Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանը հայտարարության տեքստ է պատրաստում

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, որ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ճանապարհները բաժանվելու են՝ Aravot.am-ի հարցին «Ժառանգության» ղեկավար մարմնի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ, ինչպես տեսաք, պարոն Հովհաննիսյանի հայտարարությունը բացառապես Խաչատուր Քոքոբելյանին էր վերաբերվում: Իսկ ինչպիսի՞ զարգացումներ հետո կլինեն՝ չեմ կարող ասել»: Հետաքրքրվեցինք՝ իրենց համար հայտարարությունն անակնկալ էր, թե նախապես

Ոստիկանները` Արզաքանցյանի մասին

Ոստիկանությունը չի զինաթափել նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի թիկնապահներին, այլ կասեցրել է նրանց գործողությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Նախ, չենք զինաթափել, այլ կասեցրել ենք նրանց գործողությունները, այն է` շարասյունով եւ երթեւեկության կանոնները կոպտորեն խախտելով  երթեւեկելը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Տիգրան Արզաքանցյանի

Վարդան Օսկանյանի հարցազրույցը Deutsche Welle ռադիոկայանին

Գերմանական DW ռադիոկայանը հարցազրույց է վերցրել Վարդան Օսկանյանից՝ նրա շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին: Հարցազրույցը ռուսերենից թարգմանաբար ներկայացված է ստորև: -Ինչու՞ եք տեղի ունեցածը քաղաքական հետապնդում անվանում: -Ես այս հետապնդումը քաղաքական եմ համարում երկու պատճառով. նախ՝ այն զուրկ է որևէ իրավական հիմքերից: Խոսքն այստեղ մասնավոր հիմնադրամի մասին է, որը գումար է ստացել մասնավոր անձից: Չկա

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ճշմարտությունը` ամեն ինչից բարձր»

Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին: Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է

Հայ երիտասարդը չի ցանկացել թուրք «երեւալ» (տեսանյութ)

Այսօր Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Ինտերնյուս» եւ «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությունների հեղինակած «Կինոերկխոսություններ» ձեռնարկի շնորհանդեսը եւ «Հիշողություններ առանց սահմանների»՝ հայկական, թուրքական եւ ադրբեջանական համատեղ արտադրության վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Ինտերնյուս Հայաստանի» արտադրության բաժնի ղեկավար Հարություն Մանսուրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմը ազգերի հիշողության եւ մարդկային ճակատագրերի խաչմերուկ  է. «Այսպես կոչված մեծ

Սեւանի հողատարածքների հատկացումների վերաբերյալ դատախազությունը 33 գործ է հարուցել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրել է 33 հայց` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հողամասերի եւ (կամ) կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու վերաբերյալ: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հողահատկացումների գործընթացում առկա են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ: Արձանագրված չարաշահումների հիման վրա գլխավոր

ՏԻՄ-երում երեք աշխատող մեկ համակարգիչ ունեն

«Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման եվ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը» ուսումնասիրությունը, համաձայն որի, Հայաստանի պետական կառավարման համակարգում ամեն աշխատողի կցված է մեկ համակարգիչ, իսկ ահա տեղական ինքնակառավարման համակարգում երեք հոգուն՝ մեկ համակարգիչ: Էլեկտրոնային հասարակություն կառուցող մեր պետությունում «ՏԻՄ-երը հիմնականում

«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի խնդրով նաեւ ՄԻՊ-ն է զբաղվում

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ հոկտեմբերի 3-ին   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի  Տավուշի մարզային գրասենյակ  էին դիմել` Աղստև գետի Պաղջուր վտակի վրա կառուցվող ՀԷԿ-ի կապակցությամբ, որն իրականացվում է առանց համապատասխան հասարակական լսումների և ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներով: Ինչպես մեզ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի Տավուշի մարզային գրասենյակի  իրավաբան Բենիկ Հարությունյանը,  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը՝ Արլինգթոնի կինոփառատոնում

Հոկտեմբերի 17-ին կմեկնարկի Արլինգթոնի միջազգային կինոփառատոնը (AIIF): Փառատոնին կմասնակցեն 20 երկրներից մոտ 150 ֆիլմեր: Այս մասին հայտնում է «Ուիքդ լոքալ» գործակալությունը: Փառատոնին կմասնակցի նաև շվեդաբնակ Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը, որը պատմում է Խարդալյանի տատիկի ողբերգական պատմության մասին: Հաջորդ շաբաթ, ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ կունենա «Մարտին Հարությունյան և ընկերներ» հայկական երգչախումբը: «Մեզ համար կարևոր է

Երգչուհին լքում է բեմը

Երգչուհի Անի Լորակը կարեւոր հայտարարություն է արել. նա լքում է բեմն ու տեղափոխվում Թուրքիա՝ ապրելու ամուսնու հայրենիքում: Անի Լորակը թողնում է երգչուհու կարիերան, այդպիսով նա որոշել է ապրել իր ընտանիքի  համար: Երգչուհին ասել է, որ կյանքում շատ հաջողություններ է ունեցել, այժմ ժամանակն է, որ սիրելի ամուսնու, դստեր հետ շարունակի ապրել ու իր ողջ ժամանակը հատկացնել

Մանրուք էր, բայց հաճելի

Երեկ երեկոյան, աշխատանքից տուն վերադառնալու համար, մամուլի շենքի մոտ տեղադրված կանգառում հերթական անգամ հասարակական տրանսպորտի 40 րոպե անհույս սպասելուց հետո, սառած եւ բարկացած՝ կանգնեցրեցի ու նստեցի առաջին իսկ տաքսին, որն անցնում էր կանաչ լույսը միացրած: Դեմքիս թթված արտահայտությունն ու բարկությունս թաքցնելու անհաջող փորձով, վարրորդին խնդրեցի, որ ինձ Հարավ-Արեւմտյան թաղամաս տանի: «Սիրով»,- ժպտալով արձագանքեց տարեց վարրորդը

Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին: Էրեբունի թանգարանին հարակից տարածքում Տարոն Մարգարյանին է ներկայացվել  գլխավոր թատերականացված ներկայացման մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները: Բեմականացման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետին վստահեցրել է, որ հոկտեմբերի 14-ին թանգարանի հարակից հրապարակն ամբողջությամբ կվերածվի թատերական հարթակի: Ռուբեն Հովհաննիսյանը

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թուրքմենստանում

Հոկտեմբերի 10-ին Աշխաբադի «Պրեզիդենտ» հյուրանոցի մեծ սրահում Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ եւ  Հայաստանի ու Թուրքմենստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Ընդունելությանը մասնակցեցին Թուրքմենստանի փոխվարչապետ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ Սապարդուրդի Թոյլիևը, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Աշխաբադում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, դիվանագետներ, Թուրքմենստանի գործարար շրջանակների

«Գյումրի-վերածնունդ» հիմնադրամի անավարտ ծրագիրը

«Գյումրի-վերածնունդ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը ստեղծել է Երևանի եւ Գյումրու նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, դեռեւս 2006 թվականին կազմակերպած դրամահավաքի արդյունքում պետք է Շառլ Ազնավուրի հրապարակին հարող շուրջ 7,5 հատարածքում կառուցեր հուշահամալիր՝ նվիրված երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: 2006թ-ի տվյալներով,  դրամահավաքի արդյունքում 150.000 դոլար էր հավաքվել, որն ըստ պարոն Մուրադյանի`բավարար էր նախնական աշխատանքների համար: Շուրջ 6 տարի անց`

408.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.73 դրամ:

«Շիլաշփոթ», կամ քաղաքական տարբեր ուժերը «Ազատ դեմոկրատներ»- «Ժառանգություն» խմորումների մասին

«Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների հարաբերությունները դարձել են վերջին օրերին քննարկվող թեմաներից մեկը: Թե կուսակցություններն ինչ ընդհանուր հայտարարի կգան` ժամանակը ցույց կտա, իսկ թե նրանց միջև ներկայումս տեղի ունեցող գործընթացներն ինչ ազդեցություն կունենան ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա, Aravot.am-ը փորձեց պարզել ՀՀ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցում: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի

Ռուդոլֆ Խառատյան. «Ես վատամարդ եմ լինում, տնօրենը՝ լավամարդ»

Այսօր §Նոյյան տապան¦ լրատվական կենտրոնում Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ասուլիս էր հրավիրել §Թատրոնի բալետային խումբը մնացել է առանց տանիքի¦ թեմայով: Նա մանրակրկիտ ներկայացրեց իր առաջին օրվանից մինչ օրս կատարած աշխատանքը, նաեւ դրա այն մասը, որը իրեն անհայտ  պատճառներով չի իրականացվել  §Օրերս նախարարն ասաց, որ մենք դուրս ենք գալու թատրոնից: Թե երկուշաբթի օրվանից

«Հայաստանում 50 տարեկան կույսեր կան»

«Կարելի է պատկերացնել, որ Հայաստանում կուսաթաղանթով աղջիկներ չեն մնացել: Դժվար թե այդքան շատ արհեստական կուսաթաղանթների կարիք լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը, անդրադառնալով օրերս մամուլում շրջանառվող այն լուրին, թե Հայաստան մեծ քանակությամբ արհեստական կուսաթաղանթներ են  ներկրվել, որովհետեւ պահանջարկ կա: Զաքարյանը գտնում է, որ կուսության խնդիրը Հայաստանում շարունակում է մնալ իբրեւ փակ

Տիգրան Առաքելյանի նամակը դեսպանին

11.10.2012թ. Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը իր ընկերների միջոցով փոխանցել է սույն նամակը` ուղղված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հոֆերմանին, ԶԼՄ-ներով տարածելու համար: Նամակը բանտային փոստով ուղղարկվել է ԱՄՆ դեսպանին:  ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնին Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ 012 խցի դատապարտյալ Տիգրան Սամվելի Առաքելյանից Պարոն դեսպան, կարդացի ձեր մտահոգությունը պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ

Ինքնասպանություն Երեւանում

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Կիևյան կամրջից մի 72-ամյա տղամարդ իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը իրեն կամրջից ցած նետելուց առաջ եղել է կնոջ և աղջկա հետ: Այս պահին նրանք գտնվում են ժամանած բուժբրիգադի բժիշկների հսկողության տակ: Պարզվել է, որ տղամարդը Հարավ

«Ես քեզ սիրեցի, իսկ դու՝ իմ մարմնավորած կերպարին»

«Երանի ծնվեինք արդեն որպես հասուն ու խելացի մարդ, այդ դեպքում սխալներ քիչ կանեինք», – այսպես սկսեց իր պատմությունը 23-ամյա Լուսինեն:  «Թատերական ինստիտուոտում սովորելուս տարիներին հաճախ էինք ներկայացումներ բեմադրում. մի օր էլ ներկայացումներից մեկում խաղալու առաջարկ ստացա. գլխավոր հերոսուհուն պետք է մարմնավորեի», – պատմում է նա: Ամիսներ շարունակ տևած փորձերից հետո ի վերջո ներկայացումը բեմադրվեց, պրեմիերայի

Ամպերը գոռում են` հաղթելու ենք. Մինչֆուտբոլային տրամադրություն

«Հուպ տուր Հայաստան» , «3 անգամ ասենք գոլ», «Մենք հավատում ենք մեր հաղթանակին»․համացանցում հայտնված այս ստատուսները, նկարները, ինչպես նաև պաստառները, եռագույներով ներկված ֆուտբոլասերները վկայում են այսօրվա բարձր տրամադրության մասին։ «Ցավոք, մարզադաշտում չեմ լինելու, բայց արդեն իսկ դողում եմ, նյարդայնանում: Չեմ փորձում կանխատեսումներ անել, պարզապես հավատում եմ իմ սիրելի հավաքականին,-ասում է Ազգային հավաքականի երկրպագուհի Հռիփսիմե Գալստյանն ու

Միասեռականների երեկույթը «հարամ» է եղել

Անհայտ անձանձից բաղկացած 15 հոգանոց դիմակավորված բանդան հարձակվել է «7freeday» կոչվող  գեյ-ակումբի վրա, որը գտնվում է Մոսկվա քաղաքում: Դեպքը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ, որը վերաբերում էր գեյերի ու լեսբիների իրավունքների պաշտպանությանը: Երեկույթին ներկա են եղել ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքեր, արտասահմանյան հյուրեր: Բանդան, անսպասելի ներխուժելով ակումբ, ջարդուփշուր է արել ակումբի գույքը, ծեծել հավաքվածներին, սպառնացել

76-ամյա Ռոզա տատը բուժում ստանալուց հետո շարունակում է Կապանի հիվանդանոցում մնալ, գնալու տեղ չունի

76-ամյա Ռոզա Դավթյանը մոտ 20 օր առաջ է Էջմիածնից Կապան եկել, ավելի ճիշտ, իր պատմելով, որդին իր պայուսակի մեջ մի քանի իր ու անձնագիր է դրել եւ ճանապարհել Կապան: Բայց Ռոզա տատիկը Կապանում մնալու տեղ չուներ, ոտքն էլ վնասված էր` ջարդված, տաքսու վարորդը ստիպված էր ոստիկանություն տանել միայնակ տատիկին, որտեղից էլ նրան բերեցին Կապանի բժշկական

Կրկին փաստաթղթեր են ուզում «Սիվիլիթասից»

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերություն և պահանջում են ս.թ. մայիսի 25-ին Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերը («գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ»)՝ 2012թ. հոկտեմբերի 10-ի ԱԱԾ

Միջեկեղեցական հանդիպումներ Հունաստանում

Հունաստանում պաշտոնական այցով գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը հոկտեմբերի 10-ին այցելեցին Հույն Ուղղափառ Եկեղեցու Սինոդ, ուր հանդիպում ունեցան Սինոդի ընդհանուր քարտուղար Գաբրիել եպիսկոպոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացմանը և փոխգործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր,

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը

 Հարցը վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մինչև 2020 թվականի համագործակցության ծրագիրն իր մեջ ներառում է մեր  տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և ֆիքսվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հանգամանքները և գործողություններն այդ ուղղությամբ, թե ինչ ռազմավարությամբ մենք պետք է հասնենք նպատակներին: Շատ համալիր ծրագիր

Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին՝ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Նախագահին ներկայացրել են այսօր

Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանում

Համացանցում հայտնված տեսանյութի հերոսները սակարկում են խորհրդարանական տեղերը: Սեյմուր Քազիմով, Կովկաս Տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը կաշառք պահանջում՝խորհրդարանական տեղը վաճառելով, անսովոր հասարակական արձագանք ստացած կոռուպցիոն սկանդալ է առաջացրել: Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական գործիչ Գյուլար Ահմեդովան 2 միլիոն մանաթի (շուրջ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավարին

 Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մոսկվայի (Ռուսաստանի Դաշնություն) միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության և կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Արտյուխին: Ողջունելով հյուրին` Նորին Սրբությունը նշեց, որ նման այցերը համայն հայության հոգևոր կենտրոն հնարավորություն են ընձեռում լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին և նրա հոգևոր արժեքները:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031