Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Եթե Բագրատյանը տուրք չտա թվային խաղերին…»

«Ընտրությունները վերածվեցին ստվերային պայմանավորվածությունների իրար հետ, գործող ռեժիմի հետ եւ արդյունքում բերին այս կոլապսի»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նրա գնահատմամբ՝ այս խաղի կանոնները գործող իշխանություններն են հորինել, եւ այդ խաղը կկոտրվի հենց իշխանության վրա այնպես, որ մենք չենք ժպտա. «Տարիներ շարունակ մամուլը ամեն կերպ փորձում էր համոզել հասարակությանը, որ այս

Ջոնի Մելիքյանը՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հայտարարության մասին

Այսօր «Ելակետ» ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձավ Վրաստանի ներքաղաքական զարգացումներին եւ դրանց ազդեցությանը՝ տարածաշրջանային խնդիրների համատեքստում: Մելիքյանը խոսելով Վրաց պատրիարք Իլյա 2-րդի աղմկահարույց հայտարարության մասին, որ  ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին, թե իբր պատրիարքը Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման  ժամանակ ասել էր, որ Արցախը եղել ու մնում է ադրբեջանական տարածք, ասաց. «Իմ համոզմամբ,  իրականում նման բան չի եղել, բացի

«Առանց Հայրիկյանի՝ Հայաստանը սերժորոշման, րաֆֆորոշման երկիր է»

ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու  Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, ընտրական հետաքրքիր փուլ է սկսվել,  ու մի քանի շաբաթ առաջվա հուսահատական իրավիճակն էլ չկա: Նրա կարծիքով, ընտրություններից առաջ քաղաքական դաշտը բավականին մաքրվեց:  «Ես անգրագիտության վերացման դասընթացներ չեմ ցանկանա անել թեկնածուների համար, թեեւ նրանք դրա կարիքն ունեն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Հայրիկյանն ու հպարտացավ իր ու իր թիմի առավելությամբ՝

«Հրանտ Բագրատյանին ձայն կտան այն ուսանողները, որոնք շատ քիչ են հիշում նրա կառավարման տարիները»

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեց` իր կարծիքով ինչպիսի՞ն են նախկին վարչապետ  Հրանտ  Բագրատյանի նախագահ ընտրվելու  շանսերը,  և մի՞թե ՀԱԿ անդամներից հենց նա էր այն մարդը, ով   Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում  պիտի դառնար թեկնածու: «Ասեմ, որ ՀԱԿ,  որպես այդպիսին, այլևս  գոյություն չունի, եթե տեղի ունեցող գործընթացներին ուշադիր հետևենք, կտեսնենք, որ ՀԱԿ-ը կամաց-կամաց լքում են բավական քանակությամբ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը 2013 թվականը հայտարարում է Հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի

Մշակութային ցեղասպանությունները որպես կանոն նախորդում և հաջորդում են ցեղասպանությանը: Այդ առումով հատկապես ահավոր է հայկական մշակութային ժառանգության վիճակը հարևան երկրների տարածքներում: Միակ երկիրը, որտեղ ուշադրության են արժանացել հայկական կոթողները` Իրանն է, որտեղ պետությունը հատկացրել է եկեղեցիների վերականգման համար ֆինանսավորում: Որոշակի շահադիտական նպատակներով վերականգնվել է նաև Ախթամարի վանքը Թուրքիայում, որի շուրջ կան հստակ վերապահումներ: Հատկապես ծրագրավորված

«Րաֆֆի Հովհաննիսյանը որպես քաղաքական ուժ թույլ է»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ ընտրողների 52 տոկոսն արդեն  հետաքրքրված է ընտրություններով: Նրանց 34 տոկոսն անպայման կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, իսկ 28 տոկոսն արդեն կողմնորոշվել է ՝ ում է ընտրելու: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում պարոն Ադիբեկյանը նաեւ ասաց՝ եթե ընտրողների 28 տոկոսը մասնակցի ընտրություններին, ՀՀ գործող նախագահը կհավաքի 72 տոկոս ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 20 տոկոս, Պարույր

Ամանորյա տոներից տնտեսությունն էլ է «սթրես» ապրում

Ամանորյա տոներից հետո քիչ քնելը, քիչ ուտելն ու միանգամից աշխատանքային ռիթմի մեջ մտնելը մարդուն սթրեսներ են պատճառում: Ինչպես հաղթահարել հետտոնական սթրեսը թեմայով խոսելով՝ այսօր «Հենարան» ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանը եւ ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը խորհուրդ տվեցին շատ քայլել, լողավազան այցելել, բանջարեղենային սնունդ օգտագործել: Ըստ հոգեբանի, ամանորյա արձակուրդները ոչ այնքան երկար են, որպեսզի մարդիկ լիարժեք հանգստանան, ոչ

Սիրոյ պանծացումն իսկ

(Անահիտ Թոփչեանի «Տագնապ» վէպը) Հերթական անգամ, տաղանդաւոր արուեստագէտն ու դերասանուհին, վիպագիրն ու մտաւորականը՝ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉԵԱՆ, ընթերցողին կը մատուցէ իր նոր վէպը, «Տագնապը», հրատարակուած Երեւանի մէջ, 2012-ին, «Գասպրինտ» ընկերութեան կողմէ: Յափշտակութեամբ, մէկ շունչով կարդացուող գիրք մը՝ այս, որ եթե մէկ-երկու բառով բնութագրելու ըլլանք, Սիրոյ Պանծացումն իսկ է, Ցնծութիւնը եւ իրա՛ւ վայելքը անոր: Սէր՝ ուր հոգին ու

Բանավեճ՝ բալետային ընտանիքում

Արտերկրում ստեղծագործող հայաստանցի արտիստները ձգտում են Ամանորը նշել հայրենիքում: «Առավոտը» հանդիպեց 2002 թվականից «Բալետ-Ցյուրիխի» մենապարող Արման Գրիգորյանի հետ, ով առայսօր միակ հայ պարողն է, որ 2008թ. արժանացել է Կաննի փառատոնի բարձրագույն պարգեւի: Եվ քանի որ Հայաստանում գտնվելու օրերին, հասկանալի պատճառով, Արմանի ուղեկիցները մշտապես ծնողներն էին՝ Երեւանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու մանկավարժ-պարուսույց Մարինե Գրիգորյանը,

Իգլեսիասին ասել են, որ հայերն իրեն շատ են սիրում

Խուլիո Իգլեսիասը կգա Երեւան եւ մարտի 18-ին համերգ կունենա Մարզահամերգային համալիրում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը: Այս լուրը տեղադրված է նաեւ երգչի պաշտոնական կայքէջում: Համերգը աշխարհահռչակ երգի 2013 թ. համերգային շրջագայության շրջանակներում է:  «Նա հայ ընկերներ ունի, որոնք ասել են, թե Իգլեսիասին այստեղ շատ են սիրում, ինքն էլ որոշել է համերգ ունենալ

Աժիոտաժ՝ պարուհու զգեստի շուրջ

Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների մասին Facebook-յան թարմ «գուշակությունների» թվում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի անձնական կյանքը: Բուռն քննարկման նյութ էր դարձել պարուհու լուսանկարը՝ հարսի զգեստով: Այս առիթով «Առավոտի» հետաքրքրությանն ի պատասխան՝ պարուհին հայտնեց, որ երեւանյան հարսանյաց սրահներից մեկի առաջարկը՝ մասնակցել ֆոտոսեսիայի, սիրով է ընդունել: «Ամուսնությանս օրը ես

«Սխալ բան եմ տեսել, ծեծել եմ»

Ասում է 29-ամյա կնոջը սպանած 58-ամյա ամուսինը 58-ամյա Ա. Դեմիրխանյանը 12 տարի եւ 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել 29 -ամյա կնոջը սպանելու համար: Թե Լոռու մարզի առաջին ատյանի, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանները կնոջը սպանելու մեջ մեղավոր են ճանաչել Ա. Դեմիխանյանին: Վերջինս, համաձայն չլինելով երկու ատյանների կայացրած որոշումների հետ, դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: 58-ամյա

Կնոջը «մի ապտակով» սպանած տաշիրցին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Տաշիր քաղաքի բնակիչ՝ ազգությամբ եզդի 46-ամյա Սերգեյ Ախմեդովը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջը՝ Նատալյա Մովսիսյանին անզգուշությամբ կյանքից զրկելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է նրա փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի բողոքը` այդկերպ օրինական հողի վրա դնելով Լոռու մարզի  առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Ախմեդովն իր տան բակում կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության

Հովիկ Աբրահամյանին խնդրում է նամակը Ազգային ժողովում բարձրաձայն կարդալ

Պռոշյան փողոցի բնակիչ 64-ամյա Նորիկ Եփրեմյանն ու նրա 11 հոգանոց ընտանիքը «բլոկադայի» մեջ են հայտնվել այն օրվանից ի վեր, ինչ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը ոտք է դրել այդ թաղամաս: Քաղաքացին «Առավոտին» ուղղված նամակում գրում է. «Մենք մեր ընտանիքով մինչ այժմ քվեարկել ենք հանրապետականների օգտին՝ միաժամանակ 7 տարի տառապում ենք բռնության, անօրինության դեմ եւ անօգուտ։ Մարդը,

Ոչ թե բոյկոտ, այլ «սովորական դասալքություն»

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ իշխանությունների «ծտի լեզվով» արտասանած «ազգային» ճառերը կապ չունեն 21-րդ դարի ՀՀ քաղաքացու խնդիրների հետ: – Պարոն Մեհրաբյան, նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան քաղաքական դաշտը: Բավական հաճախ է հնչում այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը ընտրապայքարում չունի ազդեցիկ մրցակից: Նման իրավիճակում ընտրությունների ելքը՝ բացի այն, որ կանխատեսելի է, ի՞նչ վտանգներ

«Կատակերգությունն ավարտված է, դիմակները՝ հանված»

Ռուբեն Թովմասյանը՝ ՀԱԿ-ի եւ իր ղեկավարած կուսակցության մասին Անցյալ տարեվերջյան իր պլենումում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի պլենումը եւս որոշեց, որ նպատակահարմար չեն գտնում 2013 թվականի նախագահական ընտրություններում սեփական թեկնածուի առաջադրումը, ինչպես նաեւ որեւիցե թեկնածուի սատարելը: ՀԿԿ-ն սույն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «վերջին 22 տարիների ընթացքում ՀՀ-ում բոլոր մակարդակների ընտրությունները չեն անցնում

Գիշերվանից սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 226 միավոր մեքենասարքավորում, այդ թվում` 56 ձյուն մաքրող, 62 աղցան, մայթ մաքրող 22 և «Բելառուս GSB»

Ինչպես սարքել մեխանիզմը

Վերջերս նայում էի ամերիկյան «Newsroom» սերիալը՝ այն լրագրողների աշխատանքի մասին է: Առաջին տպավորությունը, որն առաջացել է թե իմ եւ թե, որքան շփվել եմ, իմ հայաստանյան գործընկերների մոտ, հետեւյալն է. ոչ տաղանդով, ոչ պրոֆեսիոնալիզմով մեր լրագրողները (խոսքը հենց լրագրողների եւ ոչ թե քարոզիչների կամ լուրեր մոգոնողների մասին է) չեն զիջում ամերիկացիներին: Փոխարենը նրանք ունեն լուրեր թողարկելու

Բոստանջյանը Արամ Սարգսյանին հորդորում է ֆիզիկա սովորել. «Լավ չեք սովորել» (Տեսանյութ)

«Կարծում եք կատա՞կ էր անում Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր՝ սպասում եմ դաբրոն ստանամ: Չէէէէ՜: Իմաստը նրանում էր, թե ես կկարողանա՞մ հիմա նրանց հետ համաձայնության գալ, թե՞ ոչ, թե՞ կհայտնվեմ Սահակաշվիլու դերում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ Հայաստանում ստեղծված է մի յուրօրինակ կամ տարօրինակ վիճակ. «Կարծում եմ,

ՀՕՖ-ի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) 2013թ. մրցանակակիրները

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) 2013թ.մրցանակակիրները հայտնի դարձան օրեր առաջ:ԳԿՀԱՀ փորձագիտական հանձնախմբին ուղղված 184 հայտերից 2013թ.մրցույթի հաղթող են ճանաչվել 26 գիտական խմբեր: Արդեն 13 տարի գործող այս մրցույթին մասնակցել են 1300-ից ավելի գիտական խմբեր:Գիտական դրամաշնորհի արժանացած հետազոտական խմբերի աշխատանքերի ընդհանուր թիվը հասավ 311-ի: Համաձայն

Սարսանգի ջրամբարում (Արցախ) ձկներ են սատկել

Սարսանգի ջրամբարում (Արցախ) ձկներ են սատկել: Այս մասին Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել Արցախում լրագրող աշխատող Արմինե Նարինյանը: Տեղաբնակները վստահ են, որ ձկների անկման պատճառը ցիանիդի արտահոսքն է: «Եթե ցիանիդ կոչվող նյութի պարունակության արտահոսք բացառվում է, ապա ինչպես բացատրել վերջերս Սարսանգի ջրամբարում մեծ քանակությամբ սատկած ձկների առկայությունը: – Զրուցակիցս վստահ էր, որ դա ցիանիդի

Հնդկաստանում վայրի փիղը կրկին հարձակվել է գյուղի վրա (Տեսանյութ)

Հնդկաստանում երկուշաբթի տեղի է ունեցել հերթական միջադեպը կատաղած փղի պատճառով: Այս անգամ վայրի փիղը հարձակվել է Բենգալիայի մի ավանի վրա: Կա մարմնական վնասվածքներ ստացած մարդ: https://ntdtv.ru/  

Սոցապի գործով 53 մեղադրյալից կալանավորվել է 13-ը

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով  կատարված նախաքննության ընթացքում 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած բախման հետևանքով ուղևորուհին մահացել է

Հունվարի 8-ին, ժամը 11.30-ին,  «Ֆոլկսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին բախվել  է ճանապարհը մաքրող մեքենային, ինչի հետևանքով «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ի ուղևորուհին` 1954 թ. ծնված  Սուսաննա  Դալլաքյանը,  տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Հ. Մելիք Շանհնազարյանը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին. «Իրավիճակի վտանգավորությունը 2013-ին կմեծանա»

«Իրավիճակի վտանգավորությունը 2013-ին կմեծանա»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունները, մասնավորապես Նոր տարվա շնորհավորանքների ժամանակ ու ռուսաստանյան հեռուստաընկերության եթերում հնչեցրած սպառնալիքները, այսպիսի կանխատեսում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Իրավիճակը դիտարկելով Ադրբեջանի՝ առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների ֆոնի վրա՝ Հ. Մելիք Շահնազարյանը նկատեց. «Քանի որ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ղարաբաղյան թեմատիկան Ալիևի քաղաքականության գլխավոր հենասյուներից մեկն

Ռուբեն Բաբայան. «Ռաբիզով քաղաքացի չեն կրթում»

«Դեկտեմբերի 19-ից հունվարի 13-ը Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում խաղում են ամանորյա հանդես-ներկայացումները, այդ թվում նոր պիես` Նաիրա Եդիգարյանի եւ Լարիսա Մանգասարովայի կողմից: Ներկայացումը բաղկացած է 2 մասից` հանդես տոնածառի շուրջ, որի ակտիվ մասնակիցն է երեխան, եւ բուն` երաժշտական եւ հերտաքրքրիր ներկայացումը: Երեխաները եւ ծնողները գոհ են ներկայացումից»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն

Կառավարությունը դեմ է կարգազանց համարել բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին

ՀՀ կառավարությունը դեմ է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում լրացումներ կատարելու մասին «Ժառանգություն» խմբակցության անդամների հեղինակած օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի օրակարգում: Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են կարգազանց համարել բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին, և նրա նկատմամբ սահմանել ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսվածից առավել խիստ կարգապահական միջոց: Այն

Սերժ Սարգսյանն առաջինն է արձագանքել «Օգնիր եղբորդ» ծրագրին, օգնելով Սաշիկ Սարգսյանին

Աշխատանք Երեւանի պետական կրկեսն աշխատանքի է հրավիրում աճպարարների, ակրոբատների եւ ծաղրածուների: Դիմողները  պարտավոր են ներկայացնել անձնագիր, տեղեկանք բնակության վայրից, չորս լուսանկար եւ ութ միլիոն դրամի վճարման արդորրագիր: Դիմել երեկոյան ժամերին: Պաշտոնական ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջինն է արձագանքել «Օգնիր եղբորդ» ծրագրին, ընդ որում՝ դա տեղի է ունեցել դեռեւս

Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունվարի 8-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Անահիտ Տ.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատ քաղաքում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 8-ին, ժամը 11.50-ին, Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031