Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանում խոզերի համար գյուղ է ստեղծվել

Դեկտեմբեր 01,2012 19:07

Չինաստանի Ժանգպու գյուղի բնակիչները ստեղծել են խոզերի համար նախատեսված աշխարհի առաջին գյուղը, որտեղ կարող է բնակվել մինչև 600 խոզ: Գյուղի անունը դեռ որոշված չէ, սակայն այնտեղ կան արդեն տասնյակից ավելի փոքրիկ տնակներ, որտեղ բնակվում են խոզերի «ընտանիքներ»:  Յուրաքանչյուր տնակ արժե 1.230 դոլար: Տնակներում կան կենդանիների համար նախատեսված հարմարավետ անկողիններ ու խաղալիքներ: Ինչպես նշել են Ժանգպուի բնակիչները` որքան խոզերը շատ հանգատանան ու հարմարավետ պայմաններում ապրեն, այնքան ավելի շատ ու համեղ միս կտան:

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի 10-ամյա բնակիչ Էրդեմ Մուրը հազվագյուտ աղիքային հիվանդության պատճառով չի կարողանում ոչ ուտել, ոչ խմել: Վերջին 9 տարիների ընթացքում Էրդեմը տարել է 7 վիրահատություն: Պինդ կերակուր ընդունելու հնարավորություն չունեցող տղային հատուկ սարք է միացվել, որն արհեստական հեղուկ կերակուրը նրա օրգանիզմ է մատակարարում 21-ժամվա ընթացքում:

Դուբայում վաճառքի է հանվել Միջին Արևելքի ամենաթանկ շոկոլադի տուփը` մեկ ֆունտը (մոտ 453 գրամ) 105 դոլարով:
Այս շոկոլադը վաճառվում է Debauve & Gallais ֆրանսիական շոկոլադ արտադրողի Դուբայի խանութում: Տուփում մուգ և կաթնային շոկոլադի համադրություններ են, այդ թվում` տրյուֆելներ և Մարի Անտուանետի հայտնի պիստոլները:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31