Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական խմբին

Հունվար 17,2013 18:12

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հատուկ հանձնաժողովի կողմից ձեւավորված եւ Նորվեգիայի «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի ներկայացուցիչ Կարին Վոլդսեթի գլխավորած պատվիրակության հետ: Այն կազմված է ԵԽԽՎ բոլոր հինգ քաղաքական ուժերը ներկայացնող մեկական անդամից, ինչպես նաեւ Մշտադիտարկման հանձնաժողովի երկու համազեկուցողներից:

Պատվիրակությունը Հայաստան է այցելել նախընտրական շրջանում դիտորդական առաքելությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ուրվագծեցին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախաշեմին երկրում ստեղծված իրավիճակը, ինչպեսեւ ընտրություններից առաջ ու դրանց ընթացքում իշխանությունների հնարավոր խախտումները կանխելու ուղղությամբ նախընտրական շտաբի իրականացնելիք գործողությունները:

Դիտորդներին տրամադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին որոշակի քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման համար:

 «Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031