Օրվա լրահոսը
Նոր սակագներ Orange-ում՝ անհոգ շփվելու համար. 1 դրամ զանգերի, SMS-ների ու GPRS-ի համար, նոր անսահմանափակ ինտերնետի փաթեթներ
Այսօր Orange-ը հանդես եկավ մի շարք նորարարական ու գրավիչ առաջարկներով` բաժանորդներին առաջարկելով գարունը դիմավորել նոր ծառայություններով: Այսպիսով, Orange-ը մեկնարկեց հատուկ՝ Orange Մեկ կանխավճարային սակագնային պլանը, որը թույլ է տալիս հաղորդակցվել՝ առանց մտածելու սակագնի մասին: Այն բաժանորդները, ովքեր կմիանան Orange-ին մինչև մայիսի 15-ը, կստանան բացառիկ հնարավորություն զանգահարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու Orange-ի բոլոր բաժանորդներին ընդամենը 1
«Զվարթնոց»-ի տնօրենին սպառնում էին նամակների միջոցով. դեպքը բացահայտվել է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք: ՀՀ քաղաքացի Կարեն Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով գումար շորթելու դիտավորությամբ, 2013 թվականի հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը
Ռուսաստանյան Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում հնչած Նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին վերաբերող մոտեցումները վկայում են այդ տարածքում աշխարհաքաղաքական կենտրոնների միջև գաղութատիրական պայքարի ուժգնացման մասին: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը միջպետական ինտեգրումը չի պատկերացնում այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հովանու ներքո կամ նրանց շուրջ ձևավորվող ռազմաքաղաքական դաշինքների ու վերպետական միությունների
Ուզում են նախագահ ընտրել, բայց չեն կարող
Արամի 72-80 շենքերի բնակիչների ընտրական իրավունքը վտանգված է: 8 տարի առաջ կորցնելով իրենց բնակարանները՝ այս մարդիկ որեւէ տեղ հաշվառված չեն: «Մենք զրկվել ենք ընտրելու իրավունքից, քանի որ արդեն 8 տարի է գրանցում չունենք և զրկված ենք ընտրելու իրավունքից: Շատ կցանականայինք, բայց չենք կարող»,- ասում է Արմինե Սարգսյանը: Տանիքից զրկված Արամի փողոցի բնակիչները այսօր փոխհատուցում էին
Դիտորդներն ամփոփում են նախընտրական քարոզարշավի արդյունքները
Ընտրակաշառքի մասին միայն մեկ զանգ ենք ստացել, որտեղ քաղաքացին ասում էր, որ ոչ ոք չի բերում կաշառք տա՝ ի՞նչ պիտի անի այդ պարագայում:
Դատապարտվել է «թռչող տանկի» պատճառով
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 տարվա ազատազրկման էր դատապարտել վանաձորցի կապիտան, պաշտպանության նախարարության ուսումնական վաշտի տանկային դասակի հրամանատար Վաչե Սաֆարյանին: Կապիտանը շարքային Արսեն Ավետիսյանին պարտադրել էր տանկ վարել: Երբեւէ տանկ չվարած շարքայինն էլ տանկը «բարձրացրել» էր ԶԻԼ-131 մակնիշի ՊՆ 6716 Շ զինհամարանիշի ավտոմեքենայի խցիկի վրայով: Ըստ մեղադրանքն առաջադրած մարմնի՝ զինվորական կայազորի, «թռչող տանկի» պատճառած
Արմենակ Դովլաթյան. «ՀԱԿ կուսակցությունը մի տեսակ խառնաշփոթ կարող է առաջացնել»
ՀԱԿ անդամը վստահ է, որ որեւէ մեկը չի կարող իրենց դավաճան անվանել Այսօր «Նոյյան տապան» ակումբում Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը, խոսելով նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության մասին՝ ասաց. «Ցանկացած կուսակցություն ստեղծելու գաղափարը կամ ցանկությունը ինչ-որ խմբի, մարդկանց Սահմանադրական իրավունքն է: Որեւէ մեկը չի կարող արգելել, բռնանալ: Բայց մեկ այլ խնդիր կա, փաստացի
Ղարաբաղյան շարժման ծանոթ և անծանոթ էջերը՝ ըստ Աշոտ Մանուչարյանի
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը փաստեց որ Ղարաբաղյան շարժման շատ մեծ հատված մնում է ուշադրությունից դուրս: Շարժումը, ըստ նրա՝ կոչվում էր այսպես. «Քաղաքական շարժում, որը ուղղված էր Հայաստանի վերամիավորմանը Ղարաբաղի հետ»: Մանուչարյանը շարժումն անվանեց արվեստ, նշելով, որ դա ոչ թե քաղաքական երևույթ էր, այլ՝ կյանքի: Որպեսզի շարժման մանրամասները ավելի պատկերավոր լինեին և
Թեկնածուները` սոցցանցերում
Սերժ Սարգսյանը հետեւող չունի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին հետեւում է 14,650 մարդ, Արման Մելիքյանին`650, Հայրիկյանին` 4000, Բագրատյանին` 3000 «Սոցցանցերը եւ Ֆեյսբուքը հիմնականում դարձել է մի տարածք, որը օգտագործում են բոլորը իրենց նպատակին հասնելու համար՝ սկսած քաղաքական էլիտայից, վերջացրած հասարակ օգտատերերով»,-այսօր «Մեդիա կենտրոնում» նման կարծիք հայտնեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: Սոցցանցերի եւ ընդհանրապես համացանցի ընտրական
Կառավարությունը «ներքեւիններին» էլ կընդգրկի սոցիալական փաթեթում (Տեսանյութ)
2012 թվականի հունվարից շուրջ 120 հազար պետական ապարատի աշխատակիցների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամներին մի խումբ սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռվեց: Սոցիալական ծառայությունները ընդգրկում էին առողջության ապահովագրությունը, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճարումը եւ հանգստի կազմակերպումը ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:
Էդուարդ Շարմազանով. իշխանություններն անում են առավելագույնը ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու համար
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Պրիիտ Տուրկի հետ: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում եւ այդ փոխգործակցության ակտիվացման համար կարեւորեց երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովում արդեն
Դիտողը դեբիլ է, ու բոլորովին էլ անհրաժեշտ չէ բացատրել, թե այդ ինչն է այս ֆիլմում, որ 7 միլիոն դոլար արժի
Բացի այդ, խեղճ կինոդիտողի մոտ զգացողություն է առաջանում, որ հիսունականներին պարոն Նժդեհը խիստ աճել է չափերով` հասակով, քաշով եւ այլն: Կարծես նույնիսկ աչքերի գույնն է փոխվել:
«Բանակն իրականում»-ը ափսոսանք է հայտնում, որ 6 թեկնածուները կարևոր չեն համարել բանակի առջև ծառացած խնդիրների լուծման իրենց տեսլականը ներկայացնել հանրությանը
Հիշեցնում ենք, որ սույն թվականի փետրվարի 1-ին «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կողմից հայկական բանակի խնդիրների լուծմանն ուղղված հարցաշար էր ուղարկվել ՀՀ նախագահի բոլոր ութ թեկնածուներին: Ընտրություններից երեք օր առաջ, ամփոփելով արդյունքները,հայտարարում ենք, որ մեր հարցմանն արձագանքել են թեկնածուներից միայն երկուսը` Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Հարկ ենք համարում նշել նաև, որ Հ. Բագրատյանը պատասխանել
«Հայրենիք եւ պատիվը» դուրս եկավ ՀԱԿ-ից
Այս պահին ընթանում է Գառնիկ Մարգարյանի գլխավորած «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստում ընդունվեց այս հայտարարությունը «Հայ ազգային կոնգրեսի անդամ որոշ ուժերի հայտնի քայլը վերջակետ է դնում ընդդիմության համախմբման գաղափարին`տեղափոխելով գործընթացը ռազմավարականից մարտավարական դաշտ: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Բարձր գներ` Սուրբ Վալենտինի տոնին
Կարծես ավանդույթ է դարձել Հայաստանում, որ տոներին ամեն ինչի գները պետք է բարձրանան: Այս անգամ Սուրբ Վալենտինի տոնին բարձրացել էին նվերների, մասնավորապես փափուկ խաղալիքների և իհարկե ծաղիկների գները, որոնք տարեց-տարի գնի ռեկորդ են սահմանում: Փետրվարի 14-ին մեկ հատ վարդը վաճառվում էր 1500-2000 դրամ, նախկին անհամեմատ ցածր գնի դեպքում: «Դե գիտեն՝ ինչ գին դնեն` պետք է
Hurriet Daily News. «Թուրքիան՝ ի համերաշխություն Էքրեմ Էյլիսլին»
Թերթը գրում է, որ հայ գրող Լևոն Ջավախյանը նույնպես նման փորձությունների է ենթարկվել, և իր համերաշխությունն է հաղորդել Էյլիսլիին: Թերթը գրում է, որ Ջավախյանին 2008թ. հեռացրել են Հայաստանի գրողների միությունից հայ-ադրբեջանական բարեկամության մասին պատմվածք գրելու համար:
ՀԱԿ անդամ. «ՀԱԿ-ի հանձնաժողովի տեղերը կլրացնի ՀՀԿ-ն»
Արմենակ Դովլաթյանը վստահ է, որ ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ժառանգությունը» չունեն այդքան լիցենզավորված հանձնաժողովականներ
ՌԴ-ում աստիճանազրկել են գրագող գիտնականներին
Ռուսաստանում ԲՈՀ-ը օրերս առանց գիտական աստիճանի է թողել Մոսկվայի պետհամալսարանի գիտակրթական կենտրոնի տնօրեն, գիտությունների թեկնածու Անդրեյ Անդրիանովին եւ եւս 10 գիտնականի: Նրանք բոլորն են իրենց գիտական թեզերը պաշտպանել էին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում: ԲՈՀ-ը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ ՌԴ ԿԳ նախարարության համապատասխան հանձնաժողովը այդ գիտնականների աշխատություններում գրագողության ակնհայտ փաստերի ու համընկնումների
Մեծ պահքի մասին
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Մարզահամերգային համալիրի աշխատողներին աշխատեցրել են, գումարը չեն տվել
Փաստաբան Լիզա Գրիգորյան. «Աշխատավարձերը կանխիկ ձեւով են վճարվում, որը թույլ է տալիս գործատուին որոշ չարաշահումներ անել»:
Արմենակ Դովլաթյան. «Անդրիաս Ղուկասյանին օգտագործում են դաժանաբար»
ՀԱԿ անդամը՝ իշխանական եւ ընդդիմադիր թեկնածուների մասին
Մտավորականը` ընտրությունների մասին. «Իմացանք, որ վերեւն Աստված կա» (Տեսանյութ)
Ըստ Ռուբեն Բաբայանի` հիմարությունների ծավալը նորմայից շատ էր
Ստյոպա Սաֆարյան. «Այս տարիների ընթացքում Րաֆֆիի հետ փորձել են հանդիպել բոլոր ազգի փրկիչները»
«էպոսագետի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ հնչեցված զրպարտությունները ցույց են տալիս, որ նրա համար իջեցվել է առաջադրանք»,- վստահեցնում է Ստյոպա Սաֆարյանը
Ուրալում երկնաքար է ընկել. կան հարյուրավոր տուժածներ
Ուրալյան լեռներում` Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում, այսօր վաղ առավոտյան երկնաքար է ընկել։ Տիեզերական օբյեկտի բեկորների անկման հետեւանքով, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, տուժել է շուրջ 500 մարդ, նրանց թվում` երեխաներ, կան ավերածություններ։ Վնասվածքները հիմնականում ապակիների փշրվելու հետեւանք են։ Ոստիկանության տվյալներով` ծանր վնասվածքներ ոչ ոք չի ստացել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` միջադեպը առնչվել է նաեւ Ռուսաստանի Տյումենի, Կուրգանի,
Սուր շնչառական վարակներ և գրիպ. Հայաստանում իրավիճակը հանգիստ է
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը մնում է հանգիստ, դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Իրականացվող մոնիտորինգի տվյալներով 2013 թվականի ընթացքում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ 2013 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն
Daily Star. «Սիրիայի հայերը հաստատվում են Բեյրութում»
Հալեպի Լարազ Նաջարյան-Գալուստ Գուլբենկյան դպրոցի դասերը դեռ շարունակվում են, չնայած հաճախ դադարեցվում են Սիրիայում շարունակվող բռնությունների պատճառով: Գրում է «Դեյլի սթար» թերթը: Սկսած 1954թ. հազարավոր շրջանավարտներ ունեցող դպրոցում սովորող բազմաթիվ աշակերտներ կավարտեն լիբանանյան դպրոցներում: Ազիզիե թաղամասում հայ բարերար Գալուստ Գուլբենկյանի պատվին հիմնված դպրոցի աշակերտներից շատերը լքում են Սիրիան՝ հեռանանալով աշխարհով սփռված հայկական համայնքներ: Հարյուրավոր հայ
Զատիկյանի սպանության գործով դատապարտյալի հայտարարությունը կուղարկվի ՀՔԾ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական հերթական նիստը: Ամբաստանյալի աթոռին է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին՝ Ստեփան Հակոբյանը: Ի դեպ, դատարան բերված այս գործով սպանությունը կազմակերպելու մեղադրանքով դատապարտված, տաքսու վարորդ Արթուր Հովհաննիսյանը պատասխանելով նրա պաշտպան Երեմ Սարգսյանի հարցերին, ասաց, որ առաջին անգամ է
Ինտերնետային կայքում զետեղված հաղորդումը ստուգելու նպատակով ոստիկանությունը հետաքննություն է սկսել
Փետրվարի 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում գրություն է ստացվել, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ինտերնետային կայքում զետեղվել է հաղորդում, ըստ որի՝ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը հավաքագրել է երիտասարդների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել իր կողմից նշած թեկնածուին: Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն: … Ըստ փետրվարի 14-ին «www.raffi4prezident.am»
«Տաթև գիտակրթական համալիրի» տնօրենը պարգևատրվեց «Հակոբ Մեղապարտ» մեդալով
Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շրջանակում Վենետիկի Մխիթարյան միաբանությունում նախարարության հետ համատեղ վերջերս կազմակերպված գիտաժողովի և հնագույն տպագրական սարքերի ցուցահանդեսի ժամանակ որոշվել էր ստեղծել Մխիթարյան միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության «Հակոբ Մեղապարտ» մեդալը, որը շնորհվելու է հայ գրատպության, գրահրատարակչական գործունեության բնագավառում մեծ ավանդ ունեցող անհատներին: Հայ գրահրատարակչության զարգացման, գիտակրթական գործունեության, դասագրքերի ստեղծման գործում մեծ ավանդի համար


















































