Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թուրքմենստանում

Հոկտեմբեր 12,2012 17:23

Հոկտեմբերի 10-ին Աշխաբադի «Պրեզիդենտ» հյուրանոցի մեծ սրահում Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ եւ  Հայաստանի ու Թուրքմենստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:

Ընդունելությանը մասնակցեցին Թուրքմենստանի փոխվարչապետ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ Սապարդուրդի Թոյլիևը, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Աշխաբադում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, դիվանագետներ, Թուրքմենստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի հայազգի վետերաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլն:

Բացման խոսքով հանդես եկավ Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վլադիմիր Բադալյանը: ՀՀ դեսպանը շնորհավորեց ներկաներին անկախության օրվա, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հոբելյանի կապակցությամբ` անդրադառնալով հայկական պետականության կայացմանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին եւ հայ-թուրքմենական հարաբերությունների պատմությանը: Դեսպան Բադալյանն ընդգծեց նաեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի կարեւորությունը բոլոր բնագավառներում երկու պետությունների փոխշահավետ կապերն ամրապնդելու համար:

Հանդիսության գլխավոր հյուրը՝ Թուրքմենստանի փոխվարչապետ հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ Սապարդուրդի Թոյլիևը, փոխանցեց Թուրքմենստանի Նախագահի ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները հայ ժողովրդին: Իր ելույթում Սապարդուրդի Թոյլիևը մեկ անգամ ևս հիշեցրեց մեր ժողովուրդների բարեկամության պատմական արմատների, մշակութային դարավոր կապերի, նոր ժամանակներում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին:

Ընդունելության ողջ ընթացքում լարային հնգյակը եւ թուրքմենահայ դաշնակահար Վլադիմիր Մկրտումովը կատարեցին հայ եւ դասական այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031