Օրվա լրահոսը
Մահացած 7-ամյա աղջիկը նախկինում երբեւէ հիվանդացած չի եղել
Հավանական է, որ մահվան պատճառը «խոզի գրիպն» է Մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում մահացել է 7-ամյա աղջիկ: Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը հայտնեց, որ մահացած աղջնակը նախկինում երբեւէ հիվանդացած չի եղել, 6 տարեկան հասակում նրան կատարել են հիվանդությունների դեմ նախատեսված պատվաստումները: «Մարտի 14-ի երեկոյան աղջնակը ջերմություն է ունեցել; Ծնողը դիմել է տեղի`
Նիկոլ Փաշինյան. «Սերժ Սարգսյանն ինձ համար նախագահ չէ»
Մարդ, ով իր հասարակական եւ քաղաքական գործունեության զգալի մասը ծախսել է ուտելու վրա, հիմա բնականաբար պետք է զարմացած լինի, որ որեւէ մեկը ութ օր որեւէ բան չի ուտում «Ես գնամ` ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ. աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ»,- երեկ
ԵԽ-ն Բաքվին կոչ է անում հարգել մարդու իրավունքները
Ադրբեջանը պետք է պահպանի մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ խոստումներից առաջ շարժվի դեպի հիմնարար իրավունքների իրական խթանում։ Այդ մասին երեկ հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հանձնակատարը ասել է, որ անցած տարվա նոյեմբերին Ադրբեջան կատարած այցից հետո որեւէ առաջընթաց չի տեսնում այդ երկրում խոսքի ազատության ընդլայնման ուղղությամբ։ «Ինձ
Սուրեն Զոլյան. Ուրբաթ Ազատության հրապարակում ելույթ եմ ունեցել, երկուշաբթի՝ ԱԱԾ-ից զանգ ստացել
University Freedom-ից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ԵՊԼՀ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը մի քանի անգամ կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն` տարբեր պատրվակներով: Aravot.am-ը պարոն Զոլյանին խնդրեց մանրամասնել, թե ե՞րբ եւ ինչո՞ւ են իրեն հրավիրել ԱԱԾ: Բրյուսովի անվան լեզվանաբանական համալսարանի նախկին ռեկտորը նշեց, որ իրեն ընդամենը մեկ անգամ զանգել են ԱԱԾ-ից եւ հետաքրքրվել, թե ո՞ր հասցեով ուղարկեն ծանուցագիրը. «Ընդ որում, ուրբաթ օրն
417.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.3 դրամ:
Խաչիկյանը մեղադրվում է կազմակերպված խմբի միջոցով հանգուցյալների կենսաթոշակները յուրացնելու համար
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը թույլ չտվեց, որպեսզի մեղադրող կողմը նստած վիճակում հրապարակի կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւս 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Դատախազ Ենոքյանը հասցրեց հրապարակել միայն Վազգեն Խաչիկյանին մեղսագրված հատվածը, համաձայն որի՝ Խաչիկյանը ստեղծել
Շիրակի գեներալ մարզպետը` Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան լեզվակռվի մասին
Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով Գյումրու նախորդ ու ներկա քաղաքապետերի` լրատվամիջոցների միջոցով միմյանց վիրավորանքներ հասցնելուն, իր օգնական Արաքսյա Կիրակոսյանի միջոցով Aravot.am-ին փոխանցեց. «Ես կրկին հանդուրժողականության կոչ եմ անում բոլորին: Ցանկացած հարց կարող է լուծվել, չկա չլուծվող հարց, եթե մարդիկ ցանկություն ունենան: Եվ խնդրանք-հորդոր լրատվամիջոցներին. չընկնել սենսացիների հետեւից, ցուցաբերել զսպվածություն, չէ՞ որ մենք բոլորս մտածում
«Էմփիրեյ» խմբի մենակատարը` շաբաթ օրվա իրենց համերգի մասին. «Թույլ չենք տա քաղաքականացնեն»
«Մենք թույլ չենք տա, որ մեր համերգը դառնա քաղաքական ակցիա: Միայն Հայաստանում է, որ դեռ ասում են ռոքը բողոք է, 40 տարի է՝ աշխարհում նման հարց չկա…Ազատության հրապարակում ոչ ՀԱՄԱՍ խմբավորման անդամներն են, ոչ էլ մեր դարավոր թշնամիները՝ մեր քաղաքացիներն են: Մեր երաժշտության կարիքը, եթե մի տեղ կա, այդ ժամանակ հաշվի չենք առնում, թե մեր
Հայաստանի մարդկային զարգացման համաթվի արժեքն ու դիրքը
2012 թվականի Հայաստանի մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) գնահատվել է 0.729 միավոր, գտնվելով մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում, որտեղ 187 երկրների և տարածքների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը: Քանի որ ՄԶՀ հաշվարկման հիմքում ընկած տվյալներն ու մեթոդները փոխվել են՝ Հայաստանին առնչվող արժեքները և դիրքերը հնարավոր չէ համեմատել մարդկային զարգացման նախկին զեկույցներում հրապարակված ցուցանիշների
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Երջանկության միջազգային օրվա առթիվ
Մարդկային ձգտումների հիմքը երջանկության ձգտումն է: Մարդիկ ամբողջ աշխարհում ձգտում են ապրել երջանիկ և գոհացուցիչ կյանք, որը հեռու կլինի վախից ու կարիքից, և ներդաշնակ բնության հետ: Այնուամենայնիվ, հիմնական նյութական բարեկեցությունը միայն անիրական պատրանք է մեծ թվով մարդկանց համար, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Իսկ շատ-շատերի համար էլ կրկնվող սոցիալ-տնտեսական ճգնաժամերը, բռնություններն ու հանցագործությունները, շրջակա
Ժամանակին ջերմ վրացա-ադրբեջանական հարաբերություններն այսօր լարված են
Այսօր «Արմատ» ակումբի հյուրերն էին վրացագետ Ալիկ Էրոյանցը և ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, ովքեր խոսեցին Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների վատթարացումների մասին և դրա հետևանքները Հայաստանի համար թեմայի շուրջ: Ալիկ Էրոյանցի կարծիքով՝ ժամանակին ջերմ վրացա-ադրբեջանական հարաբերություններն այսօր բավականին լարված են և դա չէր կարող ազդեցություն չունենալ Վրաստան-Հայաստան հարաբերությունների վրա: « Ներկայումս մենք շատ շահեկան փուլում ենք գտնվում»: Նրա խոսքերով՝
Կրթության փորձագետ. ԳԹԿ-ն շտեմարան է գրում, ինքն էլ փորձաքննում ու վաճառում
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր «Հայելի» ակումբում խոսելով Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կարգավիճակից, փաստեց, որ քննությունների հետ կապված ամեն ինչ դրված է այդ կառույցի վրա, ընդհուպ մինչեւ դիմորդների գրավորների ստուգումն ու գնահատումը: «Պարզվում է՝ 2008 թվականից հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաների գրավորների գնահատման մեջ կա, այսպես կոչված, «պնդումների փունջ»
Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ մի շարք հարձակումների հետևանքով
Հարձակումներն իրականացվել են հիմնականում շիաներով բնակեցված վայրերում և մայրաքաղաք Բաղդադի մի քանի թաղամասում Իրաքում ռմբակոծությունների և այլ տեսակի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 50, վնասվածքներ է ստացել 160 մարդ: Հարձակումներն իրականացվել են հիմնականում շիաներով բնակեցված վայրերում և մայրաքաղաք Բաղդադի մի քանի թաղամասում, այդ թվում Սադր Սիթի թաղամասում և լավ պաշտպանված «Կանաչ գոտու» մոտակայքում, որտեղ տեղակայված
«Որ իմանայի՝ Հովհաննես Թումանյանը պիտի խոսի, կգնայի, կչոքեի առաջը». Լևոն Իգիթյան` «քաղաքի կենտրոնը մեյմունության տեղ չի»
Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, որ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքները «մեյմունություն» ու «բոշայություն» են, իսկ հանրահավաքի մասնակիցները «թամաշա» անելու համար են հավաքվում, բուռն քննարկումների թեմա է դարձել: «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց Լևոն Իգիթյանին՝ պարզելու, թե ինչո՞վ են նրա համար անընդունելի հետընտրական այս զարգացումները: – Պարո՛ն Իգիթյան, ինչո՞ւ եք կարծում,
Հայաստանում մեծ խնդիր է արտագաղթը եւ լուրջ ուշադրության կարիք ունի գյուղատնտեսության ոլորտը
Նոր հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը ուղղված կլինի բարելավելու բոլոր նախարարությունների եւ մարդկային գործունեությանը վերաբերող բոլոր ոլորտները: Սակայն ծրագրի անավարտ լինելու պատճառով այն դեռ ամբողջական չէ եւ վերջնականորեն պատրաստ չէ: Այսօր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի Քաղաքացիական հասարակության ցանցի ոլորտային խմբերի նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին նոր պետության
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանու մարտի 19-ին գումարված նիստում, նախքան օրակարգի հաստամանն ու ներկայացված հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանի հարցին՝ կապված Իսահակյանի արձանի հարևանությամբ գետնանցումում գրքի վաճառք իրականացնողների հետագա գործունեության հետ: Քաղաքապետը նշել է, որ անձամբ է հանդիպել գրավաճառների ներկայացուցիչների հետ և հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային
Շիրակի մարզում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղի երիտասարդական առաջնություն
Մարտի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ «ՀՀԿ Գյումրի-2» Շ/Կ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական գարնանային առաջնությունը: Ինտելեկտուալ խաղին մասնակցել է 13 թիմ` 6-ական մասնակցով: Թիմերը կազմված էին բուհական հաստատություններից, երիտասարդական կազմակերպություններից և անհատ երիտասարդներից: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 100 երիտասարդ: Բոլոր մասնակից թիմերին հանձնվեցին մասնակցության
Գարնանը սրվում են շնչառական ալերգիաները
Արևային ալերգիա ունեցող մարդկանց Աստղիկ Բաղդասարյանը խորհուրդ տվեց օգտագործել պաշտպանիչ քսուքներ և անընդհատ պահպանել մաշկի խոնավությունը:
Աշոտ Աղաբաբյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն ըտենց մարդ չի, որ չարանա աշխարհի վրա»
ՀՀԿ-ական պատգամավորը չի կիսում նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հռոմի պապին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում ներկա է գտնվել Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել է Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ և իմաստ է պարունակում:
Հայաստանի առաջնությունը՝ Արցախում
Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ապրիլի 1-ից 3-ը, մասնակցությամբ Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկների: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, նման կարգի մարզական միջոցառումներ հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս՝ խթանելով սամբոյի էլ ավելի տարածումն ու հանրահռչակումը: Տեղին է նշել, որ սամբոն Արցախում ունի տասնամյակների ավանդույթներ և արցախցի մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմիցս հասել
Աշխատանքից ազատված մուլտիպլիկատոր. Սրիկայություն է քաղաքականությունն այս դեպքում
Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը օրերս աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել եւ հեռացել Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտից: Նրան զայրացրել է այն փաստը, որ այն օրերին, երբ ուսանողները դասադուլ էին անում, իրենց բուհի դռները հատուկ կողպել էին: Տիկին Մուրադյանը մի հարցազրույցում ասել էր, թե իր քայլը քաղաքականության հետ կապ չունի: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այդ ինչո՞ւ աշխատանքից ազատվելու մասին
Դասադուլավորները ԵՊՀ ռեկտորին վերջնաժամկետ են տվել
Դասադուլավոր երիտասարդները ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին վերջնաժամկետ են տվել՝ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին բուհից հեռացնելու համար: «Մեր գլխավոր պահանջն է` հեռացնել Գեւորգ Մելքոնյանին մարտի 19-22-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ ստուգել ու պատասխանատվության կանչել պաշտոնյաների կողմից բուհում պատասխանատու պաշտպաններին, դասադուլին եւ ուսանողների օրինական գործունեության ժամանակ ապօրինություններ կատարած բոլոր անձանց»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց ԵՃՊՀ ուսանող Լիլիթ
Քանի՞ միլիոն արժեր Սաշիկ Սարգսյանի տղայի նվերը
Սաշիկ Սարգսյանի տղան՝ Նարեկը, որն ամուսնացած էր գաջի գործարանի սեփականատեր Գագիկ Հայրապետյանի աղջկա հետ, եւ որոնք վերջին ամիսներին, ըստ հավաստի տեղեկությունների, ամուսնալուծված էին, Այգեստան 10 փողոցում երեկ երեկոյան մի հսկա ծաղկե կոմպոզիցիա էր տեղադրել, որի վրայի սլաքը ուղղված էր դեպի կնոջ տան դուռը: Փողոցում տեղադրված հսկա կոմպոզիցիան շատերին էր հետաքրքրել, փողոցով անցնող ավտոմեքենաները կանգնում՝ լուսանկարում
Հակոբ Սանասարյանը՝ Թեղուտի մասին. «Միասին ստեղծել են կողոպուտի օրենքներ եւ ուզում են դա վայելել»
Թեղուտի հանքի շահագործման նոր նախագծով հատվելու է 170.883 ծառ, որից 53 հազարը խնձորենի է: Թեղուտի անտառներում կան 55.000 հազվագյուտ եւ 45.000 արժեքավոր ծառեր, ինչպես նաեւ Կարմիր գրքում գրանցված բույսեր ու կենդանատեսակներ, որոնք իսպառ վերանալու են այդ տարածքներից: Ըստ Թեղուտի հանքի շահագործման նոր նախագծի` հանքի շահագործման հետեւանքով հատվելու է 170.883 ծառ, որից 53000 խնձորենի է: Այսօր
«Գեղանկարչությունն է գերնպատակս՝ յուղաներկերի ու կտավների աշխարհը». Սոֆի Հարությունյան
21-ամյա Սոֆի Հարությունյանը մասնագիտությամբ գեղանկարիչ է: Սովորել է Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցում, որից հետո էլ ընդունվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետ` կերպարվեստի և գծագրության բաժին: Այն ավարտելուց հետո`2012թ.-ի սեպտեմբերին ընդունվել է Կոջոյանի գրաֆիկ դիզայնի ստուդիա: Սոֆին պատմում է, որ իր նկարչական ունակություններն ի հայտ են եկել կերպարվեստի դպրոցում: Այդ ժամանակ էլ հասկացել
Անահիտ Բախշյան. «Աշտարակում մատյաններ են պատռվել»
Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն ահազանգեց, որ քիչ առաջ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Լիգիա Մելքոնյանը իրեն տեղեկացրել է, որ այդ դպրոցի 12-րդ դասարանի 2 մատյան պատռվել է եւ փոխարինվել նորով: Ուսուցչուհին տիկին Բախշյանին տեղեկացրել է, որ, մասնավորապես, իր էջը ուրիշի ձեռքով է լրացված
Վազգեն Խաչիկյանն իր ծննդյան օրը անցկացրեց դատարանում
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ» քրեական գործով ճշտեց 13 ամբաստանյալների ինքնությունը: Մասնավորապես՝ Վազգեն Խաչիկյանի, որն աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ, նույն նախարարության առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանի, վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանի, Երեւան քաղաքի վճարային խմբի տեսուչ Վիգեն Գեւորգյանի,
Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե խոցել եմ Սերժ Սարգսյանի մարմնի որեւէ հյուլե՝ ներողություն եմ խնդրում» (Տեսանյութ)
Նա վստահեցնում է, որ ինքը պատրաստվում է երկար տարիներ ապրել եւ առողջ մնալ Երեկ ինձ տեղեկություն հասավ, որ պարոն Հովհաննիսյանի համար հացադուլի միջոցով բողոքն արտահայտելը սովորություն է, որ դուք սովորություն ունեք տարբեր, անգամ կենցաղային առիթներով հացադուլ հայտարարել: Այսօր լրագրողներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին այսպիսի հարց ուղղեց: Վերջինս ողջունեց՝ շատ լավ հարց է, բայց ասեք, թե որտեղի՞ց
Քաշաթաղում հաստատված սիրիահայերի թիվը վեց ամսում չի փոխվել (Տեսանյութ)
Սիրիահայ եւս մի քանի ընտանիքներ պատրաստվում են բնակություն հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանում: Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող ներքաղաքական լարված իրավիճակը շատ սիրիահայերի ստիպել է գալ ու բնակություն հաստատել Հայաստանում ու Արցախում: Արցախում սիրիահայերը հիմնականում հաստատվել են Քաշաթաղի շրջանում: Ըստ «Աջակցություն ինքնորոշված Արցախին» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Տոնոյանի, Քաշաթաղում բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքների թիվը 23-ն է,


















































