Լրահոս
Օրվա լրահոսը

1/07 եւ եւ 1/11 տեղամասերում թանաքը նորից փայտով խառնել են, տեսնեն՝ կմնա՞, թե՞ չի մնա

Դեկտեմբեր 02,2012 12:08

Թիվ 1/07 եւ եւ 1/11 տեղամասային կենտրոններից Ս.Սաֆարյանի վստահված անձինք՝ Սուսաննա Մուրադյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը շարունակում են ահազանգել, որ թանաքանյութը հաշված րոպեների ընթացքում անհետանում է անձնագրերից: Ս.Մուրադյանը կազմել է արձանագրություն, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է այն գրանցել գրանցամատյանում:

Aravot.am- ն այս ահազանգերի հետ կապված զրուցեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանի հետ. «Թանաքը նորից փայտով խառնել ենք, տեսնենք կմնա՞, թե՞ չի մնա: Կնիքը երեւոմ է, բայց կողքի քիչ մասը չի երեւում, իսկ այդ շեղանկյունը մի անգամվա օգտագործման համար է»:

Նրա խոսքերով, այս պահին ահազանգերի հետքերով տեղամաս է այցելել ԿԸՀ ներկայացուցիչը ու անձամբ խնդրի մասին ահազանգել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Մեր հարցին, թե ինչու է Ս.Մուրադյանի կազմած արձանագրությունը հանձնաժողովի նախագահը հրաժարվել գրանցել գրանցամատյանում, պարոն Հայրապետյանը պատասխանեց.«Տիկին Բախշյանը դրսում ինչ-որ մեկի անձնագրում տեսել է ու հայտարարել է, իսկ նախագահն ասում է՝ ինձ ցույց չեն տվել, որ անձնագիրը, ինչ արձանագրության մասին է խոսքը»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31