Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունեց 30-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արսեն Գալստյանին

Սեպտեմբեր 14,2012 10:05

Սեպտեմբերի 13-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է30-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ձյուդոիստ Արսեն Գալստյանին:

Նախարարը շնորհավորել է մեր հայրենակցին օլիմպիական ոսկի նվաճելու կապակցությամբ, փաստելով, որ հասցրել է Արսենին առաջին անգամ շնորհավորել նրա հաղթանակից անմիջապես հետո՝ հենց Լոնդոնում: “Հպարտ ենք, որ ունենք նոր ազգությամբ հայ օլիմպիական չեմպիոն և միաժամանակ ուրախ, որ նա չի խզում իր կապերը հայրենիքի հետ: Մաղթում եմ, որ հաջորդ 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում նույնպես Արսենը օլիմպիական ոսկու արժանանա”,- ասել է նախարարը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և ՌԴ ձյուդոյի վետերանների Մոսկվայի միության փոխնախագահ Արտաշ Կասեմյանը: Դիմելով Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին, Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել նրան ոլորտում կատարվող աշխատանքների կապակցությամբ և փաստել, որ Հայաստանում շարունակվում են կրթվել և դաստիարակվել լավ մարզիկներ:

Իր կողմից, Արսեն Գալստյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, նշելով, որ միշտ հպարտացել է իր հայ լինելով և հորդորել արտերկրում աշխատող բոլոր հայ մարզիկներին սերտացնել կապերը հայրենիքի հետ:

Հիշեցնենք, որ ձյուդոիստ Արսեն Գալստյանը հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում և Լոնդոնում առաջինն է նվաճել  Ռուսաստանի Դաշնության օլիմպիական ոսկին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի ն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930