Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխները, նախարարներն ու քաղաքական գործիչները «լոխեր» են»,- բանտում բացատրել են Աշոտ Մանուչարյանին

Հունվար 17,2013 16:30

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասուլիսում ասաց, որ այսօր քաղաքական հարթության մեջ կատարվող իրադարձությունները Հայաստանի, նրա ճակատագրի ու ապագայի հետ կապ չունեն. «Նրանք մասն են մոլորակը ոչնչացնող, գիշատիչ մարդու համակարգի գործունեության, եւ ուղղված են նրան, որ մեկը մյուսի ձեռքից մի քիչ ավել վերցնի, ավելի հաջողակ դառնա եւ այլն»:

Մանուչարյանի խոսքով, այժմ գիշատիչ մարդը անցում է կատարում բանական մարդուն, իսկ վերջինը՝ լրիվ ուրիշ աշխարհում պետք է ապրի. «Այստեղ արժեք ունի մարդու հասկանալը, մտածելը, իսկ կուտակելը՝ կործանում է: Հիմա ամբողջ Հայաստանի քաղաքական դաշտը կուտակման համակարգի փիլիսոփայության մեջ է գործում, եւ ինքն իրեն վերածել է այս երկրի թշնամու: Նրանք զբաղված են երկիրը կողոպտելով, կողոպուտի ավելի կատարյալ ապարատներ ստեղծելով եւ ծառայելով կողոպտիչ աշխարհի համաշխարհային օլիգարխիային, իսկ այս ամենը պետք է դադարեցնել»:

Պատասխանելով հարցին՝ արդյոք նախագահական ընտրությունները մրցակցային կլինեն, Մանուչարյանը նշեց. «Նախագահական ընտրություններ եւ մրցակցային բառերը կողոպուտի մասնագիտական բառեր են, որովհետեւ այսօրվա աշխարհում ընտրություն չկա: Ինձ «բուտիրկայում» բացատրել են, որ Աստված աշխարհը ստեղծել է 3 կատեգորիայի մարդկանցից՝ առաջին կատեգորիան դա լծան եզն է՝ ժողովրդական այն զանգվածը, որն աշխատում եւ իր քրտինքով է բարիքներ ստեղծում, երկրորդ կատեգորիան, դա «լոխերն» են՝ օլիգարխիան, պետական գործիչները, որոնց խնդիրն է կողոպտել լծան եզներին եւ կենտրոնացնել փողն իրենց ձեռքում, իսկ երրորդ կատեգորիան՝ ինձ հետ բանտում հայտնված մարդիկ են՝ գողերը, ավազակները, մարդասպանները, որոնք էլ այդ հարստությունը պետք է վերցնեն եւ վայելեն:

Հիմա այն բոլոր օլիգարխներին, քաղաքական գործիչներին, նախարարներին, որ դուք գիտեք, դա «լոխերի» համակարգն է, նրանք պետք է կենտրոնացնեն հարստությունը, որ հանձնեն համաշխարհային օլիգարխիային: Ճիշտ է ռուս քրեական կրիմինալը «ղայդին» տղերք են եւ թույլ չեն տա, որ ինչ որ ամերիկացի, անգլիացի, իսրաելցի եւ այլ խորամանկ մարդիկ լինեն, որոնք չեն երեւում աշխարհում, նրանք հո Ծառուկյան չեն, որ օլիգարխի «վիցեպսները» կպցնեն ու ման գան: Նրանք համեստ, նիհար մարդիկ են, աշխարհի կապիտալն էլ իրենց ձեռքում է: Իսկ հայկական «լոխերը» մի բանով են տարբերվում, նրանց ամեն մեկի մեջ քնած է ամբողջագետը» :

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031