Օրվա լրահոսը
Մարդիկ և նրանց կենդանիները երբեմն նմանվում են իրար
«Լիարժեք կյանքով ապրող մարդն անպայման պետք է տնային կենդանի ունենա»: Այս կարծիքն են հայտնել մի շարք գերմանացիներ: Բանն այն է, որ Գերմանիայում անցկացվել են հարցումներ 14 տարեկանից բարձր 639 մարդկանց շրջանում՝ պարզելու ընտանի կենդանիների դերը նրանց կյանքում: Հարցման մասնակիցների 50 տոկոսը պնդել է, որ կենդանիների հետ շփումը փոխարինում է մարդկային շփմանը: Ընատանի կենդանիները մարդկանց ընկերներն
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական խմբին
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հատուկ հանձնաժողովի կողմից ձեւավորված եւ Նորվեգիայի «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի ներկայացուցիչ Կարին Վոլդսեթի գլխավորած պատվիրակության հետ: Այն կազմված է ԵԽԽՎ բոլոր հինգ քաղաքական ուժերը ներկայացնող մեկական անդամից, ինչպես նաեւ Մշտադիտարկման հանձնաժողովի երկու համազեկուցողներից: Պատվիրակությունը
Պետրոս Մակեյանը չգիտի` ի ՞ նչ է կատարվում Ղուկաս Մեհրաբյանի հետ
«Ի ՞ նչ մեկնաբանեմ: Կուսակցության քաղխորհրդի որոշումներն ինքը վերագրել է Պետրոս Մակեյանին: Ընդհանրապես մեկնաբանելու բան չկա: Անհասկանալի բաներ է ասել: Անիմաստ եմ համարում որեւէ մեկնաբանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Մեհրաբյանի տարածած հայտարարությանը: Պետրոս Մակեյանը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ կուսակցության քաղխորհրդի վերջին
Ղուկաս Մեհրաբյանը՝ Պետրոս Մակեյանի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին շրջանում Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անում է իրարամերժ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք հակասում են ժամանակին մեր կուսակցության որոշումներով հաստատված եւ անձամբ իր կողմից իրականացրած կուրսին։ Մասնավորապես, նա համարում է, որ Կոնգրեսը չորս սխալ է գործել, երբ Ա) 2011 թ. ամռանը երկխոսության է գնացել իշխանության հետ, Բ) համագործակցության եզրեր է փնտրել
Թեկնածուները թիկնապահներ չեն ունենա
Նախագահի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հենց առաջին առաջին օրը թեկնածուները կարող են օգտվել թիկնապահների ծառայությունից: Նման հանրավորություն անվճար նրանց առաջարկում է ՀՀ ոստիկանությունը: «Քանի որ իմ կարգախոսն է «Ես Ձեզնից մեկն եմ», այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նման ես հրաժարվում եմ»,- այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա թեեւ որոշ սպառնալիքներ արդեն
Չեն ցանկանում հրաժեշտ տալ
Արդեն երեք օր է` ավարտվել եմ տոները, սակայն Սեւանցիները մինչ այսօր շարունակում են վայելել Ամանորի տոնածառը, որն ըստ իրենց, այս տարի շատ շքեղ էր. «Դեռ ոչ մի տարի սենց սիրուն չէինք տեսել մեր Սեւանը, էնքան լավ է, որ ուզում ենք միշտ մնա մեզ հետ»,- մեզ հետ զրույցում ասաց 48-ամյա տիկին Արմինեն: Մարդիկ հավաքվել էին քաղաքապետարանի
11-ամյա սիրիահայ Սերլին ճանաչվել է Հայաստանի լողի պատանեկան առաջնության չեմպիոն
Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել սիրիահայ Մուշեղյանների ընտանիքը՝ ներկայացնելու 11-ամյա Սերլի Մուշեղյանի հաջողությունները լողի ասպարեզում: Վերջին 2 ամիսներին աղջիկը հնարավորություն է ունեցել անվճար մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզումների արդյունքում նա Հայաստանի լողի պատանեկան առաջնության վերջին 4 մրցաշարերում հաղթող է ճանաչվել՝ դառնալով չեմպիոն: Նախարար Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով պատանի
Արման Մելիքյանի նախընտրական մարտավարության հիմնադրույթներն ու սկզբունքները
ԴՐՈՒՅԹ ԱՌԱՋԻՆ Մինչ այժմ ընտրությունների ելքը որոշվում էր հենց քվեարկության օրը: Իշխանության խնդիրն էր լինում ընդդիմությանը համոզել մասնակցել քվեարկությանը Մենք ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու նախապայման ունենք, որը պետք է իշխանությունների կողմից բավարարվի` իշխանությունները պետք է տեղեկացնեն հանրությանը, թե. · Հայաստանում որքան ընտրող է մնացել բազմամյա ահագնացող արտագաղթի արդյունքում, · ՀՀ անկախացումից ի վեր այլ պետություններում մշտապես
«Այն ամենը, ինչում արև կա, չի կարող բարի ու հուսառատ չլինել». Ռիմա Խաչատրյան
«Թախծոտ աղջիկն արևոտ երկրի». ստեղծագործական գործունեության մեջ իրեն հենց այսպես է կնքել 20-ամյա Ռիմա Խաչատրյանը: Նա սովորում է ԵՊՀ-ի Ռոմանագերմանական բանասիրություն ֆակուլտետում: Նախասիրությունները տարբեր են՝ օտար լեզուներից մինչև մշակույթներ, իսկ այս ամենում ստեղծագործելն ունի իր ուրույն տեղը. «Գրելը համարում եմ շատ ավելին, քան հետաքրքրություն. կարծես ավելի շատ կենսականորեն կարևոր մի բան լինի առանց որի կյանքն
«Ես դժողքում եմ եղել». Վիկտորիա Դայնենկո (Տեսանյութ)
Дни.ru-ն հայտնում է, որ հանրահայտ երգչուհի Վիկտորիա Դայնենկոն ամանորյա արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում: Նա զբոսնել է Լոնդոնում, զբաղվել «շոփինգով»: Ճանապարհորդության վերջին կետը եղել է ամենահետաքրքիրը` դաջվածքի սրահ: «Օops i did it again»,- գրել է երգչուհին իր միկրոբլոգում: Թարգմանաբար գրառումը նշանակում է` «Օ, ես նորից արեցի դա»: Վիկտորիան տեղադրել է նաեւ նկար, որտեղ բաց փորով
1 քայլ ետ, 2 քայլ առաջ
Եղեռնի հարյուրերորդ տարեդարձին ընդառաջ Այս հոդվածում մտադիր եմ առաջարկել նոր մտքեր, համոզված լինելով, որ դրանք փորձառու փորձագետների կողմից ընդունվելու է մեծ քննադատությամբ, քանի որ իրենք գտնում են, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Սակայն ինձ մխիթարում է այն փաստը, որ նոր մտքերը միշտ տվել են ոչ մասնագետները: Առաջին քայլ` գտնում եմ, որ ճիշտ
Փաշինյանը` Լյուդմիլա Սարգսյանին. «Իմ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, ես ճգնաժամ չունեմ»
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, մեկնաբանելով Սոս Գիմիշյանի եւ Պետրոս Մակեյանի քննադատությունները, ասել էր, որ ոչ թե ՀԱԿ-ում, այլ ամեն մեկի մոտ կա անձնական ճգնաժամ: Ուստի մենք ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից ճշտեցինք` անձնական ճգնաժամ Դուք ունե՞ք: Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց. «Իմ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, ես որեւէ ճգնաժամ չունեմ»: ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանն ասել էր,
«Քոչարյանը իրավունք չունի իշխանություն վերադառնալու հայտ ներկայացնել»
Մարտի 1-ի պատասխանատվությունից չազատված Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի իշխանություն վերադառնալու հայտ ներկայացնել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը: Նախկին փաստահավաք խմբի անդամը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը համարում է հետագա քաղաքական գործընթացներին եւ 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ, որի իրավունքը, նրա կարծիքով Քոչարյանը չունի: Հարցազրույցում Քոչարյանը բացատրել
Նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում
Հակառակ «Freedom House»-ի զեկույցի՝ ՀՀ իրավապաշտպանները ոլորտում առաջընթաց չեն տեսնում
«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2013» զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարել նաև Հայաստանին և ԼՂՀ-ին: Չնայած անցյալ տարվա նման Հայաստանը գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր, սակայն զեկույցում բերված աղյուսակի համաձայն, որտեղ «1»-ը նշանակում է ազատության ամենաբարձր մակարդակը, իսկ «7»-ը` ամենացածր, «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները երկրում կազմակերպության կողմից գնահատվել են, համապատասխանաբար,
Օմբուդսմենը հույս է հայտնում, որ նոր արտադրվող ավտոբուսները կծառայեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հունվարի 16-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն նախարարության և հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվում է Հայաստանումավտոբուսների արտադրություն հիմնել, որոնք հետագայում շահագործման են հանձնվելու որպես հասարակական տրանսպորտ: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում նման նախաձեռնությունը, որի շնորհիվ մեր քաղաքային տրանսպորտը կհամալրվի նոր ավտոբուսներով և շատ մարդկանց համար աշխատատեղեր կբացվեն այս ընկերությունում: Սակայն, անհրաժեշտ է, որ այս նախատեսվող ժամանակակից և բարձրակարգ ավտոբուսները մատչելի լինեն մեր
Նիկոլ Փաշինյան. «Մենք կհասնենք իշխանափոխության»
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մաղթել էր իր թիմակիցներին, որ խոսքից անցնեն գործի: Aravot.am-ի հարցին` Ձեր քաղաքացիական փաստաթուղթը արդյոք կարելի՞ է դիտարկել` այդ շրջանակներում, որ Դուք հետեւում եք այդ հորդորին` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ չի ուզում քաղաքացիական փաստաթղթի փակագծերը բացել. «Այն կհրապարակվի, եւ բոլորը կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում: Ես հանրությանը տեղյակ եմ
«Օլիգարխները, նախարարներն ու քաղաքական գործիչները «լոխեր» են»,- բանտում բացատրել են Աշոտ Մանուչարյանին
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասուլիսում ասաց, որ այսօր քաղաքական հարթության մեջ կատարվող իրադարձությունները Հայաստանի, նրա ճակատագրի ու ապագայի հետ կապ չունեն. «Նրանք մասն են մոլորակը ոչնչացնող, գիշատիչ մարդու համակարգի գործունեության, եւ ուղղված են նրան, որ մեկը մյուսի ձեռքից մի քիչ ավել վերցնի, ավելի հաջողակ դառնա եւ այլն»: Մանուչարյանի խոսքով, այժմ գիշատիչ
Ստոմատոլոգների կանխատեսմամբ՝ հարկերը բարձրացնելու պարագայում ստվերն ավելի է մեծանալու (Տեսանյութ)
Արտոնագրային վճարների մասին օրենքի փոփոխությունը ստոմատոլոգների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Այն ուժի մեջ է մտել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին: Օրենքի փոփոխությունից հետո ստոմատոլոգիական ծառայությունները պետք է հարկվեն ոչ թե շահութահարկով, ինչպես մինչ այդ էր, այլ` հաստատագրված հարկատեսակով, այսինքն` յուրաքանչյուր աթոռի համար: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում իրենց դժգոհությունների վերաբերյալ ասուլիս հրավիրած գլխավոր ստոմատոլոգ Լազար
406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:
Շիրակի փոխմարզպետն ու կրթության վարչության պետը` Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարներ
Դեռևս պաշտոնապես չհաստատված տվյալներով, Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի շտաբը գլխավորելու են մարզպետարանի երկու ազդեցիկ պաշտոնյաներ` մարզպետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավար Սահակ Մինասյանն ու նույն կուսակցությունում նրա տեղակալ, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Փաստորեն՝ Սերժ Սարգսյանը երկու շտաբ է ունենալու Շիրակի մարզում: Փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, որը ծնունդով Աշոցքից է, և մեծ ազդեցություն
Ձկնաբույծների խնդիրները դեռեւս անլուծելի են մնում
Ձկնաբուծության արտահանման ծավալը տարեցտարի ավելանում է: Եթե 2010 թվականին այն կազմել է 1000 տոննա, ապա նախորդ տարում ձկան արտադրման ծավալը հատել է 1400 տոննա ծավալի սահմանը: Ռուսաստանը հայկական ձուկ ներմուծող պետությունների շարքում զբաղեցնում է առաջատար դիրքերը: Այսօր «Ելակետ» ակումբում այս մասին տեղեկացրեց «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Կազմակերպության գործադիր տնօրենը նաեւ ներկայացրեց
Ալժիրում պատանդառվածների թվում Հայաստանի քաղաքացի կա
Ալժիրում պատանդառվածների թվում նաեւ Հայաստանի քաղաքացի կա: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին ասել է իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում: Գրոհի հեղինակները հաստատել են, որ նավթային գործարանի վրա կատարված հարձակման արդյունքում իրենք պատանդ են վերցրել 41 մարդու, այդ թվում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների: «Մենք պահանջում ենք, որ Ալժիրի զինված ուժերը դուրս
Աշակերտներն ընդվզեցին ընդդեմ անորակ շտեմարանի
Հայոց լեզվի եւ գրականության շտեմարանի որակի ու խրթինության վերաբերյալ թեժ քննարկումները շարունակվում են սոցցանցերում, որոնց մասնակցում են ոչ միայն մասնագետներ, այլեւ 12-րդ դասարանցիներ: Այսօր «Արմատ» ակումբում շտեմարանի մասին իրենց դիտարկումները ներկայացրին 12-րդ դասարանի աշակերտներ Գրիշա Էձգերիձեն եւ Աննա Մուրադյանը: Գրիշան փաստեց, որ շտեմարանի հետ աշխատելիս բազմաթիվ խնդիրների է հանդիպում, ինչ վերաբերում է մասնավորապես գրականության բաժնին,
Թուրքիան մերժում է սահմանը բացելու առաջարկը
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալը ասել է, թե թուրքերն ինքնուրույն են լուծում մարդասիրական օգնության հարցը։ Պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում որդեգրած դիրքորոշումը։ Վերջերս Սպիտակ տան կայքէջում կազմակերպվել է սիրիահայերի մուտքը Հայաստան դյուրին դարձնելու համար հայ – թուրքական սահմանը բացելու կոչով ստորագրահավաք։ «Թուրքիան ըստ ամենայնի աջակցում է Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռի փոխադրումներին», –
Հայաստանում նախագահի կին թեկնածու չունենալու պատճառները
Խոհանո՞ց, թե՞ քաղաքականություն. այս անգամ էլ չենք կարող կին ընտրել: Մինչդեռ աշխարհում առաջին կին դեսպանը հայ է եղել «Բա կինը նախագահ կլինի՞, իրանը խոհանոցի նախագահությունն ա», – արձագանքեց ծանոթներիցս մեկը՝ իմանալով, որ Հայաստանի նախագահի 2013թ. ընտրություններին կարող է կին թեկնածու լինել: 1974թ.` Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի մահից հետո, ծանոթիս հարցի պատասխանն արդեն տրված էր, երկրի
Բիձինա Իվանիշվիլին՝ Տիգրան Սարգսյանին. «Կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց»
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ մեր առաջին պաշտոնական այցը Հայաստան, և հանդիպումը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրում՝ շատ ջերմ է եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` պարոն Տիգրան Սարգսյանին, ջերմ ընդունելության և հանդիպման համար: Մեր զրույցն անցել է այնպիսի միջավայրում, կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց: Ես անփորձ քաղաքական
Փոխտնօրենը իր 56 400 000 դրամի գողության մասին ոստիկանությանն է դիմել անձը չպարզվածի միջոցով
Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ, մեղադրողը միջնորդեց Աշոտ Առուշանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամանակով, իսկ Էդգար Կարաքեշիշյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով և
Ազգային հավաքականը տարին սկսեց 75-րդ տեղով
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց 2013 թվականի ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման առաջին ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջանն սկսեց 75-րդ տեղով: Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր ընտրանու մրցակիցները դասավորված են հետեւյալ հերթականությամբ. 4. Իտալիա, 23. Դանիա, 29. Չեխիա, 50. Բուլղարիա, 146. Մալթա: Իսկ լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի. Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Իտալիա, Կոլումբիա,
Աշոտ Մանուչարյան. Ղարաբաղյան շարժումը տվեց մարդու, հասարակության եւ պետության այն նկարագիրը, որը մեզ սպասելու է ապագայում
«Փետրվարին նշվելու է շարժման 25- ամյակը: Սովորաբար, երբ խոսում են՝ անցյալը վերածվում է թանգարանային նմուշի, բայց ես կխոսեմ ավելի ակտուալ հարցերի մասին: Բանն այն է, որ Ղարաբաղյան շարժումը թանգարանային նմուշ չէ, այսօրվա խնդիրները եւ նրանց արտահայտությունները Հայաստանում այնպիսին են, որ այն, ինչը գրանցեց Ղարաբաղյան շարժումը, սկզբնաքար էր ապագա ճանապարհի համար, որով պետք է ընթանանք դժվարին


















































