Օրվա լրահոսը

Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 2-ին, ժամը13.00-ին, բաժին է ներկայացել Վանաձորի բնակիչ, 1964 թ. ծնված Լևոն Ն.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 11-ից Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Լևոն Ն.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է Շենգավիթ համայնքի դատախազություն: ՀՀ ոստիկանություն

«Ժառանգության» հանձնաժողովի անդամին առաջարկել են $5000` ձայները փոխելու համար

Ստյոպա Սաֆարյանը վստահեցնում է, որ կաշառքն ու սպառնալիքներն են պատճառը, որ որոշ ընտրատեղամասերում չեն կարողացել պահել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են ընտրական հանձնաժողովի «Ժառանգության»  անդամները ստորագրել այն արձանագրությունների տակ, որոնք դուք վիճարկում եք: Ստյոպա Սաֆարյանն էլ պատասխանեց. «Ունեցել եմ հանձնաժողովի անդամ, որը վերահսկել է

ՀՀ հեռուստաընկերությունները չեն ընդունում ԵԱՀԿ/ԺՄԻԳ քննադատությունները

ՀՀ նախագահական ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն օրերս հրապարակեց հետընտրական միջանկյալ զեկույցը, որտեղ արձանագրված էր, որ հեռարձակող որոշ լրատվամիջոցներ ընտրովի վերաբերմունք են ցուցաբերել: Զեկույցում մասնավորապես նշված էր. «ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության կողմից ուսումնասիրված բոլոր լրատվամիջոցները կանոնավոր կերպով լուսաբանում էին Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքները, սակայն «Հ1»-ը, «Շանթ»-ը և «Արմենիա» հեռուստաընկերությունները հաճախ ներկայացնում էին ընդհանուր և երբեմն մակերեսային

Ի՞նչ պաշտոններ կունենա ՕԵԿ-ը հաջորդ կառավարությունում

Հովհաննես Մարգարյանը չգիտի այս հարցի պատասխանը:   Ուրբաթ օրը ՕԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի ցուցակը կգլխավորի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե այդ որոշմամբ, արդյո՞ք, առաջիկա կառավարությունում ՕԵԿ-ը այլեւս չի ակնկալում նախարարական այդ պորտֆելը՝ կուսակցական քվոտայով, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ասաց. «Թե ինչպե՞ս կլինի, թե

Ս. Սուրենյանցը կրկին չներկայացավ. բերման ենթարկելու դատարանի որոշումը չկատարվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր կրկին տեղի չունեցավ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դատական նիստը՝ վերջինիս բացակայության պատճառով: Սուրենյանցի պաշտպանը ևս տեղեկացված չէր, և չգիտեր նրա չներկայանալու պատճառը։ Առանց ամբաստանյալի դատական նիստը չի կարող շարունակվել, իսկ նախորդ դատական նիստում դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, ուստի այս անգամ

Վահրամ Հարությունյանը դատապարտում է Ազնավուրի քայլը

Նա հիշեցնում է, որ ժամանակին Փինկ Ֆլոյդը, Ջիմի Հենդրիքսը Վիետնամի պատերազմին դեմ երգեր էին գրում ու  չէին շնորհավորում նախագահին Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ)  դատապարտում է Շարլ Ազնավուրի քայլը: Նա կարծում է, որ շանսոնյեն չպետք է շնորհավորեր Սերժ Սարգսյանին: «Ես դատապարտում եմ Շարլ Ազնավուրի քայլը, ինքը ինչպե՞ս կարող էր շնորհավորել մի մարդու, որը չի ընտրվել,

«Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Ր. Հովհաննիսյանը բաց է պահում հաղորդակցության խողովակները»

ՀՀԿ եւ Ժառանգության պատգամավորները՝ նախկին եւ այս ընտրությունների հետընտրական գործընթացների տարբերության մասին  «Հետընտրական զարգացումներն իրենց տրամաբանությունն ունեն: Ինչ-որ նմանություն կա նախորդ նախագահական ընտրությունների հետ, բայց, ի տարբերություն նախկինների, ընդգրկում է ողջ հանրապետությունը, տարբեր մարզերում հավաքներ են լինում: Ի տարբերություն նախկինների, բավականին ակտիվ քննարկումներ են գնում քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունների եւ քաղաքացիական շարժումների հետ»,-այսօր «Հայելի» ակումբում

Կլինե՞ն նոր քաղբանտարկյալներ Հայաստանում

Գարեգին Չուքասզյանի կարծիքով` Հայաստանն այդքան ռեսուրսներ չունի  Հյուսիսային Կորեա դառնալու համար Aravot.am –ը  « Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության  անդամներից հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով ինչպիսի՞  ավարտ կունենան Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբված ժողովրդի հանրահավաքները, արդյո՞ք իշխանությունները կկիրառեն այն  նույն մեթոդները , որոնք օգտագործեցին 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած համաժողովրդական հավաքների ժամանակ,  բանտերը նորից կլցնե՞ ն քաղբանտարկյալներով, թե՞ մարտի

Հրաձիգն արդարացվեց, իսկ պետության կրած վնասի բռնագանձման հարցը մնաց առկախ

Զինված ուժերի զորամասերից մեկում բջջային հեռախոսի ոչ ավանդական եղանակով լիցքավորումը առաջացրել էր ծանր վնաս՝ հեռախոսի հետ միասին այրվել էր ռազմական տեխնիկան և ռազմամթերքը` երկրին պատճառելով 2.658.728 ՀՀ դրամի գույքային վնաս: Այսպես, ըստ նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքի, N զորամասի ջոկի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, շարքային Արսեն Դանիելյանը՝ գումարտակի անձնակազմի հետ միասին որպես դիտորդ մարտական դիրքում հերթապահության գտնվելով՝

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփում

Մարտի 5-ի, ժամը 11:00-ին կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցե` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ): Հանդիսությանը ժամանելու են մրցանակակիրներ և մասնակիցներ Սփյուռքից: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (25.02-01.03.2013թթ)

Բնապահպանական պետական տեսչության կողմից 25.02-01.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  500.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել շուրջ 5.39 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ        

Ադրբեջանցի ուսանողը Կահիրեում վիրավորանք է հասցրել հայերին (Տեսանյութ)

Սաֆրաստյանը` ադրբեջանցիների հերթական հակահայ քաղաքականության մասին  Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտնեց, որ վերջերս Կահիրեում կազմակերպված «Հայ ժողովրդի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ» թեմայով միջազգային գիտաժողովում ադրբեջանցի ուսանողները հերթական անգամ դրսևորել են քաղաքական խնդիրներ բարձրացնելու միտում` Եգիպտոսում ՀՀ դեսպանին ուղղելով Խոջալուի վերաբերյալ հարց, որն առնչություն չի ունեցել գիտաժողովի ընթացքի հետ: Սաֆրաստյանի

Խելք չհասնելիք բաներ

կարուսե Ես  որպէս  միջին  թուաբանական  հայ,  առիթ  չեմ  ունեցել  մեր  Սահմանադրութիւնը  կարդալ  ծայրից-ծայր  եւ,  բնականաբար,  չեմ  նկատել,  որ  ընտրութիւնների  արդիւնքում  կարելի  է  ունենալ  երկու  նախագահ՝  «դե յուրէ»  եւ  «դե ֆակտո»  ( փաստօրէն  բոլոր   «դե  յուրէ»ների  հետ  (Լ.ՏՊ,  Ռ.Ք.,  Ս.Ս.)  ունեցել  ենք «դե  ֆակտո»ներ  (Վ.Մ,  Կ.Դ,  Րաֆ..ՅՈՎՀ.):  Այս  վերջին  ընտրութիւններից  հասկացայ,  որ  դրանց  համար  նոյնիսկ  կան 

Վարդուհի Էլբակյան. Ամեն ինչ արվել է, որ գործը չբացահայտվի

Երևանում, «Էթնա» ռեստորանային համալիրի մոտակայքում կատարված սպանության գործն, ասենք, Դատախազության դպրոցում կարելի է որպես օրինակ ցուցադրել, թե ինչպես չի կարելի քրեական գործը քննել և դատավարական ղեկավարում իրականացնել: Այսպիսի կարծիքի է սպանված 27-ամյա Արսեն Շահբազյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը: Նա հայտարարեց՝ գործի քննությունը հանձնարարվել էր ոչ փորձառու քննիչի, ամեն ինչ արվել էր, որ գործը չբացահայտվի: Կողմը

ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպել էր «Անցյալը մեր մեջ, մենք` ապագայի» խորագրով ցուցահանդես և ֆիլմի դիտում

Հայկական բանակի կազմավորման 21 և արցախյան շարժման 25-ամյակներին նվիրված` ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) մարտի 2-ին կազմակերպել էր «Անցյալը մեր մեջ, մենք` ապագայի» խորագրով ցուցահանդես և ֆիլմի դիտում: Միջոցառմանն աջակցել էին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը: Նկարներում արտացոլված էին պատերազմը, ազատամարտիկների կյանքը կռվի դաշտում, ինչպես նաև ներկայացված էին ՀՀ ազգային և Արցախի հերոսի

Պահանջատիրությունն ու իրավատիրությունը սկսվում են ընտրելու իրավունքից

Ֆեյսբուքում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը 2012թ ԱԺ ընտրություններից դեռ ամիսներ առաջ հանդես եկավ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների՝ իրենց ժամանակավոր բնակության վայրերում ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի ընտրություններին իր ընտրելու Սահմանադրական իրավունքը իրագործելի դարձնելու կոչով: Կոչը լայն արձագանք գտավ թե հանրապետության եւ թե միջազգային լրատվական բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Որքան էլ հասկանալի էր

ՕԵԿ-ը ցանկանում է ազատվել «հոգնած դեմքերից»

ՕԵԿ պատգամավորը «տեղին» չի համարում Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարգում է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու որոշումը: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, պատասխանելով լրագրողների հարցերին, պարոն Մարգարյանն ասաց. «Սա, կարծում եմ, մեկ անգամ եւս մեզ հնարավորություն կտա, հիմք ընդունելով երկրի գլխավոր օրենքը, առաջնորդվելով այդ օրենքի պահանջներով, մեկ

Հարսնաքարի խաչն ու եռագույն դրոշը՝ Ադրբեջանի դեմ-հանդիման

   Հսկա խաչը տեսանելի է ադրբեջանական դիրքերից   2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում 3 թեկնածուներից  հաղթեց ամենաերիտասարդը՝ 1986թ. ծնված Նարեկ Սահակյանը:  Նա մասնագիտությամբ պատմաբան է, ՀՅԴ անդամ:   Գյուղապետ Նարեկ Սահակյանը անցած կես տարում բավական աշխատանքներ է կատարել սահմանամերձ գյուղում հայրենասիրական ոգին վառ պահելու համար: Նրա նախաձեռնությամբ  փետրվարի

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

ԱՄՆ Մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ եւ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հոր պատգամից հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը եւ ԼՂՀ ներկայացուցիչը հանդես

Պատահա՞ր, թե՞ անուղղակի դիտավորությամբ սպանություն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի Ալվինա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է անցյալ տարվա հունվարի 27-ին Երեւան-Սեւան ճանապարհին իր վարած «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով Նարեգ Զարգարյանին վրաերթի ենթարկելու, նրա մահվան կապակցությամբ: Նշենք, որ Ալվինան, նստելով Նարեգի մեքենան, փակել է դռները, պատուհանները, իսկ Նարեգը «Համմեր» մեքենայի դրսի աջ կողնակից է կախված եղել:

Հաղթեց միայն «Շիրակը»

Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության  քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները, որոնցում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Փյունիկ»-«Իմպուլս»՝ 2:2, «Ալաշկերտ»-«Գանձասար»՝ 0:0, «Ուլիս»-«Միկա»՝ 0:0, «Շիրակ»-«Արարատ»՝ 1:0: Պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 12-ին եւ 13-ին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Սպարապետի ծննդյան օրն ուսանողները կայցելեն Վ. Սարգսյանի անվան զորամաս

Մարտի 5-ը ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և համալսարանի արհեստակցական միությունը կազմակերպել են մի շարք միջոցառումներ։   Ծրագրի շրջանակներում համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի շուրջ 50 ուսանողներ մարտի 5-ին կայցելեն Վ. Սարգսյանի տուն-թանգարան, Վ. Սարգսյանի անվան

ՀՀԿ ԵԿ անդամները ծանոթանում են հաջողակ կուսակցական աշխատանքի հմտություններին

Մարտի 2-3-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել էին «Հաջողակ կուսակցական աշխատանք. կառավարում և հաղորդակցություն» խորագրով դասընթացը: Դասընթացի նպատակն է Հանրապետական կուսակցության երևանաբնակ երիտասարադներին ծանոթացնել քաղաքական գործընթացներին, բանավեճի արվեստին: Ծրագիրը բաղկացած էր 4 փուլից՝  քաղաքական բանավեճեր.  կառուցողական և ապակառուցողական տեխնոլոգիաներ, ԶԼՄ-ների հետ շփման հմտություններ, PR տեխնոլոգիաների կիրառումը հայկական քաղաքական դաշտում և քաղաքական

Մարդու իրավունքների վիճակը Պաշտպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Օմբուդսմենի  2012 թվականի  զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները:  Եվ այսպես, Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները: ·           2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների

Բրազիլիայում կանգնեցվել է «Սպիտակ Պելեի» արձանը

Երեկ լրացել է անցած դարի մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ բրազիլացի Արթուր Անտունյես Կոիմբրիի 60-ամյակը, որը ֆուտբոլային աշխարհին հայտնի է Զիկո անունով: Այդ առիթով «Ֆլամենգո» ակումբի համանուն մարզադաշտի առջեւ կանգնեցվել է նրա արձանը: Զիկոն «Ֆլամենգոյում» անցկացրել է 16 մրցաշրջան եւ դարձել 140 գոլի հեղինակ: Սա ակումբի պատմության լավագույն արդյունքն է: 70-ական թվականներին ֆուտբոլասերները Զիկոյին անվանել են «Սպիտակ

1-ին մանկապատանեկան հրշեջ-փրկարարական մրցաշարը Հայաստանում

ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ այսօր` մարտի 4-ին, ժամը 14.00-ին Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում (հասցե՝ ք. Երևան, ՀԱԹ, Բաբաջանյան 133/3) տեղի անցկացվելու է պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը։ Մրցաշարի հիմնական նպատակն է հիմք դնել մանկապատանեկան հրշեջ-փրկարարական շարժման համար։ Ծրագրում ներառված են փրկարարական և առաջին բուժօգնության

«Շիրակ կենտրոնն» իրականացրեց վառելափայտի բաժանման ևս մեկ բարեգործական ձեռնարկ (Տեսանյութ)

Ացած ամսին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և գործընկերների նախաձեռնությամբ, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով գնված վառելափայտը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են բաժանել Գյումրու տնակներում բնակվող սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին: Այսօր վառելափայտ տրմադրվեց վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ընտնիքիների և կրկին` վագոն-տնակներում գործող Գյումրու արտադպրոցական կենտրոնին` նախկին պիոներպալատին: Ավելացնենք,

Լեւոն Արոնյանը վերադարձավ 2-րդ հորիզոնական

Մարտի 3-ի դրությամբ ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշային դասակարգման ցուցակում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2808.4 միավորով շրջանցել է աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին (2800.8): Այս մասին գրում է «Armchess.am»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ավտոմեքենան շրջվել էր ձորակը

Մարտի 4-ին, ժամը 03.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ում` Հրազդան քաղաքի մոտակայքում, ավտոմեքենան դեռևս չպարզաբանված հանգամանքներում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել “Նիսսան Պատֆայնդեր” մակնիշի 79 ՕՕ 999 պետհամարանիշի ավտոմեքենան: Զոհեր և

Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Մարալիկ-Լանջիկ, Լոռու մարզի Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031