Օրվա լրահոսը

«Առողջական գործերս դեպի վատ են գնում. ուրախացե՛ք, տականքներ». Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում  թողել է հետեւյալ գրառումը. «Եւս մեկ տհաճ օր․․․ Մոտ երեք ժամ ստուգելուց հետո մասնագետներն արձանագրեցին, որ դեպի վատ են գնում առողջական գործերս։ Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․ Մեկ է, ես վերականգնվելու եմ։ Իսկ եթե ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու ու դուք

Լեւոն Արոնյանը 7-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի տղամարդկանց արագ եւ կայծակնային շախմատի վարկանիշային դասակարգման ցուցակները: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը դասական շախմատում առայժմ երրորդդն է աշխարհում Կարլսենից եւ Կրամնիկից հետո, վերոնշյալ երկու ցուցակներում էլ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Global Toronto. «Ոստիկանին սպանած հայազգի տղամարդը Քարդաշյանների ընտանիքի հետ ծրագրեր ուներ»

Տորոնտայում ոստիկանին սպանած հայազգի տղամարդը, որի գործն այժմ քննում է դատարանը, հոգական շեղումների մեջ է եղել այն պահին, երբ գողացված ձյունմաքրիչով հարվածել է ոստիկանին և հավանաբար շիզոֆրենիկ է, այս մասին երեքշաբթի օրը հայտնել են դատարանին: Գրում է «Գլոբալ Տորոնտոն»: Պարզվել է, որ 44-ամյա Ռիչարդ Քաչքարը մի քանի տարի է, ինչ տառապում է հոգեկան հիվանդությամբ, որն

Մարմնի մեջ ասեղներ մտցրած դատապարտյալը պատրաստվում է նորից կարել իր բերանը

  Ըստ Համլետ Ղազարյանի,  իր բողոքներին  ոչ մեկը չի արձագանքում: Երկու օր է ` Aravot.am-ը ահազանգեր է ստանում  «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ղազարյանից, ով   դժգոհում  է, որ   Արադարադատության նախարարին հասցեագրված իր  դիմումները այդպես էլ անարձագանք են մնում, իր վիճակն էլ բացարձակ փոփոխության չի ենթարկվում: Դատապարտյալը շարունակում է դժգոհել «Հրազդան»  քրեակատարողական հիմանարկի  պետ Տիգրան Նավասարդյանի`

Times of India. «Բիքերն ու Գալուստյանը ուսանողներին պատմեցին հայկական առևտրային հին նավի պատմությունը»

2007թ.-ին, երբ Ինդիանայի համալսարանի ստորջրյա հետազոտությունների խմբի ղեկավար պրոֆեսոր Չարլզ Դ Բիքերը առաջին անգամ սուզվեց Դոմինիկյան Հանրապետության ափամերձ ջրերի մեջ, որպեսզի տեսնի 300 տարվա խորտակված նավը, նա պատկերացում անգամ չուներ, որ իր հայտնագործությունը իրեն կհասցնի մինչև Սուրաթ: Գրում է «Թայմս օֆ Ինդիա» թերթը: Բիքերը ոչ միայն հայտնաբերեց տարածաշրջանի 17-րդ դարի ծովային գանձերը, այլև հնարավորություն ունեցավ

Մյասնիկ Մալխասյան. «Հեղինե Բիշարյանը մեծ մեղք է իր վրա վերցնում»

ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի համոզմամբ, նման բան չկա, թե ընդդիմությունը Մարտի 1-ի դեպքերի մեղավորներին բացահայտելու հարցում հետեւողական չէ: «Իշխանության ցանկության խնդիրն է , եթե ցանկանա՝ կարող է ժամերի ընթացքում բացահայտել հանցագործությունները… Առայժմ իշխանությունը կամք չի դրսեւորում այդ ուղղությամբ, մինչդեռ կարծում եմ՝ մինչեւ մարտի 1-ը չբացահայտվի, չենք կարող առաջընթաց ունենալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց

Բնակչությանը տրվող ջուրը հիմնականում չի վերավարակազերծվում

Լոռու մարզի ջրամատակարարման բնագավառի համար առաջնային հիմնախնդրի` համակարգի մաշվածության լուծման համար տարիներ կպահանջվեն:   «Լոռու մարզի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերը  խիստ անբարվոք ու մաշված վիճակում են, ինչը լուրջ խնդիր է առաջացնում բնակչության ջրամատակարարման հարցում: Ջրի կորուստները ջրագծերում անցնում են  55 տոկոսը: Գլխամասային կառույցները չունեն սանիտարական պահպանման գոտիներ, բնակչությանը տրվող ջուրը հիմնականում չի վերավարակազերծվում»,

Կարեն Բաբակեխյանին էլ կպաշտոնազրկե՞ ն

Այսօր պաշտոնից ազատել են Գյումրիի ոստիկանապետ Վահան Դանիելյանին: Վլադիմիր  Գասպարյանի հրամանով այսօր  աշխատանքից ազատվել է Վահան Դանիելյանը, ով  չհասցրեց անգամ մեկ տարի աշխատել Գյումրիում: Նկատենք, որ վերջին երկու տարվա ընթացքում  Գյումրի ուղարկված ոստիկանապետերը շատ արագ թողնում հեռանում կամ էլ պաշտոնազրկվում են` ամենայն հավանականությամբ չդիմանալով կամ էլ հոգնելով  այս քաղաքի կրիմինալների  ակտիվությունից: Հիշեցնենք, որ  մինչ ծնունդով

Կապանում քննարկվեց քաղաքի մաքրության պահպանման հարցը

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության բնապահպանության բաժինն այսօր կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Կապանն առանց աղբի» թեմայով` նպատակ ունենալով մեկ անգամ եւս բարձրաձայնելու քաղաքի մաքրության կարեւորոթյան հարցը եւ հասարակության հետ մեկտեղ քննարկելու, առաջ քաշելու տարբեր առաջարկներ՝ առավել մաքուր համայնք ունենալու համար: Միջոցառման ժամանակ ընկերության բնապահպանության բաժնի ավագ մասնագետ Հասմիկ Մկրտումյանը հանդիպմանը ներկա գտնվող հ/կ-ների եւ քաղաքապետարանի

«Գետամեջի» սառեցված հավերի խմբաքանակում մեծ քանակի սալմոնելա է հայտնաբերվել

Hetq. am . ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում իրականացված լաբորատոր հետազոտությունը «Գետամեջ» սառեցված հավի մեջ հայտնաբերեց սալմոնելայի հարուցիչ: Փետրվարի 6-ի լաբորատոր քննության արդյունքները հաստատելու կամ ժխտելու նպատակով, ինչպես սահմանված կարգն է պահանջում, ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները կրկին նմուշառում են կատարել թռչնաֆաբրիկայում: Փետրվարի 14-ի լաբորատոր հետազոտության արդյունքները հաստատեցին, որ «Գետամեջ» սառեցված հավի մեջ

ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությանն առնչվող հարցեր: «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը մեկ անգամ ևս վերահաստատեց երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ

Պոռնկությանը զբաղվելուն նպաստած կինը սրտային հիվանդ է դարձել

Վերաքննիչ դատարանը մերժել է մեղադրողի կողմի բողոքը 2012թ. նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Իջեւանի 54-ամյա բնակչուհի Կարինե Օթարյանին դատապարտել է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը») եւ նրա հանդեպ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ նրան դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման: Դատախազ Վրեժ Առաքելյանը

Գյումրիում մարտի 1-ի զոհերին հիշեցին դպրոցականները եւ ուսանողները

Ցուցապաստառների վրա մարտիմեկյան զոհերի անունները գրած` մի քանի երիտասարդներ  լուռ  քայլում էին քաղաքի կենտրոնական փողոցներով: Մարտի մեկի զոհերի հիշատակը Գյումրիում նշվեց   երթով ու  մոմավառությամբ:  Պատահական չէ, որ երիտասարդները  մի քանի  րոպե կանգ առան դատարանի շենքի դիմաց` լուռ արդարադատություն պահանջելով: Դատարանն էլ այսօր մարդաշատ էր, քանի որ քննվում էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի աղմկոտ

«Ա1+»-ի արխիվից.«Դրա համար նրան պետք է սպանեի՞ն»

Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 5 տարի, սակայն մինչ օրս նախաքննության մարմինը չի տվել ամենակարեւոր հարցի պատասխանը` ո՞վ կամ ովքե՞ր եւ ո՞ւմ հրամանով են սպանել 10 զոհերին: Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան, նրանք բոլորը զոհվեցին Երեւանի կենտրոնում` 2008թ. մարտի

Ռոնալդուն եւ Մեսսին կլինեն պահեստայինների նստարանի՞ն

Իսպանիայի լրատվամիջոցները ենթադրում են, որ վաղը երկրի պրեմիեր լիգայի առաջնության «Ռեալ»-«Բարսելոնա» գրանդ ակումբների հերթական հակամարտությունում երկու թիմերի առաջատար ֆուտբոլիստները՝ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին մեկնարկային կազմերում չեն լինի: Մասնավորապես, AS թերթը գրում է, որ ամենայն հավանականությամբ Ռոնալդուն հայտավորված չի լինի արքայական ակումբի մեկնարկային կազմում, որովհետեւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է պորտուգալացուն պահել Չեմպիոնների լիգայի՝

Շնորհավորանքները շարունակվում են

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին, Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն:

Արամ Մանուկյան. «Այսօր սգո, ջարդի, տեռորի, սպանության օր է»

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի համար պարզ չէ, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը:   «Ի՞նչ է ուզում այսօր հրապարակի տերը` ժողովուրդը եւ նրա առաջնորդողը»,- այսօր  Մարտի 1-ի զոհերի հիշատակի հոգեհանգստյան պատարագից հետո լրագրողներին ասաց պարոն Մանուկյանը: Նրա խոսքերով, ինքը կգնա Ազատության հրապարակ եւ կմիանա «բարեւի» հեղափոխությանը, եթե հստակություն տեսնի. «Ընդամենը ուզում եմ մի հարց

«Առավոտի» կայքը առաջնեկի նման է

Պատմում է «Առավոտ» օրաթերթի կայքի 1990-ականների պատասխանատու Աշոտ Մխոյանը:   «Առավոտը» թերթերից առաջինն էր, որ էլեկտրոնային կայք ուներ: Այդ կայքի վրա երկուսով էինք աշխատում՝ ես եւ Միսակ Խաչատրյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում հիշում է Աշոտ Մխոյանը: Նա  ասում է, որ 90-ականների վերջերին  «Առավոտն»  արդեն օգտվում էր նոր տեխնոլոգիաներից, լրագրողներն էլ  նյութը ոչ թե տալիս էին մուտքագրողին,

«Ազատ դեմոկրատները» առանձին են գնացել Մյասնիկյանի արձանի մոտ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւս այսօր հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով Մյասնիկյանի արձանի մոտ: «Ազատ դեմոկրատների» հետ միասին Մյասնիկյանի արձանի մոտ է եղել նաեւ ՀԱԿ-ից դուրս եկած Դավիթ Շահնազարյանը: Լուսանկարները՝ կուսակցության ՖԲ էջից:

Սասուն Միքայելյան. «Ես միշտ էլ ժողովրդի հետ եմ, նշանակություն չունի՝ ով է առաջնորդում» (Տեսանյութ)

«Մեր պայքարը շարունակվում է ու կշարունակվի մինչեւ վերջ, որ ամեն ինչ պարզ դառնա: Որ Հայաստանի քաղաքացին իրեն Հայաստանի  քաղաքացի զգա»,- այսօր Մարտի 1-ի զոհերի հոգեհանգստի պատարագից հետո ասաց ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Հարցին՝ ի՞նչ պետք է անել բացահայտման համար,  նոր հանձնաժողո՞վ ստեղծել, պարոն Միքայելյանն ասաց. «Հանձնաժողովներով հարց չի լուծովում: Բոլոր հանձնաժողովները, սկսած հոկտեմբերի 27-ից մինչեւ

ՕԵԿ-ը ներկայացնում է Երեւանի ավագանու իր թեկնածուներին

«Առավոտի» տեղեկություններով՝ քիչ առաջ ավարտվեց «Օրինաց երկիր» կուսակցության գործադիր խորհրդի նիստը, որում քննարկվում էր առաջիկայում Երեւանի քաղաքապետի եւ Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի թեկնածուների հարցը: Մեր ունեցած տեղեկություններով՝ ՕԵԿ-ի՝ Երեւանի ավագանու համար թեկնածուների ցուցակ առաջին երեք տեղերը զբաղեցնում են հետեւյալ անձինք. 1. Արմեն Երիցյան- ՕԵԿ անդամ, Արտակարգ իրավիճակների նախարար 2. Հովհաննես Շահինյան, ՕԵԿ անդամ, Արաբկիրի նախկին

Ավտոլվացման աշխատակիցները` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մասին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին Գյումրու  Շիրակացի փողոցի ավտոլվացման աշխատակիցները: Այսօրվա դատական նիստն անցավ համեմատաբար հանգիստ մթնոլորտում: Դատարանում վկայություն տվեցին այն  ավտոլվացման  աշխատակիցները, որոնց մոտ  նշանադրությունից մեկ օր առաջ, այսինքն` անցած տարվա  ապրլի 11-ին,  իր «Մերսեդես»  մակնիշի մեքենան  լվալու  է տվել   27-ամյա Կարեն Եսայանը: Գյումրու նախկին քաղաքապետի դստեր` Մանյայի  հետ նշանվելու պատրաստվող Կարենը

Լեւոն Զուրաբյանը` Սերժ Սարգսյանի «մանեւրի» մասին

«Բոլորն էլ գիտեն, որ այս հանցագործությունների միակ մեղավորը այն ռեժիմն էր, որը  տիրում էր 2008-ին՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եթե փորձում են այլ մեղսակցություն վերագրել, ապա այդ դեպքում հարցը պետք է ուղղել այդ վերագրողին եւ նրանից նաեւ պատասխան  պահանջել` ինչպե՞ս է որեէ մեկի մտքով անցնում մեղսակցությունը վերագրել խաղաղ, սահմանադրական իր իրավունքներից օգտվող ընդդիմությանը»,-

Նիկոլ Փաշինյան. «Իսկ ինչո՞ւ չպետք է գայի»

Այսօր մարտի 1-ի զոհերի հոգեհանգստյան պատարագին ՀԱԿ առաջնորդ Լեւոն ՏերՊետրոսյանը ներկա չի եղել: Նրա կուսակիցները ներկա չգտնվելու պատճառների մասին չցանկացան խոսել: Պատարագին ներկա էր նաեւ Աժ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  «ՀԱԿ-ն է կազմակերպել միջոցառումը, իսկ ինչո՞ւ չպետք է գայի»,- պատարագից հետո  լրագրողների զարմանքին արձագանքեց պարոն Փաշինյանը: Նրա խոսքերով. «Հանրության համար մեծ հաշվով մարտի 1-ը բացահայտված

ԵՊՀ ռեկտորատի հայտարարությունը. «Դրսևորել փոխադարձ հարգանք և իրարամերժ տեսակետներ լսելու ունակություն»

Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով Համալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ և

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր է վերընտրվել Վ. Առաքելյանը

Այսօր տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի  հայկական պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Բուհի կառավարման խորհրդի կողմից  ռեկտորի պաշտոնում  միաձայն  վերըընտրվել է գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Նա  մրցույթին հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր: ՀՀ ԿԳՆ

«Տեսեք, մենք սրա հետ ենք քնում» (Տեսանյութ)

Մի կարիճ ձեռքներին՝ Սարի Թաղի 18-րդ փողոցի 5-րդ կարգի վթարային ճանաչված տների բնակիչներ այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ էին։ «Տեսեք, մենք սրա հետ ենք քնում»,- ասում էին նրանք։ Բնակիչները Երեւանի քաղաքապետ Տարնո Մարգարյանից փոխհատուցում են պահանջում։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չեկավ

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ մարդիկ հավաքված հարգում էին Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Հավաքվածները րոպե առ րոպե սպասում էին Տեր-Պետրոսյանին, սակայն, տեսնելով, որ նա այդպես էլ չի գալիս, կամաց-կամաց ցրվեցին: Այս պահին Մյասնիկյանի արձանի մոտ հազիվ մեկ տասնյակի չափ մարդ լինի: Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չեկավ, նրա մամուլի խոսնակ

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով վճիռը` մարտի 4-ին

«Փաստինֆո». ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ Կարեն Ավետիսյանի, այսօրվա նիստում ավարտեց ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի հիման վրա գործի քննությունը: Ր.Հովհաննիսյանը վիճարկում է ՀՀ ԿԸՀ անգործությունը և պահանջում ԿԸՀ-ին պարտավորեցնել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական

«Չավեսը պայքարում է իր կյանքի համար». Վենեսուելայի փոխնախագահ

Վենեսուելայի կառավարությունը շատ քիչ տեղեկություններ է տրամադրում Չավեսի հիվանդության կամ վիճակի մասին՝ ասելով միայն, որ նախագահը տառապում է կոնքի քաղցկեղից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031