Օրվա լրահոսը
Ֆյոդոր Եմելյանենկոն «ծեծեց» կրտսեր եղբորը
Մոսկվայում անցկացված մարտական սամբոյի Ռուսաստանի առաջնության 100+ կգ քաշայինների եզրափակչում հանդիպեցին Ֆյոդոր եւ Ալեքսանդր Եմելյանենկո եղբայրները: Ավագ եղբայրը՝ հանրահայտ Ֆյոդոր Եմելյանենկոն, որ մարզաձեւի աշխարհի քառակի չեմպիոնն է, ընդամենը յոթ վայրկյանում առավելության հասավ կրտսեր եղբոր նկատմամբ՝ կատարելով նախ գցում հնարքը, ապա անցնելով ձեռքի ցավեցնող հնարքի: Եղբայրերի այս «դիմակայությունը», սակայն, սպորտի հետ կապ չուներ եւ ավելի շատ
Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը
Հաշվի առնելով, որ այսօր լրանում է ‘’Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի` անազատության մեջ մնալու 72 ժամը, և դատարանը պետք է վերահաստատի կալանքը որպես խափանման միջոց կամ ազատ արձակի նրան, – արձանագրելով, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի, ընտրությունը համարժեք չէ նրան մեղսագրվող արարքին, ինչը լուրջ կասկածներ է հարուցում, որ խափանման միջոցն ընտրելիս
Ճանապարհներն երթևեկելի են
Փետրվարի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: Ուշադրություն. Սելիմի լեռնանցքում, Ալավերդու,Դիլիջանի և Գորիսի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի բաց նամակը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Օրեր առաջ, երբ Աբովյան փողոցից ապամոնտաժվեցին մայրաքաղաքի կենտրոնին անհարիր տաղավարներն ու կրպակները, շտապեցի ողջունել Ձեր որոշումը՝ համոզված լինելով, որ այդուհետ ևս սրտացավ ու հետևողական մոտեցում կցուցաբերեք մայրաքաղաքի կառուցապատմանն ու քաղաքաշինական լուծումներին։ Ուզում էի հավատալ, որ վերջապես կհարգվեն Երևանցիների և մեր սիրելի մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական ու մշակութային խնդիրները։ Ավաղ, համոզումս շատ կարճ տևեց, որովհետև ընդամենը
Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել բողոքի ակցիայի մասին (Տեսանյութ)
«Թող Վովա Գասպարյանը եւ իր շեֆն իրենց ականջին օղ անեն, էս կեղծիքը չի անցնելու: Եթե այսքանից հետո Հայաստանի ոստիկանության եւ որեւէ մեկի մտքով կանցնի Հայկ Գեւորգյանին պահել անազատության մեջ, դա Հայկ Գեւորգյանի, «Հայկական ժամանակի» կամ իմ խնդիրը չէ, դա ուղերձ է` ուղղված հանրությանը: Նշանակում է, որ Վովա Գասպարյանը Հայաստանի քաղաքացիներին հայտարարում է պատերազմ»,- այսօր հայտարարեց
Ուղեղի ցնցումն առաջացել է սեփական գլուխը պատին խփելուց (Տեսանյութ)
«Աշոտ Ֆրանգուլյանը խոստովանել է, (Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ-Լ.Խ.) թե ինչպես է ուղեղի ցնցում առաջացել: Ուղեղի ցնցում առաջացել է այն բանից հետո, երբ ինքը սեփական գլուխը խփել է պատին: Հիմա կարող է վաղը Գասպարյան Վովան իրա գլուխը խփի պատին: Հայկ Գեւորգյանն ի՞նչ անի: Հայկ Գեւորգյանը Գասպարյան Վովայի կամ ուրիշ հաստագլուխների գլխի պահապա՞նն է»,- այսօր լրագրողների
«Բեմ դուրս գալուց առաջ չեմ հուզվում». (Տեսանյութով)
15-ամյա Անի Մարգարյանը ունի մի մեծ երազանք, երգչուհի է ուզում դառնալ: Երկար տարիներ է, ինչ զբաղվում է երգով: Սկսել է երգել 3 տարեկանից: Կարծում է` Հայաստանում չկան այնպիսի երգիչ երգչուհիներ, որոնց կատարումներից ինքը բավականություն կստանար, իսկ արտասահմանի կատարողների մասին ասում է. «Նրանցից չեմ կարող կոնկրետ մարդկանց նշել, քանի որ արտասահմանյան շոուբիզնեսում շատ մարդիկ կան, ովքեր կարողանում
Բջջային հեռախոսը չի պահանջի լիցքավորում 15 տարի
Բջջային հեռախոս «SpareOne»-ը ցուցադրվել է CES 2012 ցուցահանդեսի ժամանակ: Այն առանց մարտկոցի լիցքավորման, սպասման ռեժիմով, կարող է «ապրել» մոտ 15 տարի: Ստղծել է Xpal Power ընկերությունը: Ընկերության պաշտոնական կայքից էլ իմացանք: Ի’նչ խոսք, այն ժամանակակից բջջայինի հնարավորություններից հեռու է: Նրա նշանակությունը մեկն է` լինել պահեստային հեռախոս, երբ ձեր հիմնական բջջայինի մարտկոցը նստած է: Աշախատում է
Սիրիական ապստամբները գրավել են ռուսական դեսպանատունը
Ինչպես հաղորդում են ռուսական կայքերը` մոտ երկու հարյուր սիրիական ապստամբներ գրոհել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղակայված Ռուսաստանի դեսպանատան վրա: Ցուցարարները ՌԴ դեսպանատան վրա բարձրացրել են սիրիական ընդդիմության դրոշը: Ամբոխն այդ ամբողջ ընթացքում հակառուսական կոչեր էր հնչեցնում: Այս ամենի պատճառն այն էր, որ նախորդ օրը Ռուսաստանը` Չինաստանի հետ մեկտեղ, արգելանք էր դրել ՄԱԿ-ի նախարարների խորհրդի բանաձեւի
Փաշինյանի հակափաստարկները ոստիկանությանը (Ձայնագրություն, տեսանյութ)
Այսօր «Հայկական ժամանակի» խմբագրությունում լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ ասուլիս էր հրավիրել թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը լրագրողներին ներկայացրեց իրենց հակափաստարկները` կապված Ոստիկանության տարածած հաղորդագրության եւ տեսանյութի հետ: Ձայնագրությունները եւ դրանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները նույնությամբ ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին: 1. «Աշոտ Ֆրանգուլյանի պատմածի վերաբերյալ, որ ինքը նստել է մոտակա բորդյուրին եւ գլուխը
«Վովայի մեթոդները շատ տղայական են»
ՀՀՇ Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը, այսօր արձագանքելով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ձերբակալմանը, կարծիք հայտնեց, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը լրագրողից վրեժ է լուծում պարզունակ ու տղայական ձևով: «Վովա Գասպարյանը էնքան է իր ուղեղը լցրել, թե իր դեմ խաղ չկա, որ ջղաձգության մեջ է ընկել` կարդալով Հայկ Գևորգյանի հրապարակումն իր մասին, թե ոստիկանապետը
Հայտարարություն` Հայկ Գեւորգյանի կալանավորման վերաբերյալ
2012 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որով փորձել է արդարացնել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի համասեփականատեր Հայկ Գեւորգյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած ապօրինությունները: «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, ոստիկանական տեսանյությում բերվող պնդումները կեղծ եւ շինծու որակելու համար: 1.Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով ինչ-որ անձնավորություն պնդում է, որ հիվանդ Աշոտ
Երթ եւ հանրահավաք Մոսկվայում փետրվարի 4-ին (տեսանյութ)
Երթ եւ հանրահավաք Բոլոտնայա հրապարակում փետրվարի 4-ին:
Ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները դադարեցվել են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ձնաբքի և մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինաավտոճանապարհը: Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները եղանակի վատթարացման և հնարավոր ձնահյուսի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են:
Ընտրվել են հավակնորդ ֆիլմերը
ՀՀ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի գլխավորած Ազգային կինոյի մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրին, փակ գաղտնի քվեարկությամբ արդեն ընտրել է 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը ( 3-ական ֆիլմեր յուրաքանչյուր անվանակարգի համար): Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացված 103 ֆիլմերը` հեղինակների հայեցողությամբ առաջադրվել էին տարբեր անվանակարգերում: «Լավագույն խաղարկային ֆիլմ»
2012-ի սպասված ֆիլմերը
2012-ին կինոմանները անհամբեր սպասում են նոր եվ տպավորիչ ֆիլմերի: Ովքեր դիտել են «Մթնշաղ.Սագա.Արշալույս» ֆիլմի առաջին մասը, շուտով կարող են վայելել ֆիլմի երկրորդ մասը: Հուլիսի 27-ին կկայանա «Քայլ առաջ 4» (Step up 4) ֆիլմի շնորհանդեսը: Գլխավոր դերերում այս անգամ Քեթրին ՄակԿորմիկն ու Ռայան Գուզմանն են: Մայիսի 11-ին բոլորին հասանելի կլինի «Ի՞նչ սպասել,երբ հղի ես» կատակերգությունը, որը
Օնլայն խանութներ. Թերություններն ու առավելությունները` ըստ երիտասարդների
«Համացանցով գնումներ կատարելիս տանից դուրս չես գալիս, չես հոգնում: Սակայն օնլայն տարբերակն էլ իր թերությունն ունի. նկարով չես կողմնորոշվում, թե ինչպիսի որակ, տեսք ունի ապրանքը: Լինում են դեպքեր, երբ գնածդ ապրանքը ավելի փոքր է, քան նկարում»,-ասում է Կարինեն: Այսօր մարդկանց, հատկապես երիտասարդների մի մասը գնումների մատչելի ձև Է համարում օնլայն տարբերակը: Նրանք գերադասում են ընտրել
Պուրտոյանը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.00-ի սահմաններում, 38-ամյա Լյովա Պուրտոյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 04 ՍՍ 055 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ընդհարվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով Լ. Պուրտոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր
Թռուցիկներ՝ ի պաշտպանություն Հայկ Գեւորգյանի
Երեւանում սկսել են թռուցիկներ փակցնել՝ ի պաշտպանություն Հայկ Գեւորգյանի եւ ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Վերջինիս դեմ թռուցիկներից մեկը փակցվել է անգամ ոստիկանության մեքենայի վրա: Մանրամասները՝ տեսանյութում:
Գալուստյանին առաջարկել են չխցկվել քաղաքականության մեջ
Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը Twitter-ում իր էջում երեկ տեսակետ է ներկայացրել Ռուսաստանում տեղի ունեցող հանրահավաքների վերաբերյալ. «Մարդիկ մի՞թե դուք չեք հասկանում, որ այս հանրահավաքներով մենք վիճում ենք, ոչ թե համախմբվում: Իսկ ինչ որ մեկին դա ձեռնտու է»: Հետեւած արձագանքներից հետո նա եւս մի գրառում է արել. «Զվարճալի է: Գրում եմ՝ քաղաքականությունն իմ գործը չէ: Պատասխանում
Պահանջում են անհապաղ ազատ արձակել Հայկ Գևորգյանին
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, չարաշահելով ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լիազորությունները, անձնական շահերից ելնելով, հերթական անգամ հետապնդում է իրեն անցանկալի մարդկանց, որոնց մեջ, որպես կանոն, հայտնվում են կամ իրավապաշտպանները, կամ լրագրողները: Այս անգամ ՀՀ ոստիկանապետի «սև ցուցակում» է հայտնվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանը: 2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում տնից դուրս գալուն պես,
«Ազատ դեմոկրատները» տարակուսած են
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է արդարության և ազատության իրավունքների լիարժեք կիրարկումը: Այդ համատեքստում կուսակցությունը տարակուսանք է արտահայտում լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության առիթով և պահանջում բոլոր պատասխանատու մարմիններից վարույթի լիակատար արդարություն և թափանցիկություն: Նաև վստահ ենք, որ Հայկ Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննության ընթացքին: Լիահույս ենք, որ չի սահմանափակվի ազատ
Էջմիածնում կրակելով սպանել են երիտասարդին (ֆոտոշարք)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք–զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ինչպես Վաղարշապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 4-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ
Ֆրանսիան չպետք է թույլ տա, որպեսզի Թուրքիան միջամտի իր ներքին գործերին
Գրեթե մեկ դար Թուրքիայի ղեկավարները փորձել են թաքցնել Հայոց ցեղասպանության հրեշավոր հանցանքը՝ քողարկելով այն, ինչ իրականում կատարվել էր Սիրիական անապատի մահվան դաշտերում Օսմանյան կայսրության օրոք։ Թուրքիայի հզոր պետությունն իր զգալի ֆինանսական և դիվանագիտական ռեսուրսներն ուղղել էր ցեղասպանության ժխտման այդ ստոր գործին։ Թուրքիայի ղեկավարները կարծես թե չեն գիտակցում, որ ժխտելով ու ստելով, ինչպես նաև իրենց անմեղության մասին սին հայտարարություններ անելով, իրականում օգնում
Ոստիկանները բողոքի ակցիայի միակ մասնակցին բերման են ենթարկել
Այսօր ՀՀ Ոստիկանության շենքի առջեւ բողոքի ակցիա էր նախատեսված՝ ի պաշտպանություն կալանավորված Հայկ Գեւորգյանի: Հայտարարությունը տարածվել էր Facebook-ի միջոցով, որտեղ ստեղծվել էր «Բողոքի ակցիա՝ Հայկ Գևորգյանի ձերբակալման դեմ» իրադարձությունը, որտեղ 19 օգտատեր ակցիային մասնակցելու հավանություն էր տվել: Ակցիայի կազմակերպիչն էր Երվանդ Կարապետյանը, որը Aravot.am-ին հեռախոսով փոխանցեց, որ չնայած ինքը մենակ է եղել՝ մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ,
Դժվարն իրոք խիստ է հեշտացել
Ձեր կարծիքով՝ ի՞նչ է խոստովանում կինը, երբ ասում է. «Ես գիտեմ, որ դժվարը հեշտացել է»: Իսկ ի՞նչ նկատի ունի տղամարդը, երբ ասում է. «Ես գիտեմ ճիշտ ձեւը»: Փոքրիկ հարցում արեցինք՝ փորձելով պարզել, թե ինչ զուգադրություն են առաջացնում այս հարցադրումները: Ստացված պատասխաններից հրապարակման ենթակա է թերեւս միայն մի տարեց մարդու հառաչը. «Բայց ախր հեշտն էլ է
Վթարի է ենթարկվել «Բանակում» հեռուստասերիալի ռեժիսորը
Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Երևանի Արամ Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Երևանի բնակիչ, 44-ամյա Մովսես Գասպարյանի վարած «Պեժո» մակնիշի 11 ՕՍ 380 համարանիշի և 53-ամյա Գագիկ Հովհաննիսյանի վարած «Լյուքս» տաքսի ծառայությանը պատկանող «ԲԻԴ» մակնիշի Տ 4136 համարանիշի ավտոմեքենաները։ Տաքսու
Կոմիտաս վարդապետ. Մահմեդական է դարձել շուրջ 400 հայ աղջիկ
Այսօր` Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Արաբկիրի Հայորդաց տանը կայացավ քննարկում` «Ընտանիք եւ ամուսնություն» թեմայով, որին մասնակցեցին երիտասարդներ, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագները: Դիտարկմանը, թե շահադիտական նպատակներով ամուսնություններն առավել ամուր հիմքեր ունեն, երիտասարդներից ոչ մեկը չհամաձայնեց, իսկ Վարդան Սարկավագ Հունանյանն ընդգծեց, որ քչերը կխոստովանեն, թե շահի համար են ամուսնացել: Սմբատ
Սպանություն գերեզմանոցում. սպանվածին մի քանի օր է փնտրում էր ոստիկանությունը (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 4-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանոցում մահացած մարդ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում՝ Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, ոստիկանության քրեական հետախուզության
«Պուպուշ երևալու համար ընտրությունները կկեղծեն կաբինետներում նստած»
Մի քանի օր է` շիրակցիների խոսակցության թեման Գյումրու մանկավարժական ինստիտուտում կատարված ձերբակալություններն ու հարցաքննություններն էին: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալմամբ փոխվեց նաև քննարկման թեման: Շատերը ձերբակալություններն անմիջականորեն կապելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, արյունոտ իրավիճակ են կանխատեսում: Թե ինչպիսի ընտրություններ են սպասվում՝ Aravot.am-ը կարծիք հարցրեց Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանից: «Եթե ամբողջովին թողնենք