Անհայտ անձանձից բաղկացած 15 հոգանոց դիմակավորված բանդան հարձակվել է «7freeday» կոչվող գեյ-ակումբի վրա, որը գտնվում է Մոսկվա քաղաքում: Դեպքը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ, որը վերաբերում էր գեյերի ու լեսբիների իրավունքների պաշտպանությանը: Երեկույթին ներկա են եղել ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքեր, արտասահմանյան հյուրեր: Բանդան, անսպասելի ներխուժելով ակումբ, ջարդուփշուր է արել ակումբի գույքը, ծեծել հավաքվածներին, սպառնացել զենքով: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ