Լրահոս
Օրվա լրահոսը

Ալժիրում պատանդառվածների թվում Հայաստանի քաղաքացի կա

Հունվար 17,2013 16:09

Ալժիրում պատանդառվածների թվում նաեւ Հայաստանի քաղաքացի կա: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին ասել է իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում:

Գրոհի հեղինակները հաստատել են, որ նավթային գործարանի վրա կատարված հարձակման արդյունքում  իրենք պատանդ են վերցրել 41 մարդու, այդ թվում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների:

«Մենք պահանջում ենք, որ Ալժիրի զինված ուժերը դուրս բերվեն գործարանի տարածքից՝ բանակցություններ սկսելու համար», – ասել է գրոհայիններից մեկը:

Վերջինս նաեւ պնդել է, թե ալժիրցի դիպուկահարները կրակ են բացել գործարանի տարածքում, ինչի արդյունքում վիրավորվել է գերեվարվածներից մեկը, ենթադրաբար՝ Ճապոնիայի քաղաքացի:

Գործարանի տարածքից զորքը դուրս բերելու կոչով են հանդես եկել նաեւ պատանդներից մի քանիսը, որոնք կոչ են արել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել՝ կորուստներից խուսափելու համար:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031