Լրահոս
Օրվա լրահոսը

Deno Gold Minig ընկերությունը կարծում է, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի պատճառը սաբոտաժն է

Դեկտեմբեր 01,2012 19:28

Դեկտեմբերի 1-ին՝ մոտավորապես ժամը 07:30-ին,  Deno Gold Minig ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարում տեղի է ունեցել վթար: Պոչերը լցվել են Գեղանուշ գետը, որը Ողջի անդրսահմանային գետի վտակն է: Ինչպես կարծում են Deno Gold Minig ընկերության ղեկավարները, վթարի պատճառը սաբոտաժն է: Ընկերության մամլո հաղորդագրության մեջ ասված է. «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել պոչատարից արտահոսք: Արտահոսքի փաստն առաջինը նկատել է ընկերության աշխատակիցը և տեղեկացրել այդ մասին ընկերության ղեկավարությանը, որն էլ իր հերթին տեղեկացրել է այդ մասին համապատասխան պետական կառույցներին և մարմիններին:
Ընկերությունը սկսել է արտահոսքի մաքրման աշխատանքները և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները մաքրման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար:
Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտահոսքի հավանական պատճառը սաբոտաժն է: Մեր ընկերությունը խստորեն քննադատում է այս գործողությունը, քանի որ արդյունքում վնաս է հասցվում շրջակա միջավայրին, համայնքին, այնտեղ ապրող բնակիչներին և ընկերությանը: նմանատիպ գործողությունները չեն շեղելու մեզ հնարավորինս լավագույն ընկերությունը դառնալու մեր որդեգրած ճանապարհից:
Ընկերությունը կձեռնարկի բոլոր միջոցառումները օրենսդրական բոլոր պահանջներն իրականացնելու և լավագույն պրակտիկան կիրառելու համար, ինչպես նաև կձեռնարկի բոլոր միջոցներն ապագայում սաբոտաժի նմանատիպ դրսևորումները կանխելու համար”:
Նշենք, որ 2012 թվականի ընթացքում սա Գեղանուշի պոչամբարի խողովակաշարի 3-րդ վթարն է:

ԷկոԼուր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31