Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գեղանկարիչ Սամվել Սեւադա. «Ես անգամ 80 տարեկան աշակերտ եմ ունեցել»

Նոյեմբեր 22,2012 21:47

Այսօր ՀայArt մշակութային կենտրոնում բացվեց Sevada Art Studio-ի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին:

Լրագրողների հետ զրույցում Sevada Art Studio-ի հիմնադիր, գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սեւադան ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 150 բազմազան աշխատանք. «Հեղինակները տարբեր տարիքի սաներ են: Իմ արվեստանոցն ընդունում է 5-105 տարեկան մանկական մաքրություն ունեցող «երեխաներին»: Անգամ 80 տարեկան աշակերտ եմ ունեցել, ով նկարչություն  է սովորել: Շատերը սիրողական մակարդակում են սովորում` արվեստին հաղորդակից լինելու համար: Իմ արվեստանոցում միշտ դասական երաժշտություն է հնչում»: Գեղանկարիչը հավելեց, որ ցուցահանդեսը կտեւի 15 օր:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց, որ ցուցահանդեսը մասն է կազմում տարվա ընթացքում կազմակերպված այն միջոցառումների, որոնք ներկայացնում են ՄԱԿ-ի` հայ գործընկերների հետ ունեցած ձեռքբերումները. «Հաճելի է այն հանգամանքը, որ այսօր ներկայացված են Sevada Art Studio-ի սաների աշխատանքները: Այն փաստը, որ Սամվել Սեւադան շարունակում է տարածել հայ արվեստի ավանդույթները, բոլորին հայտնի է: Բացի այդ, նրա աշխատանքները միտված են ՄԱԿ-ի բազային գաղափարների` խաղաղության, ընկերության, Մարդու իրավունքների, բարության տարածմանը: Այդ գաղափարները նա փոխանցում է նաեւ իր աշակերտներին: Կարծում եմ` ապագայում նրանք քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ կլինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930