Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի վստահված անձը ընտրատեղամասից փախավ

Այդտեղ հանձնաժողովի նախագահը ՀՅԴ-ական էր

2 ընտրող՝ 5/14 ընտրատեղամասի մի քվեախցում (Տեսանյութ)

«Ամիսը մեկ ընտրություն եք անում, չսվորեցիք նորմալ ընտրություններ կազմակերպել»:

ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի անդամները խախտում են արձանագրում, «Ժառանգության» հանձնաժողովականը հերքում է

Աջափնյակի 6/04 ընտրատեղամասում ահազանգ կար, որ ընտրողը եկել է քվեարկության եւ տեսել է, որ իր փոխարեն արդեն ընտրել են: Այդ հանձնաժողովի նախագահը՝ Աննա Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի խախտում չի արձանագրվել. «Ժամը 14-ի դրությամբ 1807 ընտրողից 800-ն արդեն քվեարկել են»: Մեր դիտարկմանը, որ մեր տեղեկություններով՝ այս տեղամասում ուրիշի փոխարեն քվեարկություն է եղել՝

ՀՅԴ գրասենյակ. 1/28 տեղամաս մեծ խմբով ախալքալակցիներ են տանում, Քանաքեռում փող են բաժանում

Ավագանու թեկնածուն անձամբ հսկում է ընտրությունները  Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 139 11/25. 11/26 դպրոցի շրջակայքում 77…777 համարանիշով «Մերսեդես-Բրաբուս» ավտոմեքենայով ինչ-որ անձ գումար է բաժանում. այս մասին ՀՅԴ գրասենյակի թեժ գծին է տեղեկացրել տարեց մի ընտրող, որը մեքենայի միայն թվերն է կարողացել տեսնել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին ՀՅԴ գրասենյակից; Թեժ գծին նաեւ ահազանգել են, որ Քանաքեռ-Զեյթունի

Ն. Զոհրաբյան. «Երիտհանրապետականների շտաբին նորից եմ ասում, ամոթ է, անհեթեթությամբ մի զբաղվեք»

«Ես չեմ տիրապետում և չեմ էլ ուզում տիրապետել նման անհեթեթության: Ինձ զարմացնում է այն, որ ՀՀԿ-ն սկսել է այսպես աննախադեպ զոհի կարգավիճակով հանդես գալ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով այն ահազանգը, որը itidord.am կայքն էր հաղորդել՝ հղում կատարելով Henaran.am-ին: Ըստ այդմ՝ խմբագրություն է ահազանգել քաղաքացի Լուիզա Աղաջանյանը եւ պատմել, որ

Նույն անձը երեք տարբեր փաստաթուղթ է ներկայացրել

Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա» կենտրոնում խոսելով ավագանու ընտրության ընթացքի մասին, նշեց, որ  հատկապես առավոտյան իրենց կազմակերպության դիտորդները թիվ 5 ընտրատարածքի տարբեր տեղամասերում լարվածություն ու մարդկային կուտակումներ են նկատել: Ա. Իշխանյանն ասաց, որ վերոնշյալ ընտրատարածքի տեղամասերից մեկում նույն անձը մի դեպքում ներկայացել է որպես ՀՀԿ վստահված անձ, հետո «Կյանք» հասարակական կազմակերպության դիտորդ,

«ԿԸՀ-ն կատարել է իր վրա դրված բոլոր պարտականությունները». Գեորգի Մարտիրոսյան

ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանն այսօր ասուլիսում տեղեկություններ հաղորդեց ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Նրա փոխանցմամբ`բոլոր հանձնաժողովներում կատարվել են վերապատրաստման դասընթացներ`«Հանձնաժողովի անդամների մասնակցությունը ակտիվ է եղել, նրանց բացատրվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, այսինքն՝ այն, ինչ պետք է անեին այսօր: Նրանց համար պատրաստվել են ուղեցույցներ: Բացի այդ, ուսումնասիրվել են բոլոր կենտրոնները, ցուցակները»: Ըստ Մարտիրոսյանի` ԿԸՀ-ն կատարել է

Դատարաններ՝ 0 դիմում

Ընտրացուցակներում չընդգրկվելու վերաբերյալ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում ժամը 15.45-ի դրությամբ դեռ որեւէ դիմում չի ստացվել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտից: Հիշեցնենք, որ մինչեւ ժամը 20.00՝ ընտրությունների ավարտը,  քաղաքացիները կարող են դիմել դատարաններ: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

ԿԸՀ-ն կարծում է, թե կենսաչափական անձնագրի վրա հնարավո՞ր չէ կնիք դնել

Դրոշմակնիք հնարավոր չէ դնել նույնականացման քարտի վրա, որը պլաստիկե քարտ է։ Դա էլ ունեմ, բայց մտքովս չի անցել դրանով գնալ ընտրության։

ՊՆ-ն՝ զինծառայողների քվեարկության առնչությամբ ահազանգերի մասին

Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով և iditord.org կայքով տեղեկություններ են տարածվում Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված խախտումների վերաբերյալ: Մասնավորապես` Yerkir.am կայքը տեղեկություն է տարածել, թե «զինվորականների ընտանիքներին հորդորում են» քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, պատճառաբանելով, որ «դա ՊՆ-ի հանձնարարությունն է», իսկ «Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում տեղակայված 7/17 ընտրատեղամասի առջև ՊՆ 0650 պետհամարանիշով ավտոմեքենայից գումար է

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում: «Մաղթում եմ, որ բոլորը գան ու մասնակցեն ընտրություններին: Ժողովուրդը պետք է վերջապես հասկանա, որ ամեն բան իրենից է կախված:  

Աղասի Եսայան. Առավել ակտիվ են Ավանի և Նոր Նորքի բնակիչները

Ընտրական ժողովրդավարության կենտրոնի նախագահ, «Աչքաբաց» ծրագրի ղեկավար Աղասի Եսայանի գնահատմամբ` Երևանի ավագանու ընտրություններում իրենք հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ: «Մենք փորձում ենք թվային տվյալներ ստանալ և անմիջապես ամփոփել ընտրական տեղամասերում գրանցված ընտրողների մասնակցության արդյունքները: Համագործակցում ենք 10 դիտորդական կազմակերպությունների հետ, որոնք տեղակայված են բոլոր 464 ընտրական տեղամասերում և այնտեղից հաղորդագրությունների միջոցով փոխանցում են ընտրություններին մասնակցության

5/29 ընտրատեղամասում շատ են եղել «անգրագետները»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ի թիվս իրենց կազմակերպության դիտորդների կողմից գրանցված ընտրախախտումների, նշեց, որ թիվ 5/29 ընտրատեղամասում (Դավիթաշեն) արձանագրել են, որ զգալի թվով ընտրողներ ներկայացել են որպես անգրագետ եւ հայտարարել են, որ իրենց օգնություն է պետք քվեարկության ժամանակ: Պարոն Իշխանյանի պնդմամբ՝ օրենքով ամրագրված չէ քվեարկության ժամանակ անգրագետ քաղաքացիներին օգնության փաստը: Նշենք, որ Հայաստանի

Ընտրակաշառքի ակնհայտ դեպք

YERKIR.AM. «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչը ընտրակաշառք տալու ակնհայտ դեպք է արձանագրել 9/11 ընտրատեղամասում, որտեղ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է  քվեարկել: Լուսանկարներից մեկում երկու հոգի պատի տակ, թեեւ թիկունքով կանգնած, հաստատապես ինչ-որ ցուցակ են նայում, ինչ-որ բան տալիս-առնում: Մյուս նկարում այդ մարդկանցից մեկն ընտրում է, մյուսը` ահազդու հայացքով, ոչ հեռու կանգնած, հետեւում:

«Առաքելությունը» ահազանգեց Նորագյուղի եւ Ucom-ի մասին

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Նորագյուղ թաղամասում 2 ընտրական տեղամաս կա, երկուսում էլ անձնագրերում դրված կնիքները շարունակում են ցնդել, նաեւ մեզ լուրեր են հասել, որ Ucom ընկերությունը իր աշխատակիցներին հարկադրում է գնալ ընտրության եւ անպայման քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին: Հիշեցնենք, որ Ucom-ի վերաբերյալ ահազանգ էին ստացել նաեւ

Հարուցվեց քրեական գործ՝ ՀԱԿ-ի օգտին քվեարկության փորձի առնչությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 8/23 ընտրատեղամասում գրանցվել էր լցոնման դեպք: Դատախազությունից քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով (այլ անձի փոխարեն քվեարկություն): Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 273 899 մարդ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը մինչեւ ժամը 14:00 –ը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի հետ կապված տվյալներ փոխանցեց: Աջափնյակ վարչական շրջան- 81 627 Ավան վարչական շրջան- 15 273 Արաբկիր վարչական շրջան-28 994 Դավիթաշեն վարչական շրջան-10 531 Էրեբունի վարչական շրջան- 29 117 Կենտրոն վարչական շրջան- 28744 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան- 26 292 Նոր Նորք վարչական շրջան-

ՀԱԿ արձանագրած խախտումները՝ ժամը 14:00-ի դրությամբ

1/8 տեղամասում անհայտացել է կնիքը 1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն: 1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների

«Յուքոմ»-ն իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանի՞ն. «Յուքոմ»-ից հերքում են

Ինչպես տեղեկացնում է Iditord.org կայքը,  «Բարև Երևան» դաշինքը ահազանգ է ստացել, որ «Յուքոմ» ընկերությունն իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին: Aravot.am-ի հետ զրույցում «Յուքոմ»-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը հերքեց տարածված տեղեկությունը և մանրամասնեց. «Նման բան Ձեզանից եմ լսում: Մենք ապաքաղաքական կազմակերպություն ենք, և որևէ մեկի շահերը չենք ներկայացնում: Ինձ թվում է՝ այդպիսի տեղեկություններ ժամանակ

Թիվ 2 ընտրատարածքում դիտորդներն արձանագրել են որոշ խախտումներ

Տեղամասերից մեկի քվեախցում այս կազմակերպությունը ներկայացնող դիտորդները գտել են բաց ծրարներ, ներկայացրել են հանձնաժողովի նախագահին և վերջինս արձանագրություն է կազմել:

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 07.25-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 1 շենքի աղբարկղի մոտ զենք-զինամթերք կա: Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են առանց գործարանային համարի, անհայտ արտադրության 9 մմ տրամաչափի 2 ինքնաձիգ՝ քանդված վիճակում, 2 դատարկ պահունակով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի

Դավիթ Մ.-ի մոտից քվեարկած 3 քվեաթերթիկ է հայտնաբերվել

Մայիսի 5-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում  ահազանգ է ստացվել, որ 8/23 ընտրատեղամասում  հանձնաժողովի նախագահն արձանագրել է միջադեպ, որ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մ.-ի մոտից քվեարկած 3 քվեաթերթիկ է հայտնաբերվել: Հետաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի բաժինը: ՀՀ ոստիկանություն

Սամվել Ալեքսանյանը սպառնում է. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք» (Տեսանյութ)

Քիչ առաջ 8/8 տեղամասից ստացված ահազանգի հետքերով տեղամաս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հետաքրքրվեց իրավիճակով, ցուցումներ տվեց ՀՀԿ-ական բոլոր տղաներին ու սպառնաց. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք, մնացածը դուք որոշեք»: Հարցին, թե ինքը իրավունք ունի՞ ցուցումներ տալու հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց, ասաց. «Ես վստահված անձի թուղթ էլ ունեմ»: Դիտորդ Ռուզաննա

Գուրգեն Արսենյանն անդրադարձել է իր հետ կապված ապատեղեկատվությանը (տեսանյութ)

7or.am. Այսօր կայքերից մեկը գրել էր, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համար Գուրգեն ԱրսենյանիՄիավորված աշխատանքային կուսակցության գրասենյակի դիմաց ընտրակաշառք են բաժանում։ «Խախտումն» այն էր, որ ՄԱԿ գրասենյակի դիմաց մի քանի հոգի կանգնած է եղել, և դա ֆիքսել խիստ «օրինապաշտ» քաղաքացին։ «7օր»–ի հետ զրույցում, սակայն, Գուրգեն Արսենյանը ոչ միայն կտրականապես հերքել է դա, այլև պնդել, որ այդ տեղեկության

«Ռազբորկա» 8/8 տեղամասում (Տեսանյութ)

Քիչ առաջ տեղամաս այցելեց նաեւ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ականներին ցուցումներ տվեց, հեռացավ:

Թիվ 4/27 ընտրատեղամասի տարածքում ինչ-որ տղաներ են ցուցակներով ու փոքրիկ պայուսակներով (ֆոտոշարք)

Այս ընտրատարածքում ընտրողների հետ եկած փոքրիկներին հանձնաժողովականները կոնֆետ էին բաժանում, ընտրակաշա՞ռք եք բաժանում Aravot.am-ի հարցին հանձնաժողովի նախագահը նկատեց՝ չէ, «մանկակաշառք»:

Խախտումները չեն հասցրել գրանցել տեսախցիկով

Դիտորդներից մեկը ահազանգել է, որ թիվ 2/12 տեղամասում ինչ-որ երիտասարդ ընտրատեղամաս մտնող քաղաքացիներին հեռախոս է փոխանցում: Դիտորդը նկատել է, որ ընտրատեղամասից դուրս գալուց քաղաքացիները այդ հեռախոսը հանձնել են այդ նույն երիտասարդին:

ՀՀԿ շտաբը ընթացք կտա ընտրողներին ուղղորդավորված ընտրության տանելու մասին ահազանգին

Iditord.org կայքը, հղում կատարելով ՀԱԿ-ի ամփոփաթերթիկին, հայտնում է, որ Արցախի 30 հասցեում տեղակայված  «Հայտրանսշին» գործարանում գտնվող 11/14 ընտրատեղամասի կողքի բակում կուտակումներ են, մարդկանց հավաքում եւ բերում են տեղամաս: Մասնավորապես ՀՀԿ-ից Դավիթ Վարդանյանը տեղամասից դուրս է գալիս եւ մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության: Aravot.am-ը դեպքի առիթով պարզաբանումներ ստացավ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանից:

Անուշ Չուբարյանն իր անունը գտավ անհայտ ցուցակում

Քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստրը՝ Անուշ Չուբարյանն այսօր չկարողացավ մասնակցել ավագանու ընտրություններին։ «Ա1+»-ի հետ զրույցում, տիկին Չուբարյանը նշեց, որ իր անունը չկա իրական ցուցակում, սակայն կա «անհայտ» ցուցակում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031