Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի Բիենալեով ցնցված է անգամ թուրքական մամուլը

Հոկտեմբեր 12,2012 22:45

Այսօր Գյումրիի Արվեստների ակադեմիայում տեղի ունեցավ  թվով 8-րդ  միջազգային Բիենալեի փակման արարողությունը: Այն  Սովետական միության առաջին Բիենալեն էր, հիմնադրվել է 1998 թվականին,  հասցրել է միջազգային մեծ հեղինակություն վայելել :  Բիենալեի համահիմնադիրներից  մեկը`Գյումրու  Ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ Ազատ Սարգսյանը մեզ հետ զույցում ասաց, որ թեև այս անգամ ևս արվեստագետներ ժամանել էին տարբեր երկրներից ` Կանադայից, Իռլանդիայից ,  սակայն այս Բիենալեն նախորդներից տարբերվում էր  ներքին ակտիվությամբ, հայաստանյան տարբեր կենտրոններում ստեղծագործող  արվեստագետների մասնակցությամբ:

Ժամանակակից արվեստի գործերի ցուցադրմանը  մասնակցել են նաև երկար ժամանակ  Հայաստանում չցուցադրվող հայ արվեստագետներ` Սևը և Ջիջին` ԱՄՆ-ից: Ազատ Սարգսյանը  նաև տեղեկացրեց, որ զրոյական բյուջեով են կազմակերպել Բիենալեն, ընդամենը 150 հազար դրամ փոխանցել էր Շիրակի մարզպետարանը, մինչդեռ  տարբեր երկրներ պետական մեծ բյուջեներ են տրամադրում իրենց երկրների  ժամանակակից արվեստը  միջազգային ասպարեզ հանելու  համար, ավելին  պատկերասրահների համացանց են ստեղծում,  ժամանակակից արվեստի կենտրոններ, թանգարաններ: «Գյումրու Բիենալեն`  սկսած թուրքական թերթերից շատ բարձր են գնահատել, ինչի ՞ համար եմ ասում թուրքական  մամուլը, որովհետև եվրոպական ու ամերիկյան մամուլը ամեն տեղ խոսում է Գյումրու Բիենալեից, մենք հիմա ունենք կատալոգ , որտեղ նշված են ժամանակակից արվեստի համաշխարհային կենտրոնները , որից մեկը Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնն է , ուրիշ բան Հայաստանից չկա: Բայց եթե մենք նայում ենք ինչ  հսկայական կառույցներ են աշխատում թեկուզ Ստամբուլում, ինչ ներդրումներ են արվում ժամանակակից արվեստի դաշտում, ունենալ Բիենալե, որը 14 տարի գոյություն ունի և իր բոլոր թե տնտեսական, թե քաղաքական , բոլոր առումներով համապատասխանում է բոլոր պետական ծրագրերին: Որ ասում են մշակութային ապակենտրոնացում, մենք սկսել ենք 1998 թվից, այսինքն   այն ժամանակ, երբ ոչ մի հյուրանոց չկար, միակ հյուրանոցը  «Դվինն» էր `վագոնների մեջ: Ես որ ասում եմ թուրքական մամուլն է  նշում կարևորությունը, մենք չենք ուզում դիմել որևէ տեղ, որովհետև սա կայացած միջոցառում է , իրենք կդիմեն , մենք կորոշենք իրենցից վերցնե՞նք էդ գումարը, թե՞ ոչ, մենք աջակցության կարիք չունենք, մենք ունենք համագործակցության կարիք», -ասաց Ազատ Սարգսյանը :

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այսօր նաև Բաքուն է մտադրված ստեղծել Բիենալե, ու սրա համար շատ լուրջ գումարներ է  ծախսում: « Իրենք գիտեն, որ երկիրը, որը ուզում է ունենալ արվեստի համակարգ , բաց հասարակություն , մարդիկ հասկանում են, որ ժամանակակից արվեստի ներկայությունը շատ –շատ կարևոր է, որովհետև ժամանակակից արվեստագետի խնդիրներից մեկը թե քաղաքական , թե տնտեսական, թե բնապահապանական խնդիրները վեր հանելն է, և  նաև դա բերել արվեստի դաշտ` հետազոտման դաշտ»:

Անդրադառնալով Վենետիկի Բիենալեին, որն աշխարհում ամենահայտնին է, մեր զրուցակիցն ասաց, որ այնտեղ սովորաբար գալիս են Իսրայելի վարչապետը, Սահակաշվիլին, տարբեր երկրների նախագահներ, նրանք հսկայական գումարներ են  վճարում այնտեղ բեմահարթակները երկու տարով պահպանելու  համար : Մի խոսքով այս երկրների պետական համակարգը անչափ կարևորում է ժամանանակից արվեստների ցուցահանդեսին իրենց երկրների մասնակցությունը , մինչդեռ մեր երկրում ոչ միայն կես լումա չի ծախսվում այս նպատակի համար, այլեւ  տարածք անգամ չեն տրամադրում: Ազատ Սարգսյանը անգամ  չհիշեց որևէ մի հայ պաշտոնյայի, ով ինքնակամ, գոնե հետաքրքասիրությունից դրդված կգար ու կմասնացեր Գյումրու Բիենալեին: «Չի կարող Բիենալե լինել առանց բյուջեի, եթե չլինի, կփակվի», -նախազգուշացնում  է Գյումրին միջազգային ասպարեզ հանած Բիենալեի համահիմնադիրը` միաժամանակ շեշտելով, որ իրենք կարողացել են այնպիսի  համաշխարհային հեղինակությունների, թանգարանների տնօրենների հրավիրել Գյումրի, որ արվեստագետները  զարմացել են, թե նրանց  հետ անգամ հեռախոսով հնարավոր չէ խոսել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031