Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տիրող աղքատության և ամենաթողության դեմքը

Սեպտեմբեր 14,2012 10:26

Գյումրիում վերջին տարիներին նկատվում է ևս մեկ ցավալի երևույթ` կանանց ու հատկապես միայնակ մայրերի Թուրքիա և Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու դեպքերի աննախադեպ աճ: Եվ որպես կանոն, նրանցից շատերն իրենց մանկահասակ երեխաներին կամ տեղավորում են մանկատներում, կամ թողնում են տարեց տատիկների խնամքին:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով այցելեցին քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկը: Մեր այցելած տասնյակ ընտանիքներից միայն 4-ի մասին պատմող դրվագներ նպատակահարմար համարեցինք ընդգրկել մեր այսօրվա տեսանյութում, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. տեսանյութում ցայտուն կերպով երևում է այն թշվառությունն ու բարձիթողի վիճակը, որը տիրում է Գյումրիում: Նշենք նաև, որ տեսանյութի վերջում դպրոցը լքելու դրդապատճառների մասին պատմող պատանու դեմքը հասկանալի նկատառումներով որոշեցինք ծածկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930