Օրվա լրահոսը

Օրակարգում` մայրերի և երեխաների սնուցման բարելավումը

Մայրերի և երեխաների սնուցման բարելավումը Հազարամյակի զարգացման նպատակների ապահովման առանցքային բաղադրիչներից մեկն է։ Սահմանված թիրախներին հասնելու համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ընդլայնում է ծրագրային աջակցությունը։ Երեխաների թերաճության նվազեցման նպատակով այսօր շատ երկրներում նրանց սնուցման բարելավմանն ուղղված  միջազգային կազմակերպությունների կողմից աջակցություն վայելող ազգային տարբեր ծրագրեր են իրականացվում։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը մայրերի և երեխաների սնուցման բարելավմանն ուղղված աշխարհի

«Առաքելությունը» ԲՀԿ-ին ու «Բարեւ Երեւանին» առաջարկում է հրաժարվել մանդատներից

«Առաքելություն» կուսակցությունը հաստատակամ է շարունակելու քաղաքական և քաղաքացիական իր գործունեությունը և ոչ մի ընտրության կամ «ընտրության» արդյունք չի կարող կասեցնել մեր ընթացքը։ Մայիսի 5–ին ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան։ Ոչ իշխանական ուժերի այն ակնկալիքները, որ համատեղ ուժերով կանխվելու են կողմնակի ազդեցություններն ու ընտրական գործընթացը խաթարող միջամտությունները, մեղմ ասած չիրականացան։ Այս ընտրություններում բախվեցինք հատկապես երկու կանխորոշիչ

«Բարև Երևան»-ը փաստաթղթեր է պատրաստում ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար

«Բարև Երևան» դաշինքը փաստաթղթեր է պատրաստում` ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց «Ժառանգության» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` նշելով, որ մինչև ժամը 18:00 կտեղեկացնեն իրենց որոշման մասին: Խոսելով  Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակի 12-րդ համարը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ ավագանու մանդատներից հրաժարվելու առաջարկի մասին` Խուրշուդյանը նշեց, որ նման որոշում դեռևս

46-ամյա վանաձորցի կինը մեղադրվում է իր նորածին երեխային սպանելու մեջ

Մեղադրական եզրակացության համաձայն` նա իր ձեռքի տակ ունեցած վերնազգեստով փակել է նորածնի շնչառական ուղիները, շնչահեղձ արել երեխային:

14 ամենաարտասովոր բջջային հեռախոսները

                 IT TREND

Սերժ Սարգսյան. «Անդրանիկ Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր»

Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը

Վայոց Ձորի նախկին մարզպետի դեմ քրեական գործ է հարուցվել

Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ Խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային

Ա. Գիզիրյանը՝ Մարիոթում Սյունիքի մարզպետի հետ հանդիպման մասին

ԳԱԼԱ-ն տեղեկացրել էր, որ մայրաքաղաքում՝«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, հանդիպել ու մեկ սեղանի շուրջ զրուցել են Շիրակի նախկին եւ Սյունիքի ներկա մարզպետները: Աշոտ Գիզիրյանն ու Սուրեն Խաչատրյանը ԳԱԼԱ-ի թղթակցին չեն ասել հանդիպման նպատակի եւ համատեղ զրույցի բովանդակության մասին: Իսկ համատեղ այս զրույցը հետաքրքիր է «Արմենիա Մարիոթ»-ում հատկապես այն տեսանկյունից, որ օրեր առաջ տարբեր լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, որ

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Մայիսի 6-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Դարանակի ավագանին կունենա 5 անդամ

Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղական համայնքի ավագանու մայիսի 5-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 165 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 109-ը: Ավագանու 5 տեղերի համար քվեարկված 7 թեկնածուներից ընտրված չճանաչվեն առավել ձայներ ստացած 5-ը՝ անկուսակցական Հասմիկ Մարտիկյանը (26), ՀՀԿ անդամ Ալեքսեյ Մարգարյանը (25), «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Խաչատուր Շաբոյանը (21), ՀՀԿ անդամներ Անահիտ Մանուկյանը (13) և Կարեն Ավագյանը

Ա Ադիբեկյան. «Կիմանան՝ ում դիմեն»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հպարտ է, որ Երևանի ավագանու ընտրություններին իր սոցիոգոլիական հարցումների արդյունքներն արդարացվեցին: «Մենք կանխատեսում էինք, որ Տարոն Մարգարյանին կտան 54 տոկոս ձայն, 46 -ը` կբաշխվի մրցակիցների միջև ու փաստորեն այդպես էլ ստացվեց: Այսուհետև հարցումներ պատվիրողները կիմանան՝ ում դիմեն և ում արդյունքներն են ճիշտ դուրս գալիս», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց պարոն Ադիբեկյանը:

Մագնուս Կարլսենը չեմպիոնի կոչման համար հարկադրաբա՞ր պիտի խաղա Չաննայում

Բաքվում անցկացված ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստից հետո ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն այսօր հանդիպել է ԶԼՄ-ների հետ: Խոսելով քննարկված 50-ից ավելի հարցերի մասին` կազմակերպության ղեկավարը նշել է, որ օրակարգում գլխավորը եղել է աշխարհի չեմպիոնի կոչման համար Անանդ-Կարլսեն մրցամարտի անցկացման վայրի մասին հարցը: Իլյումժինովի խոսքերով, նախորդ օրը Հնդկաստանի շախմատային ֆեդերացիայի հետ արդեն ստորագրվել է համապատասխան պայմանագիր, թեեւ

Ամենաերկարատև պատանդ պահված մարդը լրագրող է

Պատմության մեջ ամեաերկար ժամանակով պատանդ ընկած մարդը` ամերիկացի լրագրող Թերրի Անդերսոնն է: Նրան պատանդ էին վերցրել լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության անդամները: Լրագրողը գերության մեջ է անցկացրել 6 տարի և 264 օր: Եղիսաբեթ II-ը հանդիսանում է 15 անկախ պետությունների թագուհի: Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդ» ակումբի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի ծնողներն իրենց որդուն

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչներն ըմբոստացել են

Նրանք երրորդ ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված խողովակները ձորն են նետել

Google Glass-ի և Facebook-ի կրճատվող օգտատերերի մասին

Google ընկերությունը ձեռք է բերել նորությունների ագրեգատոր Wavii, որն, ըստ փորձագետների, արժե 30 մլն դոլար: Ծառայությունը, որը թողարկվել է դեռևս անցյալ տարի, օգտատերերին առաջարկում է յուրօրինակ նորությունների ժապավեն, ներառյալ՝ ընկերների նորությունները, սոցիալական կայքերում և բլոգներում նշումները, այս մասին հաղորդել է BBC-ն, և հավելել, որ շրջանառվող լուրերի համաձայն, Apple ընկերությունը նույնպես ցանկացել է ձեռք բերել այս

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը. «Եղավ՝ ինչ եղավ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Մայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել: Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք: Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ: Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող

«Մրցակցություն էր թաղի տղերքի ու քաղաքի աղջիկների միջեւ». դիտորդների գնահատականը

Այսօր «Մեդիա կենտրոնում» ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած հ/կ-ներն իրենց դժգոհությունը հայտնեցին արձանագրած կոպիտ խախտումների վերաբերյալ: Transparency International կազմակերպությունից Սոնա Այվազյանը հայտնեց, որ իրենք 7, 8, 12, 13 ընտրատեղամասերում են եղել ու մի շարք խախտումների ականատես եղել. «Որոշ տեղամասերում հարցերը կարգավորվում էին ԱԺ պատգամավորի՝ Սամվել Ալեքսանյանի մակարդակով: Մենք այսօր մինչեւ ժամը 6-ը բողոքներ ենք ներկայացնելու

Գեներալ Մանվելի օգնականը կեսօրին վստահված անձի, երեկոյան ավագանու թեկնածուի բեյջով «ռազբորկաներ» էր անում (Տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական, ՀՀԿ ավագանու թեկնածու Մեսրոպ Մանուկյանը երեկ առավոտից մինչեւ կեսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/8 եւ 8/9 տեղամասերում համատեղության կարգով ՀՀԿ-ի վստահված անձ էր ներկայանում` համապատասխան բեյջով: Նա, ի դեպ, որպես ՀՀԿ-ի վստահված անձ, ժամանակ առ ժամանակ խոչընդոտում էր Գյումրու «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի աշխատանքը եւ նրան վեճի էր հրահրում `

Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ 3 հ/կ աշխատել է ՀՀԿ-ի, իսկ մեկը՝ ԲՀԿ-ի օգտին

Ես դիմում եմ ԿԸՀ-ին, թող պարզեն, թե ինչպես են այս կազմակերպությունները խախտելով օրենքը գրանցվել:

Վկա ոստիկաններին կուղարկվեն ծանուցագրեր

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ 4 վկաների, որոնց ծանուցագրեր էին ուղարկել, հասցեներն այլ են: Իսկ վկա ոստիկաններից Արամ Խաչատրյանը խնդրել էր, որ հաջորդ նիստին ներկայանա, կապված այսօրվա

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում կատարված քննությունների վերաբերյալ

(06.05.2013 թ. ժամը 14:30-ի դրությամբ) Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք: ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ: Նշված դեպքերից` – ընտրակաշառք – 40, – ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,

Ժավելի խտանյութի արտահոսքից Կապանի Ողջի գետում ձկների մասսայական անկման դեպք է արձանագրվել

Կապանի միջով հոսող Ողջի գետում այսօր ձկների մասսայական անկման դեպք է արձանագրվել: Կապանի բնակիչներն առավոտյան նկատել են, թե ինչպես են գետի տարբեր հատվածներում ձկները անշնչացած ջրի երեսին հայտնվել եւ  անմիջապես ահազանգել են դեպքի մասին:  ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ Վահրամ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ձկների մասսայական անկման պատճառը երեկ գիշեր, ժամը 2-ի սահմաններում,

ԵԽ դիտորդը նշումներ էր կատարում ՀՀԿ-ի գրիչով

ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության անդամներից մեկն այսօր ասուլիսի էր եկել ՀՀԿ-ի գրիչով եւ ասուլիսի ողջ ընթացքում նշումներ էր կատարում հենց այդ գրիչով:  ՀՀԿ-ի գրիչը գրավեց ասուլիսը նկարահանող օպերատորներից մեկի ուշադրությունը  եւ հարցի առիթ դարձավ: Դիտորդական առաքելության ղեկավար Ստյուարտ Դիքսոնը վստահեցրեց, որ այսօր նրանք չեն հանդիպել ոչ մի կուսակցության ներկայացուցչի հետ, այդ

Դանակով հարվածել են

Մայիսի 5-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հանրակացարանի բակում, վիճաբանության ժամանակ, ոմն Սիմոն և Անդո դանակով հարվածել են որդուն` 1991 թ. ծնված Մարտին Հ.-ին, որը աջ ազդրի հետին մակերեսի կտրած, արյունահոսող վերքով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Մարտին Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

«Օրինաց երկիր»-ը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած ուժերին

«Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին: Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար: Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ և այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է: Այդուհանդերձ,

Գրանցվել են կոպիտ խախտումներ

Ճնշումներն ու խախտումները եղել են մասնավորապես ՀՀԿ-ի ՕԵԿ եւ ԲՀԿ-ի կողմից. այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին տեղական դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները։ «Երիտասարդ ակումբների դաշնություն» ՀԿ-ն, որի 38 դիտորդները շրջել են 100 ընտրատեղամասերում, արձանագրել են մի շարք խախտումներ: «Երբեմն ընտրատեղամասում կային մեծ թվով վստահված անձինք եւ դիտորդներ, որոշ ընտրատեղամասերում եղել են խմբված մարդիկ, թեկնածուների պաստառներ

ԵԽ դիտորդները իրենց զեկույցում կանդրադառնան երթուղային տաքսիներով ընտրողներին տանել-բերելուն

Ես կցանկանայի ձեզ տեղյակ պահել, որ շատ եվրոպական երկրներում տրանսպորտային միջոցների տրամադրումը ընտրողներին, որ նրանք գան տեղամաս, հազվադեպ հանդիպող երեւույթ չէ:

ԲՀԿ-ի «մանկական խաղերը», «սոլոն» ու ընդդիմության ձայների կորուստը

Մյուս կողմից էլ արդյունքները կանխատեսելի էին, քանի որ քարոզարշավի ամբողջ ընթացքում բոլորը ՀԱԿ-ի տված ազդակից սկսած քարոզչական առումով սկսեցին սպասարկել ԲՀԿ-ին ու սկսեցին կորցնել իրենց դեմքը` ընտրազանգվածը կողմնորոշելով դեպի ԲՀԿ-ն:

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 7-ին ժամը 10.00 – 18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 7-19 հասցեների, Ջամբուլի փողոցի սկզբնամասի, Շահումյան 16 փողոցի սկզբից մինչև Սեբաստիա փողոց և հարակից տարածքների ջրամատակարարումը: Պլանային աշխատանքների հետ կապված մայիսի 8-ին ժամը 10-18 կդադարեցվի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 

Հարգանքի տուրք՝ զոհված ոստիկանների հիշատակին

Լրացավ ոստիկանների նահատակության 22-րդ տարին 2013թ. մայիսի 6-ին Նոյեմբերյան քաղաքում հարգանքի տուրք տրվեց 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարի անտառում, հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող, խորհրդային զինուժի հարձակումից զոհված նոյեմբերյանցի 14 ոստիկանների հիշատակին: Զոհված ոստիկանների հուշակոթող այցելեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Կարեն Սարիբեկյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գեւորգյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031