Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Միքայել Միքայելյանն Իսրայելում «B» խմբի հաղթող դարձավ

Դեկտեմբեր 06,2012 13:51

Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում 20 տարեկանների պայքարին մասնակցող հայաստանցի 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը, հանդես գալով «B»  խմբում, քիչ առաջ գրավեց առաջին տեղը:
Միքայելը պոկում վարժությունն սկսեց անվստահ: Երկու անգամ ձախողելով 145 կիլոգրամանոց մոտեցումը՝ երրորդում նա պատվիրեց 150 կգ եւ բարձրացրեց այն՝ ցույց տալով երրորդ արդյունքը: Հայաստանցի ծանրորդն անհամեմատ հաջող հանդես եկավ հրում վարժությունում: Սկսելով 182 կգ-ից՝ երկրորդ մոտեցմամբ նա բարձրացրեց նաեւ 190 կիլոգրամը՝ իր համար ապահովելով խմբում առաջին տեղը: Ցավոք,  դրանից հետո 195 կիլոբրամը չենթարկվեց նրա կամքին եւ երկամարտի 340 կիլոգրամով նա դժվար թե կարողանա ուժեղագույնների պայքարի ավարտից հետո մրցանակային տեղի հավակնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31