Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դժողքում եմ եղել». Վիկտորիա Դայնենկո (Տեսանյութ)

Հունվար 17,2013 17:04

Дни.ru-ն հայտնում է, որ հանրահայտ երգչուհի Վիկտորիա Դայնենկոն ամանորյա արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում: Նա զբոսնել է Լոնդոնում, զբաղվել «շոփինգով»: Ճանապարհորդության վերջին կետը եղել է ամենահետաքրքիրը` դաջվածքի սրահ:

«Օops i did it again»,- գրել է երգչուհին իր միկրոբլոգում: Թարգմանաբար գրառումը նշանակում է` «Օ, ես նորից արեցի դա»: Վիկտորիան տեղադրել է նաեւ նկար, որտեղ բաց փորով պարկած է սեղանին, իսկ դաջողը աշխատում է մարմնի այդ մասում:
«Ես դժողքում եմ եղել»,- տեսանյութի մեջ ասում է երգչուհին:
Իսկ Bravo.am-ն էլ փոխանցում է, որ Միացյալ թագավորությունում են Ամանորը դիմավորել նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից` երգչուհի  Անահիտ Սիմոնյանը` իր ամուսնու` Հայկոի հետ եւ հեռուստահաղորդավար Գրիշա Աղախանյանը: Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք իր մարմնին դաջվածք չի արել J:
Bravo.am-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է ճանապարհորդությունից ստացած իր  տպավորություններով ու ասել, որ այս Նոր տարին տարբերվել է նախորդներից. «Լոնդոնի ճարտարապետությունը, շենքերի դիզայնը, արձանները, ամանորյա շատ գեղեցիկ ձեւավորումը, բարեհամբույր մարդիկ ստիպում են, որ նորից վերադառնաս: Ասում են` բրիտանացիները սառն են, քանի որ ես էլ եմ իմ բնույթով այդպիսին, այնտեղ ինձ հարմարավետ էի զգում: Ամեն ինչ գեղեցիկ էր ու յուրօրինակ, միայն մեր տղան էր պակասում»:

 

 Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031