Օրվա լրահոսը
Բախվել են մեքենաներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «ՎԱԶ-2107» մակնիշի 23 ՍՕ 378 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1969
Բուլղարահայերը ընդվզել են թրքաբնակ փողոցը հայկական անունով կոչելու դեմ
Պլովդիվի (Բուլղարիա) քաղաքապետարանը որոշել էր Հաջի Հասան թաղամասում գտնվող փակուղային մի փողոց՚ Մադարան, Արմենիա կոչել, ինչը համայնքում դժգոհություն էր առաջացրել: Ինչպես Aravot.am-ի խնդրանքով տեղեկացրեց Բուլղարիայի Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Սահակ Չալըքյանը, անվանակոչությանը հայությունը դեմ է եղել մի քանի պատճառներով` թաղամասը թրքաբնակ է ու գնչուաբնակ, փողոցն էլ ավելի շատ փակուղի է, քան փողոց: Ըստ Չալըքյանի, բանը
Լ. Տեր-Պետրոսյանի 5 տարբերակը
Նախօրեին ներկայացրել էինք այն հինգ տարբերակները, որոնցով կարող է առաջնորդվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում։ Թե ինչ է սպասվում նրան եւ նրա ղեկավարած ուժին այդ տարբերակներից յուրաքանչյուրն ընտրելու դեպքում, գնահատել էր քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Երեկ փորձագետը գնահատել է նաեւ այն հինգ տարբերակները, որոնք, քաղաքական գործոնների ներկայիս դասավորության պայմաններում, կարող
Կանխվել է ինքնասպանության փորձ
Նոյեմբերի 23-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է փորձում ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Ոստիկանների կողմից կանխվել է անսթափ վիճակում գտնվող 1979 թ. ծնված Կարեն Ղևոնդյանի ինքնասպանության փորձը: ԱԻՆ
Արսեն Ջուլֆալակյանը Գերմանիայում էլ է շարունակում հաղթել
Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, չնայաց վնասվածքը լիովին դեռ չի բուժել եւ հիմա էլ առողջական որոշ խնդիրներ ունի, իր «KSV Aalen» ակումբի կազմում հաջող է հանդես գալիս բունդեսլիգայի առաջնությունում: Արսենը հիմա էլ Գերմանիայում է եւ շարունակում է պայքարել այդ երկրի ակումբային առաջնությունում: Նա Aravot.am-ին պատմեց հետեւյալը. «Դեռ Երեւանում գրիպով էի
ՊԵԿ փոխնախագահը իրեն մեղավոր չի ճանաչում. «Պետք չէ ինձ նման մարդուն դատի տալ»
ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը չգիտի, ինչի համար է «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանն իրեն դատի տվել: «Տեղյակ չեմ, դատավարությանը մասնակցել է մեր գերատեսչությունը: Ունենք ծառայություն, որը եւ մեր շահերը պաշտպանում է: Ինձ չի էլ հետաքրքրել, որ դատի են տվել ու չեմ էլ հասկացել՝ ինչի համար: Մամուլից եմ տեղեկացել, հետո պարզվել է, որ կապվել է
Հայաստանին վերաբերող Ալիեւի հայտարարության մեջ ճշմարտություն է տեսնում
«Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, եւ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այս հայտարարության մեջ ճշմարտություն է տեսնում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Կա ճշմարտություն, ով էլ ուզում է ասեր, իսկապես այդպես է: Ինչքան ես գիտեմ, Ադրբեջանը չերեւացող բանակցություններում մեծ փող է խոստանում Վրաստանին, եթե աբխազական երկաթգիծը
Պաշտպան. «Երկրորդ դատաքննությամբ ապացուցվել է Վ. Կոթոլյանի անմեղությունը»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԱԾ քննչական վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ գործով այսօրվա նիստում սկսվեց ամբաստանյալի երեք պաշտպանների՝ Վաղարշակ Գևորգյանի, Կարեն Քամալյանի և Էմիլ Պետրոսյանի միացյալ պաշտպանական ճառի հրապարակումը: Ըստ պաշտպանական կողմի, մեղադրանքը շինծու է՝ հիմնված սոսկ ենթադրությունների ու կասկածների վրա, գործը
Արմեն Նազարյանը նշանակվել է Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Ատլանտայի եւ Սիդնեյի օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանը, որ 1997 թվականից բնակվում է Բուլղարիայում, երեկ նշանակվել է այդ երկրի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրիում անհապաղ պետք է մաքրել տնակների քանդումից առաջացած շինաղբն ու «ստեկլովատը» (տեսանյութ)
Ընթացիկ տարում, Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում 1756 բնակարանների շահագործումն ու դրանց տրամադրումը երկրաշարժի հետևանքով անօթևան, վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին նշանակում է, որ Գյումրին շատ շուտով ազատվելու է մոտ 1200 ժամանակավոր կացարաններից: Քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն բնակարան ստացած ընտանիքները պետք է կարճ ժամկետում քանդեն
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բաքվում. «Հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները» (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում մասնակցել է «Ասիայի քաղաքական կուսակցությունների կոնֆերանս»-ին, որին հրավիրված է եղել՝ որպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը կկարողանան հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը
Իոսիֆ Կոբզոն. «Մեր՝ արտիստներիս համար ստեղծագործական աշխատանքը նարկոտիկ է»
«Հուզիչ ելույթ է լինելու որովհետեւ հայերի հետ եմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Երգիչը շատ ուրախ է, որ կրկին Երեւանում է: Վերջին անգամ ցրտի ու սովի տարիներին էր եկել: Բերել էր հումանիտար օգնություն՝ շաքարավազ եւ ալյուր երեխաների համար. «Հայերի հետ ինձ մեծ ընկերությունն է կապում: Եղել եմ էջմիածնում, խոնարհվել
Գոռ Կիրակոսյան.«Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմն իմ երեխան է»
Նոյեմբերի 22-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Մինչ դրա ցուցադրվելը, լրագրողների հարցերին պատասխանեց ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը: Նա պատմեց, որ սիրային կատակերգությունը ամերիկացի երիտասարդի մասին է, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և
Հանրահայտ «Չայկան» հետ վերցրեցին Վարդան Ղուկասյանի եղբոր ձեռքից
Այսօր Գյումրու նորընտիր ավագանու հրավիրած անդրանիկ նիստի ընթացքում քննարկվեց նաև հանրահայտ «Չայկայի» հարցը, որը «Գագեմա» ՍՊԸ-ն գնահատել էր ընդամենը 100 հազար դրամ, ու նախորդ ավագանին հենց այդ նույն գնով, Վարդան Ղուկասյանի հրաժարականից երկու ամիս առաջ` օգոստոսի 1-ին օտարել էր նրա ավագ եղբորը` Գևորգ Ղուկասյանին: Այսօրվա ավագանու նիստում քննարկման դրվեց «Չայկան» օտարելու մասին նախորդ ավագանու որոշումը
«Դեմ առ դեմ». Սարո Սարոյան եւ Արծրուն Պեպանյան
Նոյեմբերի 23-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 59-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը եւ <Վերելք> քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը: Քննարկման թեման` ներքաղաքական առաջիկա զարգացումները : Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Գեղանկարիչ Սամվել Սեւադա. «Ես անգամ 80 տարեկան աշակերտ եմ ունեցել»
Այսօր ՀայArt մշակութային կենտրոնում բացվեց Sevada Art Studio-ի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին: Լրագրողների հետ զրույցում Sevada Art Studio-ի հիմնադիր, գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սեւադան ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 150 բազմազան աշխատանք. «Հեղինակները տարբեր տարիքի սաներ են: Իմ արվեստանոցն ընդունում է 5-105 տարեկան մանկական մաքրություն ունեցող «երեխաներին»: Անգամ
Սամվել Բալասանյան. «Ո՞ւմ վրա են մանկապարտեզներում էս տաշի տուշին արել, արա՛, չեղած բյուջեի՞»
Այսօր Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը սկսվեց քաղաքապետի ու ավագանու 21 անդամների երդման արարողությամբ, ովքեր երդվեցին հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրությանը, ծառայել քաղաքացիների բարեկեցությանն ու մարդու իրավունքների պաշտպանմանը: Ավագանու նիստը սկզբիցևեթ վերածվեց երկխոսության Գյումրու նորընտիր քաղաքապետի ու ավագանու անդամ ընտրված ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի միջև: Հայտնի լրագրողը ամեն հարցում իր առաջարկությունն ու առարկություններ էր
«Ես բերդի ապրանք չեմ». Սերոբ Բոզոյան
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում գրեթե բոլորը գիտեն հայտնի «փուչիկների գործով» 1 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի մասին: Հիվանդանոցի աշխատակիցներն ասում են` նրա մոտ օրական այնքան լրագրող է գնում, որ իրենք արդեն մանրամասն տեղեկացել են գործից: Սերոբ Բոզոյանին հանդիպում էի առաջին անգամ, թեև մեկ անգամ եղել եմ նրանց տանը: Այդ ժամանակ, սակայն, Բոզոյանները տան դուռը
Հիպերհսկա աստղերի և գերնորերի առեղծվածային կապը
Եվրոպայի գիտական խմբերից մեկը վերջերս հրատարակեց HR 8752 հիպերհսկա աստղի 30 տարվա ուսումնասիրությունների արդյունքները: Խումբը բացահայտել է, որ HR 8752 հիպերհսկա աստղի մակերևութային ջերմաստիճանը բարձրացրել է 3000°C-ով, քանի որ աստղն անցել է չափազանց անկայուն էվոլյուցիոն փուլի միջով: Այս հայտնագործությունը շատ կարևոր է հիպերհսկա աստղերի զարգացումը հասկանալու համար: Վեց եվրոպական երկրների գիտնականներից կազմված գիտական խումբը՝
Մեղրաձորում ոսկու հանքի փլուզումից կա զոհ
Մեր աղբյուրները հայտնեցին,որ նոյեմբերի 22-ին ժամը 16-ի սահմաններում Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրում եղելէ փլուզում, չճշտված տվյալներով զոհվել է Հրազդանի բնակիչ Ֆրունզիկ Վիրաբյանը: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն եւ Կոտայքի մարզի փրկարար ծառայություն նման ահազանգ չի եղել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Բակո Սահակյանն առաջարկել է համանախագահներին՝ Զատիկի, կամ Նովրուզ բայրամի օրերին կրակոցներ չլինեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Ստեփանակերտում էին։ «Առավոտ»-ի հարցին, թե ի՞նչ են քննարկել ԼՂՀ իշխանությունները համանախագահների հետ, ԼՂՀ նախագահահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ արցախյան կողմը առաջարկել է մի շարք քայլեր, որոնք կարող են նպաստել սահմանամերձ գոտում իրավիճակի կայունացմանը։ «Այդ քայլերը հետեւյալն են․ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն առաջարկել է, որ գոնե տարին մի քանի
Լեւոն Զուրաբյան. «Գասպարին սխալ է հասկացել, ես դիկտատո՞ր եմ»
«Ո՞վ, ե՞ս: Ես արգելե՞լ եմ, ե՞ս»,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց մեր հարցին, որ ՀԱԿ-ը ժողովրդավարությունից է խոսում, մարդու իրավունքների համար է պայքարում, բայց Դուք արգելո՞ւմ եք ՀԱԿ անդամին Գագիկ Ծառուկյանի մասին իր կարծիքը հայտնել ցուցապաստառում: Խոսքը Վարդգես Գասպարիի մասին է: Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց. «Նման բան չի եղել երբեք, երբե՛ք: Կներեք,
«Շուկայական-քաղաքական» հակամարտություն
Իջեւանի քաղաքապետարանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի, որով պահանջում է շուկայի հետ քաղաքապետարանի 2005 թ. մարտի 14-ին կնքած պայմանագիրը եւ որպես հետեւանք նույն օրը իրականացված անշարժ գույքի պետական գրանցումը եւ այդ իրավունքի գրանցման վկայականը համարել անվավեր: Դատավոր Արման Կուրեխյանը հոկտեմբերի 10-ին մերժել էր քաղաքապետարանի հայցը, քանզի քաղաքապետարանը 4000
Վարդան Ղուկասյանն իր հզոր կապերով լռեցրեց Սամվել Բալասանյանին
Այսօր տեղի ունեցավ Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որը, շնորհիվ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի, ուղիղ եթեր հեռարձակվեց: Գյումրու պատմության մեջ թերևս առաջին անգամն էր, որ բոլոր լրատվամիջոցներին` առանց խտրականության, հրավիրել էին այն լուսաբանելու: Օրակարգում 12 հարց կար, այդ թվում` ֆինանսատնտեսական աուդիտ հրավիրելու հարցը , որի մասին, դեռ քաղաքապետ չընտրված, բարձրաձայնում էր Սամվել
«Ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսող լիտվուհին տարօրինակ է, բայց իմ սերը Սասունցի Դավիթն է… Մարիտե Կոնտրամայտե
Հեռուստացույցի ձայնը բարձր է, իսկ բուխարու մի անկյունում կուչ եկած թմբլիկ կատուն ճպճպացնում է աչքերը: Սլավոնական դիմագծերով կինը մի կողմ է տանում սեղանին շարված գրքերը ու ընդառաջ գալիս. «Բարով եք եկել,- վարժ հայերենով ներս է հրավիրում նա, մինչ կատուն, առիթից օգտվելով, սկսում է ակտիվորեն ցաքուցրիվ անել բազմոցին դրված թղթերը: – Ոնց որ պարող փիղը, այնպես
ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ ներկայացրեց
Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված՝ ՀԱԿ անդամ Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը քիչ առաջ դիմում է ներկայացրել` իր ինքնաբացարկի մասին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: «Թիվ 1 (Ավան, Ավան Առինջ, Նոր Նորքի 2-րդ զանգված) ընտրատրածքի ընտրողներ, համակիրներ, կուսակցական ընկերներ: Քիչ առաջ ես ներկայացրել եմ դիմում` դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական
«Հակահարված»-ի անդամը պատմել է ոստիկանների «լկտի վերաբերմունքի» մասին (Տեսանյութ)
«Հակահարված» նախաձեռնության անդամ Հերբերտ Գևորգյանը Epress.am-ին պատմել է, թե ինչու են իրենց այսօր հրավիրել ոստիկանություն: Հիշեցնենք, որ «Հակահարվածի» 5-6 անդամներ այսօր, ժամը 13.00-ի սահմաններում մտել են ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք և բարձրախոսով կոչ են արել ուսանողներին ճանաչել և կարողանալ պաշտպանել իրենց իրավունքները: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր խմբի անդամներից Թաթուլ Սարոյանը, իրենց մոտեցել
Ավետիք Իշխանյան. «Հայաստանում չկա դատական իշխանություն, ունենք դատական համակարգ, որն անկախ չէ»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում քննարկված հիմնահարցերն ու բարձրացված խնդիրները, նշեց, որ 2 օր շարունակ քննարկվել է Հայաստանում, Եվրոպայում եւ նրանից դուրս, ցմահ դատապարտման, մահապատժից ցմահ դատապարտման անցման փորձը տարբեր երկրներում, եւ այն հիմնախնդիրները, որոնք առկա են այսօր Հայաստանում: «Խոսեմ երկու կարեւորագույն խնդրի
Վարդգես Գասպարի. «Զուրաբյանը հորդորեց ցուցապաստառից հանել Ծառուկյանի լուսանկարը՝ կրիմինալի շարքից» (Տեսանյութ եւ ձայնագրություն)
Երեկ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի ցուցապաստառները ՀԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ մի փոքր փոփոխության էին ենթարկվել, «խմբագրվել» էին: Օրերս ԱԺ Դեմիրճյան փողոցում նա պատգամավորներին դիմավորում էր մի պաստառով, որտեղ կրիմինալի, օլիգարխիայի ներկայացուցիչների շարքում կար նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը: Այդ օրը Վարդգես Գասպարին Aravot.am-ին պատմեց, որ իրեն մոտեցել են մի քանի ԲՀԿ-ականններ եւ դժգոհություն հայտնել,

















































