Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլն» ու հանրային դեմքերի ժամանակավոր մեկնումը Հայաստանից

Դեկտեմբեր 01,2012 18:29

«Հաջորդ տարի անպայման մասնակցելու ենք մեծերի «Եվրատեսիլ»-ին», – հայտնել է երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ դեռ պարզ չէ` ո՞ր կատարողը կներկայացնի մեր երկիրը, իսկ այդ հարցի շուրջ քննարկումները կսկսվեն «Մանկական Եվրատեսիլ»-ի ավարտից հետո»,- այս մասին գրել է Bravo.am-ը: «Չի բացառվում, որ ներքին ընտրություն կազմակերպվի, քանի որ ընտրության իրավունքը բացառապես Հանրային հեռուստաընկերությանն է պատկանում: Կարող է լինել նաեւ ազգային ընտրություն: Պաշտոնական որեւէ տեղեկություն առայժմ չեմ կարող հայտնել, քանի որ մեր բոլոր ուժերը սեւեռել ենք «Մանկական Եվրատեսիլ» -ի վրա»,-ասել է Գոհարը:

Մինչ Գոհարը զբաղված է Մանկական Եվրատեսիլի աշխատանքներով, երգչուհի Հասմիկ Կարապետյանն ուղևորվում է Ծաղկաձոր, «Դեպի Ծաղկաձոր… Մնաս բարով, մեր Երևան», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Հաղորդավար-լրագրող Արտակ Վարդանյանն էլ Իտալիայում է. «Մելյորա» հասարակական մշակութային կազմակերպությունից առաջարկ ստացա մասնակցել Եվրոպայի առաջատար երիտասարդ հաղորդավարների եւ լրագրողների հավաքին` Իտալիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Նպատակը փորձի փոխանակումն է եւ Իտալիայի ազգային ռադիոյով հաղորդում հեռարձակելը: Աննկարագրելի էր, երբ իրենց ազգային ռադիոյի եթերից հայերենով ասացի` բարեւ եւ ներկայացրի Հայաստանն ու հատկապես հայկական ներկայիս «աստղերին», – պատմել է հաղրդավարը Bravo.am-ին:

Կարծես թե հանրային դեմքերից շատերն են որոշել ժամանակավորապես լքել երկիրը: Երգչուհի Արմինկան Սահարայում է, ֆեյսբուքում տեղադրել է լուսանկարներ և գրել. «Ամեն անգամ յուրօրինակ զգացողություններ եմ ունենում` հայտնվելով այս ազատության ու անսահմանության մեջ»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31