Օրվա լրահոսը

«Երկրաշարժի ժամանակը չի երեւում». Հրաչյա Պետրոսյան

«Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 24 տարի: Մենք ապրում ենք սեյսմակայուն գոտում, որը ամեն տարի մեզ մոտեցնում է հաջորդ ուժեղ երկրաշարժին: Դա բնածին երեւույթ է, որից չենք կարող խուսափել: Պետք է ամեն ինչ անել՝ սեյսմիկ ռիսկը նվազեցնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նրա համոզմամբ՝ այսօր կառուցվում

Մհեր Սեդրակյան. «Ես ոչ մեկին լավությունից բացի, վատություն չեմ անում, դուք ինքներդ ավելի լավ գիտեք՝ ով է պատվեր կատարում»

«Ինչո՞ւ ուրիշի անվան հետ չեն կապում, եթե չի եղել ծեծ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Դե միշտ որակով մարդուն են ուզում վնասեն»: Նա վստահեցրեց, որ չգիտի, թե ինչու են իր անվան հետ կապում դա. «Ես չգիտեմ՝ իրենց հարցրեք՝ կասեն, հո ես Վանգան չեմ»: Հարցին, իսկ գուցե ինչ-որ մեկին խանգարո՞ւմ եք ամեն

Ծանրորդ Միքայել Միքայելյանն Իսրայելում «B» խմբի հաղթող դարձավ

Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում 20 տարեկանների պայքարին մասնակցող հայաստանցի 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը, հանդես գալով «B»  խմբում, քիչ առաջ գրավեց առաջին տեղը: Միքայելը պոկում վարժությունն սկսեց անվստահ: Երկու անգամ ձախողելով 145 կիլոգրամանոց մոտեցումը՝ երրորդում նա պատվիրեց 150 կգ եւ բարձրացրեց այն՝ ցույց տալով երրորդ արդյունքը: Հայաստանցի ծանրորդն

Բողոքի ցույց ԵՊՀ-ի առջեւ. «Թող ամաչեն պատմաբանները» (Տեսանյութ)

Այսօր Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շենքի առջեւ «Մարտի 1» -ի զոհերի հարազատները բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով  շրջանառությունից հանել պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համահեղինակած Հայոց պատմության դասագիրքը: «Թող գրեն ճիշտը, ինչ տեղի է ունեցել: Գործը դեռ քննության մեջ է,  իրենք հայոց պատմությո՞ւն են գրում: Գոռն ունի երկու երեխա, այդ երեխաները սովորելու են պետհամալսարանում, ինչ

Սամվել Ալեքսանյանը կողմ է, որ մենաշնորհներ չլինեն։ Սերժ Սարգսյանն էլ կողմ է, որ ընտրակեղծիքներ չլինեն

 ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե արդեն երկու տարուց ավելի է, ինչ շաքարավազ չի ներկրում, ու միաժամանակ հավաստիացրել է, որ չի խոչընդոտի, եթե որեւէ մեկը որոշի խոշոր քանակությամբ շաքարավազ ներկրել։ Նա, ի դեպ, կողմ է քվեարկելու հակամենաշնորհային փաթեթին։ «ՉԻ» – Մենք, իհարկե, սիրով հավատում ենք, որ Սամվել Ալեքսանյանը շաքարավազ չի ներկրում, իսկ այդօրինակ ստահոդ

Ի՞նչ պետք է գիտակցի ՀՀ նախագահը՝ ըստ Ռուստամյանի

«Միայն ներկուսակցական քննարկումների եւ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում չի կարելի հաջողության հասնել նախագահական ընտրություններում»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ բացելով «Միասնական օրակարգ՝ նախագահական ընտրություններ» համաժողովը: Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների փուլ արդեն անցել է որոշ կուսակցությունների հետ, այժմ կարեւորում է արտախորհրդարանական ուժերի եւ հասարակական սեկտորի կարծիքը: Արսեն Համբարձումյանն ասաց, որ

Խոսք հիշատակի…

Այսօր առավոտյան դեպի աշխատավայր ուղեւորվելիս պետք է մեկնեի փոստատուն, որպեսզի Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորական բացիկ ուղարկեի իմ հանդիպած ամենահմայիչ, ամենակենսուրախ կանանցից մեկին՝ Նորին գերազանցություն դեսպան Կարինե Ղազինյանին: Հեռախոսազանգը, որով ամուսինս ինձ շտապեց զգուշացնել՝ չմտնել փոստատուն, կարծես ամպրոպ լիներ պարզ երկնքում: Ոչ մի կերպ չեմ կարողանում ուշքի գալ, չեմ կարողանում հավատալ, որ տիկին Կարինեն

Արագած Ախոյանը քենի էլ ունի, բաջանաղներ էլ, օրնիբուն աշխատող աներձագ էլ

«Իհարկե աներձագ ունեմ: Միգուցե ասեիք հարեւաններ ունե՞մ: Իհարկե, ունեմ: Ավելացնեմ՝ ե՛ւ լավ ընկերներ ունեմ, ե՛ւ աներձագ ունեմ, ե՛ւ քենի ունեմ, բաջանաղներ ունեմ: Իսկ ինչի՞ հենց աներձագի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանն այսպես պատասխանեց հարցին, թե Դուք աներձագ ունե՞ք: Լրագրողների դիտարկմանը, որ Տարոն Մարգարյանն իր աներձագին դարձրեց պատգամավոր, Դուք չե՞ք ուզում Ձեր աներձագին

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարի տրոհման հետեւանք է

Հատված թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանի հետ հարցազրույցից  – Քաղաքական դաշտը երբեմն նմանեցնում են թատրոնի։ Ինչպիսի՞ն են թատրոնի և քաղաքականության փոխհարաբերությունները։ – Ինչպես թատրոնում, այնպես էլ մեր քաղաքական ներկայում, մրցում են երկու մոտեցումներ, որոնք, թեև սկզբունքորեն թշնամական, հակադիր չեն, բայց հաճախ ստացվում է այնպես, որ դառնում են մրցող դպրոցներ։ 20-րդ դարի առաջին կեսի մեծ դերասաններից հետո

Արագած Ախոյան. «Մտածում եմ կոռումպացված պաշտոնյան հայտնաբերեմ, հետո պայքարեմ»

  «Իհարկե, կա նման բան: Որ ասեմ հանրապետությունում նման բան չկա, իհարկե, սուտ կլինի: Բայց թե պարոն Ծառուկյանը կոնկրետ ում նկատի ունի՝ ես չեմ կարող ասել: Ես չգիտեմ, թե դա ում է վերաբերվում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը այսպես մեկնաբանեց Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունը, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ,

ՀՅԴ-ն քննարկման է դնում միասնական օրակարգը

Այսօր «Էրեբունի» հյուրանոցում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը  հանրային քննարկում է կազմակերպել՝ «Միասնական օրակարգ՝ նախագահական ընտրություններ» թեմայով: ՀՅԴ-ն գտնում է, որ 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները ՀՀ անկախ պետականության անցած ճանապարհը վերաիմաստավորելու, երկրի եւ հասարակության խնդիրները ճիշտ ձեւակերպելու, ժողովրդի բարեկեցությունն ապահովագրող գործողություններ նախանշելու եւ արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու բացառիկ հնարավորություն են: Ըստ այդմ, Դաշնակցությունն առաջարկում է 7

Դօրիան. Մեր տոները հաճախ եկեղեցի ու գերեզման գնալու կամ ուտելու հետ են ասոցացվում

Aravot.am-ը հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանից հետաքրքրվեց՝ ինչ ակնկալիքներ ունի  գալիք՝ ըստ Արեւելյան աստղացույցի Օձի տարուց: «Գալիք տարուց ունեցածս ակնկալիքների վրա օձն առանձնապես չի ազդում։ Բնականաբար նախագծեր ունեմ (անձնական ու մասնագիտական), որոնց ընթացք տալուն ու իրականացնելուն եմ սպասում։ Այն էլ նոր տարվա գործոնն էստեղ երկրորդական է, պարզապես ժամանակի գործոնն է առկա․․․»,-ասաց Դօրիանը: Նա  նշեց, որ

Կառավարությունն ԱԺ-ին արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկ արեց

Կառավարությունն այսօրվա նիստում, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, որոշում կայացրեց առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2012թ. դեկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան՝ մի շարք օրինագծեր երկրորդ ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկելու և քվեարկություն կազմակերպելու համար: Մասնավորապես կառավարությունն առաջարկում է արտահերթ նիստի օրակարգում ներառել հետևյալ օրենքի նախագծերը՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ

ՀՀՇ անդամ. «Լեւոն Տեր-Պետրոսյանին հիմա խորհուրդ չեմ տա առաջադրել իր թեկնածությունը

Հատված ՀՀՇ անդամ, ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ հարցազրույցից:   – Ըստ Ձեզ՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ: – Ես գուշակ չեմ և չեմ կարող ասել, թե ում մտքին ինչ կա։ Մեկն ասում է՝ «այդ մասին՝ հաջորդ դասին», մյուսն ասում է՝ «կգնամ, կգամ՝ նոր կասեմ», ճղճիմ խաղեր են։ Այս առումով

Մահացու պատահար Երևան-Գառնի ճանապարհին

Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Հունդայի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գառնի ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված  Արամ  Ասլանյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Արմեն Վարդանյան. «Հումորիստների ամենաչսիրած հարցը հենց սա է, երբ նրանց խնդրում են ուրախ բան հիշել»

Հատված հումորիստ Արմեն Վարդանյանի հարցազրույցից:  – Այսքան տարի հեռուստատեսության ոլորտում լինելով՝ ի՞նչ եք հասկացել, ո՞րն է հաջողության հասնելու գրավականը, միայն ծիծաղեցնելը բավակա՞ն է։ – Ո՛չ իհարկե։ Երբ նայում եմ ինձ հասակակից գործընկերներիս, որոնք իրականացնում էին տարբեր հումորային նախագծեր, տեսնում եմ, որ բոլորս էլ հետաքրքիր մասնագիտություններ ենք ունեցել։ Ես սոցիոլոգ եմ, փիլիսոփայության ֆակուլտետն եմ ավարտել, մյուս

Գողություն համագյուղացու ննջասենյակից

Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Այգեզարդ գյուղից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արթուր Ս.-ին: Պարզվել է, որ նա նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, բացելով համագյուղացու տան պատուհանը՝ ննջասենյակի պահարանից գողացել է զարդատուփ՝ ոսկյա զարդերով: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթը չընդունվեց

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց ՀԱԿ-ի հակամենաշնորհային գործունեության վերաբերյալ ծրագիր ընդունելու մասին հարցը: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ մանրամասն ուսումնասիրելով օրինագծի դրույթները՝ պարզել են. «Կոնկրետ սուպերմարկետների մասով համահունչ են մեր սկզբունքային առաջադրումներին, որոնք ներկայացրել ենք մեր ծրագրում»: Նա առաջարկեց 4 ամսով հետաձգել, որ կողմ քվեարկեն. «Այլապես այս տեսքով ներկայացնելու դեպքում մենք

ԱՄՆ ՆԵրկայացուցիչների պալատը «գրին քարտի» դեմ

Վերլուծաբանները քիչ հավանական են համարում օրինագծի հաստատումը Սենատում։ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը օրերս կողմ քվեարկեց մի օրինագծի, որը ենթադրում է վերացնել վիզաների ամենամյա վիճակախաղը՝ «գրին քարտի» խաղարկությունը, եւ այդ վիզաները տրամադրել ԱՄՆ-ում կրթություն ստացող ուսանողներին: Ըստ օրինագծի` «գրին քարտերը» ամեն տարի խաղարկելու փոխարեն դրանք պիտի տրվեն բակալավրից բարձր կոչումով այն ուսանողներին, ովքեր Միացյալ Նահանգներում ճշգրիտ,

Ծառուկյանը Սերժ Սարգսյանի՞ ն է հրապարակավ անվանել «հիմնական կոռումպացված անձ

ԲՀԿ առաջնորդի՝ երեկ արած մի քանի այլ հայտարարություններ արդեն իսկ կասկածի տեղիք չեն թողնում, որ առաջադրվելու որոշումը կայացված է։ Այսպես. Եվրոպական խորհրդարանի նախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ «անկաշկանդ շփման ընթացքում» (ինչպես նշված է ԲՀԿ հաղորդագրության մեջ) Գ. Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ

Ոստիկաննե՞րն են գողացել տանտիկնոջ հոգեպահուստը

Երեկ մեզ հայտնի դարձավ ՀՀ ոստիկանությանն առնչվող հերթական ցնցող դեպքը։ Շուրջ մեկ ամիս առաջ Երեւանի Իսրայելյան 21 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվել։ Բնակարան այցելած ոստիկանների հեռանալուց հետո անհետացել է նաեւ տանտիկնոջ հոգեպահուստը։ Տանտիրուհին 1926թ. ծնված Սեդա Շահինյանն է, որը երկար տարիներ բնակվել է արտասահմանում, միայն մի քանի տարի առաջ է վերադարձել Երեւան եւ այժմ

Թուրքական լոբբին ուժեղանում է

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի հրավերով հայ խորհրդարանականները՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները եղել են Ֆրանսիայում եւ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել: Այսօր, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, խմբի անդամ Մհեր Շահգելդյանը վերապատմեց այցի մանրամասները, իր տպավորությունները փոխանցեց հայկական եւ ադրբեջանական լոբբիստական կառույցների գործունեությունից: Ավանդաբար, հայկական լոբբիստական կառույցները աշխարհում մշտապես համարվել են բավականին

ԲՀԿ ղեկավարությունը հանդիպումներ է ունենում Բրյուսելում

«Չէի կապի այս այցը նախագահական ընտրությունների հետ», – «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Օսկանյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, կարծում եմ, ճիշտ ժամանակն էր հանդիպումներ ունենալ եվրոպացի խորհրդարանականների եւ պաշտոնյաների հետ», –  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ-ի պատվիրակության բրյուսելյան այցը` ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը։ «Վերջ ի վերջո, ԲՀԿ-ն միշտ ներկայացված է եղել

Սերժ Սարգսյանը հաղթելու է մի ուրիշ ձեւ

Մեզ թվում է, որ ՀՀԿ խոսնակ եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովն այնքան հարգված եւ պատկառելի անձնավորություն է, որ նրա ասածներն ու հայտարարություններն այլեւս հասարակության կողմից աներկբայորեն ընդունվում են ի գիտություն։ Ալիեւին, Էրդողանին, Դավութօղլուին ինչքա՞ն է քացու տակ գցել։ Հենց միայն այդ հանգամանքը բավական է, որ մարդիկ չկասկածեն Շարմազանովի քաջությանը, էլ ուր մնաց փորձեն չհավատալ

Պաշտոնապես կհրապարակվի ՀՀ նախագահի ընտրության օրը

Ընթացիկ շաբաթավերջին պաշտոնապես կհրապարակվի ՀՀ նախագահի ընտրության օրը: Հիմք ընդունելով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետները, կարելի է ասել, որ, ըստ ամենայնի, քվեարկության օր կհայտարարվի 2013թ.-ի փետրվարի 18-ը: Համաձայն Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի, ՀՀ նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձել է 2008թ.-ի ապրիլի 9-ին`

Ի՞նչ է հուշում ընդդիմության լռությունը՝ Մհեր Շահգելդյանին

Նախագահական ընտրությունների, արդեն թեկնածությունների առաջադրումների շեմին ընդդիմության պահպանվող լռությունն ու չկողմնորոշվածությունն ի՞նչ են հուշում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Aravot.am-ի այս հարցին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց. «Ընդհանրապես, սա ինձ ոչ մի բան չի հուշում: Հուշում է, որ նրանք դեռեւս փորձում են որոշումներ ընդունել կամ լուծումներ գտնել, որ դեռեւս չեն մոտեցել այդ լուծումներին: Միգուցէ,կան քննարկումներ

Ես Գագիկ Ծառուկյանի բերանից Սերժ Սարգսյանին քննադատող բառ չեմ լսել. Արամ Կարապետյան

«Ես կարող եմ Գագիկ Ծառուկյանին միայն մաղթել բարի երթ, բայց իմ տպավորությամբ Հայաստանում իրավիճակը հիմա այնպիսին է, որ հաղթել գործող իշխանությանը ընտրություններով հնարավոր չէ, որովհետև «ընտրություն» գաղափար Հայաստանում չկա»,–«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ «Ընտրություն այստեղ չի կայանում՝ այսինքն իշխանությունն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, մնում է մի ճանապարհ՝

Եվրոպական խորհրդարանականները՝ ԲՀԿ առաջնորդի մասին. «Նրա դիրքորոշումները միջազգային հարաբերությունների եւ ներկա քաղաքական խնդիրների վերաբերյալ բավականին թույլ էին»

ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի մասին եվրոպական խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների համատեղ գրավոր կարծիքը շատ հետաքրքիր դրվագներ է բացահայտում, թե ինչ տպավորություն են նրանք ստացել Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի հետ իրենց հանդիպումներից։ «Կուսակցությունը թողեց ոչ թե իսկապես արժեքների վրա հիմնված կառույցի, այլ սոսկ իշխանություն զավթելու եւ այն ավելացնելու գործիքի տպավորություն»։ «Պատվիրակության մոտ շփոթմունք եւ մտահոգություններ առաջացրին

Հնդկաստանի օլիմպիական կոմիտեն մեկուսացվո՞ւմ է համաշխարհային սպորտից

ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Միջազգային օլիմպիական կոմիտեն կասեցրել է Հնդկաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամակցությունն իր շարքերում՝ տեղի օլիմպիական կոմիտեի ընտրությունների մեխանիզմին համաձայն չլինելու պատճառով: Այսպիսով, Հնդկաստանի մարզիկներն իրենց երկիրը չեն կարող ներկայացնել օլիմպիական, պարալիմպիկ խաղերում, չինովնիկները չեն հրավիրվի մարզական խոշորագույն մրցումներին, Հանդկաստանի օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ից ֆինանսավորում չի ստանա: Լրատվամիջոցները ենթադրում են, որ ՄՕԿ-ի օրինակին հետեւել պատրաստվում են

Մահացել է Կարինե Ղազինյանը

Այսօր Լոս Անջելեսում վաղ առավոտյան մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ այսօր ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը: Հիշեցնենք, որ Կ. Ղազինյանը երկար տարիներ եղել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031