Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը

Հունվար 17,2013 16:51

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները, որոնք օգուտ կբերեն և՛ հայ, և՛ վրաց ժողովուրդներին:

Վրաստանի վարչապետը վստահեցրել է, որ իր կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները պատմության մեջ դառնան լավագույնը: Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ հանգամանալի բանակցություններ են վարել, և առիթ չկա մտածելու, թե որևէ հարցում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերելու խնդիր կունենան: Վրաստանի վարչապետը ևս ընդգծել է, որ երկու հարևան պետությունները, որոնք երկար տարիներ ապրում են կողք-կողքի և ձեռք-ձեռքի տված սատարում մեկը մյուսին, պարտավոր են միմյանց օգնելով բարձրացնել շատ նմանատիպ խնդիրներ ունեցող երկու երկրների տնտեսությունները: Նշելով, որ Հայաստանում ևս առաջիկայում ընտրություններ են տեղի ունենալու՝ Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել և հույս հայտնել, որ դրանք ևս կանցնեն խաղաղ ու ընտրություններում կարտահայտվի ժողովրդի կամքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031