Օրվա լրահոսը

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Հունվարի 6-ին տեղ-տեղ, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-8-ը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, իսկ հունվարի 9-10-ը կնվազի ևս 3-5 աստիճանով: Երեւանում հունվարի 6-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:  

Ամանորի գիշերն ապտակել է կնոջը եւ որոշել ամուսնալուծվել

Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի եւ «Համբուրգի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը ամանորի առիթով կազմակերպված երեկոյի ժամանակ հյուրերի ներկայությամբ անհասկանալի պատճառներով ապտակել է կնոջը՝ հեռուստահաղորդավարուհի եւ ֆոտոմոդել Սիլվիային: Ճիշտ է, զույգը տհաճ միջադեպից հետո հայտարարել, թե միմյանց ներել են ու հաշտվել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք որոշել են ամուսնալուծվել:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Իտալացի պոռնոաստղը սպառնում է բացահայտել իր կյանքի ֆուտբոլիստներին

Պոռնո դերասանուհի Լեա դի Լեոն պատրաստվում է գիրք հրատարակել իր հետ սեքսուալ հարաբերություններ ունեցած սիրեկանների մասին, որոնց մեջ քիչ չեն ֆուտբոլիստները: Այն էլ այնպիսի, ինչպիսիք են Լուկա Տոնին, Ինձագին, Յակվինտան, Մասիմո Ամբրոզոինին, Գալանտեն: Սակայն պոռնոաստղը խոստովանում է, որ իր հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտած ֆուտբոլիստների ցուցակն անհամեմատ երկար է:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վրաստանի հոգեւոր առաջնորդը հերթական անգամ որոշում է Ղարաբաղի պատկանելության հարցը

2013թ. հունվարի  3-ին Բաքվից Թբիլիսի է ժամանել Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն` մասնակցելու Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի ծննդյան 80 եւ գահակալման 35- ամյակի տոնակատարություններին: Փաշազադեին օդանավակայանում դիմավորել է անձամբ կաթողիկոս Իլյա Երկրորդը: Իսկ այսօր նրանց հանդիպման ժամանակ Իլյա Երկրորդն ասել է.«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը`ամենեւին ոչ: Մենք

Նոր տարվա շեմին արգենտինացիներն այրել են Լիոնել Մեսիի խրտվիլակը

Ըստ Արգենտինայում ընդունված ավանդույթի, եթե ցանկանում ես, որպեսզի այս կամ այն մարդը հաջողություն ունենա հաջորդ տարում, պետք է նախապես պատրաստես նրա խրտվիլակը եւ այրես: Այդպես են վարվել Լա-Պլատա քաղաքի բնակիչները՝ Ամանորի գիշերն այրելով իրենց կուռքի հսկայական խրտվիլակը: Նրանք հավատում են, որ Օձի տարին նոր հաջողություններ է բերելու Լեոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:

«Ատլետիկոն» կարող է հանդես գալ Ադրբեջանը գովազդող մարզազգեստով

«Marca»-ն տեղեկացնում է, որ «Ատլետիկոն» սկսած այս տարվանից կարող է մեկուկես տարի հագնել հարեւան հանրապետությունը գովազդող մարզազգեստով: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ մադրիդյան ակումբը 2012 թվականի վերջին երեք տարբեր առաջարկություններ է ստացել Ադրբեջանից, Չինաստանից եւ ՄԱԷ-ից եւ ամենայն հավանականությամբ նախընտրելու է Ադրբեջանի առաջարկը եւ 12 միլիոն եվրոյով 18 ամսվա պայմանագիր կստորագրի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դիմավորում է Ամանորը

2-rd.am կայքը տեղադրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան լուսանկարները` Ամանորի առթիվ: Տոնական լուսանկարները 2-nd.am-ին տրամադրել է Ռ. Քոչարյանի գրասենյակը:

Հենրիխ Մխիթարյանը համընդհանուր ճանաչում ունի

«Sports.ru»-ն հավաքել է բոլոր այն ֆուտբոլիստների անունները, որոնք 2012 թվականին թեեւ արտասահմանյան ակումբներ չեն տեղափոխվել, սակայն համընդհանուր ճանաչում են ձեռք բերել՝ այդպիսով կազմելով բոլոր վարկածներով հնարավոր լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Ցուցակում ընդգրկվել է 23 ֆուտբոլիստի անուն, սկսած Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստից, մինչեւ Ասիայի լավագույն խաղացող: Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան, Հայաստանի 2012 թվականի լավագույն

Հրայր Մկոյանը տեղափոխվում է Նալչիկի «Սպարտա՞կ»

«Football.ua»-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանն արդեն այս ամիս պետք է որ տեղափոխվի Լվով եւ կարիերան շարունակի տեղի «Կարպատներում»: Մկոյանն անցած տարի կարճաժամկետ պայմանագիր էր ստորագրել Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն, երբ թիմը դուրս մնաց Ռուսաստանի պրեմյեր լիգայից, ֆուտբոլիստը վերադարձել էր «Շիրակ»:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Վրաստանում ցուցարարները պահանջում են Սաակաշվիլիի հրաժարականը

Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում այսօր տեղի են ունեցել նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ցույցերը կազմակերպել են հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներն ու ակտիվիստները: Դրանցից մեկի ղեկավար Միխայիլ Անդգուլաձեի խոսքով, հասարակական կազմակերպությունները վերջին երկու ամսվա ընթացքում երկրի բոլոր շրջաններում հավաքել են գործող նախագահի հրաժարականի պահանջը պաշտպանող շուրջ 800

Կապան քաղաքի փողոցներից մեկը ողողվել է ջրով

    Այսօր ժամը 17-ի սահմաններում Կապան քաղաքի մոտ 40 տոկոսը սնուցող  Գեղիի  ջրագծի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով Ռաֆայել Մինասյան փողոցն  ողողվել է ջրով: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը, ով աշխատակիցների հետ արդեն դեպքի վայր էր ժամանել, փոխանցեց, որ վթարի պատճառը հնամաշ խողովակաշարն է, որն արդեն սպառել է իր օգտագործման

Հարավային Կորեան և Ճապոնիան քննարկում են հարաբերությունների բարելավման հարցը

Ճապոնիայի վարչապետն իր նամակում նշել է, որ Հարավային Կորեան Ճապոնիայի հարևան ամենակարևոր պետությունն է, և հանձն է առել բարելավել երկկողմ հարաբերությունները Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Փաք Գին-հենը հանդիպում է անցկացրել Ճապոնիայի նորընտիր վարչապետ Շինզո Աբեի հանձնակատարի հետ՝ փորձելով մեկնարկել երկու պետությունների միջև առկա խորը տարաձայնությունների լուծմանն ուղղված գործընթացը: Հարավային Կորեայի նախագահը հույս է հայտնել, որ

Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ընդամենը 7 թեկնածու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը։  Ընդհանուր առմամբ, առաջադրվել է 15 թեկնածու, սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Մանուկյանը, առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում 8 միլիոն դրամ գրավի վճարման անդորրագիրը ներկայացրել են թեկնածուներից միայն 7-ը։ Նրանք ենք՝ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ

Բրիջիտ Բարդոն եւս Ռուսաստանի քաղաքացիություն կհայցի

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով հայտնի է նաեւ կենդանիների պաշտպանությանն ուղղված իր ակտիվ գործունեությամբ, ուրբաթ օրը հայտարարել է, որ կդիմի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար` եթե Ֆրանսիայի իշխանությունները չհրաժարվեն Լիոն քաղաքի կրկեսի երկու հիվանդ փղերին քնեցնելու միջոցով սպանելու մտադրությունից: «Եթե իշխանություններն այնքան վախկոտ ու անամոթ գտնվեն, որ սպանեն Բեբի եւ Նեպալա փղերին, ես կհայցեմ Ռուսաստանի

ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ տասնութերորդ ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է Եվ Շիրազը հիացմունքով նայեց Խորոզին ու ասաց՝ «էս գիզալական տղին էլ վայրենի կըսեն», եւ մենք նայեցինք Խորոզին ու նկատեցինք, որ Խորոզի մորուքին ինչ-որ փետուր է կպած, եւ Եսայան Ռուբոն ծիծաղելով Խորոզին հարցրեց՝ «էդ ծիտ ե՞ս կերել, վայրենի ջան», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Շողիկը, որ էդ

Թուրքիայի կառավարությունը բանակցում է քուրդ ապստամբների առաջնորդի հետ

Հարցականի տակ է մնում այն հանգամանքը, թե արդյոք Թուրքիայի կառավարությունը պատրաստ է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ համոզելու համար քուրդ ապստամբներին հրաժարվել իրենց պայքարից Թուրքիայի կառավարությունը բանակցություններ է վարում քուրդ ապստամբների բանտարկության մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Հարցականի տակ է սակայն մնում այն հանգամանքը, թե արդյոք Թուրքիայի կառավարությունը պատրաստ է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ համոզելու համար քուրդ

Մեկ շաբաթում հակառակորդը 1000 կրակոց է արձակել

Չնայած անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում տեղի էին ունենում ամանորյա տոնակատարություններ, հակառակորդը, հավատարիմ մնալով իր սադրիչ գործելաոճին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և

Երկիրն այսօր գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում

Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս` Արեգակ բառերից) կամ արևամերձ կետ: Երկրի միջին հեռավորությունն Արեգակից 149.6 մլն  կմ է, որն ընդունված է որպես աստղագիտական միավոր (ա.մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է 147.1–152.1 մլն կմ-ի սահմաններում:

Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկույթն ավարտվել է հրդեհով

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկոները միշտ էլ մարդաշատ են եւ անցնում են աղմկոտ: Այս տարի էլ ռուս միլիարդատիրոջ Կարիբյան ծովում գտնվող Սուրբ Բարդուղեմիոս կղզու իր առանձնատուն (Աբրամովիչն այն $ 59միլոնով 2009 թվականին գնել է Ռոկֆելլերների ընտանիքից)  հրավիրված 400 VIP հյուրերը կեսգիշերին վայելել են 15 րոպեանոց շքեղ հրավառությունը: Սակայն այս անգամ շոուն ավարտվել է մոտակա

Գուսան Հայկազունը` «Գետաշեն» երգի մասին. «Թող չիմանան հեղինակին, կարեւորը` լինի դասագրքերում»

  «Արցախյան ազատամարտի հերոսներին հիշելու հարցում ցավալի վիճակ է տիրում, որովհետեւ մեր սերունդը չի ճանաչում հերոսներին: Ժամանակին Երեւանի փողոցները լցված էին «Իմ զենքը իմ երգն է», «Իմ զենքը իմ…քամանչան է» եւ այլ գրությամբ պաստառներով, որոնցում ով ասես` երեւում էր, փոխարենը` չկար մեր հերոսներից ոչ մեկը: Դուդուկը, քամանչան կամ երգը զենք չեն, զենքը այն էր, որը

Նախագահի մերժված թեկնածուն բացակայությունները պայմանավորել է ՀՀ նախագահի գաղտնի հանձնարարությամբ գործուղման գնալով

Վարչական դատարանը նախագահի մեկ այլ թեկնածու Մարտիկ Սարգսյանի հայցը՝ ընդդեմ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, նույնպես մերժել է: Հիշեցնենք՝ այս թեկնածուն եւս դատարանից պահանջում էր վարչությանը պարտավորեցնել վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրել: Դատարանը հայցի մերժումը հիմնավորել է հայցվորի ՝ հանրապետությունից երկարատեւ բացակայությամբ՝ մի դեպքում 10 ամիս 28 օր, մյուս դեպքում՝

Կասիլիասը կրկին աշխարհի լավագույն դարպասապահն է

Մադրիդի «Ռեալի» եւ ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը IFFHS-ի վարկածով հինգերորդ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ: Հարցման արդյունքներով նա վաստակել է 228 միավոր, գրեթե երկու անգամ ավելի, քան երկրորդ տեղը զբաղեցրած Ջանլուիջի Բուֆֆոնը: Երրորդ տեղում Պետեր Չեխն է, չորրորդում՝ Մանուել Նոյները: Լավագույն հնգյակը եզրափակում է Ջո Հարթը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պայթյուն Վանաձորում. «Ամերիաբանկի» Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը տեղափոխվել է Երևան

2012 թվականի դեկտեմբերի 31-ին Վարդանանց 17 հասցեում գտնվող գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Ամերիաբանկի» Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով և տրավմատիկ շոկով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: Գիտակից վիճակում գտնվող տուժողը պատմել է, որ կրակայրիչով փորձել է ծխախոտ վառել, և ինչ-որ բան է պայթել: Նա բացարձակապես չի պատկերացնում, թե ինչը կարող էր լինել

Մեննի Պակյաոն անհապաղ պետք է հրաժեշտ տա ռինգին

Ֆիլիպինների բժիշկներն անհանգստացած են, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 2-րդ կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ազգային հերոս Մեննի Պակյաոյի մոտ Պարկինսոնի հիվանդության նախանշաններ են ի հայտ եկել: «Պակյաոն պետք է անհապաղ հեռանա ռինգից եւ ավարտի բռնցքամարտիկի կարիերան: Նա գուցե դեռ ուժեղ եւ արագաշարժ է, սակայն ես նրա ձեռքերի շարժումներում Պարկինսոնի հիվանդության վաղ դրսեւորումներ եմ տեսնում», –

Վրաերթի հետևանքով մահացել է «Կովկաս» պանդոկի աշխատակիցը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով: Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների հատման մասում` թիվ 39 էլեկտրասյան

Համաշխարհային իրադարձությունների տեսություն (դեկտեմբերի 30 – հունվարի 1)

Թողարկման մեջ մասնավորապես՝ ինչպես աշխարհում դիմավորեցին 2013 թվականը, ֆրանսիացի միլիոներները կարող են հանգիստ քնել, Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ պատը գրեթե կառուցված է, Ալյասկայի իշխանությունները զգուշանում են բնապահպանական աղետից, ճամբար դեռահասների համար, Փարիզի հնագույն հրուշակարանը առհավետ փակել է դռները, Նեպալում անցկացվեց գեղեցկության մրցույթ փղերի համար, Կիեւում բացվել է սառցե ծաղիկների ցուցահանդես: https://ntdtv.ru/

Մոսկվայի «Սպարտակը» կարող է գնել Պապիկյան եղբայրներին

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ լեհական ЛКС (Լոձ) թիմի խաղացողներ Աղվան եւ Վոլոդյա Պապիկյան եղբայրներն արդեն այս ամիս կարող են տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմ: Այս մասին տեղեկացնում է Lodz.sport.pl-ն: Եղբայրների՝ Մոսկվա տեղեփոխվելու մասին տեղեկությունը ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է նրանց հայրը՝ Ալբերտ Պապիկյանը, լրատվամիջոցին ասելով, թե վերջին ժամանակներս իր տղաներին մի քանի

Գյումրիում ամուսնալուծված բազմաթիվ կանայք զրկված են երեխաների համար «ալիմենտից» (Տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող երիտասարդ միայնակ մայրերի: Նրանց շրջանում մեծ թիվ են կազմում այնպիսիք, որոնք վաղ տարիքում ամուսնացել են արտերկրում, հատկապես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների զավակների հետ և մեկնել են բնակվելու արտերկիր, սակայն նրանց համատեղ կյանքն ընդամենը մի քանի ամիս է տևել: Աղջիկներից շատերն առաջնեկի ծնվելուց հետո կամ հղիացած,

Ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայում. ռեկորդային անկում (Տեսանյութ)

Նոր ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայի մի շարք երկրներում 2012 թվականին իջել է ամենացածր աստիճանի եւ 2013 թվականի վերաբերյալ կանխատեսումները թույլ չեն տալիս հուսալ, թե այս միտումը կփոխվի: Տարվա ընթացքում Իտալիայում նոր ավտոմեքենաների վաճառքը իջել է համարյա 20%-ով՝ մինչեւ 1.4 մլն միավոր: Սա վաճառքի ամենացածր ցուցանիշն է 33 տարվա ընթացքում: Անկումը Ֆրանսիայում  (-14%) վաճառվող մեքենաների քանակը իջեցրել է ամենացածր ցուցանիշի՝ սկսած

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031