Օրվա լրահոսը

Եկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ միջտարաշարջանային համագործակցության ժամանակը. Տիգրան Սարգսյան

 Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով: Ֆորումի բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայ-ռուսական  տնտեսական միջակառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և այլք:             Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և

«Ի՞նչ եմ արել որ, 2 միլիոն բան եմ կերել, էլի»

Իր չարաշահումներն այսպես է մեկնաբանում «թոշակ բաժանող» տեսուչը Չնայած կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում միլիոնավոր դրամների չարաշահումներ կատարած տասնյակ անձինք են կալանավորված, եւ ենթադրվում է, որ այդ աղմկահարույց բացահայտումներից հետո սոցիալական ապահովության ծառայության որոշ աշխատակիցներ, որոնց աշխատանքը կասկածի տակ է առնված, գոնե պետք է խելքները գլուխները հավաքեն, դեռ մի բան էլ իրենց անպատժելի են զգում:

Խուլիգանություն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանության միջամտությունը, քանի որ իրեն սպառնացել են: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում, նույն չվերթի ուղևորներ` ՌԴ քաղաքացիներ՝ 1975 թ. ծնված Արթուր Վ.-ն, 1971 թ. ծնված Վանիկ Վ.-ն և

Այլապես ՀՀԿ-ն ԲՀԿ-ի «գլխից» կբռներ

Եթե ՀՀԿ-ն երբեւէ ցանկանա քաղաքական հալածանքներ սկսել ԲՀԿ-ի դեմ՝ ումի՞ց կսկսեն՝ «Առավոտի» հարցին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց. «Իմ կարծիքով՝ երբ սկսում ես քաղաքական հետապնդում որեւէ կուսակցության դեմ, չես սկսի հետապնդել այդ թիմի, ասենք, ոչ այդքան ակտիվ երեւացող մի պատգամավորի կամ անձի: Հիմնավորումս այն է, որ քաղաքական հետապնդում չկա, այլապես այլ գործողություններ կիրականացվեին»:

«Օսկանյանն այն քաղաքական ֆիգուրը չէ, որ քաղաքական հալածանքների ենթարկվեր»

ՀՀԿ-ական պատգամավորն «արտաքին դիվանագետներին» հորդորում է առավել զուսպ լինել իրենց գնահատականներում: Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվել է դեկտեմբեր ամսին կուսակցության արտահերթ համագումար կամ համաժողով հրավիրել, որի ժամանակ էլ իշխող կուսակցությունը պաշտոնապես կհայտարարի կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրելու մասին: Երեկ «Առավոտը» ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝

Կատոնից մինչեւ Քոքոբելյան

Մեր թվարկությունից առաջ Հռոմում ապրում էր մի պետական գործիչ եւ գրող՝ Մարկուս Պորցիուս Կատոնը, որին անվանում են նաեւ Կատոն Ավագ: Եվ ահա, երբ այդ վաստակաշատ ու իմաստուն մարդուն՝ արդեն առաջացած տարիքում հարցրեցին, թե ինչո՞ւ Հռոմում չկա նրա արձանը, նա պատասխանեց՝ ավելի լավ է հարցնեն, թե ինչո՞ւ նման արձան չկա, քան՝ հակառակը: Այսինքն՝ ավելի լավ է,

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

 Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների պատվիրակությանը` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:   Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմորեն ողջունելով Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակության անդամներին և բարեմաղթանքի խոսքեր հղելով, ծանոթացրել է ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին և գործառույթներին, նախարարության առջև դրված

Մկրտիչ Մինասյան. «Մեր հանճարների արձանները շատ ցածր մակարդակով են արված»

«Երեւանը զարգանում է ամեն օր, պետք է նրան սիրել, թեկուզ եթե ծայրահեղ վիճակում է»- այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Հյուսիսային պողոտայի մասին շատ է խոսվել թե կառուցումից առաջ, եւ թե դրանից հետո: Մինասյանը ասում է, որ իրենց պետք չէր քաղաքի կենտրոնում ստանալ բնակելի զանգված. «Խնդիրը նրանում չէ,

«Ժառանգության» ցավակցությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի վախճանման առիթով

 Երեւանում տխրությամբ տեղեկացանք, որ երկարատեւ մարմնական տկարությունից հետո երեկ Երուսաղեմում իր երկրային առաքելությունն է ավարտել եւ ի Տեր է ննջել Երուսաղեմի հայոց շնորհազարդ պատրիարքը` Տ. Թորգոմ Արք. Մանուկյանը: Պատրիարք Սրբազանի եկեղեցական ծառայությունը սկզբնավորվել է 1930-ականներին Երուսաղեմի Սբ. Հակոբյանց Միաբանությունում: Այնուհետ նա երեք տասնամյակ առաջնորդել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան, ապա Արեւելյան թեմերը: Վազգեն Առաջին

Արման Մելիքյան. «Օսկանյանի գործում չկա իրավացի ու մեղավոր կողմ»

ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի գնահատմամբ, նախընտրական շրջանում գործող իշխանության թեկնածուն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լավագույն դիրքերում է: «Մեր քաղաքական համակարգին նոր որակ է անհրաժեշտ, բայց  գործող իշխանությունն այդ որակը ապահովելու ունակ չէ: Իշխանական վերնախավի ցուցադրական փորձերը քաղաքացիներին հավատացնելու,  թե իշխանությունը պատրաստ է գնալ կտրուկ փոփոխությունների,   կադրային ջարդ իրականացնել, ապարդյուն են լինելու, որովհետեւ

Ձեռնարկվում են միջոցառումներ ծեծկռտուքի մասնակիցներին հայտնաբերելու ողղությամբ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Պիոներական փողոցների խաչմերուկում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել ոմն Արթուրի: Նույն օրը, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արթուրը 1968 թ. ծնված Արթուր Ա.-ն է, որին հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի

Աղքատությունից խոցելի են հատկապես երեխաները (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնը» օգնություն ցուցաբերելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում է այցելությունները Գյումրու ծայրամասային թաղամասեր, որտեղ գտնվող վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվում են գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված հարյուրավոր ընտանիքներ: Դիտարկումները ցույց են տալիս, որ առավել անմխիթար և օտարված վիճակում են գտնվում մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքները: Այդպիսի ընտանիքների երեխաները հիմնականում զրկված են ինչպես նախակրթարաններ

Վարչապետ. Աղքատության տեսակարար կշռի ցուցանիշը խիստ վտանգավոր է

Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված 2012 թվականի տարեկան գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հայ տնտեսագետներից բացի` գիտաժողովին մասնակցում են նաեւ տարբեր երկրների տնտեսական հետազոտություններով զբաղվող մասնագետներ. այսպիսի համախումբը բացառիկ հնարավորություն է` Հայաստանի Հանրապետության տնտեսության առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ` Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն ունեցող

Համալրվեց Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության իրավապայմանագրային դաշտը

 Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 12-ին երկու համաձայնագրեր ստորագրվեցին ՀայաստանիՀանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը ստորագրեցին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՖՄԿ գործադիր տնօրեն Կլեմեն Դյուէմը համաձայանգիր ստորագրեցին ՀՀ քաղծառայողներին և դիվանագետներին ֆրանսերեն լեզվի ուսուցման վերաբերյալ: Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և

Հենրիխ Մխիթարյանի դիմաց 40 միլիոն եվրոն գումար չէ

 Երեկ դեռ Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ, որում Հենրիխ Մխիթարյանն իր գոլը խփեց ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 8-րդ հորիզոնականը զբաղեցնող մրցակցի դարպասը, Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի խոսքերը՝ կապված ակումբի եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» միջեւ Հենրիխ Մխիթարյանի ձեռք բերման շուրջ չկայացած գործարքի մասին: «Զենիթի» ղեկավարությությունը, պարզապես, հեռախոսազանգով է հետաքրքրվել Մխիթարյանով: Պաշտոնական

Ռուս տիեզերագնացները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվիրել են տիեզերքից արված Երևանի լուսանկարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ռուս տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Իվանչենկովին և Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Տրեշչովին: Հյուրերին ուղեկցել է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրերին` մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը երևանցիների հետ միասին նշելու նրանց ցանկության համար և

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, փողեր լվանա ու ատկատներ անի: Կինը չէր համաձայնվում:    

Լեւոն Արոնյանն ու «Միկա» կանանց ակումբը պարտություն կրեցին

 Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի նախավերջին տուրում պարտվեց առաջատարներից մեկին՝ իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային: Սերգեյ Կարյակինն ու Մագնուս Կարլսենը առավելության հասան, համապատասխանաբար, Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի եւ Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Այսօր, եզրափակիչ տուրում Արոնյանը հանդիպում է մյուս առաջատարին՝ Մագնուս Կարլսենին: Զուգահեռաբար Էյլաթում ընթացող Եվրոպայի 28-րդ ակումբային առաջնությունում Երեւանի

Սերժ Սարգսյանը դիտել է Հայաստան-Իտալիա խաղը

Նախագահ Սերժ Սարգսյանն Երևանի «Հրազդան» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղը:

Ադրբեջանի դեսպանների աշխատավարձերը

Իլհամ Ալիեւի որոշման համաձայնՙ եկող տարվա հունվարի 1-ին կբարձրացվեն արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամսական աշխատավարձերը: Հավանաբար Իլհամ Հեյդարօղլուն նոր համաշխարհային PR-ակցիա է կազմակերպում` աշխարհին Ադրբեջանն առավել ճանաչելի դարձնելու նպատակով, իսկ սրա համար, անշուշտ, դեսպանները պետք է խրախուսվեն: Ամենաբարձր աշխատավարձը կստանա Ճապոնիայում Ադրբեջանի դեսպանը` ամսեկան մոտ 8242 ամերիկյան դոլար: Իսկ ամենացածրը կստանան

Հայ-հունական կոչ՝ ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուներին

Ամերիկայի հայկական ու հունական լոբբիստական երկու խոշորագույն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 5 միլիոն մարդ ԱՄՆ-ում, կոչ են անում նախագահ Բարաք Օբամային եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին վերջ տալ իրենց նախընտրական արշավում հայկական ու հունական հարցերի նկատմամբ լռությանը եւ հորդորում, որ նախագահի երկու թեկնածուները ներկայացնեն այդ հարցերի շուրջ իրենց տեսակետները։  ՝՝Որպես հունական եւ հայկական լոբբիստական

Ով է սիրում անպատվել մամուլին

Բավական էր վերահսկողական ծառայությունները սկսեին լայնածավալ ստուգումներ տարբեր ոլորտներում, որոնց ընթացքում բացահայտվեցին աղաղակող փաստեր, իսկ մամուլը լուսաբաներ այդ ամենը, երբ մեղադրանքների տարափ տեղաց… մամուլի հասցեին։ «Երկրորդ հնագույն մասնագիտություն»,- սիրում են ծաղրել մամուլին գող պաշտոնյաները, ծախու քաղաքական գործիչները եւ բոլոր նրանք, ումից նորմալ մարդու սիրտը խառնում է, բայց իրենք իրենց անվանում են էլիտա։ Կասեն այլանդակությունը «երկրորդ

Հայ սամբիստները մեկ օրում նվաճեցին հինգ մեդալ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մրցումային առաջին օրը մրցագոր դուրս եկած յոթ հայ մարզիկներից հինգն արժանացան մեդալների: Նախ, բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Ջիվան Ղազարյանը (48կգ) և Հովհաննես Ալեքսանյանը (60կգ) հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան

«Մեր հասարակության միջից պետք է վերացնել չարիքը». բեմադրիչ Գառնիկ Սեյրանյան

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այսօր կայացավ Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» ներկայացման պրեմիերան: Aravot.am-ի հետ զրույցում բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը նշեց, որ ներկայացման պատրաստման աշխատանքների վրա ծախսվել է 2,5 ամիս. «Պիեսի կերպար Նիկը ուներ պանդոկ, որտեղ հավաքվում էին տարբեր բնավորությունների տեր մարդիկ, եւ եթե մենք հիմա դուրս գանք փողոց, ապա նույնպես կտեսնենք միմյանցից շատ տարբեր մարդկանց:

Ռուսական գրքերի տուն` հանրապետության ամենառուսաշատ քաղաքում

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Իգևոր Լևիտինի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ  Գյումրու դատարանի մերձակայքում բացվեց ռուսական գրքերի տուն: Վերջինս զուգահեռ կգործի  ռուսերենի անվճար ուսուցման կենտրոն: Ինչպես մեզ հետ զրույցում հաղորդեց  ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, Գյումրու ռուսական գրքերի տունը 

Հայաստան-Իտալիա` 1:3:

Իտալիայի հավաքականը 1-ին խաղակեսից հետո, երբ հաշիվն ավարտվեց 1:1-ով, խփեց եւս երկու գոլ` 64-րդ րոպեին դե Ռոսին գրավեց Հայաստանի դարպասը, իսկ 82-րդ րոպեին` Օսվալդոն:  

Գյումրիի Բիենալեով ցնցված է անգամ թուրքական մամուլը

Այսօր Գյումրիի Արվեստների ակադեմիայում տեղի ունեցավ  թվով 8-րդ  միջազգային Բիենալեի փակման արարողությունը: Այն  Սովետական միության առաջին Բիենալեն էր, հիմնադրվել է 1998 թվականին,  հասցրել է միջազգային մեծ հեղինակություն վայելել :  Բիենալեի համահիմնադիրներից  մեկը`Գյումրու  Ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ Ազատ Սարգսյանը մեզ հետ զույցում ասաց, որ թեև այս անգամ ևս արվեստագետներ ժամանել էին տարբեր երկրներից ` Կանադայից, Իռլանդիայից

ԵՀՄՖ նախագահ.« ԲՀԿ-ն ՀՀԿ-ի շնորհիվ քաղաքական դեմք ձեռք բերեց» (Տեսանյութ)

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի համոզմամբ` Հայաստանում  ընդդիմությունը սպառել է էներգիան եւ նոր իմպուլսի կարիք ունեն: «ՀԱԿ-ը դեպի զրո է գնում, ժառանգությունը եւս թարմացման կարիք ունի: Ցավոք Դաշնակցությունը , որը հսկայական ուժ է սփյուռքում, Հայաստանում ոչ մի կերպ չի կարողանում տալ այն արդյունքները, ինչը կարելի էր տակ: Սփյուռքում շատ դժգոհ են, բացառիկ

Կայացավ Բրինկենի հայերեն օրատորիայի հայաստանյան պրեմիերան

Նվիրվում Է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին Հոկտեմբերի 10-ին Նարեկացի արվեստի միությունում երաժշտական բացառիկ իրադարձություն էր` հանդիպում կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենի հետ, ով ներկայացրեց  Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Երգ Հայաստանի մասին» իր նոր օրատորիան: Երեք խոշոր մասերից կազմված ստեղծագործությունը գրված է երկու ասմունքողի, խառը մեծ երգչախմբի, հայկական ժողնվագարանների անսամբլի և լիակազմ սիմֆոնիկ նվագախմբի համար: Հատկանշական է, որ

Հայաստան-Իտալիա: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այս պահին Երևանի «Հրազդան» մարզադաշտում մրցում է Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսը րոպեներ առաջ ավարտվեց` 1:1 հաշվով:  11-րդ րոպեին իտալացի Անդրեա Պիրլոն խփեց առաջին գոլը` 11 մետրանոցի արդյունքում, որից հետո 27-րդ րոպեին մեր հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031