Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական գրքերի տուն` հանրապետության ամենառուսաշատ քաղաքում

Հոկտեմբեր 12,2012 23:21

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Իգևոր Լևիտինի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ  Գյումրու դատարանի մերձակայքում բացվեց ռուսական գրքերի տուն: Վերջինս զուգահեռ կգործի  ռուսերենի անվճար ուսուցման կենտրոն:

Ինչպես մեզ հետ զրույցում հաղորդեց  ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, Գյումրու ռուսական գրքերի տունը  Հայաստանի 3-րդ նմանատիպ  մշակութային կենտրոնն է, և քանի որ  Գյումրին Հայաստանի հանրապետության ամենառուսաշատ քաղաքն է , այս քաղաքում ներմուծված է մոտ 35 հազար գրքերի տեսականի: Այն գրախանութ լինելուց բացի, մշակութային կենտրոն է , որտեղ քննարկվելու են  հայ-ռուսական հարբերությունները: Ըստ մեր զրուցակցի, նմանատիպ կենտրոններ բացվելու են նաև մեր հանրապետության տարբեր վայրերում:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Նիկողոսյանի անունը հայ հասարակությանը հայտնի դարձավ «Պուտին» ակումբների բացման պատմությամբ:

Նունե   ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031