Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Կիրակոսյան.«Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմն իմ երեխան է»

Նոյեմբեր 22,2012 22:55

Նոյեմբերի 22-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Մինչ դրա ցուցադրվելը, լրագրողների հարցերին պատասխանեց ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը: Նա պատմեց, որ սիրային կատակերգությունը ամերիկացի երիտասարդի մասին է, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և հերոսը վերև է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին և արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով, որ Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում:
Ինչպես Կիրակոսյանն ասաց` այս ֆիլմն իր երեխան է: Աշխատանքային գործընթացը սկսվել է 2011 թ-ի հունվարին: Ֆիլմը որոշ չափով անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության հարցին, սակայն դա չէ ֆիլմում կարևորը:
Ֆիլմի պրոդյուսերը Մարալ Ջերեջյանն է: Ֆիլմում խաղում են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաև Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը և այլոք:
«Դերասանական կազմի ընտրությունը կատարվել է ֆիլմի սցենարին համապատասխան»,- ասաց «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի ռեժիսորը:
Առավոտ.am-ի հնչեցրած հարցին, թե արդյոք խնդիր չի առաջացել Թուրքիայում ֆիլմի հատվածները նկարահանելիս, Կիրակոսյանը պատասխանեց. «Մի գաղտնիք բացահայտեմ Ձեզ. այդ հատվածները այնտեղ չենք նկարահանել, այլ ԱՄՆ-ում»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930