Օրվա լրահոսը

120 հազար աշխատակիցներ օգտվեցին մի խումբ սոցիալական ծառայություններից

2012թ հունվարից ՀՀ-ում առաջին անգամ ներդրվեց սոցիալական փաթեթ, ինչը հնարավորություն ընձեռեց շուրջ 120 հազար աշխատակիցների (քաղաքացիական և պե-տական ծառայողներ, պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողներ)  եւ  նրանց անմիջական ընտանիքի անդամներին անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վար-ձատրության չափից հավասարաչափ օգտվել մի խումբ սոցիալական ծառայություններից՝

Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) սպասում է 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Խորհուրդը կիսում է Եվրամիության ցանկությունը՝ Հայաստանում տեսնելու հետագա առաջընթաց ազատ, արդար եւ թափանցիկընտրություններ անցկացնելու գործում, ինչը կհամապատասխանի Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական չափանիշներին: 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին բավական մրցակցային քաղաքական միջավայրով: Դրանք նաեւ ուղեկցվեցին հավաքների եւ հատկապես մամուլի աննախադեպ ազատությամբ: Այս նվաճումներն օգնեցին

Ռեջեփ Մարաշլ. «Ցեղասպանությանը մասնակից քրդերը պետք է ճանաչեն իրենց անցյալը» (Տեսանյութ)

Թուրքական հալածանքից փախած գործիչը` ցեղասպանության խնդրի մասին  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը ներկայացրեց գերմանաբնակ, ծնունդով էրզրումցի, քրդական եւ թուրքական արմատներ ունեցող  Ռեջեփ Մարաշլին, ով Բեռլինում «Ցեղասպանություններից տուժածների հետ զորակցության միավորման» ներկայացուցիչն է. «Նա մի քանի անգամ Թուրքիայում բանտ է նստել եւ խոշտանգվել: Երեւի, Թուրքիայում ամենախոշտանգված քաղբանտարկյալն է: Բանտից դուրս

«Հիվանդի սիրտը տանձ է ուզում, Հայրիկյանի սիրտը՝ ուշադրություն»

Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի գնահատմամբ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից ու իր թեկնածությունը հանելուց հետո, քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել: «Ինչպես ասում են՝ հիվանդի սիրտը տանձ է ուզում, Հայրիկյանի սիրտն էլ ուշադրություն է ուզում, դրա համար վատացավ:  Բագրատյանի սիրտը Հայրիկյանը կոտրել է, Րաֆֆիի սիրտն էլ 2-րդ փուլ է ուզում: Ինչը չեն ուզում  իշխանությունները,

«Արթիկի աղան»` Չամիչի ոսկու խանութի գլխին

Ինչպես  միշտ, նախագահական ընտրությունների  նախաշեմին ևս արթիկցիները իրենց էքսցենտրիկ ցուցապաստառներով շարունակում են զարմացնել  անցորդներին: Քաղաքի կենտրոնական ու  ամենամարդաշատ հատվածում` «Աղա» ոսկերչական  խանութի գլխին հայտնվել է Սերժ Սարգսյանի ցուցապաստառը, որը չէր վրիպել գյումրեցի լրագրողներից մեկի սուր աչքից: Նա այս լուսանկարը գցել էր Ֆեյսբուք, որտեղ և արժանացել էր տարաբնույթ քննարկումների: Գյումրու ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը

«Պետրոս Մակեյանը գերշահույթներ է ստացել ու քֆուրքյաֆարը կապել»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հեռացված փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրում է փողերի լվացման մեջ: Այսօր «Փաստարկ» ակումբում պարոն Մեհրաբյանը ներկայացրեց նախապատմությունը: Ըստ նրա,  կուսակցության գրասենյակը 2006-ին սոցապ հիմնադրամին է հանձնվել վարձակալության ու 2006-2009-ը ընկած ժամանակահատվածում, Մակեյանը վարձակալության դիմաց ստացել է 21,5 միլիոն դրամ. «Ասում ենք՝ լավ Պետրոս, բացատրիր, այդ գումարներն ինչ են եղել, 

Ընտրողը կաշառք չի պահանջում «զբաղեցրած պաշտոնի ուժով»

Վերջերս «Ժողովրդավարական ընտրությունների խթանումը» ծրագրի առնչությամբ ԵԱՀԿ գրասենյակի միջոցառման ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարը անդրադառնալով ծառայության քննությանը՝ ընդդատյա ընտրակաշառք տալը եւ ընտրակաշառք ստանալը նորմին (Քրեական օրենսգրքի 154- 2 պրիմ հոդված), մտահոգություն է հայտնել, որ ընտրակաշառք ստացողը  տեղեկանալով, որ ինքը նույնպես ենթարկվում է քրեական պատասխանատվության, հրաժարվում է կատարվածի մասին հաղորդելուց, ինչը անհնարինություն է առաջացնում ընտրակաշառք

Բնակարան կորցրած սպիտակցիները դեռ սպասում են

Նրանք պնդում են, որ աղետի գոտու բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողովը մինչ օրս անկատար է թողել դատական ակտերը: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովը, ըստ քաղաքացիների, մինչ օրս թղթի վրա է թողել ՀՀ դատարանների՝ ամիսներ առաջ

Պետություն, որի ստեղծման համար պայքարել ենք՝ իր նախորդի պայքարը մեր դեմ շարունակում է

Ըստ Ազատ Արշակյանի՝ այսօրվա պետությունը նույնիսկ խորհրդային կարգերի համեմատ ավելի խիստ է Իրավապաշտպան, իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը նախաձեռնել է խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին մի ուսումնասիրություն հրապարակել: Ուսումնասիրության համար, ի թիվս այլ նյութերի, անհրաժեշտ են այդ տարիներին դատապարտվածների դատավճիռները: Դրանք ձեռք բերելու նպատակով դեռեւս 2011թ. նոյեմբերին Վ. Հարությունյանը դիմել

Լռության օրը

Գրեթե չորս ամսից ավելի չէի եղել «Տրիումֆ» սրճարանում, քանի որ խելքս-միտքս «Անդին» ամսագիրն էր, եւ երբ երեկ երեկոյան հին կարոտների ճանապարհով գնացի այնտեղ՝ ուրախությամբ նկատեցի, որ սրճարանի մշտական հաճախորդ, իմ բազմաթիվ մտավոր ընկերները կարոտել են ինձ: Հրաշալի է, որ ընկերը կարոտում է ընկերոջը, բայց ողջագուրվելուց հետո ես նստեցի իմ սեղանին՝ դեմքով դեպի այգին, եւ դարձյալ

«Կան բացարձակ արժեքներ, որոնք չի կարելի շահարկել անգամ քարոզարշավի ընթացքում»

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ քարոզարշավում հնչած քննադատությունների եւ ՀՀԿ թեկնածուի անկաշկանդ շփումների մասին – Ինչո՞ւ են ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները հիմնականում դահլիճային: Իսկ այդ հանդիպումներին մասնակցում են «ընտրյալները»: Լրատվամիջոցներում, այդ թվում նաեւ «Առավոտում», քանիցս եղան նման փաստեր: Ինչի՞ց է վախենում կամ զգուշանում իշխող Հանրապետական կուսակցությունը: – Դահլիճային հանդիպումները երկխոսության ավելի արդյունավետ հնարավորություններ են

ՀՅ Դաշնակցության կոչը` ընտրողներին

Հարգելի քաղաքացիներ ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու`  ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է: Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու են օրակարգում,

«Շակալություն անողները ընտրություններից հետո կպատժվեն»,- վստահեցրեց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը այսօր «Դեբատ» ակումբում պաշտպանելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց, որ ցավալի է, որ նրա հումորով ասված բառերը չափազանցվում ու շահարկվում են: Ալեքսանյանը դրական գնահատելով  քարոզարշավը, ասաց, որ այսօր վախի մթնոլորտ Հայաստանում չկա, եւ նույնիսկ նախագահի ընդդիմադիր թեկնածուներն են այս քարոզարշավն այդպես որակել ու ընթացքը ցույց տվեց, որ ճնշումների դեպքեր առանձնապես չեն

«Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողներից շատերը բավական գումար չունեն անհրաժեշտ դեղորայք գնելու համար». Ուռուցքաբան (Տեսանյութ)

Ամբողջ աշխարհում տարեկան 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով: Ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում տարեկան գրանցվում է 80-90 մանկական քաղցկեղի դեպք: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանի հավաստմամբ` Հայաստանում քաղցկեղից լիովին բուժված երեխաները ամբողջ հիվանդների 65%-ն են կազմում: Ի տարբերություն

Ընտրակաշառքի սպասողները շփոթված են, ընտրատեղամասերը անմատչելի են հաշմանդամներին

Ավարտվում է քարոզարշավի վերջին շաբաթը: Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում գրանցվել են  միջազգային և տեղական կազմակերպություններ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ: Տեղական կազմակերպություններից են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (81 դիտորդ), «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն (36 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը (77 դիտորդ), «Ընտրական համակարգերի կենտրոն» (60 դիտորդ),

Մահափորձերի պատմությունից

Հայաստանում աղմկահարույց, քաղաքականության հետ այսպես թե այնպես կապ ունեցող հանցագործությունները մշտապես անվստահության եւ կասկածանքի մթնոլորտ են ստեղծում: Մենք չգիտենք, թե ովքեր են կանգնած «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների հետեւում, ոչ ոք չի պատժվել «Մարտի 1-ի» սպանությունների համար՝ չնայած աշխարհիս երեսին չկա մարդ, որը չգիտի, թե ով է կազմակերպել այդ սպանդը: Հայտնի չէ, թե ով է սպանել գնդապետ

Խելագար սիրո, ավելի ճիշտ, մոլագար ձգտման հետևանքով

2012թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում Գավառ քաղաքի բնակչուհուց ստացվել է տագնապալից ահազանգ այն մասին, որ իրենց տուն ապօրինի մուտք գործած անձը փորձում է առևանգել իրեն: Ոստիկանները, բնականաբար, շտապել են դեպքի վայր, ու չեն ուշացել: Իսկ հետագայում արդեն, կատարված նախաքննության արդյունքում, պարզվել են կատարվածի հանգամանքները: Գավառ քաղաքի բնակիչ Ռազմիկ Սայադյանն, ըստ վերջինիս առաջադրված մեղադրանքի,

Ընտրություններ 2013. «Արևմտամետ» արտահայտությունն ընտրողների մոտ կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլ նաև` դրական ազդեցություն

Դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում ստուգվել է 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» կայքում տեղադրված տեղեկությունն այն մասին, որ «Մեկ ազգ» կազմակերպությունն անարգել շարունակում Է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկաամամբ` Երևանի շենքերին ու Էլեկտրասյուներին «Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով: Նյութերի նախապատրաստման ընթացքում Գ. Թամազյանը բացատրություն է տվել այն մասին,

Նախարարությունն Անդրիաս Ղուկասյանից անալիզներ չի վերցրել և հետազոտություն չի կազմակերպել

Ի պատասխան ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետի որոշ հայտարարությունների առթիվ լրատվամիջոցների հետաքրքրությանը, տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ընդհանրապես չի մասնակցել  Անդրիաս Ղուկասյանի անալիզների ոչ վերցման և ոչ էլ հետազոտության կազմակերպմանը։ Ինչպես հայտարարել էր նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, նախագահի թեկնածուի կողմից ընտրված լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքների կրկնօրինակը տրամադրվել է նախարարությանը, ինչի մասին

Րաֆֆի Հովհաննիսյան. «Վարդան Սեդրակյանը փորձում էր էպոսը կիրառել ինձ վրա»

Վարդան Սեդրակյանը վերջին օրերին հայտարարում է, որ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մասսոնական կազմակերպությունն է հովանավորում Րաֆֆի Հովհաննիսյանին, որն էլ կազմակերպել է մահափորձը՝ Պարույր Հայրիկյանի դեմ: Այսօր «Հայացք» ակումբում լրագրողները խնդրեցին մեկնաբանել սա: Նա հերքեց, որ ինքը այդ կազմակերպության անդամ է, թեեւ օրենքով չի արգելվում անդամ լինել. «Վարդան Սեդրակյանը եղել է Անահիտ Բախշյանի աշակերտը: Ինքը փորձում

Ռազմիկ Մարտիրոսյան. «Հավատը կվերադառնա այս ընտրություններին»

Այսօր «Դեբատ» ակումբում սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանն անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություների քարոզարշավին ասաց. «Խիստ անսպասելի էր քարոզչության ազատությունը, որը եղավ եւ ԱԺ ընտրությունների ժամանակ եւ այսօր: Բոլոր թեկնածուները ունեցել են հավասար հնարավորություններ եւ սա կարեւոր է ու տարբերվում է նախկինում եղած ընտրություններից: Ես տպավորություն ստացա, որ թեկնածուների մեծ մասը քարոզչությանը պատրաստվել է միայն առաջադրումից հետո: Եվ

Սերժ Սարգսյանի «բոցերի» հավաքածու

Այս նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին հնչող ամենատարածված կարծիքը այն է, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում (այսինքն՝ ողջ քարոզարշավի շրջանում) Սերժ Սարգսյանը հանրությանը պարգեւեց ավելի շատ թեւավոր խոսքեր, քան իր նախագահության 5 տարիների ընթացքում միասին վերցրած։ Իր նախագահության շրջանում, Սարգսյանը, որը հայտնի էր նրանով, որ հարցազրույցներ քիչ էր տալիս, այն էլ՝ հիմնականում դրսի լրատվամիջոցներին, մամլո

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանի «սայթաքման» մասին

Նախագահի թեկնածուն ամփոփեց քարոզարշավը «Ապարանի հիվանդանոցից հանել են Սերժ Սարգսյանի պաստառը: ԿԸՀ-ն հայտարարում է: Շատ լավ է, բայց ինչու երկու օր աաջ եւ ոչ թե 25 օր առաջ: Նախագահի Տեղ գյուղի գյուղապետարանի վրայից հանվել են պաստառները: Բայց իմ գնահատականն այն որ, որ խախտվել է օրենսգիրքը»,- այսօր «Հայացք» ակումբում ամփոփելով քարոզարշավը, այսպիսի գնահատական տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մարգարիտ Եսայան. «Թեկնածու գրանցված պատվեր կատարողներն ընդամենը խամաճիկ էին »

Նոլորը համոզվեցին, որ մեզանում հավակնությունների պակաս չկա. մարդիկ, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում և իրենց կյանքում որևէ օգտակար քայլ չեն արել մեր պետության ու ժողովրդի համար, հանկարծ կարող են իրենց երևակայել ՀՀ նախագահի թեկնածու։

Արման Մելիքյանի շտաբի պատասխանը դատախազությանը (Տեսանյութ)

Ի՞նչ էական տարբերություն կարող է լինել հինգ րոպեանոց միջադեպի մասին բացատրությունում

Վիգեն Խաչատրյան. Զարմանալի է, որ Սերժ Սարգսյանը չի գնում բանավեճի

Այսօր քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը «Դեբատ» ակումբում կարծիք հայտնեց, թե քարոզարշավի հնարավորությունները ընդարձակ են` «դա չպետք է դիտել իբրեւ իշխանության ողորմություն: Քարոզարշավի համար պայմանները ստեղծվել են, այո, բայց ցանկալի կլիներ, որ Սերժ Սարգսյանը օրինակ ընտրեր մի քանի իր համար լավ ու վատ լրագրողների եւ պատասխաներ նրանց հարցերին, թեկուզ հումորով, ժողովուրդն էլ կարողանար կողմնորոշվել»: Խաչատրյանի խոսքով` գործող նախագահը

Դատավորները շարունակում են հաճոյանալ օլիգարխիային

Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը այն մասին, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարվում է մասնակիորեն եւ հայցագնի 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրվում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ  եւ լրագրող Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների

«Կարֆուրի» դեպքում՝ միջամտելուց քյար չկա

Անդրադառնալով աշխարհահռչակ «Կարֆուր» ցանցի՝ Հայաստան մուտք գործելու հարցում առաջացած պրոբլեմներին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե «սա սովորական երեւույթ է, պետությունը շատ չի փորձում միջամտել այդ գործընթացներին»։ «ՉԻ» -«Կարֆուրի» հետ կապված այս ամբողջ պատմությունը երեւի այն եզակի դեպքերից է, երբ պետությունը պարտավոր է միջամտել, որովհետեւ խոսքն, ի վերջո, ազատ մրցակցության մասին է։ Բայց արի

Սարգսյանը խոստովանում է, որ լեգիտիմ չէ

Ու հիմա, երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե «տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան եւ արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը», ենթադրվում է՝ նկատի ունի վերոնշյալներին։ Ասել է թե՝ հանդես է գալիս ինքնախոստովանությամբ՝ բաց տեքստով հայտարարելով որ ե՛ւ ինքը, ե՛ւ ներկայիս խորհրդարանը լեգիտիմ չեն։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով` անմաքուր մթնոլորտում չեն կարոզ ազատ ընտրություններ լինել

Այսօր «Դեբատ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով քարոզարշավին ասաց, որ երեք հիմնական գործոններ կառանձնացնի. «Առաջինը հավատի պակասն է ընտրական գործընթացների նկատմամբ, երկրորդը` որը չափազանց մեծ ազդեցություն ունի, վախի մթնոլորտն է, ինչն էլ ստեղծվել է իշխանությունների կողմից ու վերջին տարիներին դրա հետ փափուկ ձեւով ենք առնչվում, եւ այն ուժգնացավ Պարույր Հայրիկյանի մահափորձից հետո, եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031