Օրվա լրահոսը

Հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի վրա

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը facebook-ի իր էջում տեղադրել է հետեւյալ հայտարարությունը: «Հայտարարություն-ահազանգ Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի` Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել

Ս.Սաֆարյանի նախընտրական շտաբ. Ընտրողները տեղամաս են գալիս ՀՀԿ-ականների հսկողությամբ

ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը քիչ առաջ տարածել է հաղորդագրություն, որ Նորքի ուսանողական հանրակացարանի մոտ 0047S, 0067S պետհամարանիշերով 32 համարի երթուղային տաքսիներով ընտրողներին տանում են տեղամասեր: Շտաբին այս մասին հայտնել է հանրակացարանի բնակիչներից մեկը: Պարոն Սաֆարյանի շտաբից նաեւ ահազանգում են, որ Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի 1/2, 1/12

Հերթապահություն դատարաններում

Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2012թ. նոյեմբերի 30-ի հրամանով, հաշվի առնելով ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմումները դատարանին ներկայացնելու դեպքում այն ստանալու և դատարան մուտքագրելու անհրաժեշտությունը, դեկտեմբերի 1-ին և 2-ին (ոչ աշխատանքային օրեր) նշանակվել է հերթապահություն: Տեղեկացնում ենք, որ ընտրական իրավունքի վերաբերյալ հայցադիմումները դատարանի գրասենյակում շարունակվում են ընդունվել նաև այսօր, դեկտեմբերի 2-ին: Միաժամանակ հայտնվում է, որ

Մանկական Եվրատեսիլ 2012-ի առաջին և երրորդ հորիզոնականները զբաղեցնողները հաղթանակից հետո

Հայաստանը ներկայացնող COMPASS BAND խումբը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Ամստերդամի «Հեյնիկեն» համերգասրահում կայացած Մանկական Եվրատեսիլի հոբելյանական 10-րդ մրցույթը , որին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ, հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող 10-ամյա Անաստասիա Պետրիակը «Երկինք» երգով: Նախատեսված առավելագույն 12 միավորը Ուկրաինան ստացավ մասնակից 9-ը երկրներից: Հայաստանը 8-րդ համարի ներքո ներկայացնող «Compass Band» խումբը «Sweetie baby» երգով և գրավեց 3-րդ

1/07 եւ եւ 1/11 տեղամասերում թանաքը նորից փայտով խառնել են, տեսնեն՝ կմնա՞, թե՞ չի մնա

Թիվ 1/07 եւ եւ 1/11 տեղամասային կենտրոններից Ս.Սաֆարյանի վստահված անձինք՝ Սուսաննա Մուրադյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը շարունակում են ահազանգել, որ թանաքանյութը հաշված րոպեների ընթացքում անհետանում է անձնագրերից: Ս.Մուրադյանը կազմել է արձանագրություն, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է այն գրանցել գրանցամատյանում: Aravot.am- ն այս ահազանգերի հետ կապված զրուցեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանի հետ. «Թանաքը նորից փայտով խառնել

ԿԸՀ-ն թիվ 35 ընտրատարածքից կեղծ ահազանգ է ստացել

Այսօր ԱԺ լրացուցիչ ընտրություններ են ընթանում նաեւ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում: Այստեղ մրցակցում են ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանը եւ ՀՀԿ-ից Արման Սահակյանը: Կետրոնական ընտրական հանձնաժողովից Aravot.am-ին տեղեկացրին, որ առավոտյան այդ ընտրատարածքում թանաքանյութի օքսիդացման կեղծ ահազանգ է տարածվել: Ընտրատարածքային ընրական հանձնաժողովի նախագահը շրջել է տեղամասերում ու նման դեպք չի գրանցել: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

ԸԸՀ նախագահ. Տեղեկություն չունեմ Ստյոպա Սաֆարյանն ինչեր է տարածել

Այսօր Ավան համայնքում ԱԺ լրացուցիչ ընտրություններն արդեն սկսվել են: Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանն ու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը եւ Էդուարդ Պետրոսյանը: Քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանի  նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որ թիվ 1 ընտրատարածքի բազմաթիվ տեղամասային հանձնաժողովներում արձանագրվել է դրոշմակնիքի թանաքանյութի արագ  ցնդելու դեպքեր. դրանք անհետանում են 10-15 րոպեների ընթացքում: Կոնկրետ ահազանգեր

Խոշոր պայթյուն` Հրազդանում գործող գազալցակայանում

Դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13.00-ի սահմաններում Հրազդան քաղաքից դեպի Ծաղկաձոր ընկած ճանապարհահատվածի աջ կողմում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գազալցակայանը գտնվում է «Սթար» սուպերմարկետի հարևանությամբ, և երբ «Գազ 3110» մակնիշի 09 ՏՕ 716 համարանիշի ավտոմեքենայի վարորդը լիցքավորման նպատակով մեքենան կայանել է

Սյուզի Կենտիկյանը պարտվեց Կարինա Մորենոյին

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայաստանցի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանն այս գիշեր Դյուսելդորֆում իր մարզական կարիերայում երկրորդ պարտությունը կրեց: Տասը ռաունդանոց մենամարտում նա մրցավարների կասկածելի որոշմամբ միավորներով զիջեց Ամերիկայի ներկայացուցիչ Կարինա Մորենոյին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Բալասանյանը իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի, նա գցելու փորձ ունի, հիմա էլ գցեց ԲՀԿ-ին». Լ. Զուրաբյան

ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը galatv.am-ի հետ զրույցում բավականին ուշագրավ մի հայտարարություն արեց, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով մի քանի օր առաջ իր դիրքորոշումը հայտնեց Գյումրու թիվ 35 ընտրատարածքում ընտրությունների և առաջադրված թեկնածուների վերաբերյալ, ոչ միայն իր սեփական դիրքորոշումն է արտահայտել, այլև անհարմար վիճակի մեջ է դրել ԲՀԿ-ին և չի ճշտել ոչ ԲՀԿ կենտրոնական

CNNTürk. «Ստամբուլում սպանել են բելգիացի ուսանողի»

Բելգիացի ուսանողը, որին անցած գիշեր անգիտակից վիճակում գտել էին Ստամբուլի Բեյողլու փողոցում, մահացել է հիվանդանոցում: Հայտնում է «Սի էն էն թուրք»-ը: 20-ամյա ուսանող Նաթան Վան Իսեղմանին տեղափոխել էին հիվանդանոց վկաների կողմից ոստիկանություն և բուժօգնություն կանչելուց հետո, բայց բժիշկներն անկարող էին փրկել նրան: Դեպքի հետ կապված ոստիկանությունը հետաքննություն է սկսել և դեռ չի հայտնաբերել մարդասպանին:  Պատրաստեց

Deno Gold Minig ընկերությունը կարծում է, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի պատճառը սաբոտաժն է

Դեկտեմբերի 1-ին՝ մոտավորապես ժամը 07:30-ին,  Deno Gold Minig ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարում տեղի է ունեցել վթար: Պոչերը լցվել են Գեղանուշ գետը, որը Ողջի անդրսահմանային գետի վտակն է: Ինչպես կարծում են Deno Gold Minig ընկերության ղեկավարները, վթարի պատճառը սաբոտաժն է: Ընկերության մամլո հաղորդագրության մեջ ասված է. «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը տեղեկացնում է, որ

Չինաստանում խոզերի համար գյուղ է ստեղծվել

Չինաստանի Ժանգպու գյուղի բնակիչները ստեղծել են խոզերի համար նախատեսված աշխարհի առաջին գյուղը, որտեղ կարող է բնակվել մինչև 600 խոզ: Գյուղի անունը դեռ որոշված չէ, սակայն այնտեղ կան արդեն տասնյակից ավելի փոքրիկ տնակներ, որտեղ բնակվում են խոզերի «ընտանիքներ»:  Յուրաքանչյուր տնակ արժե 1.230 դոլար: Տնակներում կան կենդանիների համար նախատեսված հարմարավետ անկողիններ ու խաղալիքներ: Ինչպես նշել են Ժանգպուի բնակիչները`

«Չեմ ուզում քո հետ շփվել». Փոփոխական սեր

«Ես որոշեցի հետ չմնալ իմ ընկերուհիրներից՝ նույնիսկ սիրային հարաբերությունների հարցում»,-ասում է 20-ամյա Էլիզան: Պատմում է՝ սովորում էր առաջին կուրսում էր, երբ համալսարանական միջոցառումներից մեկի ժամանակ ծանոթանում է իր համակուրսեցու եղբոր` Լիայի հորեղբոր տղայի ՝Լևոնի հետ: «Մենք նստել էինք նույն շարքում՝ կողք-կողքի, կարելի է ասել` չէինք հետևում միջոցոառմանը, անկաշկանդ զրուցում էինք: Լիան երբեմն մեզ հանդիմանում էր՝

«Եվրատեսիլն» ու հանրային դեմքերի ժամանակավոր մեկնումը Հայաստանից

«Հաջորդ տարի անպայման մասնակցելու ենք մեծերի «Եվրատեսիլ»-ին», – հայտնել է երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ դեռ պարզ չէ` ո՞ր կատարողը կներկայացնի մեր երկիրը, իսկ այդ հարցի շուրջ քննարկումները կսկսվեն «Մանկական Եվրատեսիլ»-ի ավարտից հետո»,- այս մասին գրել է Bravo.am-ը: «Չի բացառվում, որ ներքին ընտրություն կազմակերպվի, քանի որ ընտրության իրավունքը բացառապես Հանրային հեռուստաընկերությանն

Թիվ 1 և 35 ընտրատարածքներում այսօր «լռության» օր է

Նոյեմբերի 30-ի ժամը 24-ին ավարտվել է Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թ.35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածուների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը: Դեկտեմբերի 1-ը «լռության» օր է: Դեկտեմբերի 2-ին ժամը 8-ից 20-ը թ.թ. 1 և 35 ընտրատարածքներում քվեարկության համար կբացվեն թվով համապատասխանաբար 35 և 45 ընտրատեղամասեր: Թիվ 1 ընտրատարածքում

Հայ աստղերն ընդդեմ ՁԻԱՀ-ի

«Աշխարհում 24-րդ տարին է, որ դեկտեմբերի 1-ը հայտարարված է եւ նշվում է, որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի անդամ Մարինե Մարգարյանը: Նրա պնդմամբ՝ կանխարգելում եւ բուժում, զրո խտրականություն, զրո նոր դեպքեր, զրո մահ` սա է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հիմնական ուղերձը. «Միջոցառման նպատակն է

«Ես համաձայն չեմ Ազգալդյանին նվիրված երգի բառերի հետ». Հուշ-երեկո` Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակին (Ֆոտոշարք)

Երեկ երեկոյան Երեւանի պետական համալսարանում կայացավ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Այն կազմակերպել էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Վերջինիս նախագահ Սաթենիկ Աբրահամյանը «Առավոտ երիտասարդականին» ասաց, որ այն մարդիկ, ովքեր համալսարանից մեկնել են ռազմի դաշտ, նշանակալի դեր են ունեցել Ղարաբաղյան պատերազմի ընթացքի մեջ: Ինչպես Սաթենիկ Աբրահամյանը նշեց, հենց նրանց շնորհիվ

Թափոնաջրերը խառնվել են Գեղանուշ գետին

Այսօր առավոտյան, Իրավաբան.net-ը ահազանգ ստացավ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանից այն մասին, որ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին: Հիշեցնենք, որ

IWPR. «Օսկարի ներկայացրած հայկական ֆիլմը»

«Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկությունը հաղթում նախապաշարմունքներին: Բայց քանի որ ֆիլմում շոշափվում է նաև Ադրբեջանը, այն երկու ժողովուրդների համար ևս մեկ թունավոր վեճի թեմա է դարձել: Գրում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը` նկատի ունենալով «Եթե բոլորը» ֆիմը: Ֆիլմում մի տղամարդ օգնում է ռուսահայ աղջկա, որ գնա իր

«Դառնալու եմ ՀՀ 4-րդ պրիզիդենտը». Վարդան Սեդրակյան

«1988 թ.-ին իմ ընկերներին ասացի, որ դառնալու եմ ՀՀ 4-րդ պրիզիդենտը: Իմ ամբողջ գիտակցական կյանքը անցել է այդ շեշտադրումով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նրա պնդմամբ՝ ինքը կուսակցական ոչ մի խմբի անդամ չէ եւ պետական պաշտոն նույնպես չի զբաղեցնում. «24 տարի մտածել ու շարժվել եմ այս ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին՝ նոյեմբերի 30-ին Բրազավիլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ելույթը «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» թեմայի քննարկման ժամանակ

 Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ անդրադարձավ «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» թեմային, որի քննարկմանը ելույթներով հադես է եկել նաև կազմակերպությունում Հայաստանի դեսպանը: ՀՀ դեսպանը բարձր է գնահատել հասարակական կառույցների կողմից ազգային ու միջազգային մակարդակներում տարվող աշխատանքները, նշել որ կանանց նկատմամբ բռնությունների մասշտաբի, հաճախականության ու դրանց ազդեցության մասին տեղեկատվական դաշտի անբավարար

Մեղադրվում է սոցիալական ցանցի միջոցով շորթման մեջ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Խաչիկ Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում է սոցցանցի միջոցով շորթման գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի, Իվան Ավագյանը 2012թ մարտ ամսին գործով չպարզված օրը, գումար շորթելու նպատակով «www.odnoklassniki.ru» սոցիալական ցանցում «բուբու կուկու 123 21 գոդ, Էջմիածին Արմենիա, Ռոսիա» պայմանական անվամբ գրանցված անվանական էջից մուտք է գործել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակչուհի

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին: Մոլդովայի վարչապետը Հայաստան է ժամանել նոյեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում: Ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացումը և սերտ փոխգործակցության հաստատումը համապատասխանում են երկու երկրների և ժողովուրդների շահերին, Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը նշել

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռում

  Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր

Ավարտվեց Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական դասախոսությունների ծրագիրը

Նոյեմբերի 7-30-ին Հայաստանի դպրոցներում իրականացվեց Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելեցին Երևանի և ՀՀ մարզերի դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Աստղագետները եղան ՀՀ բոլոր մարզերում (մասնավորապես Աշտարակ, Արմավիր, Գավառ, Գյումրի, Գորիս, Իջևան, Հրազդան, Մասիս, Ջերմուկ և Վանաձոր

Reuters. «Դևերի պարն ընդդեմ Սասունցի Դավթի»

Վենեսուելական Դևերի պարը տոնը և հայկական «Սասնա ծռեր» էպոսը ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցուցակում ընդգրկվելու թեկնածուների թվում են, որը 2003թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծվել է աշխարհի արվեստի տարբեր դրսևորումները և մշակութային ծեսերը պահպանելու համար: Գրում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Մրցում են 51 թեկնածուներ ` հուսալով, որ այս տարի ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը իրենց կընդգրկի

Վարորդը մնացել է ավտոմեքենայի և ավտոտնակի դռների միջև

Նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Արթուր Վ.-ն:  Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հանելով՝ շարժիչն առանց անջատելու կայանել և իջել է ավտոտնակի դռները փակելու. այդ ընթացքում մեքենան հետընթաց շարժվել է,

Կրոնական համոզմունքներով խուսափել է ժամկետային զինծառայությունից

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Էդմոնդ Փեթակչյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ հրաժարվել է զինվորական ծառայությունից՝ այդ կերպ խուսափելով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2012թ. գարնանային զորակոչից՝ չունենալով ազատվելու օրինական հիմքեր։ Էդմոնդ Փեթակչյանը մեղադրվում է ՀՀ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031