Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի մերժված թեկնածուն բացակայությունները պայմանավորել է ՀՀ նախագահի գաղտնի հանձնարարությամբ գործուղման գնալով

Հունվար 04,2013 15:10

Վարչական դատարանը նախագահի մեկ այլ թեկնածու Մարտիկ Սարգսյանի հայցը՝ ընդդեմ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, նույնպես մերժել է:

Հիշեցնենք՝ այս թեկնածուն եւս դատարանից պահանջում էր վարչությանը պարտավորեցնել վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրել:

Դատարանը հայցի մերժումը հիմնավորել է հայցվորի ՝ հանրապետությունից երկարատեւ բացակայությամբ՝ մի դեպքում 10 ամիս 28 օր, մյուս դեպքում՝ 9 ամիս 17 օր:

Դատական վճռում նաեւ նշված է, որ հայցվորը իր բացակայությունները պայմանավորել է ՀՀ նախագահի գաղտնի հանձնարարությամբ գործուղման գնալով, բայց չի մասնավորեցրել՝ խոսքն ինչ գործուղման մասին է եւ որ մարմնի, կազմակերպության կողմից է այն ապահովվել:

«Մերժումն ընդունում եմ որպես ի գիտություն, որ մեր Սահմանադրությունը եվրոպական գալուբոյ օրենք է՝ անկատար, թերություններով եւ արհեստական ձեւով: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այնքան նրբորեն են մշակել, որ ոչ մի ժողովրդական, հասարակ մարդ չկարողանա իրենը առաջ տանել: Սեփականաշնորհել են նախընտրական եւ սահմանադրական դաշտը:

Երկիրը երկիր չի դառնա, քանի դեռ այս Սահմանադրությունն է գործում»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Մարտիկ Սարգսյանը, հետո հավելեց, որ այս հարցը այդպես չի թողնելու մինչեւ վերջ է գնալու ու դիմելու է նախ Սահմանադրական դատարան:

Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ գաղտնի գործուղումների է ՀՀ նախագահն իրեն ուղարկել, պարոն Սարգսյանն ասաց, որ ինքը նման բան չի ասել, իր խոսքերը չափազանցրել են. «Մենակ ասել եմ, որ Հայ դատի գործով եմ գնացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031