնավորված մարդիկ կլինեն
Բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Գերդոնը մարդկությանը համար կանխատեսել է կլոնավորման դարաշրջան: Ըստ pulsplus.ru-ի, բժիշկը կարծիք է հայտնել, որ առաջիկա տասնամյակում կլոնավորման թերապեւտիկ մեթոդները մասսայական գործածություն կգտեն: Մասնագետը գտնում է, որ հարկ կլինի դիմել կլոնավորմանը, եթե, դիցուք, ծնողները ցանկանան «վերադարձնել» ողբերգականորեն կյանքից հեռացած երեխային: Առայժմ կլոնավորումը պաթոլոգիկ ռիսկեր է պարունակում, սակայն բժիշկները պնդում են,
Մարթա Այվազյան․ «Կոմպլեմենտար քաղաքականությունն արդեն իրեն սպառել է»
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Մարթա Այվազյանին «Առավոտ»-ը հարցրեց, թե որքանո՞վ է հնարավոր Եվրամիության եւ Եվրասիական միության հետ սերտ հարաբերությունների համատեղումը, Արեւմուտքը եւ Մոսկվան Հայաստանի իշխանությունների կողմից «կոմպլեմենտար» քաղաքականությունը կարո՞ղ են հանդուրժել առաջիկա նախագահական ընտրություններից հետո: «Հաշվի առնելով այդ կառույցների միջեւ գոյություն ունեցող սկզբունքային տարբերությունները, համագործակցության
Ոստիկանության պարզաբանումը` ընտրողների թվի աճի վերաբերյալ
Զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տարածվել են Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունները` Հայաստանի ընտրողների թվի աճի վերաբերյալ: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետությունից մշտապես բնակության մեկնողների թվի և ընտրողների ռեգիստրում հաշվառվածների թվի միջև անմիջականորեն կապ գոյություն չունի, քանի որ օտարերկրյա պետության մշտական բնակության վայր ժամանելուց հետո ՀՀ քաղաքացները, որպես կանոն, հյուպատոսական մարմիններ ՀՀ բնակչության պետական
Ճանապարհները հիմնականում դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սևաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվողհատվածը, Թալին-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Երևան-Վանաձոր, Ալագյազ-Արթիկ, Գավառ-Մարտունի-Վարդենիս
«Սթրես կենտրոնը» վաճառել են. աշխատակիցները սթրեսի մեջ են
Այսօր Aravot.am-ի խմբագրությունը նամակ է ստացել «Սթրես կենտրոնի» մի խումբ աշխատակիցներից, որոնք դժգում են, որ կենտրոնի՝ ամիսներ առաջ աճուրդով վաճառքից հետո մի քանի աշխատակիցներ կրճատվել են, իսկ մնացածի ճակատագիրն էլ մազից է կախված՝ ամեն օր սպասում են, որ ազատման դիմում գրելու հրահանգ կստանան: Նամակում մասնավորապես նշված է, որ մոտ 42 աշխատակից կմնան անգործ եւ ստիպված
ՀՀԿ անդամ. «Մնում է՝ Քենեդու սպանությունն էլ Բագրատյանի վրա բարդեն»
Երբ ՀԱԿ անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին, ՀԱԿ-ի տարբեր շրջանակներից սկսեցին խոսակցությունները, որ Բագրատյանը իշխանությունների հետ գործարքի մեջ է: Այժմ էլ շարունակվում են շրջանառվել խոսակցություներ, թե ընտրություններից հետո չի բացառվում, որ Հրանտ Բագրատյանը ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը: Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախ ՀԱԿ-ում Հրանտ Բագրատյանի շուրջ
Խնդրում են Լյուդմիլա Սարգսյանին չներկայացնել որպես ՍԴՀԿ ներկայացուցիչ
Բաց նամակ- առաջարկ Հայաստանում գործող,ինչպես նաեւ մեր երկրում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին. Հարգելի խմբագիրներ, արդեն տեւական ժամանակ է, ինչ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն ունի ղեկավարության` վարչության փոփոխություն: Այսպես, 2012թ. փետրվարի 14-ից ՀՀ արդարադատության նախարարությունում իբրեւ ՍԴՀԿ ատենապետ է գրանցվել Գեւորգ Պերկուպերկյանը, ինչում կարող եք համոզվել` դիմելով համապատասխան մարմիններին: Ավելին, այս տարվա կուսակցության պաշտոնական հաշվետվությունը պատկան
Ո՞վ կլինի երկրորդը` Հրանտ Բագրատյա՞նը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը
Դեռ թեկնածությունների առաջադրումներից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ բոլոր նրանք, ովքեր հավակնություններ կունենան առաջիկա նախագահական ընտրություններում, պայքարելու են երկրորդ տեղի համար, քանի որ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Առաջկա ընտրություններում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցները լինելու են ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար
Նոր խնդիրներ` վարորդների համար
2012 թ վերջին բանկերում տեխզննման համար վճարած գումարների դիմաց վարոդները կտրոններ չեն ստացել: Իսկ այժմ բանկերը հրաժարվում են նրանց տրամադրել այդ կտրոնները ՝ պահանջելով վճարել նաեւ 2013 թ մեքենայի գույքահարկը: «Ստացվում է մի հատ տարվա վերջում ենք մենք մուծում, մեկ հատ էլ տարվա սկզբում»,- նշում է 27 տարվա վարորդ Էդուարդ Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ ոստիկանապետը ընդառաջել
Լյուդմիլա Սարգսյան.«ՍԴՀԿ վարչության անունից հնչող իշխանամետ հայտարարությունները կեղծ են»
«Դա ինքնակոչերի կողմից արված հայտարարություն է, որը ոչ մի իրավական հիմք չունի: Բոլոր այն հայտարարությունները, որոնք կհնչեն ՍԴՀԿ վարչության կողմից եւ ի պաշտպանություն գործող իշխանությունների, կեղծ են: Այդ ինքնակոչերը ոչ մի իրավական հիմք չունեն նման հայտարարություններով հանդես գալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՍԴՀԿ վարչության անունից տարածված այն հայտարարությանը,
Ստերով գողացված հանրային ունեցվածք
Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տարածքը վերջնականապես խլում են հանրությունից։ Դեռևս անցյալ տարվա մայիսին «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ ՝ պահանջելով «անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվեր և վերադարձվեր հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առևտրային հանգստի
Դիտավորյալ հարվածել է ոստիկանության ավտոմեքենային
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, վարորդ Տիգրան Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ոստիկանների հանդեպ խուլիգանություն կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 3 ամիս ժամկետով: Այսպիսով, դատարանը ապացուցված է համարել նախկինում դատված Տիգրան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի նա՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, անձնական օգտագործման «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս, նկատելով ոստիկանության Կապանի բաժնին ամրակցված
Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել
Այսօր izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու: Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի
Արթուր Բաղդասարյանն էլ 2008-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ի «պադվալը» չի վարձել
«2008-ին առաջադրված նախագահի նախկին թեկնածուների մեծ մասը հանրապետականի պադվալներում կամ տարածքում վարձով են ապրում: Ավելի լավ է կյանքում մարդ վարձով ապրի, քան քաղաքական կյանքում»,- «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի այս տեսակետը «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղին Բիշարյանը իրենց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին չի վերագրում: «Դա մեր հետ կապ չունի, որեւէ բան մեկնաբանելու կարիք չկա»,-
Դիմել են «թեժ գիծ»
2012 թվականի դեկտեմբերի 28-ից 2013-ի հունվարի 7-ն ընկած ժամանակաընթացքում ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունում արձանագրվելէ 50 հեռախոսազանգ: Դրանցից 22-ըտեղեկատվական բնույթի է եղել, 3-ը վերաբերել է 0-7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությանը, 5-ը` ծննդօգնությանը, 7-ը` մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնությանը, 5-ը` առողջության առաջնային պահպանմանը և 2-ը` դեղերի տրամադրմանը։ Մնացած 6 դեպքում բարձրացվել են նախարարության գործառույթներին չվերաբերող հարցեր:
ՍԴՀԿ-ն որոշեց սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին հրավիրել է ընդլայնված ժողով՝ մեկ օրակարգով՝ Հայաստանի նախագահական ընտրություններ: ՍԴՀԿ ընդլայնված ժողովի համընդհանուր կարծիքները հաշվի առնելով, ՍԴՀԿ վարչությունը, հրավիրելով արտահերթ նիստ, որոշում է. Հաշվի առնելով վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված որոշակի բարեփոխումները Նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումը Մամուլի
Իրեն նվաստացնելու համար զինվորը մարտական դիրքում գնդակահարել է ծառայակցին
Հրազդան քաղաքի 20-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա հանդիսանալով հրաձիգ, 2012թ. փետրվարի 23-ին դիտորդ նշանակված լինելով մարտական հենակետի կրակակետում, համածառայող Ա. Ադիբեկյանի կողմից իր նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի համար վրեժխնդիր լինելու նպատակով լիցքավորել է իր հաստիքային «ԱԿՄ» ինքնաձիգը, դրա ապահովիչը դրել մենահատ կրակի ռեժիմում, աննկատ մոտեցել է
Ամարյան. «Տարածաշրջանում աղանդավորների քանակությամբ Հայաստանն առաջին տեղում է»
«Հայաստանի հոգեւոր դաշտի իրադարձությունները չեն վերահսկվում: Փորձեցինք համապատասխան օրենք ընդունել, որի նախագիծը սառեցվեց: Նոր նախագիծն էլ Վենետիկյան հանձնաժողովն է մերժում` այն համարելով կրոնական անհանդուրժողականություն: Մինչդեռ ոչ մեկը չի ասում, որ ԵՄ անդամ մի շարք պետություններ այնպիսի բարդ օրենքներ ունեն, որոնք կրոնական կառույցների կողմից խախտումների դեպքում խիստ պատիժներ են սահմանում: Բայց այդ նույն պետությունները մեզ թույլ


















































