Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին մեծության ռոք-աստղը ելույթ է ունեցել Արցախում

Սեպտեմբեր 14,2012 10:28

Համաշխարհային ռոքի աստղ, Black Country Communion խմբի անդամ Գլեն Հյուզը

Համաշխարհային ռոքի աստղ, Black Country Communion խմբի անդամ Գլեն Հյուզը սեպտեմբերի 13-ին մասնակցել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած համերգին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Գլեն Հյուզը Dorians խմբի համերգի հատուկ հյուրն էր: Խմբին նվագակցում էր Black Country Communion-ի մեկ այլ անդամ` Դերեք Շերինյանը:
Անվճար բացօթյա համերգը կայացել է Ստեփանակերտի կենտրոնում, դրան ներկա են եղել հազարավոր արցախցիներ:

Գլեն Հյուզը դարձավ առաջին ռոք-աստղը, ով ելույթ է ունեցել Ստեփանակերտում:

Սեպտեմբերի 13-ին Գլեն Հյուզին եւ Դերեք Շերինյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

1973-1976թթ. Գլեն Հյուզը Deep Purple խմբի բաս-կիթառահարն էր, այնուհետեւ համագործակցել է բազմաթիվ անվանի երաժիշտների հետ:

Բացի Գլեն Հյուզից եւ Դերեք Շերինյանից, Black Country Communion խմբում հանդես են գալիս կիթառահար Ջո Բոնամասան եւ հարվածային գործիքներ նվագող Ջեյսոն Բոնեմը: Վերջինս Led Zeppelin խմբի լեգենդար երաժիշտ Ջոն Բոնեմի որդին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930